ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թվարկվել են՝ սխալաբար օգտակար համարվող, վնասակար սննդամթերքները 09/04/2020 00:12 | Անցուդարձ

«Առողջ սնունդ» ազգային հետազոտական կենտրոնի սննդի հարցերով փորձագետ Զինաիդա Մեդվեդեւան թվարկել է հինգ վնասակար մթերք, որոնք սխալմամբ օգտակար են համարվում: Նրա խոսքը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Առաջին հերթին դիետոլոգը կոչ է արել ուշադրություն դարձնել սպիտակուցային սալիկներին։ Նրա խոսքերով՝ այդ մթերքում, բացի չոր պրոտեինից, չորացրած հատապտուղներից, ընկույզներից եւ սերմերից, հաճախ ավելացնում են հացահատիկային փաթիլներ՝ մեծ քանակությամբ շաքարի եւ շաքարի հավելումներով: Շաքարի բարձր պարունակության եւ արագ ածխաջրերի պատճառով դրանք չի կարելի օգտակար խորտիկ անվանել. այն ուտողը սկզբում կզգա ուժերի նոր ալիք, իսկ հետո' հոգնածություն եւ սովի զգացում:
Այնուհետեւ Մեդվեդեւան ցրել է՝ վիտամիններով սպորտային ըմպելիքների օգտակարության մասին, առասպելը: Նա բացատրել է, որ օգտակար նյութերից բացի, նման խմիչքը պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա եւ ֆրուկտոզա՝ մինչեւ 30 գրամ գլյուկոզա 300 գրամ ջրի համար, մոտավորապես նույն համամասնությունը Կոկա — Կոլա տիպի ըմպելիքների մեջ է առկա: Փորձագետը զգուշացրել է նաեւ բյուրեղային ֆրուկտոզայի վտանգի մասին, որի չարաշահումը կարող է աղիների հետ խնդիրներ առաջացնել, ընդհուպ մինչեւ քաղցկեղ:
Դիետոլոգն ընդգծել է, որ մրգային լցուկներով յոգուրտները այդքան էլ օգտակար չեն, որքան պատմում են գովազդում։ Դրանցում գրեթե չկան վիտամիններ, բայց կան քաղցր հավելումներ եւ խյուս, որոնք ստանում են բարձր վերամշակված արտադրանքից, որը պարունակում է շատ շաքար. Մեդվեդեւան խորհուրդ է տվել գնել պարզ յոգուրտներ եւ ավելացնել մրգեր:
Սննդի փորձագետը նաեւ կոչ է արել հրաժարվել վերամշակված կարմիր մսից՝ նրբերշիկներից, սարդելկաներից, երշիկներից եւ ապխտած կրծքամսից: Նրա խոսքով՝ ցանկացած մշակված մսից՝ աղակալման, կոնսերվացման, խմորման միջոցով ստացված բոլոր մթերքների ,օգտագործումը կարող է հանգեցնել հաստ աղիքի քաղցկեղի զարգացման։ Մեդվեդեւան պնդում է, որ սովորական միսը քաղցկեղածին լինելու տեսանկյունից գրեթե նույնքան վնասակար է, Բացի այդ այն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում՝ սրտի անբավարարության զարգացման, վտանգը: Նրա խոսքով՝ կարմիր միսը պետք է ուտել ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ եւ եփել այն Ցելսիուսի 60-70 աստիճանի ջերմաստիճանում:
Վերջին արտադրանքը, որի վնասն ակնհայտ չէ, դիետոլոգը անվանել է կարագ: Մեդվեդեւան նշել է, որ չարժե օրական ուտել ավելի քան 10 գրամ յուղ, հակառակ դեպքում օրգանիզմում կբարձրանա խոլեստերինի մակարդակը, կվատթարանա սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կխախտվի ամբողջ օրգանիզմի եւ առաջին հերթին գլխուղեղի արյան մատակարարումը: Որպես հետեւանք, մարդու մոտ կարող է տեղի ունենալ սրտի կաթված կամ ինսուլտ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/02/2023 10:42 Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:39 Ցուցակ էլ ունեն. «Փաստ»
- 02/02/2023 10:31 Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:29 Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:27 Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»
- 02/02/2023 10:25 Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:23 Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/02/2023 18:33 Ինչու՞ պետք է Լավրովը Նիկոլից ավելի «հայ» լինի. Նաիրիա Կարապետյան
- 02/02/2023 16:28 Եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ. Հակոբյան
- 02/02/2023 16:23 Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով
- 02/02/2023 16:13 Լավրովը կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը