Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք մշակութային հաստատությունների ղեկավարների հետ 08/27/2020   15:15  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 26-ին հանդիպել է Հայաստանի մի շարք մշակութային հաստատությունների ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը , Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, որը միաժամանակ նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Գ․ Գյուրջիևի անվան ժողնվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Իսկենյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակում, երբ մշակութային կյանքը հարկադրված դադարի մեջ է, իրենք ձգտում են ճկուն լինել և լուծումներ գտնել: Թատրոններն ու նվագախմբերն իրականացրել են առցանց հեռարձակումներ ու ներկայացումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ ձգտելով պահել կապը հանդիսատեսի հետ: Որոշներն սկսել են բացօթյա ներկայացումներ, բայց ոչ բոլոր թատրոններն ունեն դրա հնարավորությունը։ Նշելով, որ թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ հաղորդակցմամբ՝ թատրոնների ղեկավարները կարևորել են այս իրավիճակում իրենց գործունեության համար հստակ չափորոշիչների մշակումը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ «կորոնավիրուսի պատճառով դժվարությունների առջև հայտնված, այսպես ասած «նյութական ոլորտների» կողքին, շատ էական ու կարևոր է մշակույթը, որովհետև իր ողջ բացասական էությամբ և վերջին ամիսների պատմությամբ կորոնավիրուսի հետ կապված պայքարը նաև մի շատ էական եզրակացության հանգեցրեց՝ որ միայն հացով չենք ապրում։ Այսօր շատ մարդիկ իսկապես ինչ-որ դեպրեսիվ, բացասական զգացումներ ունեն, որովհետև իրենց կյանքից մի շատ կարևոր մաս կորել է։ Այդ կորած մասը կապված է իրական մշակույթի հետ։ Իհարկե, կա վիրտուալ մշակույթը․ կարող ես հեռուստացույցը միացնել կամ համակարգչով ինչ-որ բաներ դիտել, վիրտուալ համերգներ են կազմակերպվում։ Այդուհանդերձ, դա նույնը չէ, ինչ կենդանի կատարումը, շփումը։ Սա մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար»։ Նախագահն ասել է, որ շատ դեպքերում մարդիկ նյութական դժվարությունները հաղթահարելու են, բայց եթե մշակութային կյանքը սահմանափակվի կամ գոյություն չունենա, համարյա անհնար է լինելու ապրել։ «Ես հաճախ հիշում եմ 1990-ականների սկիզբը,- նշել է նախագահ Սարգսյանը։- Եւ՛ մութ էր, և՛ ցուրտ էր, պատերազմ էր, շատ դժվար էր։ Սակայն հիշում եմ, որ մարդկանց մի մեծ մասը իր եռանդը, ավյունը չէր կորցնում, վերաբերմունքը չէր փոխում կյանքի նկատմամբ, որովհետև հույս կար, մարդիկ ապրում էին հույսով, այցելում էին համերգասրահներ, վստահ էին, որ հաղթահարելու են դժվարությունները»:

Ինչպես կարող է նախագահական ինտիտուտը և նախագահն օգտակար լինել, օգնել այսօրվա դժվարին պայմաններում։ Հանդիպման մասնակիցներին համագործակցության ակնկալիքով այս հարցադրումն ուղղելով՝ Հանրապետության նախագահը մշակութային հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ժամանակավորապես օգտագործել նախագահական նստավայրի շենքի և բացօթյա տարածքի հնարավորություններն իրենց ծրագրերի իրականացման համար:

Բաց և անմիջական զրույց է ծավալվել մշակութային հաստատությունների առջև ծառացած խնդիրների, մշակութային քաղաքականության, մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն շուրջ: Արձագանքելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք խնդիր ունենք. մեզ մոտ, ցավոք սրտի, ամեն ինչ անձնավորվում է: Շատ հաճախ պետական բարձր պաշտոն ունեցող մարդը կարծում է, թե ժառանգություն է ստացել այդ պաշտոնը, հետևաբար, մեկնաբանում է և գործում է ըստ դրա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ անձնավորված իրավիճակից անցնենք համակարգի, ինստիտուտների: Բոլոր ոլորտներում ինստիտուտների ստեղծումը շատ էական է մեզ համար՝ կրթությունից, ակադեմիայից, արդյունաբերությունից սկսած:
Անձնավորելու հետ մեկտեղ կա նաև մեկ այլ դրույթ մեր հանրության, մեր մշակույթի մեջ, որից պետք է ազատվել, և դա շատ էական է: Այն կոչվում է ձևացնել: Մենք շատ բաներ ձևացնում ենք, թե ունենք, որ իրականում չունենք: Հետևաբար, մեր գործունեության շատ ոլորտներում կարիք ունենք աուդիտի, այսինքն՝ վերագնահատման, թե իրականում ինչ ունենք, որպեսզի կարողանանք դրանից հետո հաջորդ քայլերն անել»:

Խոսելով պետության կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Ես կողմնակից եմ, որ պետությունն իր հնարավորությունների սահմաններում ավելին անի: Մենք այն իրավիճակում չենք, որ դուք առանձին կարողանաք գոյատևել: Գնահատենք, ինչ անում է պետությունը և նաև ամեն ինչ անենք, որպեսզի պետական ֆինանսավորումը շարունակվի և աճի, որովհետև անցումային շրջանում ենք: Մենք մշակույթի համար բարեգործություն անելու մշակույթ չունենք: Առանձին բարերարներ կան, սակայն այդ ինստիտուտի համար չունենք օրենքով հաստատված մեխանիզմներ: Շատ էական է, որ մենք եռանդ, ուժ, ժամանակ ներդնենք այս երկրորդ բաղադրիչը զարգացնելու համար: Մոդելները շատ են, և մենք ճանապարհ ունենք անցնելու: Ես պատրաստ եմ ձեզ աջակցել՝ պայմանով, որ դուք էլ ինձ աջակցեք, որպեսզի կարողանանք որոշակի բաներ փոխել»:

Ամփոփելով՝ Հանրապետության նախագահը դարձյալ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: «Բոլորս էլ ընդհանուր խնդիրներ, դժվարություններ ունենք. ես առաջարկում եմ՝ եկեք փորձենք համագործակցել: Ես ցանկանում եմ ինչ-որ բան փոխել նաև մեր մշակույթի մեջ, և եթե կարողանամ, միայն ուրախ կլինեմ»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:20 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհված Արթուր Ղազարյանի ընտանիքին
17:15 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ
15:49 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍՄաղթում եմ, որ ձեր վրա դրված բարձր պարտականությունները կատարեք մեծ պատասխանատվությամբ. դատավորների երդման արարողություն նախագահական նստավայրում
11:23 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
18:30 25/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱնի Դանիելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
17:22 24/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
14:09 24/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
13:32 22/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ չի եղել ո՛չ թատրոնների ճակատագրին, ո՛չ «Հայ գրականության» աղմկահարույց չափորոշիչների թեմային
11:08 22/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը. նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
13:23 21/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]