Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Արցախի նախագահի կարճ հիշողությունն ու բարոյական պարտքը 08/19/2020   12:24  |  Վերլուծություններ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի այցն Արցախ բավականին բուռն զարգացումներ առաջացրեց: Այստեղ խնդիրը ոչ թե բուն այցի բովանդակային մասն էր, որն ի դեպ, բավականին տպավորիչ էր` Արցախի ԱԺ նախագահի, անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ Վանեցյանի հանդիպման համատեքստում, այլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առաջին հայացքից տարօրինակ արձագանքը։

Երեկ կեսօրին Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեկնաբանելով Վանեցյանի հետ չհանդիպելու Արայիկ Հարությունյանի արարքը՝ ասել էր, որ «պարոն Վանեցյանի նկատմամբ պարոն նախագահն ունի շատ դրական վերաբերմունք, այս առումով որևէ խնդիր չկա: Բացի դրանից, պարոն Վանեցյանի ղեկավարած պատվիրակությանն արդեն հանդիպել է Խորհրդարանի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել, այնպես որ, այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել ես ուղղակի անիմաստ եմ համարում»:

Սակայն ավելի ուշ Արցախի նախագահի խոսնակը իր նախորդ հայտարարությանը հակասող գրառմամբ հանդես եկավ՝ նշելով, թե «Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»:

Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը երկու դիտանկյունից կարելի է քննարկել: Առաջինը, Արցախի նախագահի վտանգավոր մեկնաբանությունն է այն մասին, որ իր համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը:

Սրանով Հարությունյանը ոչ միայն խարխլում է Արցախի պետականության հիմքում ընկած համախմբվածության, միասնականության սկզբունքը, այլ լուրջ հարված է հասցնում Արցախի սուբյեկտայնությանը:

Թվում է, թե սա տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի շողոքորթելու, ևս մեկ անգամ իր հավատարմությունը հրապարակայնորեն արտահայտելու Արայիկ Հարությունյանի արդեն հոգնեցնող համառության շրջանակներում, սակայն այն իրականում շատ ավելի վտանգավոր է արտաքին լսարանին ուղղված ուղերձներով:

Երկրորդ դիտանկյունից, սա պետք է քննարկել բարոյական և գիտակցական մակարդակում: Արթուր Վանեցյանն Արցախի նախընտրական գործընթացներին ամենաակտիվ դերակատարություն ունեցած դեմքերից է, ով իր պաշտոնական դիրքի և ինչու չէ՝ գործընթացներին պրագմատիկ արձագանքելու ունակություններից ելնելով, բավականին բարդ ժամանակներում մասնակցություն է ունեցել Արցախի այսօրվա քաղաքական ճարտարապետության ստեղծմանը:
Արթուր Վանեցյանը լավագույնս տիրապետում է 2018-2020 ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների հետ կամուրջներ կառուցած գործիչների, տեղեկատվության խողովակների, ցանցային անցուդարձին և այլն:

Բուն Արայիկ Հարությունյանի մասով, հասկանալի է, որ Վանեցյանը ոչ միայն տեղյակ է Նիկոլ Փաշինյանի վրա դուրս գալու Արայիկ Հարությունյանի բոլոր փորձերին, այնպես էլ՝ Փաշինյանի՝ Արայիկ Հարությունյանին որպես նախագահի նախընտրելի թեկնածու կարգելու դրդապատճառներին:
Ավելին, որևէ մեկի համար նորություն չէ, որ Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածու նախագծելու, մշակելու և խաղացնելու դերը Հայաստանին էր պատկանում և նրա բոլոր գործողությունները ամբողջությամբ պաշտոնական Երևանի կողմից են իրականացվել:

Նույնիսկ տեղեկատվական ուժերն են համախմբվել և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն գործել մեկ միասնական դաշում: Բացի նրանից, որ Արայիկ Հարությունյանն այս ընթացքում հանուն Նիկոլ Փաշինյանին ստիպված է եղել տեղեկատվական դաշտում «սևագործ բանվորի» գործ ստանձնել, նրա ֆեյքային ինդուստրիան ամբողջովին ծառայել է Նիկոլ Փաշինյանի տեղեկատվական քաղաքականության իրագործմանը, իհարկե շատ հարցերում ստացել նաև նրանց աջակցությունը:

Հայաստանի իշխանության աջակցությամբ, ընտրություններից առաջ Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ ունեցավ որոշ լրատվամիջոների, փորձագետների հետ, որի ողջ կազմակերպչական աշխատանքները կոորդիացնում էր վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ի դեպ, նախընտրական փուլում, Հարությունյանը մի քանի անգամ հանդիպել է նաև նրանց հետ, պայմանավորվել տեղեկատվական աշխատանքի ներդաշնակեցման մասին:

Արայիկ Հարությունյանի ֆեյքային ֆաբրիկաները հիմնականում հավաքագրվել և ակտիվացվել են 2019-ը թվականի սկզբներին: Աշխատանքների մի մասը համակարգել է այն ժամանակ դեռևս «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր, ներկայումս Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական Ռուդոլֆ Հյուսնունցը, իսկ երկրորդ մասը՝ Արցախի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, ով իր մյուս ընկերոջ, ներկայումս Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ, նաև կուսակցություն հիմնեց, որը Արայիկ Հարությունյանի կուսակցության հետ դաշինքով մասնակցեց ընտրություններին:

Իսկ որպես պարգևատրում, Հակոբջանյանն ու Սարգսյանը բարձր պաշտոններ և կոչումներ ստացան ուժային կառույցներում:

Ի դեպ, այս շղթայում հետաքրքիր դեր ունի առաջին հայացքից հին գվարդիայի, սակայն իրականում «նորովի» ներկայացող Կամո Աղաջանյանը, ով Սերժ Սարգսյանի առանցքային զինակիցն էր մինչև 2018 թվականը, սակայն հետհեղափոխական Հայաստանում, ինչպես հաճախ է լինում, մարդիկ վերափոխումների փուլ են անցնում՝ հավատարմության երդում անձամբ Նիկոլ Փաշինյանին, ինչպես օրինակ՝ ներկայիս ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը և հայտնվում Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնում: Իհարկե, «օգտագործվելուց» հետո նրանք բոլորն իրենց արժանի տեղը կգտնեն բոլորին հայտնի վայրում։

Ցավալի է, որ հայկական երկրորդ պետության ղեկին ստրկամիտ մարդիկ են, որոնք իրենց պարտադրված հայտարարությունները հանրայինացնելիս անգամ չեմ համարձակվում խմբագրել դրանք՝ ամոթալի զարգացումներ գոնե մեղմելու համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:40 19/08/2020  |  ՄեկնաբանությունԱրցախում հանդիպել են Արթուր Վանեցյանն ու Վիտալի Բալասանյանը
20:54 18/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչներին
18:53 18/08/2020  |  ՄեկնաբանությունԱրցախի նախագահի խոսնակը փորձում է հայության մեջ բաժանումներ մտցնել. Արսեն Բաբայանը արձագանքել է
11:18 18/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանն Արցախում հանդիպել է ԱԺ նախագահի հետ
09:18 18/08/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը Վանեցյանի հետեւից «հսկիչներ» է ուղարկել Արցախ. «Հրապարակ»
16:16 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի եւ Արցախի անվտանգության համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունի ձեր բնակության տարածքը. Վանեցյան
15:36 16/08/2020  |  ԼՐԱՀՈՍԹույլ չենք տա, որ ձախողակ կառավարությունը՝ իր պատեհապաշտ կազմով, խարխլի մեր պետության հենասյուները.Վանեցյան
17:28 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍՊետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ»
13:42 07/08/2020  |  Մեկնաբանություն«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը. Վանեցյան
09:36 07/08/2020  |  ՄամուլԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար. «Հրապարակ»

Արխիվ

[]