Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Կուտակվում է մեծ լարվածություն ոստիկանության հանդեպ 09/07/2020   11:30  |  Վերլուծություններ

Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ սկսում է կուտակվել էական դժգոհությունը։ Մի քանի գործոնների ամբողջությունը կտրուկ  փոխել է ոստիկանության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Կուտակվում է շատ մեծ լարվածություն։ Ինչը խիստ մտահոգիչ է, և ունի լուրջ ռիսկեր։

1.Համավարակի դեմ պետության կողմից կոշտ պայքարի իմիտացիա ստեղծելու, ձախողումներն ու սխալները հասարակության վրա բարդելու համար, քաղաքական իշխանությունը պարտադրել է ոստիկանությանը լինել առավելագույն անհանդուժող դիմակների խնդրում։ Ոստիկանները  խմբերով շրջում են քաղաքի մարդաշատ վայրերում և զանգվածաբար տուգանում՝ ստեղծելով անտանելի մթնոլորտ։ Ոստիկանը հետևում է քաղաքացուն, մեկ այլ ոստիկան կցված է հետևելու իրեն, հետևողին՝ երրորդը...

Ոստիկանության պահվածքը վաղուց արդեն դուրս է եկել տրամաբանությունից, հասնում է աբսուրդի։ Եթե դիմակի բացակայության համար տուգանքը /սա էլ առանձին դեպքերում խիստ վիճելի է/ ինչ-որ տեղ հասկանալի է, ապա պատահաբար իջած դիմակի, շնչահեղձ չլինելու համար մեկ-երկու րոպեով դիմակն իջեցնելու համար տուգանելը, շատ հաճախ դրան հաջորդող քաշքշուկները առողջ բանականության մեջ չեն տեղավորվում։ Արձանագրություն կազմող ոստիկանները չեն տիրապետում ՀՀ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի ընթացակարգային կանոններին, քաղաքացուն չեն բացատրում օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները, թեև դա պարտադիր պահանջ է։

Փոխարենը  ոստիկանները առանց վարանելու խախտում են մարդկային նորմերը։ Տուգանքի մասին որոշում են կայացնում քաղաքացու նկատմամբ, ով իջնելով շոգ երթուղայինից, իջեցնում է դիմակը դեմքը չորացնելու համար, մեկ այլ դեպքում՝ սրճարանից երեխայի հետևից դուրս վազող ծնողին են տուգանում՝ դիմակ չունենալու համար։ Այս ամենը դուրս է գալիս բանականության շրջանակներից։

Կացնային մոտեցումը հաճախ է քաղաքացու մոտ առաջացնում դիմադրություն, երբեմն նույնիսկ հանգեցնում իրավախախտումների։ Գրեթե ամեն օր լրահոսում կարելի հանդիպել դիմակ կրելու հետ կապված ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար բերման ենթարկելու, ոստիկանների հետ քաշքշուկների, երբեմն նույնիսկ բռնության գործադրման մասին լուրերի, ինչպես, օրինակ, օրեր առաջ Էջմիածնում մի քաղաքացու և ոստիկանների միջև կոնֆլիկտն էր, որի հիման վրա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Կանանց, աղջիկներին բերման ենթարկելու տեսագրված փաստերը և բազմաթիվ այլ օրինակներ հուշում են հանրության մեջ կուտակվող լարվածության մասին։

Ակնհայտ է, որ այս ամենի առանցքը սխալ քաղաքական հրահանգն է, որ իջեցվել է ոստիականությանը քաղաքական իշխանության կողմից։ Բայց արդյունքում պայթյունավտանգ վիճակ է առաջանում ու հավաքականի ֆոտբոլիստների հետ միջադեպը դեղին քարտ է իշխանությանը, որովհետև հասարակությունը, մեղմ ասած, չդատապարտեց ֆուտբոլիստերին։

Ամեն օր մեծ ու փոքր կոնֆլիկտներ են, վիճաբանություններ ու բախումներ... սա կբերի անկանխատեսելի հետևանքների։ «Ոստիկանը մերն է» հեղափոխական կարգախոսը այլևս վաղուց մոռացվել է։ Փոխարենը կուտակվել է շատ մեծ լարվածություն, ինչը շատ վտանգավոր է։ Վաղը, մյուս օրը դիմակները վերանալու են, մնալու է չարությունը։ Եվ այս շատ վատ ֆոնի վրա մենք ուզում ենք անցնում կատարել մունիցիպալ ոստիկանության, դրա համար մեծ ծախսեր ենք անում։ Դժվար է պատկերացնել փոփոխությունների արդյունավետությունը ոստիկանության հեղինակության բացահայտ անկման, և հասարակություն-ոստիկանություն լարվածության խորացման պայմաններում։

2.Սրան զուգահեռ, մինչ ոստիկանությունը վերածվել է դիմակի համար կացնային եղանակով տուգանք «գրող» համակարգի, քաղաքում վերակենդանացել է մի խավ, որը բացահայտ լկտի վարքագիծ է դրսևորում։ Դա մի խավ է, որ դեռևս 2014-15թվականներից արդեն բավականին խեղճացած էր, իսկ 2018-ից հետո, մի որոշ ժամանակ, ընդհանրապես սսկված։ Հիմա վերակենդանացելէ. քաղաքի կենտրոնում կրկին սովորական են դարձել բարձր երաժշտությամբ մեքենան աղմուկով վարող վարորդները։ Նույն սարձարձակ՝ բարձր աղմուկով մեքենա վարելուն կարող ենք ականատես լինել գիշերով։ Պուշկին, Հյուսիսային պողոտա, Թումանյան, Աբովյան փողոցներում երեկոները հնարավոր չէ հանգիստ, անվտանգ զբոսնել։ Ցուցադրական լկտիություն է... Մեքենան վարում են մեծ արագությամբ, կոպտագույն խախտումներով, դիտավորյալ աղմուկ-աղաղակով։  Քաղաքացին անպաշտպան է։ Իսկ ոստիկանությունը չկա, չի տեսնում, չի խառնվում։

3. Մեկ այլ գլխացավանք է դարձել վարորդական իրավունքի համար քննության ժամկետները։ Մարդիկ երկար  ամիսներով սպասում են, թե ի վերջո երբ է հասնելու քննության իրենց հերթը, երբ է նշանակվելու քննությունը։ 21-րդ դարում ամիսներով սպասել վարորդական իրավունքի քննությանը, ամոթ է։ Ինչ-որ անհասկանալի համակարգ է գործում՝ թվայնացված աշխարհի հետ ոչ մի աղերս չունեցող։ Շատ դեպքերում ընդհանրապես ոչ մի համակարգ չի գործում։

Արդյունքում փոխվում է վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ։ Ոստիկանները դիտարկվում են զուտ քաղաքական հրահանգներ կատարող, տուգանքներ գրող համակարգի ներկայացուցիչներ։ Իսկ սա կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Կարելի է վստահաբար ասել, թե ինչ է լինելու վաղը, եթե այսօր հետևություններ չարվեն: Եթե այսպես շարունակվի։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:20 04/09/2020  |  ՎերլուծություններԱշխատասենյակային արդարադատություն
12:00 01/09/2020  |  ՎերլուծություններՄեծ ավանտյուրա՝ բյուջեի հաշվին
13:42 27/08/2020  |  ՎերլուծություններՍինթետիկ իշխանություն
11:37 21/08/2020  |  ՎերլուծություններԻնչի՞ վրա է ողջ ամառը ծախսել ԿԳՄՍՆ
14:08 13/08/2020  |  ՎերլուծություններՈւկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար
13:18 12/08/2020  |  ՎերլուծություններՀայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն
15:27 30/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր
11:59 27/07/2020  |  ՎերլուծություններՎերականգնել խաղաղ և անվտանգ ակցիաների իրավունքը
13:00 22/07/2020  |  ՎերլուծություններՈր չվարժվենք մահվան վիճակագրությանը. Էլինար Վարդանյան
21:42 21/07/2020  |  ԼՐԱՀՈՍՉի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ. Էլինար Վարդանյան

Արխիվ

[]