Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Մաշտոցի պուրակի սրճարանի կառուցապատման թույլտվությունը տվել է քաղաքապետ Հայկ Մարությանը 08/19/2020   20:31  |  ԼՐԱՀՈՍ

Մաշտոցի պուրակում խնդրահարույց սրճարանի կառուցման թույլտվության համաձայնությունը, տրվել է նոր իշխանությունների օրոք՝  ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական լիազորությամբ։ 

Այսպես՝ Օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  քաղաքապետը հերքել էր նորակառույց սրճարանի հետ իր մասնակցության փաստը՝ նշելով, թե  «Տաղավարները, որ պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ, ուղղակի չթողեցին, որ պարոն Մարգարյանը թույլ տա՝ այդ ամեն ինչը կառուցվի և ունեցանք Մաշտոցի պուրակը, բայց կա մի սրճարան, որ այնտեղ միշտ կար, որն ուներ 277 ք/մ որպես սեփականության իրավունք գրանցված կադաստրով, այսինքն` դա անձեռնմխելի է և 17 ք/մ որպես սեփականություն, կադաստրում էլի գրանցված սեփականություն։ Դա իր սեփականությունն է ընդմիշտ, և մենք ոչ մի բան չենք կարող անել։ Նա հավելել էր նաև, որ բացի դրանից 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչ այդ 386 ք/մ վարձակալությունը դառնում է 1048 ք/մ վարձակալություն. «Այդ վարձակալությունը ֆիքսում է իր 277 ք/մ սեփականությունը, այդ վարձակալության հողի մեջ ֆիքսում է 17ք/մ իր սեփականությունը արդեն որպես սեփական գույք և այդ վարձակալությունը մինչև 2040 թվականի դեկտեմբեր։ Երբ լինում է հեղափոխությունը և գալիս է մեր քաղաքային իշխանությունը, արդեն սկսում ենք աշխատել, քիչ-քիչ բաները դուրս է գալիս»։

Հարցի առնչությամբ «Փաստինֆո» գործակալությունը հարցում էր ուղարկել քաղաքապետին՝ պարզելու համար,  որ ընկերությունն է կառուցապատում իրականացնում Մաշտոցի պուրակի տարածքում,  ե՞րբ է կնքվել պայմանագիրը, որքա՞ն տարածք է  տրվել վարձակալության, քանի՞ տարի ժամկետով և ի՞նչ կառուցելու համար, կառուցապատման պայմանագրի օրինականությունն ուսումնասիրվել է, թե ոչ  եւ արդյոք կասկածահարույց հանգամանքներ ի հայտ չեն եկել դատական կարգով վիճարկելու համար։

Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետարանը «Փաստինֆո»-ին է  տրամադրել է կառուցապատման պայմանագրի պատճենը, որը վկայում է, որ նոր պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերի  11-ին՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական ղեկավարությամբ։  Որպես պայմանագրով կառուցապատման իրավունք ունեցող անձ է  հանդիսանում  «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Հրանտ Հովսեփյանի։ Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին հողամաս տրամադրել՝ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի հ.20/7 և  20/8 հասցեներում։ Տրամադրվող հողամասի մակերեսը կազմում է ընդհանուր 392.0 քմ.՝ 21 տարի ժամկետով։ Կառուցապատման իրավունքի  ժամկետը սահմանվում է մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մինչ վերոհիշյալ պայմանագրի կնքումը, պարզվում է  քաղաքապետ Հայկ Մարությանի մակագրությամբ 2019 թվականի հուլիսի  22-ին  ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ընդունված՝ 2018  թվականի մայիսի 16-ի  հ.1891-Ա և  2018 թվականի հունիսի 6-ի հ.2127-Ա որոշումները՝ Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցման հարևանությամբ «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, «Կենտրոն – Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու  և «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին որոշումները։

Նշենք, որ  «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին առաջին հողահատկացումը կատարվել է դեռեւս 19 տարի առաջ՝ 2001 թ, 36 քմ, 5 տարի ժամկետով, ապա 2002-ին տարածքն ընդլայնվել է` հասնելով 350 քմ-ի, իսկ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի ժամկետով): Այս ընկերությանը 2006-ին տրվել է շինարարության թույլտվություն, ապա 2011-ին, արդեն քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք` դեկտեմբերի 15-ին «Կենտրոն Կանաչապատում» ընկերությանը տրվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն:

Երեւանի ներկայիս  քաղաքապետ Հայկ Մարությանը խուսափել էր պատասխանել հարցին, թե արդյոք ի սկզբանե ստորագրված պայմանագիրը եղել է օրինական ու  դատական կարգով այն վիճարկելու համար հիմքեր կան, թե ոչ։ Հարցին պատասխանելու փոխարեն քաղաքապետարանն ուղարկել է արդեն Հայկ Մարությանի օրոք ստորագրված նոր պայմանագիրը՝ այդպիսով փաստացի ստանձնելով կառուցապատման, այդ թվում նաեւ նախկինում  հնարավոր թույլ տրված ապօրինությունների պատասխանատվությունը։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ այս ընկերության հետեւում կանգնած է հարկայինի բարձրաստիճան պաշտոնյա, ով կարողացել է լեզու գտնել Հայկ Մարությանի հետ, որի արդյունքում էլ նրան տրվել է կառուցապատման նոր թույլտվությունը։

Քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված «Փաստինֆո»-ի նույն հարցմամբ  փորձել էինք պարզաբանումներ ստանալ նաեւ   տարածքում իրականացված  աղմկահարույց ծառահատումների վերաբերյալ։  Ըստ այդմ՝ քանի՞ ծառ է հատվել կառուցապատողի կողմից տվյալ տարածքում, արդյո՞ք ծառահատումներն ու դրանց ժամկետները  նախապես համաձայնեցված են եղել Երևանի քաղաքապետարանի հետ,  արդյո՞ք Երևանի քաղաքապետը տվե՞լ է գրավոր համաձայնություն, թե՞ ոչ, ինչպես նաև՝ արդյո՞ք  ստորագրված պայմանագրով ի սկզբանե  պլանավորված է եղել ծառահատում, թե՞ ոչ։

Պաշտոնական պատասխանից հետեւում է, որ ի սկզբանե ծառահատում նախատեսված չի եղել, համենայն դեպս մեզ տրամադրված փաստաթղթերում չկար նման որեւէ ամրագրում, բայց կառուցապատող ընկերությունը ունեցել է համոզմունք, որ իրեն թույլատրվելու է հատել պուրակի այն ծառերը, որոնք խոչընդոտում են սրճարանի կառուցմանը։ Այսպես՝ պայմանագրի 10.1-րդ ենթակետում կարդում ենք՝ հողամասից կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած բարելավումները համարվում են նրա սեփականությունը։

2020 թվականի հուլիսի 15-ի ամսաթվով կազմվել է արձանագրություն առ այն, որ Մաշտոցի անվան պուրակում առկա են թվով 4 մանրատերև թեղիներ՝  խորը արմատային փտախտի նշաններով, ինչը ծառերին տանում է անխուսափելի մահվան եւ խորհուրդ տրվել իրականացնել թեղիների սանիտարական հատում։ Ուշադրություն ենք հրավիրում ամսաթվի վրա, քանի որ շինարարությունը Մաշտոցի պուրակում սկսվել էր ավելի վաղ՝ իրենց մեջ ներառելով հենց այդ ծառերի հատվածը։ Ավելին՝ սրճարանի տանիքի կառուցումը այնպես էր կազմակերպվել, որից ակնհայտ էր, որ այդ ծառերը հատվելու են, քանի որ ծառերի ճյուղերը դուրս էին գալիս կիսակառույց տանիքից, ինչը «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել էր հունիս-հուլիս ամիսներին։

Հատված ծառերի փոխարեն ծառատունկ դեռեւս չի իրականացվել։ Ծառերի վիճակի մասին ուսումնասիրության արձանագրությունը փաստում է նաև հետևյալը՝  կազմակերպության կողմից վերոհիշյալ տարածքի  հարակից հատվածում՝ պայմանավորված բույսերի սեզոնային ակտիվությամբ, աշնան ընթացքում նախատեսվում է փոխհատուցվող կանաչապատում իրականացնել։ Փոխհատուցվող կանաչապատման պայմանագիրը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կնքվել է սույն թվականի հուլիսի 30-ին՝ պուրակում ծառահատումներին զուգահեռ։

Ճիշտ այնպես, ինչպես հայտնի մուլտֆիլմ՝ ես անում եմ ինչ կամենամ, հետո հարցնում թույլտվություն։

 

Շարունակելի

 Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 19/08/2020  |  ՄամուլՀայկ Մարությանն ու կինը խափանել են Վիկտոր Մնացականյանի նշանակումը. «Հրապարակ»
09:13 18/08/2020  |  ՄամուլՀայկ Մարությանը կթողնի՞ պաշտոնը. «Հրապարակ»
20:55 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱռատության եղջյուրից Երևանի քաղաքապետի պարգևատրումները հոսում են, հոսում
17:56 17/08/2020  |  ՄեկնաբանությունՀպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել. Հայկ Մարության
12:05 17/08/2020  |  ՄեկնաբանությունՀայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը. «Մեդիա պաշտպան»
09:25 15/08/2020  |  ՄամուլԵկավ Մարությանին կարգեց քաղաքապետ. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է. «Հրապարակ»
19:04 12/08/2020  |  ՎերլուծություններՊատկերացնու՞մ եք, որ մի քանի տարի անց Երևանի քաղաքապետը մուսուլման լինի
14:12 11/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանը կրկին մեկնել է արձակուրդի
13:10 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայկ Մարությանը մեզ ասաց, որ ոչինչ չի կարող անել, մեզ ոչնչով օգնել չի կարող».Սարի Թաղի փլուզվող տների բնակիչները բողոքում են
20:16 05/08/2020  |  ՎերլուծություններՔուանշ, պարոն քաղաքապետ

Արխիվ

[]