Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահ եք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Ուղղակի ամոթալի, զավեշտալի կլինի, որ հակակոռուպցիոն գործեր քննող դատավորը լինի կոռումպացված. Պարգև Օհանյան 08/19/2020   14:54  |  Հարցազրույց

Դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում հանրային քննարկման է դրվել Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը։ Նոր մասնագիտացված դատարանների ստեղծման, համակարգի առջև ծառացած խնդիրների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է նախկին դատավոր, փաստաբան Պարգև Օհանյանի հետ:

 -Պարոն Օհանյան, հանրային քննարկման է դրվել Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին նախագիծը։ Ձեր գնահատմամբ՝ կոռուպցիոն գործերի քննության որակն այդքան վա՞տ է մեր դատական համակարգում եւ արդյո՞ք այդ դատարանների ստեղծումը կնպաստի որակի բարձրացմանը։

 -Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է: Նախ՝ պետք է ուսումնասիրել և հասկանալ՝ կա մասնագիտացված դատարան ստեղծելու կարիք, թե՝ ոչ: Կարծում եմ՝ կա: Բացի այդ՝ մասնագիտական դատարանների ստեղծմամբ էականորեն կլուծվի դատարանների բեռնաթափման հարցը: Առաջարկվող մոդելի դեպքում, եթե կոռուպցիան չվերանա, կնվազի:

 - Գրեթե բոլոր իշխանությունների օրոք դատական համակարգը ենթարկվել է բարեփոխումների՝ փոխվել է կառուցվածքը, ստեղծվել են նոր դատարաններ, լուծարվել, բայց կարեւոր խնդիրը եղել ու մնում է՝ անվստահությունը։ Որն է պատճառը, արդյոք կառուցվածքները փոխելով կարող ենք բարձրացնել դատարանների հեղինակությունը։

 -Պետք է ամբողջությամբ փոխել դատական պրակտիկան, որ գործերը կոնկրետ, հստակ մեղադրանքներով գնան դատարան՝ առանց ավելորդ երկարաձգվող նախաքննության: Ինձ մնա՝ նախաքննությունը պետք է ընդհանրապես վերանա, պետք է մնա միայն հետաքննությունը և միանգամից դատաքննությունը: Այսպիսով՝ անվստահությունը գոնե կնվազի: Առաջին ատյանի դատարանները կքննեն գործերը, սխալների դեպքում՝ Վերաքննիչ դատարանը կշտկի: Դա պետք է արագ արվի:

 - Դատարաններին քննադատում են բոլորը, այդ թվում քաղաքական իշխանությունը, իրավապահ մարմինների ղեկավարները՝ գնահատականներ տալով ընդհուպ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին. արդյոք հենց նման գնահատականները չեն նպաստում հեղինակազրկմանը։

 -Դա ավելի շատ կարելի է նորմալ համարել, քան՝ ոչ նորմալ: Հեղինակության տեսանկյունից՝ այո: Եթե ՀՔԾ պետը քննադատում է դատարանին, դատարանի համբավին, հեղինակությանը, այո, բայց թե որքանով է դա սուբյեկտիվ կամ օբյեկտիվ, գնահատման հարց է: Որքան գիտեմ, նախ՝ դատավորն էր քննադատել ՀՔԾ պետին: Նորմալ է, քանի որ թերություններ կան և՛ նախաքննության, և՛ դատաքննության փուլերում: Խնդիրը պետք է դիտարկել օբյեկտիվ և սուբյեկտիվ տեսանկյունից: Եթե սուբյեկտիվ է, կարելի է հասկանալ՝ դատավորը կամ քննիչը թերացում են թույլ տվել: Ինչ վերաբերում է օբյեկտիվին, ապա պետք է առաջնային այդ խնդիրը լուծել՝ օրենսդրությունը կարգավորել, դատավարության ընթացքը փոխել, պետք է դա անել շատ օպերատիվ, հստակ: Օրինակ՝ քաղաքակիրթ երկրներում, կան կասկածյալներ, մեղադրյալներ, մի քանի վկայություն, օրենսդրությամբ սահմանված է հետաքննության համար 10 օր և 10 օրվա մեջ գործը պետք է դատարան մտնի և դատավորը, թեև այդ 10 օրվա մեջ անձը կալանավորված լինի, պետք է որոշի՝ անձը կշարունակի մնալ կալանավորված, թե ոչ: Ամենաբարդ գործերը 1 ամսվա մեջ պետք է քննեն: Ամիսներով փորձաքննություններ են իրականացվում: Անգամ ամենաշտապ փորձաքննությունները կարելի է իրականացնել մի քանի օրում:

-Բայց դրանից որակը չի՞ տուժի: Նման սեղմ ժամկետներում հնարավոր կլինի՞ քննությունն իրականացնել՝ պահպանելով բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը:

-Ընդհակառակը, ինչու՞ պետք է տուժի: Ամիսներով, տարիներով գործը քննելով,վկային հրավիրում են դատարան, ասում են՝ պատմի, ինքն էլ արդեն ոչինչ չի հիշում, ասում է՝ ինչ գրված է, դա է: Այդ գրվածն էլ Աստված գիտի, թե ինչպես է գրվել և այդ գրվածը չի կարող հիմք լինել: Այսինքն՝ վկան ոչ թե պետք է քննիչի մոտ ցուցմունք տա՝ փակ կաբինետում, այլ՝ միանգամից պետք է դատարան հրավիրվի: Գործն ինչքան շուտ մտնի դատարան, այդքան ավելի թարմ կլինեն ապացույցները: Ինչո՞ւ պետք իրեղեն ապացույցը երկար ժամանակ գտնվի արգելանքի տակ, անձը գտնվի կալանքի տակ: Տուժողն ինչո՞ւ պետք է ամիսներ, տարիներ շարունակ սպասի: Ավելին՝ տուժողն ինչո՞ւ պետք է նույն վկայի կարգավիճակում լինի և գտնվի բերման ենթարկվելու սպառնալիքի տակ: Բաներ կան, որ պետք է ամբողջովին վերանայվի, համապատասխանեցվի միջազգային չափանիշներին: Քաղաքացիական դատավարությունները վատ չեն, այդտեղ էլ են ձգձգումներ լինում՝ փորձագետը չի ներկայացել, փաստաբանը, հետաձգվում է ևս մեկ ամսով: Կապ չունի՝ եկել են, թե ոչ: Մեկ նիստով պետք է ավարտել: Սա օրենքի պահանջ է:Քաշքշելու պատճառով կուտակումներ են առաջանում, դրա համար էլ դատարանները ծանրաբեռնված են: Եթե մի նիստով ավարտեն քաղաքացիական գործերը, կուտակումներ չի լինի, եթե 10-20 էջանոց դատավճիռներ չգրեն, ժամանակի խնայողություն կլինի:

 - Ինչ անել, որպեսզի դատարանների նկատմամբ քաղաքական իշխանության մյուս ճյուղերի կողմից դրսեւորվի գոնե տարրական հարգանք։

 -Ինչու՞ իշխանության ճյուղերն իրար չեն հարգո՞ւմ:

 -Պարոն Օհանյան, պարբերաբար ականատես ենք լինում, որ քաղաքական իշխանությունը թիրախավորում է դատական իշխանության ներկայացուցիչներին: Հիշենք հայտնի արտահայտությունները, օրինակ՝ վնգստացող դատավորներ... Խոսքը նաև նման մոտեցման մասին է: Ի՞նչ անել, որ գոնե տարրական հարգանք լինի:

 -Նախ և առաջ պետական պաշտոնյաները պետք է լինեն կոռեկտ: Չի կարելի վիրավորական արտահայտություններ հնչեցնել ոչ նախարարի, ոչ նախագահի, ոչ դատավորի, ոչ որևէ մեկի հասցեին, բայց, որպեսզի դրա առիթը չլինի, բոլորը պետք է լինեն իրավասու, կոմպետենտ: Լավ, թե վատ կոմպետենտ են դատավորները, որոնք աշխատում են: Այլ հարց է, որ նրանցից ոմանք արատավոր համբավ ունեն: Եթե տեսնեն այն հիվանդ հողը, որի վրա աճում է դատական համակարգի այգին, բժշկվի և պարարտացվի, միանշանակ կառողջանան նաև նրա վրա գործունեություն ծավալող պաշտոնյաները: Հողն օրենսդրությունն է: Պետք է դա մաքրել, բուժել, կարգի բերել, հետո դատական պրակտիկան, որը կախված է օրենսդրությունից: Բոլորը պետք է պաշտպանված լինեն: Վկայի իրավունքները պաշտպանելու ինստիտուտ մենք չունենք: Զարգացած երկրներում վկաները պաշտպանված են, հարկ եղած դեպքում՝ փոփոխում են տվյալները, որ վկան չվախենա: Նախ՝ պայմանները պետք է ստեղծել, որից հետո աստիճանաբար կստեղծվի դատական պրակտիկան՝ նոր օրենսդրության հիման վրա, որոշ դատավորներ կզտվեն, կգնան թոշակի, կգա նոր սերունդ՝ նոր գիտելիքներով, նոր օրենսդրությամբ: Աստիճանաբար կկարգավորվի: Հռոմն էլ մեկ օրում չի կառուցվել: Միանգամից դատական պրակտիկան, ինչպես և դատական իշխանություն փոխելը հնարավոր չէ, արդարացված չէ: Չենք կարող ասել՝ դատական հեղափոխություն, դա նույնը չէ, չենք կարող զուգահեռ անցկացնել գործադիր և օրենսդիր իշխանության հետ, որ մի թիմով գնաս և գրավես այդ իշխանությունը՝ ժողովրդի աջակցությամբ: Դատական իշխանությունը չես կարող միանգամից փոխել: Գուցե Հակակոռուպցիոն դատարանը կլինի այն լավ կորիզը, որը հետագայում կքամվի, կհայտնվի նաև դատական իշխանության մնացած հողի մեջ:

- Վերադառնանք՝ Հակակոռուպցիոն դատարանին. Նախատեսվում է, որ այս դատավորները պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանան, ինչո՞ւ, դատավորների նման սորտավորումը որքանո՞վ օգտակար կլինի։ Կոռուպցիոն հանցագործությունների շարքին է դասվում, օրինակ, որեւէ գյուղի  դպրոցի տնօրենի կողմից մի օր աշխատանքի չներկայացած պահակին աշխատավարձ տալը, որը գնահատվում է պետական միջոցների վատնում։ Սա այդքան բարդ գործ է՞, որի քննության համար դատավորը պետք է ավելի շատ ստանա, քան ասենք կազմակերպված հանցավորության, մի քանի մարդու սպանության գործը։

 -Այստեղ, կարծում եմ, հիմքում դրված չէ գործերի բարդությունը, այլ՝ գործերի քննության առանձնահատկությունը և այդ դատավորների անձը: Կոռուպցիոն գործեր քննող դատավորը հատկապես պետք է երաշխավորված լինի պետության կողմից օրենքի ուժով, որ հեռու մնա կոռուպցիոն ռիսկերից: Այսինքն՝ եթե նա կոռուպցիոն դատավոր է, պետք է ապահովեն պայմաններով՝ աշխատավարձով, թոշակով: Հակառակ դեպքում՝ ուղղակի ամոթալի, զավեշտալի կլինի, որ հակակոռուպցիոն գործեր քննող դատավորը լինի կոռումպացված: Լավ կլիներ, որ բոլորին վերաբերվեր, որովհետև, ամեն դեպքում, մարդիկ կան, որ չի բավարարում աշխատավարձը և գնում է այդ ռիսկին: Սա մի փոքր էքսպերիմենտի նման է: Դեռևս կտեսնենք՝ ինչպես կաշխատեն այս դատարանները, այս դատավորները:

 -Կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնելն ավելի բա՞րդ է։ Արդյո՞ք կան համապատասխան վերլուծություններ, որոնք կփաստեն, որ այդ գործերը քննելը խնդրահարույց է լինում։

 -Ոչ: Կարծում եմ՝ չկա: Գիտեք՝ հասարակությունը երևի լավ չի պատկերացնում, թե ինչ է դատավարությունը: Դատավարությունը՝ Դատավարության մասին օրենսգիրքը, որն իմ կարծիքով պետք է փոխվի, գործողությունների, ընդհանուր քայլերի կանոններ են, որոնցով առաջնորդվումն են: Դրանք ընդհանուր են ամեն տեսակի գործերի համար՝ լինի դա կոռուպցիոն, տնտեսական, պետական դավաճանություն, գողություն, թե սպանություն, թե հանրային հնչեղություն ունեցող գործ՝ նույնն է: Այսինքն՝ պետք է քրեական գործ հարուցվի, նախաքննություն իրականացվի, վկաներ հարցաքննվեն, անհրաժեշտության դեպքում փորձաքննություններ նշանակվեն, հետո գործը պետք է մտնի դատարան և այդ ամենը նորից քննվեն: Մեծ հաշվով չկա տարբերություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործն է, թե մի պարզ գողության գործ: Նույնն է: Կան գործեր, որոնք հանրային հնչեղություն ունեն, լուրջ փաստաբաններ են գործում, լուրջ միջնորդություններ են ներկայացվում, օրենսդրությունն էլ խոցելի է, դատական պրակտիկան խոցելի է, դրա համար էլ գործեր կան, որոնք ձգձգվում են: Այսինքն՝ դատավարության մասնակիցները, հատկապես, փաստաբաններն իրենց իրավունքներից օգտվելով անում են իրենց գործը և դատարանը դառնում է գործիք կամ տիկնիկային թատրոնների տիկնիկ շարժողներից, ուղղակի բեմադրություն է իրականացնում և գործի քննությունն առաջ չի գնում:

-Պարոն Օհանյան, քննարկվում է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների միացման հարցը։ Ին՞չ կտա դա մեզ։

 -Դա էական չէ: Պարբերաբար եղել են գաղափարներ՝ միացնենք, չմիացնենք դատարանները: Էական չէ: Քանի դեռ չկա վստահություն դատարանների նկատմամբ, լավ է , որ դեռ չի միացվել, որովհետև, եթե այս դեպքում անձը հասնում է Վերաքննիչ դատարան, բայց հաղթահարած չի անցնում, իր հույսը մնում է Վճռաբեկ դատարանը: Չգիտեմ, թե որքանով կլինի դա արդարացված: Եթե միացվեն, պետք է դառնա երկու ատյան: Ես չգիտեմ՝ այժմ նման ծրագիր կա, թե ոչ: Ես նշեցի, թե որն է կարևոր, իսկ թե կլինի երկու ատյան, թե երեք ատյան՝ կաևոր չէ: Կարծում եմ՝ պետք է լինի երկու ատյան, բայց Վճռաբեկ դատարանը պետք է մնա՝ ինչպես Խորհրդային տարիներին էր: Գերագույն դատարանը հազվադեպ գործեր էր քննում: Օրինակ՝ Ամերիկայում բացառիկ դեպքերում է, որ գործը գնում է վերաքննիչ, ապա՝ ամենաբացառիկ դեպքերում հատուկ գործեր կարող են գնալ արդեն նահանգային դատարան: Դա միայն բացառիկ դեպքերում: Որպես կանոն՝ երկու ատյան պետք է լինի, բայց Գերագույն դատարանը պետք է մնա:

- Շրջանառության մեջ դրված նախագծերից մեկով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարաններին սահմանադրականության հարցը որոշելու լիազորություն տալ։ Որքանո՞վ է ողջամիտ Բարձր դատարանի լիազորություններով Առաջին ատյանի դատարաններին օժտելը։

 -Ես դեռևս ծանոթ չեմ նման ծրագրի: Եթե ցանկանում են ՍԴ-ն միացնել Վճռաբեկ դատարանի հետ՝ ստեղծելով Գերագույն դատարան, ես դրան դեմ չեմ, դա կարող է լինել, բայց կարծում եմ չի լինի: Տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ այդպիսի փոփոխությունների առաջիկայում իշխանությունները չեն գնա՝ հատկապես, եթե ձևավորվի ՍԴ-ն և աշխատի: Այսպես ասած՝ լեգիտիմ ձևավորվի և աշխատի: Վճռաբեկ դատարանում փոփոխություններ, կարծում եմ, կլինեն, բայց ոչ այդքան էական, բայց անձեր փոխելով՝ ոչինչ չի փոխվել և ոչինչ չի փոխվել՝ ԲԴԽ-ն նույն ԲԴԽ-ն է, ՍԴ-ն նույն ՍԴ-ն է լինելու:

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]