Թեմաներ
Շաբաթ 10 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/24/2020   09:59 Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի. «Ժողովուրդ» 10/24/2020   09:55 Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ «Ժողովուրդ» 10/24/2020   09:52 Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ. «Հրապարակ» 10/24/2020   09:48 ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք. «Ժողովուրդ» 10/24/2020   09:44 Ինչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը. «Հրապարակ» 10/24/2020   09:41 Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել . «Ժողովուրդ» 10/24/2020   09:35 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ 10/24/2020   09:33 Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել. Նա բացի 100 մլն դրամ գրավից, մեծ գումարներ է վճարել. «Հրապարակ» 10/24/2020   00:17 Մայք Պոմպեոն հանդիպումներ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ 10/24/2020   00:10 ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը 10/23/2020   23:44 Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին. ԱԳՆ 10/23/2020   23:35 Կրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը 10/23/2020   23:26 ԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. Թրամփ 10/23/2020   23:21 Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին (տեսանյութ) 10/23/2020   23:17 Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը. ԱՀ ԱԻՊԾ 10/23/2020   23:07 Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ՝ հրեշներ. Նաիրա Զոհրաբյան 10/23/2020   22:56 Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի. ՊՆ ներկայացուցիչ 10/23/2020   22:50 Ադրբեջանը ռազմաճակատում իր կրած անհաջողությունները փորձում է փոխհատուցել խաղաղ բնակիչներից. ՊՆ ներկայացուցիչ 10/23/2020   22:45 Եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին աշխատանքը կարողանանք հավուր պատշաճի կատարել, մեր հաղթանակն ավելի կմոտեցնենք. Վահրամ Պողոսյան 10/23/2020   22:35 Տեսանելի այս պատերազմն ունի առնվազն երկու ճակատ՝ երկրի սահմանների պաշտպանության ճակատը և կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը. բժիշկ 10/23/2020   22:30 Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով վնասվել է թաղամասը սնուցող գազատարը. ԱՀ ԱԻՊԾ 10/23/2020   22:17 Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջանում. Հովհաննիսյան 10/23/2020   22:11 Ադրբեջանի վերջնանպատակն է՝ բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին. ՀՀ ԱԳ նախարարը՝ Շվեյցարիայի գործըկերոջը 10/23/2020   21:51 ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով 10/23/2020   21:36 Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. Ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան 10/23/2020   21:22 Ռուսաստանի համար անընդունելի է Թուրքիայի մասնակցությունը կոնֆլիկտին. Առաջնայինն այս պահին Արցախի անկախության ճանաչումն է. քաղաքագետ 10/23/2020   21:19 Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մասնակցում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին 10/23/2020   21:13 Ստեփանակերտը զանգվածային գնդակոծման է ենթարկվում 10/23/2020   21:08 Զինկոմների միջոցով ռազմաճակատ մեկնած քաղաքացիները վարձատրություն կստանան որպես զինվորական 10/23/2020   21:04 Մարտունին ռմբակոծվում է 10/23/2020   20:56 1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար. «Նովայա Գազետա» 10/23/2020   20:51 Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ 10/23/2020   20:48 Ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու. Արծրուն Հովհաննիսյան 10/23/2020   20:37 Ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ պետքարտուղարին 10/23/2020   20:32 Ադրբեջանցի զինվոր է գերեվարվել. նա այս պահին վիրահատվում է 10/23/2020   20:20 Ադրբեջանական կողմը հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ. Արցախի ՄԻՊ 10/23/2020   20:08 Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագծում վիրավորված մեր հերոսներին 10/23/2020   19:56 ԱՄՆ-ում կայացել է Բայրամով-Պոմպեո հանդիպումը 10/23/2020   19:47 Իրանի համար չափացանց կարևոր է Նախիջևանի հետ սահմանային հատվածը, սադրանքների դեպքում՝ Իրանը կտրուկ գործողությունների կդիմի. իրանագետ 10/23/2020   19:41 «Բոլոր նրանք, ովքեր համարում են, թե պատերազմական օրերին Կովիդի ժամանակը չէ՝ չարաչար սխալվում են». Տիգրան Աբրահամյան 10/23/2020   19:36 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք դաշինքի անդամ Թուրքիան իրավունք ունի իսլամիստներին տեղափոխել ղարաբաղյան հակամարտության գոտի 10/23/2020   19:28 ԱՄՆ-ում մեկնարկել է Մնացականյան-Պոմպեո հանդիպումը 10/23/2020   19:27 Կոտրված ձեռքով փոքրիկը միացել է բանակին օգնողներին՝ քողարկիչ ցանց են հյուսում 10/23/2020   19:05 Արցախցի երգչուհի Լիլիթի առաջնեկը կծնվի Աբովյանում՝ ամուսինն առաջնագծում է, երեք եղբայրները՝ վիրավոր 10/23/2020   18:59 Արցախը Հայաստան է. Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել 10/23/2020   18:40 Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը 10/23/2020   18:33 ՍԱՏՄ անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ 10/23/2020   18:21 ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայում վիզաների տրամադրումը. առկա է ահաբեկչության վտանգ 10/23/2020   18:20 Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել՝ անհապաղ դուրս բերել գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտուց 10/23/2020   18:15 Երեւանում կորել է կորոնավիրուսով հիվանդ 60-ամյա կնոջ դիակը. Հարազատները դիմել են ոստիկանություն
10/23/2020   14:56 Պատերազմի գաղտնի զոհերը. Ինչպե՞ս գնահատել Ադրբեջանի կրած կորուստները ղարաբաղյան պատերազմում 10/23/2020   18:20 Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել՝ անհապաղ դուրս բերել գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտուց 10/22/2020   13:50 Ադրբեջանցիները գլխապատառ փախչում են ռազմաճակատի երկայնքով. Նրանք ծուղակում են հայտնվել 10/23/2020   21:13 Ստեփանակերտը զանգվածային գնդակոծման է ենթարկվում 10/22/2020   17:00 Ադրբեջանական Եվլախի օդանավակայանում հայտնաբերվել է թուրքական Bayraktar TB2 հարվածային եւ իսրայելական Hermes 900 հետախուզական ԱԹՍ-եր 10/22/2020   17:14 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված հայորդիների ևս 40 անուն 10/23/2020   13:02 Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինվոր Ալեքսանդր Նեչաևը 10/23/2020   21:08 Զինկոմների միջոցով ռազմաճակատ մեկնած քաղաքացիները վարձատրություն կստանան որպես զինվորական 10/22/2020   13:28 Ադրբեջանը գնդակոծել է Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը 10/23/2020   20:48 Ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու. Արծրուն Հովհաննիսյան 10/22/2020   22:12 ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 26 հայորդիների անունները 10/23/2020   20:20 Ադրբեջանական կողմը հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ. Արցախի ՄԻՊ 10/23/2020   21:36 Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. Ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան 10/22/2020   12:35 Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնել.Վիկտոր Սողոմոնյանը հերքում է 10/23/2020   19:36 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք դաշինքի անդամ Թուրքիան իրավունք ունի իսլամիստներին տեղափոխել ղարաբաղյան հակամարտության գոտի 10/23/2020   17:16 Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքը, Քարեգահ-Բերձոր ճանապարհը 10/23/2020   15:19 Ոստիկանությունն այսօրվանից անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի 10/23/2020   13:14 Արցախի ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված ևս 27 հայորդիների անունները 10/23/2020   10:15 «Հպարտ եմ լինել քո եղբայրը». Ռազմաճակատում զոհվել է «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը 10/23/2020   23:07 Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ՝ հրեշներ. Նաիրա Զոհրաբյան

«Սա երկար ժամանակ և լավ մշակված ծրագիր է, որի միակ նպատակը մեր երկրի կրթական համակարգն անվերադարձ ջարդուփշուր անելն է». Կարինե Նալչաջյան 09/01/2020   20:41  |  ԼՐԱՀՈՍ

Ուսումնական տարվան ընդառաջ ԿԳՄՍ-ն ուղեցույց է հրապարակել, որով սահմանվում է դպրոցներում նոր դասապրոցեսի կազմակերպումը։ Այնտեղ, սակայն, կան կետեր, որոնք արթնացրել են հասարակության լայն շերտերի, այդ թվում նաև՝ դպրոցահասակ երեխաների ծնողների, ուսուցչական անձնակազմի, կրթության ոլորտի փորձագետների, հոգեբանների, մի խոսքով՝ ոլորտին առնչվող և ոլորտի պատասխանատու բոլորի զայրույթը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադառնալով առաջին անգամ դպրոց հաճախող աշակերտների համար նախատեսված սահմանափակումներին, դրանք որակում է՝ արհեստածին, վտանգավոր և լավ մշակված ծրագրի արդյունք.«Առանց այն էլ սովորական, նորմալ պայմաններում առաջին դասարան հաճախող երեխաները ստիպված են հաղթահարել հոգեբանորեն ասված՝ առաջին դասարանցիների ճգնաժամը, որովհետև անցումը խաղից՝ պարտականություններին արդեն իսկ լուրջ խնդիր է մանկահասակ երեխայի համար։ Դրա համար տարիներ շարունակ ստեղծվել են հատուկ մոտեցումներ, որպեսզի ուսումնական առաջին տարին հոգեբանորեն հնարավորինս սահուն անցում ունենա, մինչև երեխան սովորի, հարմարվի և այլն։

Հիմա այն իրավիճակը, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված ստեղծվել է դպրոցական նոր ուսումնական տարվա համար կարելի է որակել որպես անբնական։ Առանց այն էլ առաջին դասարանի երեխաներն անցման դժվարություններն ունենալու են, ինչու համար են հավելյալ ստեղծել նաև այս անհասկանալի խառնաշփոթը։ Անգամ երեխայի նորմալ շնչելու իրավունքը աննախադեպ խիստ արգելքի տակ է դրված։ Մի կողմ թողնելով դիմակի կրման հետ կապված մաքուր բժշկական ասպեկտը, որպես հոգեբան կարող եմ արձանագրել հետևյալը՝ մարդու զգայարանները կոմպլեքսային աշխատանքի մեջ են գտնվում։ ԿԳՄՍ-ն առաջարկում է փակել երեխայի քիթն ու բերանը, աշակերտների շարժումները մինիմալի են հասցված, ապա այս իրավիճակը խանգարում է, որպեսզի երեխայի հոգեկան պրոցեսները՝ սկսած մտածողությունից, ընկալումից բնականոն հունով իրենց ֆունկցիան կատարեն։ Նույնիսկ մեծահասակների պարագայում՝ երբ շնչառությունը վատ է, օդը չի բավականացնում, ուզում ենք շարժվել, բայց հնարավորությունները սահմանափակված են, արդեն նյարդային ապրումներ ենք ունենում։ Սա զգայական մեկուսացման վիճակ է, որն անպայման թուլացնում է երեխայի ընկալողականությունը, որն էլ հանգեցնում է մտածողության նվազեցմանը։ Պայծառ ընկալունակությամբ երեխան գնում է դպրոց ու ահա, նրա առաջ այսպիսի արհեստածին արգելքներ են դնում, որտեղ երեխան բացառապես զբաղված է լինելու իր դիսկոնֆորտից ազատվելու ներքին մղումով։ Սա բացառապես բոլոր տեսանկյուններից անթույլատրելի է»։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը՝ արդյո՞ք սահմանափակված ընկալունակությամբ երեխան մեխանիկորեն չի դրսևորի ցածր առաջադիմություն հարցին, Հոգեբան Կարինե Նալչաջյանը պատասխանում է.«Եթե երեխայի զգայական աշխարհը կաշկանդված է, կաշկանդված են նրա շարժումները, իսկ խաղից նոր դուրս եկած երեխայի համար շարժուն վիճակն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, ապա սրա արդյունքում, ինչպես արդեն ասացի՝ թուլացած ընկալողականությամբ երեխային որքան էլ ուսուցիչը ջանք ու եռանդ չխնայելով փորձի դասապրոցեսին վերադարձնի, միևնույն է, մեծ իմաստով դրանք անիմաստ ջանքեր են լինելու։ Արդյունքում տուժելու է առաջին հերթին աշակերտի առաջադիմությունը, ինչի հետևանքներն իրենց երկար ժամանակ զգացնել կտան, եթե չասեմ՝ այդպես կարող է շարունակվել միշտ, որովհետև հիմքն արդեն սխալ է դրված»։

Ինչպե՞ս կարող են ձևավորվել աշակերտ – ուսուցիչ հարաբերությունները՝ նմանօրինակ պայմաններում, հատկապես երբ, ըստ նոր կանոնների՝ ռիսկային գոտում գտնվող մեծահասակ ուսուցիչները ստիպված են լինելու դպրոց հաճախել հատուկ արտագահուստով։ Հարցի վերաբերյալ հոգեբանը միանշանակ նկատառում ունի. «Երեխաները, որպես կանոն, հատուկ վերաբերմունք ունեն օրինակ բժիշկների նկատմամբ, հատկապես նրանց արտահագուստը երեխաների մոտ վախի և տագնապի զգացողություններ է առաջացնում։ Նույն խնդիրը հիմա առաջ է գալու դպրոցներում և պատկերացրեք՝ առաջին անգամ դպրոց հաճախող երեխան տագնապներ ունենա իր ուսուցչի նկատմամբ։ Ամբողջովին աղավաղվում է ուսուցչի կերպարը, սա էլ իր հերթին խեղաթյուրելու է նրա առաքելության ընկալումը՝ աշակերտների մոտ։ Սա անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, սա անբնական, անթույլատրելի բան է, հասկանո՞ւմ եք»,- ասում է հոգեբանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է՝ թեև հասարակական լայն շերտերում առկա բուռն քննադատությանն ու ընդդիմությանը, ԿԳՄՍ նախարարությունը, կարծես չի պատրաստվում որևէ փոփոխության ենթարկել իր իսկ կողմից հեղինակած անհասկանալի ու մերժելի կանոնները.«Եթե փորձենք ընդհանրական ներկայացնել այն պատկերը, որ հիմա առկա է կրթական ոլորտում, ապա անհնար կլինի չնկատել հետևյալը՝ կորոնավիրուսային վարակի և կրթական, այսպես կոչված, բարեփոխումների անվան տակ վտանգավոր խառնաշփոթ է ստեղծվել ողջ կրթական համակարգում։ Սրա մեջ են մտնում առարկայական չափորոշիչները, դպրոցներում որոշակի առարկաների բացառումը, անընդունելի դասաժամերի ավելացումը և սրան էլ գումարած արդեն այս նոր կանոնները։ Ես համոզված եմ, որ սա երկար ժամանակ և լավ մշակված ծրագիր է, որի միակ նպատակը մեր երկրի կրթական համակարգն անվերադարձ ջարդուփշուր անելն է։ Ամենաբարձր մակարդակներից հայտարարում են, թե Հայաստանն այսուհետ ժողովրդավարության բաստիոնն է, բայց սրան զուգահեռ մարդուն զրկում են ամենապարզունակ՝ շարժվելու և ազատ շնչելու իրավունքից։ Մարդիկ զայրացած են, բողոքի ալիք են բարձրացրել, հասարակական ամենալայն շերտեր ըմբոստանում են, որին ի պատասխան՝ իրենք՝ ձայն բարբառոյ հանապատի լուռ են։ Հետևաբար, ավելի քան պարզ է դառնում՝ սրանց գործողությունների ուղղությունը կանխորոշված է։ Հայաստանում բարեփոխումների անվան տակ կրթական համակարգն ամբողջովին որակազրկելու, շարքից հանելու մեծ և մտածած ծրագիր է իրականացվում»։

Ի՞նչ է սպասվում դպրոցներին սեպտեմբերի 15-ից հետո, հարցին հոգեբան Կարինե Նալչաջյանը պատասխանում է.«Ես բազմաթիվ ծնողներ գիտեմ, ովքեր ուղղակի ասում են՝այսպիսի պայմաններում երեխաներին դպրոց չեն տանելու։ Մենք հասել ենք մի վտանգավոր եզրագծի, որից այն կողմ հասարակական դիմադրությունն ուղղակի անխուսափելի է։ Թաքնվել կորոնավիրուսի թիկունքի հետևում և ողջ հասարակությանն ուղղակի թյուրիմացության մեջ գցել հնարավոր չէ, հույս չունենաք, տիկնայք և պարոնայք։ Դուք չեք կարող վերցնել ու ոչնչացնել մի ողջ կրթական համակարգ՝ հարվածի տակ դնելով սերունդների ճակատագիրը, զրկելով նրանց որակյալ կրթություն ստանալու իրավունքից։ Մենք դա ձեզ ուղղակի թույլ չենք տա, որովհետև սա մեր երկիրն է, այս ժողովրդի ուսերի վրայով եք դուք բարձրացել իշխանական ձեր աթոռներին, որի բարձրունքից հիմա փորձեր եք անում քանդելու ազգային արժեքները։ Դուք չեք կարող իրականություն դարձնել այն, ինչ ձեզ թելադրում են անդրօվկիանոսյան տերերի կողմից։ Հայաստանը ծնկի չի գալու»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:36 01/09/2020  |  ՀարցազրույցՍԴ-ում ճգնաժամ սարքեցին, մինչ այդ ՍԴ ճգնաժամ չի եղել. Վալերիյ Պողոսյան
19:59 01/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ոչ պաշտոնական մակարդակում խոսվում է Նախիջևանում և Բաքվի մերձակայքում թուրքական ռազմաբազաների տեղակայման մասին». Տիգրան Աբրահամյան
21:20 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀուսով եմ նախարարությունում կգտնվի մարդ, ով նախարարին կբզի ու կասի խելքդ գլուխդ հավաքի, էս կանոններով վարի ես տալու ուսումնական տարին. Աղասի Միքայելյան
19:29 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ իր հրաժարականի հարցը չի քննարկվում
12:35 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Եթե չպահպանվեն ազգային արժեքները՝ ազգի և պետության գոյության խնդիր է առաջանում». Նալչաջյան
19:23 27/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀերթական ամոթը ՀՊՏՀ-ում. Կառավարությանը խնդրում են հաստատել ԿԳՄՍՆ-ի ապօրինությունները
20:25 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը համազգային ծնողական ժողով է հրավիրել (ուղիղ)
18:39 21/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴպրոցում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ
19:58 19/08/2020  |  Հարցազրույց«Անհապաղ պետք է համախմբվել ազգային արժեքների շուրջ, գործի է դրվել ամեն միջոց՝ հայկականությունն ու ազգայինը վերացնելու համար». Կարինե Նալչաջյան
12:58 16/08/2020  |  Հարցազրույց«Հայաստանն անասելի կարևորություն է ձեռք բերում տարածաշրջանում». Հայկ Կիրակոսյան

Արխիվ

[]