Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Մայիս-օգոստոս ամիսներին Երևանում հատվել է մոտ 200 ծառ 08/20/2020   19:59  |  ԼՐԱՀՈՍ

Ընթացիկ տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում մայրաքաղաքում հատվել է մոտ 200 ծառ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանի քաղաքապետարանից՝ նշելով, թե դրանք եղել են չորացած կամ վթարային ծառեր։

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Երեւանի քաղաքապետ Հայ Մարությանը հայտարարեց, թե նախորդ տարի հավաքել է բնապահպանների մեծ կազմ և ասել, որ Երևանում գույքագրեն այն ծառերը, որոնք արդեն կենսունակ չեն և որոնք պոտենցիալ ունեն շուռ գալու, ընկնելու մեքենաների, մարդկանց վրա։

«Այդ պահին գույքագրեցինք 437 ծառ։ Հիմա 500-ից ավել է։ Անգիր հիշում եմ այդ թիվը, որովհետև այդ ժամանակ ապրում էի դրանով։ Ասացի՝ շատ կարևոր է, մեր հանրությանը պետք է զգուշացնենք, ասենք՝ այո ծառեր են, բայց այդ 437 ծառը պոտենցիալ վտանգավոր, նաև մահվան ելքով վտանգ ունեն»,- ասել էր Հայկ Մարությանը։

Ասուլիսից հետո «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել՝ Երևանի քաղաքապետին՝ պարզելու համար մայրաքաղաքում նախատեսված և արդեն իրականացված ծառահատումների ծավալները, ինչպես նաև քաղաքի կանաչապատման խնդիրների հետ կապված այլ հարցեր։

Մասնավորապես հետաքրքվել էինք ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել հիվանդ ծառերի մասին եզրակացությունը, մայրաքաղաքի ո՞ր տարածքներում են գտնվում վերոհիշյալ հիվանդ ծառերը, քանի՞սն են արդեն իսկ հատվել եւ հիվանդ, էտման ենթակա հիվանդ ծառերի փոխարեն կատարվե՞լ է արդյոք նոր ծառատունկ։

Քաղաքապետարանից ստացված պատասխանում խոսք անգամ չկար հրավիրված բնապահպանների որեւէ խմբի մասին։ «Չորացած, հիվանդ կամ անկենսունակ ծառերի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները տրվում են և՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության մասնագետների, և՛ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետների կողմից: Քաղաքապետարանից լրատվամիջոցին տեղեկացնում են նաև, որ նշված կառույցները պարբերաբար տրամադրում են նմանատիպ եզրակացություններ»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանում: Այլ խոսքով՝ ոչ թե բնապահպաններն են հիվանդ ծառերի մասին եզրակացություն տվել, ինչպես ասում է Հայկ Մարությանը, այլ հենց քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցները։

Դառնանք հիվանդ ծառերին. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից Երևանի բոլոր վարչական շրջանների հանրային տարածքներում իրականացվել է չորացած ծառերի գույքագրում, որի արդյունքում, ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության, այս պահին արձանագրվել է մոտ 800 չորացած ծառ, որոնք ենթակա են հատման: «Առկա են նաև նախնական տվյալներով հազարից ավելի կիսաչոր ծառեր և թփեր, որոնք ենթակա են սանիտարական էտման կամ հատման աշնան, գարնան ամիսներին և որոնց գույքագրումը ընթացքի մեջ է: Նկատենք, որ քաղաքապետարանից տրամադրված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սանիտարական էտման, հատման աշխատանքներն իրականացվում են աշնանն ու գարնանը, իսկ թե ինչպես ստացվեց, որ Մաշտոցի պուրակում էտումն իրականացվեց հենց ամռան կեսին՝ գիտեն թերեւս կառուցապատողն ու քաղաքապետ Մարությանը։

Երևանի բոլոր վարչական շրջաններում առաջիկա ամիսներին նախատեսվում է իրականացնել նաև բակային տարածքներում առկա չոր, անկենսունակ ծառերի գույքագրում,- հայտնում են Երեւանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքում հատվել է մոտ 200 չորացած կամ վթարային ծառ, իսկ փոխարենը որեւէ ծառ չի տնկվել։

«Փաստինֆո»-ի՝ արդյոք հատված կամ էտման ենթակա հիվանդ ծառերի փոխարեն կատարվե՞լ է նոր ծառատունկ հարցին քաղաքապետարանից տեղեկացնում են՝«ծառատունկն իրականացվում է աշնան կամ գարնան ամիսներին՝ պայմանավորված ծառերի, թփերի աճման և զարգացման առանձնահատկություններից: Փողոցային հատվածներում ծառատունկը, որպես կանոն, իրականացվում է հատված կամ չորացած ծառերի փոխարինման սկզբունքով, իսկ այգիներում և պուրակներում տունկը իրականացվում է՝ հաշվի առնելով հիգիենիկ, դենդրոլոգիական և լանդշաֆտային ճարտարապետության կանոնները: Օրինակ, լինում են դեպքեր, երբ ծառերը իրար շատ մոտ են աճում և խանգարում են միմյանց բնականոն աճին, տվյալ իրավիճակում հատված ծառի փոխարեն կարող է ընդհանրապես նոր ծառ չտնկվել»: Իսկ թե ինչու 2020 թվականի գարնանը, օրինակ՝ մայիսի որեւէ ծառատունկ չի կատարվել, երբ ծրագրած են եղել ծառահատումները՝ քաղաքապետարանը գրավոր ուղարկած պատասխանում պարզապես լռության է մատնել։

Տեղեկացնենք, որ «Փաստինֆո»-ի կատարած վերջին հետաքննությունից հետո պարզվել էր, որ Մաշտոցի պուրակում կառուցվող սրճարանի տարածքում իրականացված աղմկահարույց ծառահատումներն ի սկզբանե պլանավորված չեն եղել։ Համենայն դեպս, քաղաքապետարանից լրատվամիջոցին տրամադրված փաստաթղթերում չկար նման որեւէ ամրագրում, բայց կառուցապատող ընկերությունը վստահ է եղել, որ իրեն թույլատրվելու է հատել պուրակի այն ծառերը, որոնք խոչընդոտում են սրճարանի կառուցապատմանը։

Պաշտոնական պատասխանից պարզ էր դառնում, որ 2020 թվականի հուլիսի 15-ի ամսաթվով կազմվել էր մի արձանագրություն այն մասին, որ Մաշտոցի անվան պուրակում առկա են թվով 4 մանրատերև թեղիներ՝ խորը արմատային փտախտի նշաններով, որոնք ենթակա են սանիտարական հատման, մինչդեռ կառուցապատողն այդ ծառերը շինարարական շրջափակման մեջ էր վերցրել նշված եզրակացությունից ամիսներ առաջ։ Հատված ծառերի փոխարեն, ըստ լրատվամիջոցին տրամադրված պաշտոնական տեղեկատվության, ծառատունկ դեռեւս չի իրականացվել։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:18 20/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայկ Մարության, դուք այլևս Երևան քաղաքի ծառերի թիվ մեկ էֆթանազիստն եք».Վահագն Վարագյան
20:31 19/08/2020  |  ԼՐԱՀՈՍՄաշտոցի պուրակի սրճարանի կառուցապատման թույլտվությունը տվել է քաղաքապետ Հայկ Մարությանը
09:44 19/08/2020  |  ՄամուլՀայկ Մարությանն ու կինը խափանել են Վիկտոր Մնացականյանի նշանակումը. «Հրապարակ»
09:13 18/08/2020  |  ՄամուլՀայկ Մարությանը կթողնի՞ պաշտոնը. «Հրապարակ»
20:55 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱռատության եղջյուրից Երևանի քաղաքապետի պարգևատրումները հոսում են, հոսում
17:56 17/08/2020  |  ՄեկնաբանությունՀպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել. Հայկ Մարության
12:05 17/08/2020  |  ՄեկնաբանությունՀայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը. «Մեդիա պաշտպան»
09:25 15/08/2020  |  ՄամուլԵկավ Մարությանին կարգեց քաղաքապետ. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է. «Հրապարակ»
19:04 12/08/2020  |  ՎերլուծություններՊատկերացնու՞մ եք, որ մի քանի տարի անց Երևանի քաղաքապետը մուսուլման լինի
11:09 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզում 2020թ. առաջին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը

Արխիվ

[]