ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործ ունենք երկակի ստանդարտների վառ օրինակի հետ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քննարկում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը 08/24/2020 18:42 | ԼՐԱՀՈՍ

Գործ ունենք երկակի ստանդարտների վառ օրինակի հետ։ Հայցադիմում ենք ներկայացրել դատարան, կփորձենք այստեղ պաշտպանել իրավունքները ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ հարկ եղած դեպքում կդիմեն միջազգային ատյաններին, այնտեղ ավելի մեծ հարգանքով են վերաբերում մարդու անձնական տվյալներին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ-ի դեմս Ֆինանսների նախարարության՝ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռ․ Քոչարյանի իրավունքների խախտումը հաստատելու պահանջով։ Մասնավորապես՝ մարտի 10-ին կայացած դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով, փաստաբանները «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկանք են ներկայացրել դատարանին, որը դատավոր Աննա Դանիբեկյանը առանց պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի թույլտվության հրապարակել է դռնբաց նիստին։ Համեմատության համար նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատության մասին տեղեկատվությունը տարածելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
«Այն դեպքում, երբ այն վիրահատությունը, որի մասին խոսք է գնում, թաքցնելու էլ չէ, անձը դա չի անում թաքցնելու համար, այլ՝ ընդհակառակը։ Այս դեպքում նույն հենց տիկին Դանիբեկյանն առանց կաշկանդվելու, առանց հաշվի առնելու մարդու բժշկական տվյալների գաղտնիության սկզբունքը, կոպիտ միջամտություն թույլ տվեց անձնական կյանքի իրավունքի»,- ասաց Ալումյանը՝ նշելով, որ սպասում են դատախազության արձագանքին, թեև տեսնում են, որ դատախազությունը չի էլ պատրաստվում ընթացք տալ։
Նրա խոսքով՝ այլ բան է, երբ մարդ հաղորդում է ներկայացնում մի բանի մասին, որը հայտնի չէ իրավապահ մարմիններին և ակնկալում է, որ հարուցվի քրեական գործ, բայց, երբ նույն իրավապահների աչքի առջև է դա արվում, ապա այդ մասին իրավապահներին բարձրաձայնելն անիմաստ է, ուստի՝ այս պահին գերադասել են հայց ներկայացնել։ Ինչ վերաբերում է քրեաիրավական հարթություն տեղափոխվելուն, Ալումյանն ասաց, որ առաջիկայում կքննարկվի նաև քրեական գործ հարուցելու մասին պահանջ ներկայացնելու հարցը։
Նշենք, որ հայցվոր կողմը ոչ նյութական, բարոյական վնասի փոխհատուցում է պահանջ է ներկայացրել՝ 2 մլն դրամի չափով։ Հայցադիմումը մուտք է եղել օգոստոսի 19-ին և մակագրվել դատավոր Արմենուհի Բադիրյանին։
Հեղինակ ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 18:12 Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը
- 01/25/2021 17:34 Մառնեուլում տեղի ունեցած միջադեպի հետքերով Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ ԱԳ նախարարին
- 01/25/2021 14:48 Այսպես թե շարունակվեց՝ այս տականքները սկսելու են իրենք իրենց մեդալներ բաժանել, շնորհավորել Շուշին հանձնելու օրվա կապակցությամբ. քաղաքագետ
- 01/25/2021 14:34 Թուրքիայում թողարկվել է Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ` ներառյալ Արցախը․ թուրքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները