ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցի զինծառայողների տեսանյութերը վկայում են Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների ու ատելության մասին. ՄԻՊ 08/24/2020 22:02 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ուսումնասիրվել են ադրբեջանցի զինվորականների հրապարակած տեսանյութերը Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ, որոնք առկա են «YouTube» սոցիալական մեդիայի տիրույթում, ինչպես նաև ադրբեջանական տարբեր կայքերում:
Տեսանյութերի ուսումնասիրությունը վկայում է ՀՀ զինված ուժերի սպայի միջազգայնորեն ամրագրված իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Մասնավորապես, տեսանյութերում Գուրգեն Ալավերդյանը ներկայացված է ձեռնաշղանթերով՝ շրջապատված ադրբեջանական զինծառայողներով: ՀՀ զինված ուժերի սպան ներկայացված է ձմեռային գլխարկով, որով ամբողջությամբ փակել են նրա աչքերը:
Տեսանյութում Գ.Ալավերդյանը շրջապատված է ադրբեջանցի զինվորականներով, ովքեր անում են նրա արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ, դրսևորում են հեգնական պահվածք, անընդհատ ցուցադրաբար նվաստացնում են սպայի պատիվն ու արժանապատվությունը, իսկ տեսանյութերն ամբողջությամբ ողողված են Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելիությանը, այն է՝ նրա հայ լինելուն վերաբերող ակնհայտ ատելության խոսքով:
Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը բացառում է նվաստացնող որևէ տեսակի վերաբերմունք: Հետևաբար, տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ են:
Անհրաժեշտ է արձանագրել, որ ադրբեջանցի զինվորականների կողմից իրավունքների կոպիտ խախտումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ գտնվել այդ երկրի իրավազորության ու հետևաբար նաև՝ պատասխանատվության ներքո:
Խիստ դատապարտելի երևույթ է նաև այն, որ նշված տեսանյութերը լայնորեն տարածվում են ադրբեջանական, մասնավորապես՝ Rahmanzade TV, Yeni Avaz TV, WEST NEWS TV, Beynelxalq İnfo, Hərbi TV և այլ հեռուստաընկերություններով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումները, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները:
Պաշտպանը հարցմամբ դիմել է նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից պաշտոնապես լրացուցիչ պարզաբանվել է, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:
Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչը մշտական կապի մեջ են Գուրգեն Ալավերդյանի ընտանիքի հետ, ինչպես նաև համապատասխան միջազգային կառույցների հետ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/24/2021 22:56 Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք՝ տաղանդից. Մհեր Մկրտչյան
- 01/24/2021 22:27 Իմ թանկագին բազմաշերտ ժողովուրդ, պետականության կորուստը պարզապես բառակապակցություն չէ, հասկացի՛ր. Ռազմագետ
- 01/24/2021 22:01 Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ էր. Արմեն Աշոտյան
- 01/24/2021 20:00 Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
- 01/24/2021 18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր
- 01/24/2021 11:59 Երեւանում ավտոմեքենա է այրվել
- 01/24/2021 11:21 Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները