Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

ՍԴ-ում ճգնաժամ սարքեցին, մինչ այդ ՍԴ ճգնաժամ չի եղել. Վալերիյ Պողոսյան 09/01/2020   20:36  |  Հարցազրույց

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հավանություն է տրվել  ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին։ «Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցել է ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի հետ։

-Պարոն Պողոսյան ի՞նչ եք կարծում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումն արդյունավետ կլինի՞։

-Դատարանակազմությունը չափազանց լուրջ գործ է, և դա պետք է կարողանալ հավուր պատշաճի կազմակերպել։ Այստեղ առաջին հերթին դատարանների անկախության ապահովման խնդիրն է։ Դա հատուկ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի, որով ես երբեք չեմ զբաղվել։ Այդպիսի միավորված դեպքեր կան ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայի երկրներում։ Այդ ամերիկյան մոդելն է տարածվել, որտեղ կա նաև Գերագույն դատարան, իսկ ՍԴ որպես կանոն չկա։ Այսօր Եվրոպայի 90 տոկոսն ունի ՍԴ և այդ միավորված ձևը չկա, չի գործում։ Պրակտիկ առումով եվրոպացիները գիտեն ԱՄՆ-ի օրինակը և երբ ստեղծեցին առանձին դատարան, դա պատահական չէր, մտածված և հիմնավորված էր։ Մինչև այսօր դրա դեմ բողոքներ Եվրոպայում չեն լսվել, հետևաբար նախընտրելի տարբերակը ՍԴ-ի առանձին գոյությունն է։ Բացի այդ միավորվելու դեպքում անհարմարություն կա։ Միավորվելու դեպքում ՍԴ-ն դառնում է գործընկեր մյուս դատարանների հետ, բայց ՍԴ շատ որոշումներ ըստ էության վերաբերում են մյուս դատարաններին։ Հազիվ թե դա չխանգարի ՍԴ-ին և ինչ-որ ձևով չկաշկանդի։

-Այսինքն կարծում եք՝ միավորման դեպքում հնարավոր է ավելի շատ կաշկանդվի, քան նախկինու՞մ

-Իհարկե։ Ես որպես 20 տարի եղել եմ ՍԴ անդամ և մեր դատարանների դատավորներին չեմ էլ ճանաչել։ Առանձին մարդկանց գիտեմ, որոնց հետ հանդիպել եմ գիտական սեմինարների ժամանակ, բայց երբեք հարաբերությունների մեջ չենք եղել և չեմ ճանաչել։ Այստեղ ավելի շատ կարևորում եմ ոչ թե այդ խնդիրը, որ այսօր չգիտեմ ինչքանով է ակտուալ ու հրատապ, այլ ինձ համար կարևոր է Սահմանադրության ընդունումը։ Ովքեր են Սահմանադրությունն ընդունելու և ինչպես են ընդունելու, որովհետև Սահմանադրության ընդունումը կամ Սահմանադրության փոփոխությունները քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ Սահմանադրությունը փոփոխում են քաղաքական ուժերը, Սահմանադրությունն ընդունում են քաղաքական ուժերը։ Անպայման պետք է նկատի ունենալ, որ ինչքան էլ տվյալ պահին տվյալ իշխող ուժը հնարավորություն ունի անցկացնելու իր ուզած տարբերակը, բայց դա միշտ վտանգավոր է։ Գոնե եվրոպական երկրներում վերջին 200 տարիների ընթացքում միշտ երբ Սահմանադրության մասին խոսել են, հաշվի են առել ոչ միայն իշխող ուժի շահերը, այլև ընդդիմադիր ուժերի շահերը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ իշխող ուժը հավերժ չէ։ Անպայման իր տեղը զիջելու է։ Իր համար պետք է այսօր մտածի, թե ինչպիսի պայմաններ է ունենալու վաղը, երբ չլինի իշխող ուժը։ Սա դառնում է քաղաքական միասնության համար հիմք, խարիսխ, որը նպաստում է նաև համաժողովրդական միասնության, ազգային միասնության։ Դրա համար Սահմանադրության ինչպիսին լինելը չափազանց կարևոր է։

- Գերագույն դատարանը որևէ դրական կողմ չի՞ ունենա։  Արդարադատության նախարարը նշել էր, որ Գերագույն դատարանի ստեղծման դրական կողմը կարող է լինել միասնական պրակտիկայի ապահովումը։

- Ինձ թվում է՝ ինքն այդքան էլ ճիշտ չի մեկնաբանում և իր ասածը չի համապատասխանում իրականությանը։ Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դրանով չեմ հետաքրքրվել։ Գիտեմ մի բան, որ մենք ՍԴ որոշումներում շատ հաճախ արձանագրել ենք այս կամ այն դատարանների սխալ վճիռները։ Եթե մենք նույն թիմի մեջ լինենք, դա մի քիչ ավել դժվար կլինի անել։ Կուզենայի մի բան հասկանալ, թե անկախություն ասելով նրանք ինչ են հասկանում։ Օրինակ 2005 թվականի Սահմանադրությունը շատ ավելի լավ էր ապահովում դատարանի անկախությունը, քան այս վերջին սահմանադրությունը, որով 12 տարի է դարձել։ Ցանկացած դատական իշխանությունում պետք է լինի դատարանի , դատավորի անփոփոխելիության սկզբունք։ Կարևորը սա է, թե ինչպես ապահովել դատարանների անկախությունը։

- Նաև նշվում է, որ երբ Գերագույն դատարան ստեղծվի, դրա շուրջ հանրային վստահություն կձևավորվի

- Հանրային վստահությունը դրանով չի ստեղծվում, դա երկրորդական հարց է։ Հանրային վստահությունը ստեղծվում է դատարանների աշխատանքի հիման վրա։ Լավ կաշխատեն, կստեղծվի վստահություն, վատ կաշխատի, չի ստեղծվի։

Ասում են՝ ՍԴ-ի նկատմամբ անվստահություն կա։ Չկա այդպիսի բան։ Իմ կարծիքով այդպիսի բան չկա։ Դա մոգոնել են իրենք իրենց համար, իրենց չգիտեմ ինչ հարցերը լուծելու համար։ Ո՞վ որոշեց, որ ՍԴ-ի նկատմամբ անվստահություն կա։ Մեղադրում են, որ համագործակցել է իշխանությունների հետ, իսկ ՍԴ  անդամները կատարում են  նրանց պատվերները, ովքեր իրենց նշանակել են։ 2008 թվականին երբ ՍԴ-ն որոշում էր կայացնում նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ դատարանի անդամների մեծամասնության նշանակողները եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Մի մասին նշանակել է Լևոն Տեր-Պետրոսյանը, մի մասին նշանակել է խորհրդարանը։ Բայց չգիտես ինչու իրենց պատկերացմամբ ՍԴ-ն ի վնաս Լևոն Տեր-Պետրոսյանի որոշում կայացրեց։ Եթե այդպես էր, ինչու այդպիսի որոշում կայացրեց։ Ես անձամբ բազմաթիվ անգամ լսել եմ քաղաքացիներից, որ հարցրել են՝ կարող են չդիմել սովորական դատարաններին և միանգամից ՍԴ դիմեն։ Ինչու, որովհետև այն դատարանին չի վստահում, ՍԴ-ին վստահում է։ Այսինքն դատարանների նկատմամբ վստահությունը տեղափոխել ՍԴ-ի նկատմամբ չի կարելի։

-Բացառու՞մ եք, որ նախկինում ճնշումներ են եղել ՍԴ-ի նկատմամբ

-Չեմ բացառում, կարող է եղել են։ Ընդհանրապես` աշխարհի բոլոր երկրներում դատավորների վրա միշտ ճնշում լինում է։ Խնդիրն այն է` դատարանը ենթարկվու՞մ է, ինչքանո՞վ է կարողանում այդ ճնշումներից ձերբազատվել։ Սրանք տարբեր բաներ են։ Շատ ավելի կարևոր է, որ դու  ընտրես այնպիսի անդամներ, որոնք լինեն իսկապես անխոցելի, որպեսզի նրանց վրա ճնշում գործադրելը դժվար լինի և տեղ չհասնի։ Եթե այդ դատավորն ունի ներքին անկախության զգացում, ինքն իրեն հարգում է, նա ճնշման չի ենթարկվի։

-Այս ընթացքում ճնշման ենթարկվե՞լ են, թե՞ ոչ

- Չեմ կարող ասել։

- Իսկ ՍԴ-ի շուրջ ստեղված ճգնաժամը։

- ՍԴ-ում ճգնաժամ սարքեցին։ Մինչ այդ ՍԴ ճգնաժամ չի եղել։ Եղել է Սահմանադրության ճգնաժամ։ Ցավում եմ, որ մեր շատ քաղաքական գործիչներ չեն տարբերակում Սահմանադրության ճգնաժամը սահմանադրական ճգնաժամից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:59 01/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ոչ պաշտոնական մակարդակում խոսվում է Նախիջևանում և Բաքվի մերձակայքում թուրքական ռազմաբազաների տեղակայման մասին». Տիգրան Աբրահամյան
12:33 30/08/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնավարման 12 տարի, թե՞ մինչև 65 տարեկան պաշտոնավարում. Արթուր Ղամբարյան
20:41 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանը միակն է, ով լինելով ՍԴ դատավոր, երբեւէ չի կրել դատավորի հատուկ համազգեստը
16:06 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ 4 դատավոր իրենց իրավունքները կվերականգնեն ՄԻԵԴ-ում. գանգատը ներկայացվել է
22:04 27/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորումը հակասում է Սահմանադրության անփոփոխելի սկզբունքներին. Արամ Վարդեւանյան
09:37 27/08/2020  |  ՄամուլՍահմանադրական դատարանի դատավորների ընտրության օրը հայտնի է. «Ժողովուրդ»
09:14 26/08/2020  |  ՄամուլՍահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները կրկին կհանդիպեն․ հայտնի է քննարկման թեման. «Ժողովուրդ»
20:51 25/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորի պաշտոնում կառավարության նոր թեկնածուն Էդգար Շաթիրյանն է
15:07 25/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահի պաշտոնակատարը պարգեւավճար է տվել անգործության մատնված ՍԴ դատավորներին՝ 60 տոկոսի չափով
09:24 25/08/2020  |  ՄամուլՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորելու գործընթացում հիմնական ու առանցքային դերակատարումը Վահե Գրիգորյանինն է. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]