Թեմաներ
Ուրբաթ 02 / 26 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/26/2021   20:17 «Լեգիտիմ» վարչապետին 3 տարի առաջ ժողովուրդը չընտրեց, նա ընտրվեց զոռով, ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնության հանդեպ փողոցի ճնշմամբ 02/26/2021   20:17 Ես՝ որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել արկածախնդիր, ազգակործան, անանցյալ ու անապագա իշխանության հետ. Մեղրիի համայնքապետ 02/26/2021   20:06 Հայրենիքի փրկության շարժումը մեծ հանրահավաք է հրավիրում փետրվարի 27-ին՝ ժամը 15-ին 02/26/2021   20:05 Մարությանը Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը 02/26/2021   19:47 Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 02/26/2021   19:43 Եթե Նիկոլը կարողանա հանել Օնիկ Գասպարյանին, բանակը պետք է ոտքի կանգնի. եթե չկանգնի, մենք կկանգնացնենք. Վազգեն Մանուկյան 02/26/2021   19:35 Բոինգ-737 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է վաճառել իրանական Caspian Airlines-ին․ Նավիկ Խաչատրյան 02/26/2021   19:28 Սյունյաց աշխարհը կանգնած է բանակի կողքին.սպա 02/26/2021   19:14 Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը . Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ 02/26/2021   19:08 Նիկոլը փորձեց բարձրացնել խաղադրույքները և բանակի հայտարարությունը փաթեթավորել պետական հեղաշրջման վտանգով.Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է. Միքայել Մինասյան 02/26/2021   18:53 Զինված ուժերի հայտարարությունը մեր հանրության համար լրջագույն ահազանգ է, որ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում և մենք կանգնած ենք անդունդի եզրին.Արթուր Վանեցյան 02/26/2021   18:42 Հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը. ինքնաթիռների փոխանցումը Իրանին արգելվում է. ԱՄՆ դեսպանատուն. Tert.am 02/26/2021   18:36 Հանրապետության տարածքում՝ փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 02/26/2021   18:32 Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը 02/26/2021   18:25 Նախագահի հետ հանդիպմանը վերահաստատվել են դիրքորոշումները, որ իշխանությունը պետք է հեռանա. Արման Աբովյան 02/26/2021   18:21 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ 02/26/2021   18:10 Ալիևն իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում.ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 02/26/2021   18:09 ԵԽԽՎ-ն վաղուց սպառել է իրեն՝ որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք հայտնող մարմին. Հովհաննիսյան 02/26/2021   18:01 Չնայած ինչ որակով երկիր եք կառավարում, այդ որակով ել նկար եք կեղծում. Սոս Հակոբյան 02/26/2021   17:41 «Ռուսաստանի Ջավախքի համայնք» հասարակական կազմակերպությունը սատարում է Օնիկ Գասպարյանին, Գլխավոր շտաբին և մեր քաջարի բանակին 02/26/2021   17:39 ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ 02/26/2021   17:33 Տարվա մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ. Արամյան 02/26/2021   17:32 Կրեմլը Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով նոյեմբերի 9-ի համաձայնագրի խախտման ռիսկեր չի տեսնում 02/26/2021   17:27 Նախագահին խնդրեցինք, որ իր լիազորությունների շրջանակում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված աննորմալ իրավիճակը. Վանեցյան 02/26/2021   17:26 Ովքե՞ր չեն միացել զինվորականների հայտարարությանը. Yerevan.today 02/26/2021   17:18 Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ 02/26/2021   17:16 «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու». Վլադիմիր Կարապետյանը՝ ռուսախոս կնոջը 02/26/2021   17:13 ԶԼՄ աշխատակիցներն անձեռնմխելի են․ Վանեցյան 02/26/2021   17:00 ՀՀ նախագահը հանդիպումներ է ունեցել Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի եւ Արման Աբովյանի հետ 02/26/2021   16:58 «Դժվարանում եմ ասել, թե որտեղ է Հայկ Մարությանը, երևի վախից՝ տանից դուրս չի գալիս». Թեհմինա Վարդանյան 02/26/2021   16:48 Վահան Քերոբյանը ծանոթացել է Գյուղական ֆինանսավորման կառույցի գործունեությանը 02/26/2021   16:44 Ընդդիմության պատվիրակությունը հանդիպում է ՀՀ նախագահի հետ 02/26/2021   16:27 «Թուրքիայում վախենում են արցախյան հնարավոր ռևանշից եւ բոլոր միջոցներով փորձում են թույլ չտալ դա». թուրքագետ 02/26/2021   16:19 Հայկ Մարությանը չի աջակցում Փաշինյանին․ իրենց միջև մի բան այն չէ․ Ներսիսյան 02/26/2021   16:16 Գերիների վերադարձը կլինի մի քանի օրվա հարց․ Վանեցյան 02/26/2021   16:13 Դատախազությունը պատրա՞ստ է ցույց տալու, որ իսկապես չունի քաղաքական իշխանությունից կախվածություն. փաստաբան 02/26/2021   16:08 ԶՈՒ-ն իր քայլն արել է, այսքանով պետք է սահմանափակվի․ Վանեցյան 02/26/2021   16:07 Եթե դատախազությունը ձերբակալեր Նիկոլ Փաշինյանին, Շուռնուխը հանձնված չէր լինի. Ղազինյան 02/26/2021   16:00 Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կանգ առան ԱԳՆ շենքի մոտ, ուղերձ հղեցին դիվանագիտական կորպուսին 02/26/2021   15:46 Գնդակն այսօր նախագահի դաշտում է․ Վանեցյան 02/26/2021   15:34 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ 02/26/2021   15:30 Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ 02/26/2021   15:22 Նախագահի հետ հանդիպման արդյունքները կներկայացնենք երեկոյան հանրահավաքի ընթացքում. ՀՓՇ 02/26/2021   15:03 Դատախազությունն ուսումնասիրում է Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ԳՇ հայտարարությունը. Չեն բացառել քրեական վարույթ սկսելը 02/26/2021   14:51 Չփորձես ՀՀ քաղաքացուն ասես «կգանք հետևիցդ», հակառակ դեպքում էնպես կգանք հետևիցդ, կմտնես սեղանի տակ ու դուրս չես գա. Քաղաքացիները քայլերթով կանգ առան Կառավարական առաձնատան մոտ 02/26/2021   14:47 Գեւորգ Արշակյանը « Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանակիր է 02/26/2021   14:28 Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությանը կընդունի 15։40-ին 02/26/2021   14:23 Սերգո Խառատյանը կլինի ազատության մեջ. Կոչուբաև 02/26/2021   14:16 Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր՝ պահանջով դիմելու Արմեն Սարգսյանին 02/26/2021   14:13 Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ
02/25/2021   21:21 ԱԱԾ տնօրենը փորձում է ճնշում գործադրել Օնիկ Գասպարյանի նկատմամբ 02/25/2021   22:18 Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին մասնակցել են բազմահազար քաղաքացիական հագուստով ոստիկաններ. Վանեցյան 02/24/2021   23:51 Նիկոլը на зло Պուտինին` ՀՀ-ն հանձնում է Թուրքիային. Արեւմուտքից ազդակներ է ստացել. Տիգրան Քոչարյան 02/25/2021   21:31 ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին 02/25/2021   13:58 ՀՐԱՏԱՊ. Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից. Mediaport 02/26/2021   13:29 Պատրաստ ենք վարչապետին հանդիպել ու քննարկել իր հրաժարականը. Վանեցյան 02/25/2021   15:37 Պետությանը 7 մլրդ դրամի վնաս պատճառելու մեջ մեղադրվող Սպայկայի տնօրենը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին սատարող երթին 02/25/2021   20:34 Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Նախագահի աշխատակազմ 02/25/2021   12:17 Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ.Փաշինյան 02/25/2021   20:05 Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն աջակցություն է հայտնել Փաշինյանին 02/25/2021   12:34 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ազատել է նաև Օնիկ Գասպարյանին. հրամանագիրը Նախագահի կայքում չկա 02/25/2021   15:00 Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ուշացումով միացան վարչապետի ու աջակիցների երթին 02/26/2021   08:11 Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ» 02/26/2021   18:01 Չնայած ինչ որակով երկիր եք կառավարում, այդ որակով ել նկար եք կեղծում. Սոս Հակոբյան 02/26/2021   08:41 Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երեւանի օդային տարածքում․ «Հրապարակ» 02/26/2021   17:26 Ովքե՞ր չեն միացել զինվորականների հայտարարությանը. Yerevan.today 02/25/2021   16:40 Ոստիկանության բարձրաստիճան սպաները Փաշինյանի հրաժարականն են պահանջում 02/25/2021   18:48 Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին հաջողվել է ապահովել առավելագույնը 10.000 մարդ՝ իրավապահների հետ միասին 02/25/2021   21:16 Այսօր ժամը 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա համերգ 02/25/2021   17:12 ՊՆ-ն արձագանքել է Փաշինյանին

Ցանկացած իշխանություն պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և զերծ մնալ դատական համակարգի վրա ճնշումների փորձերից. Դատավոր 08/20/2020   17:03  |  Հարցազրույց

Իրավական պետությունում դատական իշխանության դերի, դատական համակարգի անկախության, բարեփոխումների վերաբերյալ  «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանի հետ:

-Ինչպես կբնորոշեք դատական համակարգում ներկայում առկա վիճակը:

-Կարծում եմ դատական համակարգին ներկայում գնահատական տալու համար պետք է շատ լավ և խորությամբ պատկերացնել նախ և առաջ համակարգի նախկին վիճակը, այսինքն՝ տարիների ընթացքում համակարգում տեղի ունեցած փոփոխությունները՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով։ Իսկ ես ինձ թույլ չեմ տա այդպիսի վերլուծություններ կատարել մի պարզ պատճառով, որ դատական համակարգում որպես դատավոր աշխատում եմ ընդամենը երկու տարուց մի փոքր ավել և իրականում ճիշտ չեմ համարում համակարգի նախկին և ներկա վիճակների շուրջ համադրություններ, վերլուծություններ և այլ եզրահանգումներ կատարել։  Իհարկե, եթե ձևավորվի, օրինակ՝ դատական համակարգում փոփոխություններ, բարելավումներ իրականացնելու համար համապատասխան հանձնաժողով և առաջարկ ստանամ այդտեղ ներգրավվելու համար, միգուցե` համաձայնվեմ։

- Իսկ դատական իշխանության դերի, կարգավիճակի վերաբերյալ  Ձեր պատկերացումները արդարացան, երբ սկսեցիք այն ճանաչել ներսից։ Եթե կարելի է՝ կասեք Ձեր մոտեցումները փոփոխության ենթարկվե՞լ են։

֊Գիտեք դատական համակարգը որոշակիորեն ճանաչում եմ ոչ թե դատավոր նշանակվելու պահից, այլ մինչ այդ, երբ տարիներ շարունակ եղել եմ դատական ծառայող։ Սակայն որպես դատավոր արդեն իսկ գործնականում ավելի խորությամբ, առարկայական պատկերացնում եմ դատական իշխանության կարևորությունը, դերն ու առանձնահատկությունը։ Իսկ մոտեցումս չի փոխվել, ինչպես պատկերացրել եմ, որ պետք է աշխատեմ, այդպես էլ շարունակում եմ։

֊Պարոն Հովհաննիսյան Բարձրագույն դատական խորհրդի անդամներից Հայկ Հովհաննիսյանն իր հարցազրույցներից մեկում կարծիք է արտահայտել, որ կործանման եզրին ենք, դրսից դատավորների ներմուծումը քայլ է դեպի փրկություն։ Դուք ինչ կասեք այդ մասին։

֊Ծանոթ եմ պարոն Հովհաննիսյանի այդ տեսակետին, որ մասնավորապես՝ ճիշտ կլինի արագ ձևով հրավիրել արևմտաեվրոպական լավագույն մասնագետներին, ովքեր աշխատելով մեր դատավորների հետ՝ կօգնեն բարձր մակարդակ ձեռք բերել, ինչի արդյունքում համակարգը կփրկվի կործանումից։

Այո, դատական համակարգում կան մի շարք խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, սակայն չեմ կիսում այն տեսակետը, որ կործանման եզրին ենք և համակարգը կարող է փրկվել բացառապես դրսից մասնագետների հրավիրման ճանապարհով։ Սակայն, եթե պարոն Հովհաննիսյանը վստահ է և գիտի այդպիսի սուպեր, ունիվերսալ մասնագետների տեղ, ովքեր կգան Հայաստան, կաշխատեն նույն պայմաններով մեր դատավորներից լավ և կփրկեն համակարգը, ապա խնդիր չեմ տեսնում, ես իմ տեղը պատրաստ եմ զիջել այդպիսի մասնագետի։ Եվ միգուցե պարոն Հովհաննիսյանը գիտի նաև այնպիսի մասնագետներ, ովքեր դրսից կարող են գալ և ավելի լավ աշխատեն օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդում, մասնավորապես՝ իր հետ կամ իր փոխարեն։

-Դատական համակարգն անկա՞խ է կամ որքանո՞վ է անկախ՝ դե յուրե եւ դե ֆակտո:

-Դե յուրե դատական համակարգը պետք է անկախ լինի, քանի որ դա ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ինչպես նաև՝ միջազգային փաստաթղթերով։

Իսկ դե ֆակտո՝ անկեղծ չեմ գտնվի, եթե ասեմ, որ բացարձակ անկախ է, կամ մոտ է բացարձակ անկախությանը, քանի որ աշխարհում, այդ թվում նաև՝ իրավական տեսանկյունից առաջադեմ պետություններում նույնիսկ իդեալական կամ բացարձակ անկախ դատական համակարգ դժվար է պատկերացնել, համենայն դեպս՝ ինձ հայտնի չէ։ 

- Ինչով եք պատճառաբանում ցանկացած իշխանության մեծ ցանկությունը՝ դատարաններն իրենց վերահսկողության տակ պահելու համար:

-Առաջնահերթ դա պայմանավորում եմ իրավական պետությունում դատական իշխանության մեծ դերի և նշանակության հանգամանքով, քանի որ եթե դատական իշխանությունը լինի իրապես անկախ, ինչը պետք է այդպես լինի, ապա դա մշտապես կարող է առաջացնել որոշակի «խնդիրներ» իշխանության մյուս ճյուղերի համար։ Իմ կարծիքով ցանկացած իշխանություն ունենում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ինչու ոչ, անձնական մի շարք հարցեր, որը փորձում է լուծել դատական համակարգի միջոցով կամ այդ համակարգը շրջանցելով, և հենց այդ նկատառումներով պայմանավորված՝ փորձ է կատարվում վերահսկողության տակ առնել դատական համակարգը։ Ընդ որում, քննարկվող խնդրի կարևորության մասին է վկայում նաև համապատասխան կոնվենցիաների, միջազգային այլ փաստաթղթերի ընդունումը, որով փորձ է կատարվում զսպել, չեզոքացնել դատական համակարգը վերահսկողության տակ առնելու վտանգները։

Սակայն գտնում եմ, որ ցանկացած իշխանություն, անկախ իր ունեցած նպատակներից, ցանկություններից, պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և ամբողջությամբ զերծ մնալ դատական համակարգի վրա հնարավոր ճնշումներ գործադրելու փորձերից, քանի որ ոչ թե անկախ դատական համակարգը կարող է իրական խնդիրներ առաջացնել իրենց համար, այլ հենց ազդեցության տակ գտնվող համակարգը հետագայում անպայմանորեն կառաջացնի այնպիսի խնդիրներ, որոնք անդառնալի կլինեն հենց պետության, իշխանության և այլ շրջանակների համար։ Այսինքն՝ յուրաքանչյուր իրավական պետության իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի անկախ դատական համակարգ ունենալը, քանի որ կիսատ անկախ, որոշակի անկախ կամ բացառությամբ մի քանի գործերից, անկախ դատական համակարգ ունենալը մեծ հաշվով դա նույնն է, որ անկախ դատարան չունես։  

- «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները որքանով են նպաստում կամ խոչընդոտում դատավորների անկախությանը։ Եվ ընդհանրապես՝ կարծում եք՝ օրենսդրական կարգավորումներն են պատճառը՝ դատարանների նկատմամբ անվստահության մթնոլորտի համար:

-Արդեն նշել եմ, որ դատավորների անկախության համար օրենսդրական կարգավորումները, ըստ էության, խոչընդոտ չեն, այլ ընդհակառակը՝ ուղղակիորեն դա ամրագրում են։ Հետևաբար, եթե խոսք է գնում ոչ ամբողջական անկախ դատական համակարգի մասին, ապա ճիշտ չէ այն պայմանավորել օրենսդրական կարգավորումների հետ, այլ շատ ավելի պետք է խնդիրն այլ տեղ փնտրել։  Իսկ դժգոհությունների մասով միգուցե օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինի՝ դատավորների ծանրաբեռնվածության, սոցիալական վիճակի և այլ հարցերի բարելավման հետ կապված, ինչը միմիայն կնպաստի դատավորների լավ աշխատանքի և ինքնին դժգոհությունների հնարավոր նվազեցմանը։

 -Քննադատություններ միշտ էլ եղել են, բայց վերջին տարիներին մի նորույթ մտավ մեր մշակույթի մեջ, երբ օրենսդիր ու գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն են վիրավորական արտահայտություններով խոսում դատավորների, դատական ակտերի մասին՝ անգամ օրինական ուժի մեջ մտած, եթե այն չի բավարարել իրենց քաղաքական թիմի սպասելիքները: Դատավորներին դժվար չէ նման մթնոլորտում աշխատել:

-Իհարկե, դատավորների համար դժվար է և տհաճ այդպիսի քննադատություններ լսելը, ինչն անթույլատրելի եմ համարում։ Գիտեք, եթե քննադատությունները լինեն տեղին, արդարացված և իրավական գործընթացի սահմաններում, դա ինչ-որ տեղ հասկանալի կլինի։ Սակայն, երբ այդ քննադատությունները կարող են կապվել այս կամ այն ակտի կայացման հետ կամ հանրության մոտ զուտ տպավորություն թողնելու նպատակ հետապնդել, այսինքն՝ քննադատության հիմքը դատարկ է, ապա դա անընդունելի է և ոչ այլ ինչ է, քան դատավորի, այդ թվում՝ ողջ համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև՝ ուղղակի կամ անուղղակի ճնշման փորձ։ Վստահ եմ՝ նման գործելաոճի շարունակական լինելը, երբ գործադիր և/կամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը վիրավորում է դատական համակարգը, ոչ կոռեկտ գնահատականներ է տալիս և վերացական մեղադրանքներ է հնչեցնում, ոչ մի լավ հետևանք չի ունենալու և չի բացառվում նույնիսկ, որ իշխանության տարբեր ճյուղերի միջև լավագույնը՝ հակակրանք, իսկ վատագույնը՝ թշնամանք առաջանա։ Ընդ որում, չեմ հիշում կամ չի եղել գոնե մի քանի դեպք (բացառություն հնարավոր է), երբ դատավորները փորձեն վիրավորել կամ ոչ կոռեկտ գնահատականներ տալ օրենսդիր կամ գործադիր մարմնի աշխատանքին, ինչը բնական է, քանի որ, ըստ էության, օրենսդրությամբ է արգելված։

- Ընտրվել եք կարգապահական հանձնաժողովի անդամ, հետևապես իրականացնելու եք ինչ-որ պատժող ֆունկցիա: Դժվար չի լինի:

-Իհարկե դժվար է լինելու, քանի որ նախքան հանձնաժողովում առաջադրվելը մի փոքր երկար եմ մտածել՝ արդյոք պետք է, թե ոչ։ Բանն այն է, որ հանձնաժողովում բացառապես քննարկվելու է գործընկերներիդ ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագիծը և դու պետք է կարողանաս ճիշտ որոշում կայացնել։ Իսկ դատական համակարգը գերծանրաբեռնված է, առկա են մի շարք չլուծված խնդիրներ և այդ պայմաններում աշխատելու ընթացքում, կարծում եմ, չկա գեթ մեկ դատավոր, ով կարող է չբախվել հնարավոր խախտումների վերաբերյալ կարգապահական հարցերի քննարկման հետ։ Եվ քեզ մոտ առաջանում է շատ մեծ պատասխանատվություն ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյական տեսանկյունից, քանի որ կրկնում եմ՝ ամեն անգամ քննարկվելու է գործընկերներիդ հարցերը, որոնք քեզ պես աշխատում են շատ խիստ ռեժիմով։ Վստահ եմ, որ շարունակելու եմ լինել ազնիվ և անաչառ՝ առաջնահերթ փորձելով ապահովել դատավորի անկախության հնարավոր սահմանափակման անթույլատրելիությունը։ Եվ մի բան կարող եմ շատ անկեղծ ասել, որ ես չեմ գնացել վերը նշված հանձնաժողովում աշխատելու, որ ինչ-որ մեկին լավություն կամ առավել ևս վատություն անեմ, այլ գնացել եմ, որպեսզի շարունակեմ լինել ազնիվ, օբյեկտիվ և անկաշկանդ, ինչը կարծում եմ՝ հենց կլինի ամենամեծ լավությունը մեր դատական համակարգին։

-Պարոն Հովհաննիսյան, եթե մի կողմ դնենք սուբյեկտիվ գործոնը, երբ իշխանություններն իրենց քաղաքական նախասիրություններից ելնելով են թիրախավորում ընդհուպ մեծ հեղինակություն ունեցող դատավորներին, այդուհանդերձ դատավորներ կան, որոնք իսկապես իրենց կերպարով, կայացրած ակտերի անհիմն լինելով վարկաբեկում են դատական իշխանությանը: Ինչպես այդ անձանց առաջ փակել մուտքը՝ դեպի դատարաններ:

-Եթե կան այդպիսի դատավորներ, որոնք իրենց կերպարով և աշխատանքով հեղինակազրկում են համակարգը, ապա գտնում եմ, որ օր առաջ պետք է ազատվել այդպիսի անձանցից։ Իսկ դրա եղանակը ես չէ, որ պետք է ասեմ, այլ օրենսդրությամբ նախատեսված է որոշակի գործիքակազմ, որով հնարավոր է իրականացնել դա։

Մի քանի հարց՝ բլից տարբերակով

- Ձեր գնահատմամբ՝ ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի դատավորը.

-Պետք է ունենա մարդկային, իրավական և կամային բարձր հատկանիշներ, ինչպես նաև՝ ներքին անկախություն։

- Դատավոր նշանակվելիս անձը պետք է հանձնի հոգեբանական թեստ, թե ոչ։

-Եթե այդ թեստի հանձնումը կիրականացվի պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ և գնահատական էլ կլինի խորը մասնագիտական, ապա՝ այո։

- Դատավորը՝ մարդ է, մասնագետ, ինչպես է մեկտեղել։

-Կարծում եմ երկուսը միասին, այսինքն՝ մարդ-մասնագետ։

- Հանրային հնչեղության գործեր քննելիս ինչ զգացողություն եք ունենում։

-Ճիշտ չեմ լինի, եթե ասեմ, որ նույնն է, ինչ այլ գործեր քննելիս։ Իհարկե, մոտեցման և իրավական գնահատական տալու առումով որևէ տարբերություն չկա, սակայն զգացողության առումով ավելի լարված ես լինում։

- Դատավորն ունի ընտանիք, ընկերական միջավայր, բարեկամություն, օգնում, թե կաշկանդում է:

-Գտնում եմ, որ եթե այդ հարաբերությունները ճիշտ պատկերացնես և ճիշտ իրականացնես, միայն կարող է օգնել։ Քանի որ դժվար եմ պատկերացնում ընկերական, բարեկամական և/կամ ընտանեկան որևէ հարաբերություն չունեցող անձն ինչպիսի հոգեվիճակում կարող է լինել և արդյոք՝ ունակ կլինի արդյունավետ աշխատել։ 

- Ինքներդ ինչ կմաղթեիք Ձեր համակարգին։

-Համբերություն, անփորձանք աշխատանք, ներքին հանգստություն և հնարավորինս քիչ գործեր:

    Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:13 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍՎահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին իր համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
12:37 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներից մեկը բարեվարքության հարցաթերթիկ չի ներկայացրել
10:04 30/07/2020  |  ՄամուլԱԱԾ-ն դատավորների սենյակներում գաղտնալսումներ է կատարում. հայտնաբերվել է բարոյական վարքականոնից «շեղումներ». «Հրապարակ»
09:18 23/07/2020  |  ՄամուլՍնանկության դատարանում բոլորն անհանգիստ են․ աղմկահարույց բացահայտումների հետքերով. «Ժողովուրդ»
10:32 21/07/2020  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել սնանկության դատավորներին առաջադրված մեղադրանքների մասին
13:53 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գևորգ Նարինյանի առողջական վիճակը լավ է.նրան տեղափոխել են ՔԿՀ
12:52 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գևորգ Նարինյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում.պաշտպան
11:36 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանը բավարարել է սնանկության դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու մասին միջնորդությունը
15:05 08/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
19:40 03/07/2020  |  Քրեական խրոնիկոնՄիքայել Մինասյանին կալանավորելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է

Տեսանյութեր

02/26/2021   11:27 ԳՇ հայտարարությունից հետո Փաշինյանը «տրեվոգ» է տվել. Արարատ Միրզոյանը դժգոհ է եղել․ «Հրապարակ»

Տեսադարան

02/19/2021   14:40 Ձյունաճերմակ գեղեցկություն. Վանաձորն այսօր

Մամուլ

Արխիվ

[]