ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորումը հակասում է Սահմանադրության անփոփոխելի սկզբունքներին. Արամ Վարդեւանյան 08/27/2020 22:04 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը չափազանց կարևոր և առնվազն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների համար սթափեցնող՝ խիստ գնահատական է տվել։ Կիսելով իր կարծիքը ուզում եմ սահմանադրական-պատմական հանգամանք և կարճ իմ կարծիքը ներկայացնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը:
«Սահմանադրական արդարադատության ամերիկյան մոդելը (վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները մեկ մարմնում միավորելը) սկիզբ է առել հենց ԱՄՆ-ում ցանկացած սահմանադրագետի համար հասկանալի և հայտնի 1803 թվականի «Մերբերին ընդդեմ Մեդիսոնի» գործով։ ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը Ջոն Մարշալի նախագահությամբ առաջին անգամ Կոնգրեսի կողմից ընդունված ակտը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և այդ պահից ծնվեց սահմանադրական վերահսկողությունը։
1803 թվականին ԱՄՆ Նախագահն էր լեգենդար Թոմաս Ջեֆերսոնը, իսկ Մերբերիի որպես դատավոր նշանակումը կայացրել էր պաշտոնաթող Նախագահ Ադամսը, իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ։ Մեդիսոնը հավատարիմ լինելով Ջեֆերսոնի մոտեցումներին չէր ապահովում Մերեբերիի նշանակումը։ ԱՄՆ Գերագույն դատարանը ՀԱԿԱՌԱԿ գնալով իշխանությանը ճանաչեց վերջիններիս գործողությունների ոչ իրավաչափությունը և խնդրո առարկա իրավական ակտը ճանաչեց Սահմանադրությանը հակասող, ինչը բնականաբար առաջացրեց քաղաքական բավականին սուր քննադատություն։ Ավելին՝ Գերագույն դատարանի դատավոր Մեդիսոնը ըստ որոշ իրավագետների ուներ շահերի բախում, քանի որ անմիջական մասնակցություն էր ունեցել Մերբերիի նշանակման հարցում, որպես պաշտոնատար անձ 1801 թվականին, սակայն դա որևէ կերպ չստվերեց Մեդիսոնի գործողությունների ակնհայտ իրավաչափությունը։ Վստահ եմ շատերը այս ամենը կարդալով անալոգիաներ անցկացրեցին հենց վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների հետ հենց Հայաստանի Սահմանադրական դատարանի նկատմամբ, սակայն էականը, ԱՌԱՆՑՔԱՅԻՆԸ կայանում էր նրանում, որ Սահմանադրական վերահսկողության ամերիկյան մոդելը սկզիբ է առել լրջագույն իրավա-քաղաքական կոնֆլիկտի արդույնքում և երբեք չի խաթարվել։ Գերագույն դատարանի դատավորներին այդ որոշումից հետո՝ վաղ կենսաթոշակի չեն ուղարկել կամ լիազորությունները չեն դադարեցրել։ Հենց այս ամենի համակցությունն է, որ Սահմանադրական արդարադատության ամերիկյան մոդելը՝ վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները մեկ մարմնում միավորելու պայմաններում, գործում է արդյունավետ՝ դարերով։
Վերադառնանք Հայաստանի փորձին։ Ունենք մի իրավիճակ, որ օրինակ՝ Ազգային ժողովը գիտակցելով, որ Սահմանադրական դատարանը ԵՆԹԱԿԱ, ՍՏՈՐԱԴԱՍ մարմին չէ և ՍԴ որոշումները կայացվում են Սահմանադրության գերակայության պահպանմամբ, նույնիսկ խախտելով Սահմանադրությունը ՉՑԱՆԿԱՑԱՎ ստանալ ՍԴ դիրքորոշումը ենթադրյալ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Ունենք մի իրավիճակ, որ Սահմանադրական դատարանը 1996 թվականից ի վեր հազարավոր մարդկանց իրավունքներ է պաշտպանել և վերականգնել, այդ թվում ՃԻՇՏ ԿԵՐՊ ՀԱԿԱԴՐՎԵԼՈՎ Վճռաբեկ դատարանին և նախապտվությունը տալով իրավունքի գերակայությանը։ Հենց այդ հակադրումների արդյունքում է, որ իրավունքը զարգացել է․․․։ Այս պայմաններում ինչ է առաջարկվում․ վերացնել այդ հազվադեպ սակայն չափազանց կարևոր հակադրումը, վերացնել ՄԱՐԴՈՒ սահմանադրական արդարադատության իրավունքը․․․հանուն չեմ կարող ասել ինչի, սակայն վստահ կարող եմ ասել ոչ իրավունքի գերակայության։
Որպես վերջաբան կասեմ հետևյալը․ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորումը պարզապես հակասում է Սահմանադրության անփոփոխելի նորմ սկզբունքներին՝ իրավական պետություն սկզբունքին և իրավունքի գերակայության սկզբունքին, քանի որ դասական իմաստով ՆԱՀԱՆՋ է իրավունքի պաշտպանության ստանդարտի տեսանկյունից»։,- գրում է սահմանագրագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել