ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեծ ավանտյուրա՝ բյուջեի հաշվին 09/01/2020 12:00 | Վերլուծություններ

Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։ Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդների փորձն ու գիտելիքները ներդնել համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում:
Միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարությունը հոգալու է մասնակիցների՝ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի ծախսերը, ինչպես նաև ապահովելու է նրանց կեցության ծախսերը՝ որը յուրաքանչյուր մասնակցի համար կկազմի 336,0 հազ. դրամ: Իսկ սա նշանակում է, որ պիլոտային, չփորձված, որևէ կերպ արդյունք չգրանցած ծրագրի բյուջեն կկազմի 455 միլիոն դրամ, այսինքն յուրաքանչյուր երիտասարդի վրա ծախսվելու է 4,5 միլիոն դրամ:
Մի քանի ամիս շարունակ PR-վող այս ծրագրի արդյունավետությունը դժվար չէ կանխորոշել։ Մեզ մոտ նմանատիպ աղմուկ աղաղակով գովազդված ծրագրերի պակաս վերջին տարիներին չի եղել։ Ամիսներով լայվերի և ամենատարբեր լրատվամիջոցների միջոցով գովազդվել է դարի գաղափարը, իսկ հետո կամ մոռացության է մատնվել կամ անհաջողության։
Այդպիսին էր, օրինակ, կառավարության «կադրերի բանկի» գաղափարը։ 2018թ. նոյեմբերին վարչապետը սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրեց կադրային բանկ ստեղծելու մասին։ Մեկ ու կես տարվա ընթացքում կադրերի բանկին դիմել էր շուրջ 2500 քաղաքացի, սակայն աշխատանքի անցել էին ընդամենը հինգը, որից երկուսը կարճ ժամանակ անց ազատվել էր աշխատանքից։ Դժվար է պատկերացնել, որ այդ 2500 քաղաքացու մեջ չկային այն հարյուրը, որոնց կարիքը մենք այդքան ունենք, և որոնց բավականին լուրջ ծախսերի դիմաց հրավիրում են Հայաստան։
Սփյուռքի հետ համագործակցությունը անչափ կարևոր է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց միամտություն է կարծել, որ հարյուր անփորձ, բուհերը նոր ավարտած երիտասարդները գալու են աշխարհի տարբեր ծայրերից ու փրկեն Հայաստանի իշխանությունը փնթի և անարդյունավետ կառավարումից։ Ո՞վ կամ ինչպե՞ս է որոշելու նրանց մասնագիտական որակները։ Կամ, արդյոք, այդ երիտասարդները ազդելու են հենց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքի վրա, որն աչքի է ընկնում կառավարման ոլորտում անարդյունավետ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով։ Թե ինչ է տալու դա կառավարման համակարգին շատ վիճելի է, որովհետև որոշումներ կայացնելու բուն գործընթացի վրա այդ մասնագետների աշխատանքը ազդեցություն չի կարող և չպետք է ունենա, իսկ ընթացիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման այլ, ավելի արդյունավետ մեխանիզմներ կան։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից որպես դարի աննախադեպ գաղափար ներկայացվող այս ծրագիրը 2017թ. Եվրամիության աջակցությամբ արդեն իսկ Հայաստանում իրագործվել էր։ Եթե կառավարությունն այնքան էր ոգևորված էր այդ ծրագրի արդյունքներով, որ որոշեց պետական մակարդակով իրականացնել նմանատիպ ծրագիր, ապա պետք է հաշվի առներ, որ «YES Armenia» ծրագրում պահպանվել էր Հայաստանից և սփյուռքից ընդգրկված երիտասարդների համամասնությունը։
Գլխավոր հարցը, որ ծագում է «Ի գործ» ծրագրի հետ կապված, ինչու նույն նպատակի համար չի օգտագործվում մեր երիտասարդների ներուժը։ Այն որ մեր կառավարությունը, ըստ էության չի վստահում մեր կրթական համակարգին և տեղի կրթությամբ մասնագետներին, լուրջ քննարկման թեմա է։ Բայց ստացվում է մի իրավիճակ, երբ նույնիսկ աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած մեր երիտասարդներին չի առաջարկվում նույնպիսի պայմաններ, ինչպիսին առաջիկայում առաջարկելու ենք սփյուռքահայ հարյուր երիտասարդի։
Սա կարող է ունենալ երկակի բացասական հետևանք.
Նախ՝ այն բացասական ազդեցություն է ունենալու աշխատաշուկայի վրա՝ մրցակցությունը դառնում է անարդար և անհասկանալի,
և երկրորդ՝ սրանով քանդվում է «Իմ քայլը» և «Լույս» հիմնադրամների տրամաբանությունը։ Ո՞րն է աշխարհի տարբեր բուհերում ուսանելու համար ֆինանսական աջակցության տրամադրման տրամաբանությունը, եթե դրսում կրթություն ստացած և Հայաստան վերադարձացած երիտասարդը մնալու է անգործ, իսկ իր փոխարեն նախապատվությունը տրվելու է «Ի գործ» ծրագրի շրջանակներում Հայաստան հրավիրված սփյուռքահայ մասնագետին։
Եվ ի վերջո, գլխավոր հետևանքը երիտասարդների արտագաղթի ծավալներն են լինելու։ Դրսի նշանավոր բուհերում կրթություն ստացած երիտասարդը աշխատանք գտնելու մի քանի անհաջող փորձից հետո ընտրելու է հեռանալու ճանապարհը։ Հայաստանի հարյուրավոր ու հազարավոր գործազուրկ երիտասարդներ կգնան երկրից և իրենց փորձն ու գիտելիքները կներդնեն օտար երկրների համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման գործում։ Երիտասարդ մասնագետների արտագաղթը կդառնա անվերահսկելի, իսկ հետո անիվը հետ շրջել չենք կարողանա։
Սա ամենավատ ընտրված պահն է նման ծրագրի իրականացման համար։ Հայաստանում և ամբողջ աշխարհում համավարակի և դրա հարուցած տնտեսական և բազում այլ հետևանքների պայմաններում այս մոտեցումը կկոտրի բազմաթիվ մարդկանց ճակատագրեր։
Եվ վերջում, ըստ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի այս ծրագրով փորձ է արվելու նպաստել մասնագիտական հայրենադարձությանը։ Ցավոք, այդպիսի առանցքային պաշտոնում գտնվող անձը շատ սահմանափակ պատկերացումներ ունի հայրենադարձության մասին։ Հակառակ դեպքում լավ կգիտակցեր, որ հայրենադարձությունը պայմանավորված է տնտեսական, սոցիալական և մի շարք այլ գործոնների ամբողջությամբ, և միայն մեկ տարի սփյուռքահայերին աշխատանքի անվան տակ երկրում պահելով հայրենադարձության հարց չի լուծվելու։
Արդյունքում մեր լավ մասնագետները պարզապես կհեռանան, իսկ հյուրերը ամեն պահի դա անելու են։ Տակը կմնա մասնագետների պակաս, որը ոչ մի «Ի գործ» ծրագիր չի լրացնելու։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 20:29 Այս ընտրությունները լինելու է ատելության ընտրություն. Աղասի Ենոքյան
- 04/11/2021 20:23 Այս օպերացիայի արդյունքում թշնամին հեշտությամբ գրավեց Ջաբրայիլը և Արալեռը և գրեթե առանց դիմադրության մտավ Հադրութ. Մելոյանը` Լելե թեփեյի օպերացիայի մասին
- 04/11/2021 18:59 Եռաբլուրի թեման թույն թափով ձվերի ու հարսանիքների ֆոնին է հիշատակվում, այլ ոչ թե դավաճանության. Դերզյան
- 04/11/2021 18:01 Պատերազմի մեջ գտնվող երկրի 2-րդ պաշտոնատար անձը հրապարակայնորեն մեղադրվեց թշնամի երկրի գործակալ լինելու մեջ. Եսայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 22:43 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hummer-ը, Toyota-ն, Ford-ն ու Opel-ը. կան վիրավորներ
- 04/11/2021 18:44 Փրկարարները Բամբակաշատ գյուղում տան նկուղից մոտ 8 տոննա անձրևաջուր են հեռացրել
- 04/11/2021 16:50 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/11/2021 15:43 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները