Թեմաներ
Հինգշաբթի 10 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/01/2020   00:58 Հենց նոր ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան 10/01/2020   00:55 Հոկտեմբերի 1-ին կդադարեցվի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը 10/01/2020   00:12 Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա 09/30/2020   23:48 «Ունեցել եմ վիրավոր, որ ի վիճակի չէր հետ գնալու, բայց ասում էր` շուտ արեք, ես գնամ». պատմում է բժիշկը 09/30/2020   23:37 Ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում կատարելու վրա. Գալստյան 09/30/2020   23:22 Ռազմական գործողությունների ժամանակ Արցախի ռազմաքաղաքական դաշինք կնքելը կարող է ավելի բարդացնել իրավիճակը. քաղաքագետ 09/30/2020   23:09 Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:52 Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:44 Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը 09/30/2020   22:43 Չգիտեմ ինչքանով է Ռուսաստանը պատրաստ խոսելու Էրդողանի հետ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:34 Ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները, պայթեցրել է իրեն՝ թշնամիների հետ միասին․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:30 Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները 09/30/2020   22:20 Հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:05 Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք․ Թևան Պողոսյան 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 09/30/2020   21:46 Արցախում հանդիպել են երեք նախկին նախագահները 09/30/2020   21:33 «Հայաստան» համահայկական հիմնադրամ-ի դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/30/2020   21:02 Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ 09/30/2020   20:54 Լավրովը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար 09/30/2020   20:47 «Դո՛ւրս Հայաստանից, դո՛ւրս Կիպրոսից»․ Կիպրահայերի կոչն ընդդեմ թուրքերի 09/30/2020   20:35 Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի համար հանգանակվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար 09/30/2020   20:17 Թուրքիան իսկապես տարածաշրջանում չարիք է դարձել․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:56 Խաղաղ բնակավայրերի ադրբեջանական թիրախավորման հետևանքով երեք օրերի ընթացքում զոհվել է 6 մարդ (ինֆոգրաֆիկա) 09/30/2020   19:53 Մարդիկ հասկանում են՝ կա կյանք ու այս կյանքը պետք է պաշտպանել. Ռուբեն Բաբայան 09/30/2020   19:37 Հակամարտությունը միայն հայերի և թուրքերի միջև չէ, ավելի գլոբալ նշանակություն ունի․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:24 Զինված ուժերը խոցել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 11 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   19:24 Հարձակողական և հարվածային հեռահար գործողությունները ղեկավարվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդային ղեկավարման կետից. Հովհաննիսյան 09/30/2020   19:18 Հակառակորդն ունեցել է 920 զոհ 09/30/2020   19:17 Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ 09/30/2020   19:02 Հայկական կողմն ադրբեջանական դիրք է գրավել. ՊՆ 09/30/2020   18:54 Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը․ԱԳՆ 09/30/2020   18:48 Ադրբեջանը ԱՀ-ի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին. Հովհաննիսյան 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 09/30/2020   18:30 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն. Հովհաննիսյան 09/30/2020   18:20 Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվում է ապատեղեկատվություն. ՊՆ 09/30/2020   18:11 Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները.Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:45 Մարտակերտի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են 09/30/2020   17:42 Եվրոյի և դոլարի փոխարժեքները աճել են 09/30/2020   17:33 Հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլևս երբեք թույլ չի տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա. ՀՀ Նախագահ 09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:27 Այս անգամ ևս գործ ունենք ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքի հետ 09/30/2020   17:00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին 09/30/2020   16:54 Ուսանողները կամավորական խմբերով մեկնում են Արցախ 09/30/2020   16:49 Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չկա. դրանք բնականոն կերպով իրականացվում են 09/30/2020   16:43 «Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիսար նպատակների համար 09/30/2020   16:27 Այս պահին ԶՈւ-ն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով. ՊՆ 09/30/2020   16:21 Զորակոչվածների կամ կամավորների վարկերի մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի
09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   15:15 Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo 09/29/2020   13:30 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/30/2020   00:40 Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնածավալ ակտիվացում է տեսնում 09/29/2020   22:11 ՊԲ-ն խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   11:55 Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   13:03 Ադրբեջանն ագրեսիայի փորձ է կատարել Վարդենիսի ուղղությամբ. ունենք զոհ 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/29/2020   23:29 Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 09/29/2020   17:35 Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան. Տիգրան Ուրիխանյան 09/29/2020   22:43 Պատերազմի սկսվելուց ի վեր թշնամին կորցրել է 790 զինծառայող, հակառակորդի բոլոր ստորաբաժանումներում կա 1900 վիրավոր․ Հովհաննիսյան

Դատավորներից անկախություն և անաչառություն պահանջելով՝ պետությունը իր հերթին պետք է ապահովի դրանց երաշխիքները՝ սոցիալական և քաղաքական. Ելիզավետա Դանիելյան 09/05/2020   13:23  |  Հարցազրույց

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման, դատական համակարգի խնդիրների, բարեփոխումների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ելիզավետա Դանիելյանը։

- Տիկին Դանիելյան, ինչպե՞ս կբնորոշեք դատական համակարգում առկա իրավիճակը։ Դատական համակարգի առջև ի՞նչ խնդիրներ են ծառացել։

- Շնորհակալություն եմ հայտնում դատավորներիս կարծիքները լսելի դարձնելու համար։ Դատական համակարգում առկա իրավիճակը գնահատում եմ որպես գերծանրաբեռնված և լարված ։ Անհնար է պատկերացնել համակարգի անթերի և անխափան գործունեությունը, եթե դատավորի վարույթում առկա է հազարից ավել քաղաքացիական գործեր, հարյուրավոր քրեական գործեր, անթիվ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողության անհրաժեշտություն,երբ դատավորի աշխատակազմը բաղկացած է մեկական օգնականից և գործավարից, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների օգնականները իրենց բարդ աշխատանքի՝ նախադեպային որոշումների նախագծերի պատրաստման հետ իրականացնում են նաև գործավարական գործառույթներ։ Դատական համակարգի առջև ծառացած խնդիրները մշտապես նույնն են ՝ արդարադատության իրականացում ողջամիտ ժամկետներում։ Այլ հարց է, որ ներկայումս ներպետական իրավունքի զարգացումը շատ արագ է կատարվում, և միաժամանակ մենք պետք է հետևողականորեն իրացնենք միջազգային իրավունքի ոլորտում ձևավորվող պրակտիկան, ինչը բավականին բարդ է կատարել գործերի օրեցօր աճման պայմաններում՝ առկա մարդկային և նյութական ռեսուրսներով։

-Ձեր կարծիքով՝ ինչ հեղինակություն ունի այսօր դատական համակարգը։ Համաձա՞յն եք, որ հանրությունը չի վստահում դատական իշխանությանը։

- Իմ կարծիքով, դատական համակարգի հեղինակությունը և վստահությունը որոշվում են ոչ թե խոսքի ազատությունից անարգել օգտվող քննադատների ելույթներով, որոնք, ցավոք, շատ հաճախ անպատասխան են մնում մեր կողմից, այլ դատական պաշտպանության դիմող անձանց քանակով։ Կատարյալ հանրային վստահություն չի կարող լինել ոչ մի ոլորտում, ուր մնաց թե արդարադատության բնագավառում, քանի որ այստեղ ամեն օր կայացվում են դատական ակտեր, որոնք ինքնին վեճի առարկա են հակառակ շահեր ունեցող կողմերի համար։ Օրինակ, եթե հետևենք ֆեյսբուքյան էջի մեկօրյա հրապարակումներին, ապա ականատես կլինենք թե ինչպես որևէ վճիռ կայացրած դատավորը գովեստի է արժանանում հաղթող կողմի փաստաբանի մեկնաբանություններում, և միաժամանակ ինչպես է նույն անձը քննադատվում պարտվող կողմի ներկայացուցչի կողմից։ Ասածս այն է, որ հանրային վստահություն հասկացությունը դատական իշխանությունում հարաբերական հասկացություն է, դա պետք է գնահատել ոչ թե գործերի ելքով շահագրգռված անձանց և նրանց ներկայացուցիչների հաճախ անհիմն քննադատություններով, այլ նայելով անկողմնակալ դիտորդի աչքերով, իսկ այդ առումով, կարծում եմ, մեր համակարգը վերջին տարիների ընթացքում մեծ առաջընթաց է ապրել։

 

-Հանրային կարծիքն ուսումնասիրելու համար հետազոտություններ արվել են և արդյո՞ք դրանց հիման վրա երբևէ քննարկվել է դատական համակարգը հիմնովին փոխելու հարցը։

- Դատական բարեփոխումների ծրագրերը հաջորդում են միմյանց, և ինչպես հայտնի է, ներկայումս էլ ընթանում են այդ պրոցեսները, դատական համակարգի բարեփոխման հայեցակարգն թեև ընդունված է և սկսվել են հանրային քննարկումները, սակայն այն պաշտոնապես հրապարակված չէ, ինչը խոչընդոտում է ոչ միայն Ձեր հարցին պատասխանելուն, այլ ընդհանրապես կարծիք ձևավորելուն։

-Տիկին Դանիելյան, քննարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման և Գերագույն դատարան ստեղծելու հարցը։ Ձեր գնահատմամբ՝ նման փոփոխությունների անհրաժեշտություն կա՞։

- Փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ առկա են տարբեր կարծիքներ, որոնցից բոլորն էլ ունեն իրենց հիմնավորումները, սակայն անձնական գնահատական տալուց ձեռնպահ կմնամ, քանի որ ներկա պահին հանդիսանում եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ուստի այդ փոփոխությունները կարող են վերաբերել նաև մեզ։

-Ունեք դատական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձառություն, խնդրում ենք նշել դատարանների միավորման դրական և բացասական կողմերը։ Այսօր գնում ենք դատարանների մասնագիտացման ճանապարհով՝ անվճարունակության, վարչական գործերով դատարաններ կան, անգամ ընդհանուր իրավասության դատարաններում կան տարանջատումներ՝ քաղաքացիական և քրեական գործերի, իսկ այսօր նաև ստեղծվում է Հակակոռուպցիոն դատարան։ Սահմանադրական արդարադատությունը մեզանում այդքան անկարևո՞ր է, որ փորձում ենք տարալուծել։


-Տասնյակ տարիներ շարունակվող դատական բարեփոխումների ընթացքում ականատես եղանք դատարանների հետ կատարված տարբեր երևույթների ՝ մասնագիտացումների, նոր դատարանների ստեղծմանը և վերացմանը, որոշ գործառույթների վերաբաշխմանը, օրինակ լրիվ և մասնակի վերաքննության մոդելների կիրառմանը։ Կյանքն ու փորձը ցույց են տալիս, որ ամեն դեպքում ստորադաս դատական ատյաններում մասնագիտացումը խիստ դրական է անդրադառնում արդարադատության որակի վրա։ Այլ հարց է, թե որքան մեծ կլինի պետության բեռը նոր դատարանների ստեղծման, դրանց ֆինանսավորման առումով։ Ինչ վերաբերում է որևէ ոլորտի կարևորությանը, կարծում եմ, որ Գերագույն դատարանի ստեղծմամբ ոչ թե անկարևոր կդառնա Սահմանադրական արդարադատությունը, այլ այն նոր շունչ կստանա։ Ինչպես նաև կփոխվի և բարձրագույն դատական ատյանի դերը, նշանակությունը և լիազորությունները։ Եվ դարձյալ, այս պահին չեմ կարող ավելի մանրամասն կարծիք հայտնել ՝ ինչպես հայեցակարգն ուսումնասիրված չլինելու, այնպես էլ այդ փոփոխությունների հետևանքով մեր հնարավոր առնչության առումով։

-Որպես Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հաճախ եք բողոքներ ստանում առաջին երկու ատյանների դատական ակտերի դեմ։ Դուք ավելի լավ ծանոթ եք դատավորների որակին։ Չցանկանալով ամենևին էլ վիրավորել որևէ մեկին՝ այդուհանդերձ խնդրում ենք Ձեր կարծիքը, այսօրվա բոլոր դատավորներն, իրենց մասնագիտացումները հաշվի առնելով, կարո՞ղ են Սահմանադրություն մեկնաբանել և սահմանադրականության հարց պարզել։

- Կարծում եմ, որ հիմա էլ գործող օրենսդրությամբ դատավորները իրենց վարույթում քննվող գործերով պարտավոր են մեկնաբանել Սահմանադրության դրույթները և դա հաջողությամբ կատարում են։ Իհարկե, հնարավոր են նաև սխալներ, սակայն այդպիսիք բողոքարկվելու դեպքում ուղղվում են վերադաս ատյանների կողմից։

Ինչ վերաբերում է սահմանադրականության հարցը պարզելուն, ապա դա կկատարվի հատուկ մասնագիտացում ունեցող դատավորների կողմից, և չեմ կարծում, որ այստեղ կարևորն այն է, որ նրանք անպայման հանդիսանան Սահմանադրական դատարանի դատավորներ։ Ինչու՞ դա չեն կարող կատարել Գերագույն դատարանում աշխատող համապատասխան դատավորները։ Խնդիրը մոտեցման մեջ է ։

-Տարիների ընթացքում որոշակի շահերի բախում եղել է Վճռաբեկ դատարանի և ՍԴ-ի միջև։ Ի՞նչ եք կարծում՝ այսօրինակ բախումներն օգնում, թե խանգարում են աշխատանքում։ Արդյո՞ք նման «բախումներն» ընդհանրապես չեն նպաստում փոխզսպումներին։

- Ինչպես կարող է շահերի բախումներ լինել երկու բարձրագույն դատական ատյանների միջև, որոնցից յուրաքանչյուրը իր հատուկ գործառույթն է իրականացնում։ Դատարանները ինչ է տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք արտադրական մրցակցություն ունեն միմյանց հետ, իհարկե, ոչ։ Խնդիրները առաջանում են միայն իրավական հարթությունում՝ երբեմն օրենքների և իրավունքի տարընկալման և համապատասխան մեկնաբանման արդյունքում, ինչը բացառապես դրական է ազդում անձանց իրավունքների պաշտպանության առումով։


- Յուրաքանչյուր իշխանություն, ավելին՝ յուրաքանչյուր նախարար դատարանների կառուցվածքի փոփոխության հարց է բարձրացնում։ Արդյո՞ք այսպես կարելի է հասնել դատարանի հեղինակության բարձրացման։ Ձեր կարծիքով՝ ինչ փոփոխությունների կարիք ունի դատական համակարգը։

- Կարևոր է, թե յուրաքանչյուր նախաձեռնած փոփոխություն ինչ նպատակ ունի։ Բոլոր փոփոխությունների հեղինակներն էլ առերևույթ պնդում են, թե դրանք կատարվում են դատարանների հեղինակությունը բարձրացնելու համար։ Կարծում եմ, որ ցանկացած բարեփոխում պետք է ունենա կառուցողական ուղղվածություն, յուրաքանչյուր նոր ստեղծվող օղակ պետք է նպաստի արդարադատության ավելի արագ և թափանցիկ իրականացմանը, այլ ոչ թե այս կամ այն պաշտոնյայի լիազորությունները պահպանելու կամ դադարեցնելու հարցին։ Դատավորներից անկախություն և անաչառություն պահանջելով, պետությունը և հասարակությունը իրենց հերթին պետք է ապահովեն դրանց երաշխիքները ՝ բարձ աշխատավարձ, ակնկալվող կայուն կենսաթոշակ, սոցիալական և քաղաքական երաշխիքներ։

 

Մի քանի հարց՝ բլից տարբերակով.

-Տիկին Դանիելյան, Ձեր կարծիքով ինչ մարդկային և մասնագիտական հատկանիշներ պետք է ունենա դատավորը։

- Մարդը պետք է լինի բարի և ազնիվ, իսկ դատավորը՝ անկախ, անաչառ, անկաշառ, համարձակ, իրազեկված և զսպված։

-Ինչպե՞ս եք կարողանում զուգակցել կնոջ, մոր և դատավորի պատվաբեր կարգավիճակները։

- Բարդ է, իհարկե, սակայն հնարավոր է՝ ընտանիքի աջակցության պայմաններում ։

-Երբևէ ընտրության առաջ կանգնե՞լ եք և որն է եղել որոշում կայացնելու այն հիմնական ազդակը։

- Դատավորը ընտրության առաջ է կանգնում ամեն օր, այնպես որ դա տարիների ընթացքում սովորական է դառնում։ Կարևորը չսխալվելն է։ Թե դատական և թե առօրյա կյանքում, իրոք, ամենադժվարը ՝ որոշում կայացնելն է։ Երբ դա կատարում ես, իրացնելն արդեն խնդիր չէ։

- Կնոջ առաքելությունը՝ դատական համակարգում։ Կին լինելն օգնում, թե խանգարում է։ Կցանկանա՞ք, որ կանայք ավելի շատ լինեն։

- Կարծում եմ, որ ի տարբերություն հասարակության այլ ոլորտների, դատական համակարգում կանայք բավականի մեծ ներկայացվածություն ունեն, ինչն, իհարկե, շատ գեղեցիկ է։ Սակայն, աշխատանքի առումով, կարծում եմ դատավորի սեռը էական նշանակություն չունի։

-Ի՞նչ կմաղթեք իշխանության երեք ճյուղերին՝ օրենսդիրին, գործադիրին և դատականին։

- Բոլորին մաղթում եմ առողջություն, իմաստություն, հաստատակամություն և համբերություն:


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:03 20/08/2020  |  ՀարցազրույցՑանկացած իշխանություն պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և զերծ մնալ դատական համակարգի վրա ճնշումների փորձերից. Դատավոր
11:13 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍՎահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին իր համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
12:37 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներից մեկը բարեվարքության հարցաթերթիկ չի ներկայացրել
10:04 30/07/2020  |  ՄամուլԱԱԾ-ն դատավորների սենյակներում գաղտնալսումներ է կատարում. հայտնաբերվել է բարոյական վարքականոնից «շեղումներ». «Հրապարակ»
09:18 23/07/2020  |  ՄամուլՍնանկության դատարանում բոլորն անհանգիստ են․ աղմկահարույց բացահայտումների հետքերով. «Ժողովուրդ»
10:32 21/07/2020  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել սնանկության դատավորներին առաջադրված մեղադրանքների մասին
13:53 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գևորգ Նարինյանի առողջական վիճակը լավ է.նրան տեղափոխել են ՔԿՀ
12:52 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գևորգ Նարինյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում.պաշտպան
11:36 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանը բավարարել է սնանկության դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու մասին միջնորդությունը
15:05 08/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Տեսանյութեր

09/30/2020   12:16 Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին.Նիկոլ Փաշինյան

Տեսադարան

09/30/2020   16:55 Հաղթական հայ զինվորները

Մամուլ

Արխիվ

[]