ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահագն Աբգարյանին ՔԿՀ-ում մարմնական վնասվածք հասցնելու քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ողջ ծավալով, դատախազությունը հետամուտ է դեպքի բացահայտմանը․ Գ․ Աբրահամյան 08/28/2020 18:51 | Մեկնաբանություն

Երեկ մեղադրյալ Վահագն Աբգարյանին Նուբարաշեն ՔԿՀ-ում մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշված ՔԿՀ երկու ծառայողներին ձերբակալելու վերաբերյալ դատախազության հաղորդագրության տարածումից հետո առանձին շրջանակներ, այդ թվում Վ. Աբգարյանի պաշտպանությամբ զբաղվող անձինք, իրենց յուրահատուկ ոճով, հիստերիա են բարձրացրել այն կապակցությամբ, թե իբր, խեղաթյուրվել են դեպքի իրական հանգամանքները և փորձ է արվում քննությունը տանելու դատախազության և նախաքննական մարմնի համար ցանկալի հունով։
Այս մասին գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նշել է, որ նման պնդումները, իհարկե, որևէ հիմք չունեն և բխում են բացառապես, որպես կանոն, կոռեկտության ու էթիկայի սահմաններն անցնող՝ դատախազության հասցեին վաղուց ի վեր հնչող լուտանքների, թիրախավորված անձնավորված վերաբերմունքի տրամաբանությունից, որին արձագանքելն անգամ ցածր է դատախազությունը ներկայացնող ցանկացած մեկի արժանապատվությունից։
«Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ այդ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ողջ ծավալով, դատախազությունը հետամուտ է դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում նաև պաշտոնատար այլ անձանց հնարավոր ներգավվածության իրական հանգամանքների, դեպքի վայրի, վնասվածքների բնույթի հետ կապված լիարժեք բացահայտման և կատարվածին իրավական գնահատական տալու հարցում։ Նախաքննական տվյալների հրապարակման հարցում կաշկանդված լինելով՝ ցավոք , այս պահին հավելյալ քրեական գործից տեղեկատվություն չեմ կարող տրամադրել։
Սակայն հասարակությունը, ի վերջո, համոզվելու է ինչպես լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննության անցկացման, այնպես էլ դրա կոնկրետ հիմնավորված արդյունքների հարցում։
Սակայն որքան խոսուն, նույնքան էլ ցավալի է, որ գործը և իրականացվող քննությունը շահարկումների առարկա դարձնող վերոնշյալ շրջանակները, որոնք սիրում են վերամբարձ արտահայտություններ անել Վ. Աբգարյանի՝ քրեական ենթամշակույթի հետ կապ չունենալու մասին, օդում կախված տվյալներով համեմված տեղեկություններ շրջանառության մեջ դնելով հանդերձ, նույնպիսի ջանասիրություն չեն դրսևորում իրենց պաշտպանյալին հորդորելու՝ իրեն հայտնի տվյալների մասին ցուցմունքներ տալու և այդ կերպ քննությանն օժանդակելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ նախաքննական մարմինը և դատախազությունը, առանց այդ էլ, անում ու անելու են ամեն ինչ գործի լիարժեք բացահայտումն ապահովելու համար»,- գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 23:56 եթե բանակը 30 տարի չի զինվել, ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով
- 01/25/2021 23:44 Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյան
- 01/25/2021 22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան
- 01/25/2021 22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները