ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր տանը մտնելուց իրար պաչում են, գնում են գործի՝ իրար պաչում են, ասել եմ գոնե կորոնավիրուսի ժամանակ թարգեք». Մարտունու քաղաքապետի ընտանիքը վարակակիր է 09/04/2020 19:13 | Կորոնավիրուս
«Լավ եմ, դիմանում, եմ, հուսով եմ ինձ բան չի լինի։ Ջհանդամ եկել- կպելա, մարդու համարա»,- Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը հաստատում է՝ ինքը նոր տիպի կորոնավիրուսով է վարակված, սակայն պատկերացում չունի՝ ումից է վարակվել։
«Երբ ինձ հարցնում են ո՞ւմից ես վարակվել՝ ասում եմ մեկ չինացուց։ Եթե այդ մի հոգին ամբողջ աշխարհի կեսին վարակեց, մենք ո՞վ ենք, որ չվարակվենք»։
Համացանցում տեղեկություն էր տարածվել, թե քաղաքապետը՝ 25-ամյա դստեր նշանդրեքին արդեն թեստ էր հանձնել կնոջ և որդու հետ, սակայն պատասխանին չսպասելով՝ մասնակցել է միջոցառման։ Արմեն Ավետիսյանը հերքում է այս տեղեկությունը։
«Թեստը հաստատվել է շաբաթ երեկոյան, ինձ տեղեկացրել են կիրակի երեկոյան։ Կիրակի էլ հայտարարել ենք։ Ուրբաթ օրը առավոտը 38 աստիճան է եղել ջերմությունս, զգուշավոր լինելու համար թեստ հանձնեցի։ Ծանր չէի զգում, մաշկիս վրա ցավ էի զգում, մտածեցի քաղաքապետարանում մարդկանց հետ շփվում եմ, թեստ հանձնեմ»։
Ավետիսյանների ընտանիքի բոլոր՝ 6 անդամները վարակված են և մեկուսացված։ Նրանցից ամենաերիտասարդը համայնքապետի դուստրն է 25 տարեկան է։ Հենց նրա 150 հոգանոց նշանդրեքի մասին են պտտվող լուրերը, որը համայնքապետը ևս հերքեց.
«Նշանդրեքը իմ խնամու և իմ ընտանիքն է եղել. 30 հոգով նշանդրեք ենք արել, մինչև այդտեղ գնալը որևէ մեկը չի իմացել, որ ինքը վարակված է կորոնավիրուսով։ Ուրբաթ օրը մենակ ես եմ թեստ հանձնել, կիրակի իմացել եմ պատասխանը, ընտանիքիս անդամները երկուշաբթի են թեստ հանձնել, երեքշաբթի պատասխանը ստացել։ Ինչի մասին է խոսքը։ Խոսում են չար լեզուները։ Նշանդրեքին եղե՞լ են, գիտե՞ն քանի հոգի է եղել, թող գային, մասնակցեին, չնայած արգելված էր ավել հյուր կանչել»,- ասաց Ավետիսյանը։
«Երբ զգացի վատ եմ զգում, փորձել եմ բոլորից հեռու մնալ, ընտանիքիս հետ չէի կարող չշփվել։ Կնոջս եմ վարակել, կինս էլ երեխաներին։ Մեր տանն էլ հոգնել եմ ասելով, կարգը պահեն, մտնելուց իրար պաչում են, առավոտը զարթնում են, գնում են գործի՝ իրար պաչում են։ Մեր տան մեջ դա դրվածք է, ասել եմ գոնե կորոնավիրուսի ժամանակ թարգեք։ Իմ աղջիկները ասում են չէ, պապ, պիտի պաչենք »։
Համայնքապետի 25 –ամյա դուստրը, ըստ Ավետիսյանի, ինքն է խնդրել բազմամարդ հավաք չկազմակերպել.
«Աղջիկս երիտասարդ է, բայց չորս ինստիտուտ է ավարտել, որից իրավաբանականն ու տնտեսագիտականը՝ կարմիր դիպլոմով։ Լավ երեխա է, սուպերգրագետ երեխա է։ Ասում էր՝ արի քիչ թվով նշանդրեք անենք՝ թող ընկերուհիներս էլ չգան։ Հիմա ասում է ՝ պապ, որ այս ամեն ինչը ավարտվի 500 հոգանոց կանենք, չար լեզուներին էլ կհրավիրենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ