ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ սպան առեւանգվել է, թե մոլորվել. Նշանակվել է ծառայողական քննություն 08/28/2020 17:32 | ԼՐԱՀՈՍ

Նախնական տվյալներով՝ մեր զինծառայողը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական կողմում, սակայն, թե իրականում ինչ է կատարվել պարզ կլինի ծառայողական քննության արդյունքում,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։
«Իրականացվում է ծառայողական քննություն, նաեւ քրեական գործ է հարուցված կամ կհարուցվի մոտակա ժամանակ, ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել: Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք»,- հայտարարել է Դ.Տոնոյանը։
Նախարարը նշել է, որ ներկայումս մեր պահանջն այն է, որ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչությունն Ադրբեջանում այցելի մեր զինծառայողներին, քանի որ առ այս պահը, նախարարի տեղեկություններով, նման այցելություն չի եղել։
Լրագրողի այն հարցադրմանը, որ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական նորմեր են խախտվել՝ Դավիթ Տոնոյանը նշել է. «Գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որով ցանկացած իշխանություն, նաեւ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացվում են, զգուշացվում են, որ իրենք խախտում են կատարել: Դրանից հետո լինում են արձագանքներ տարբեր ձեւաչափերի: Մենք վստահ ենք, որ եւ ԵԱՀԿ-ի, եւ Միջազգային կարմիր խաչի գրասենյակի շրջանակներում, եւ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում, որ վերադարձվեն մեր զինծառայողները: Բայց կան նաեւ վերադարձման ինչ-որ պայմաններ՝ փոխանակել եւ այլն: Այս պահին դրա մասին խոսել մենք չենք կարող: Գլխավորը այս փուլում անվտանգ ու առողջ լինեն»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իսկ մինչ այն Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ավագ լեյտենանտ Ալավերդյանը «Գորանբոյի ուղղությամբ դիվերսիոն հարձակում է իրականացրել» և հայտնվել է իրենց տարածքում։
Իբրև իրենց պնդումներին ապացույց ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվեց մեր սպայի «ինքնախոստովանությունը» պարունակող բեմականացված մի տեսանյութ, որտեղ նրան ակնհայտորեն պարտադրվել էր կարդալ կոնկրետ տեքստ՝ իր դիվերսանտ լինելու եւ, իբր, Ադրբեջանում մնալու ցանկություն ունենալու մասին։ Միաժամանակ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հայ սպային մեղադրանք է առաջադրվել 5 տարբեր՝ «ագրեսիվ պատերազմի վարում», «լրտեսություն», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում»,
«հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, պահպանում և փոխադրում»,«Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։ Միջազգային իրավունքի մի շարք մասնագետներ ահազանգել են, որ վտանգված է հայ սպայի կյանքի իրավունքը, առկա է խոշտանգման մեծ վտանգ։
Նշենք, որ նախկինում արձանագրվել են դեպքեր, երբ մոլորվելու արդյունքում ադրբեջանական կողմում հայտնված հայ գյուղացիները, մասնավորապես Մանվել Սարիբեկյանը, Կարեն Պետրոսյանը Ադրբեջանում կիրառված բռնությունների հետեւանքով մահացել են։
Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին փոխանցվել է Հայաստանին
Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի վճիռ կայացրեց
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/26/2021 11:00 «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ «Հրապարակ»
- 01/26/2021 10:03 Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար«Ժողովուրդ»
- 01/26/2021 10:01 «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «Փաստ»
- 01/26/2021 09:56 Որն է Իրանի իրական նպատակը «Ժողովուրդ»
- 01/26/2021 08:57 Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «Փաստ»
- 01/26/2021 08:45 Մերոնք Եվրոպայում․ «Հրապարակ»
- 01/26/2021 08:43 ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/26/2021 23:44 Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան
- 01/26/2021 23:11 Հասարակության համար կարևոր էր գործընթացը, այլ ոչ թե արդյունքը, իսկ Նիկոլն այդ արատավոր շքերթի հրամանատարն էր. Միքայել Մինասյան
- 01/26/2021 21:41 Փաստորեն Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար. Վահագն Վարագյան
- 01/26/2021 20:54 Իմ հարցազրույցում մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. Անդրանիկ Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները