Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

«Միանշանակ սա սպառնալիք է ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար». Ռուբեն Մելքոնյանը՝ Թուրքիայի հայտարարության մասին 08/18/2020   16:03  |  ԼՐԱՀՈՍ

Euronews-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը հայկական կողմից չափն անցնելու և անպատասխանատվության օրինակ է որակել Սևրի դաշնագրի վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը, Արևելյան Միջերկրականի վերաբերյալ կարծիք հայտնելը։ ԱԳՆ բարձրաստիճան խոսնակը չի վարանել նկատել, թե Հայաստանը շփոթում է աշխարհագրությունը իրար խառնելով Միջերկրական ծովն ու Սևանա լիճը։ Ըստ վերջինիս բնորոշումների՝ Հայաստանը ոչինչ չի սովորել պատմությունից, մինչդեռ լավ կլիներ հայկական կողմը չմոռանար Ադրբեջանի կողքին մշտապես կանգնած լինելու Թուրքիայի պատրաստականության մասին։

Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի բերանով հնչեցված սպառնալիքների վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ. «Թուրքիայի ջղագրգիռ արձագանքը ցույց է տալիս, որ որոշակի թեմաներ, որոնք իր համար գերզգայուն են և որոնց ուղղությամբ նա շարունակ քայլեր է անում և՛ հասարակական, և՛ քաղաքական մակարդակում ոտնահարելով միջազգային տարբեր չափորոշիչներն, իր համար բավական ցավոտ կարող են լինել։ Կարծում եմ Հունաստանի և Կիպրոսի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ավելի քան տեղին էր։

Միջերկրական ծովում Թուրքիայի իրականացրած քայլերը և, առհասարակ, թուրքական կողմի նկրտումներն, իրենց ձևակերպմամբ՝ ծովային հայրենիքում ավելի մեծ տարածքներ ձեռք բերելու ուղղությամբ, այսինքն՝ ծովային տիրույթում ավելի մեծ ներկայացվածություն ձեռք բերելու նպատակով, համարվում են Թուրքիայի այսօրվա արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկը՝ խորհրդանշելով թուրքական ծավալապաշտությունը, ագրեսիվ քաղաքականությունը և այլն»,- ասել է նա։

Ռ.Մելքոնյանի կարծիքով՝ Թուրքիայի արտգործնախարարի մամուլի խոսնակի այս հայտարարությունը պետք է բավական լուրջ ընդունել, և գիտակցել, որ, փաստորեն, հայկական կողմի թիրախային հարվածները հասնում են իրենց նպատակակետին։ Այն կետերը, որոնք շեշտված են մեր արտգործնախարարության կողմից արված հայտարարության մեջ, Թուրքիայի համար գերզգայուն ազդակներ են և ցույց են տալիս նրանց լուրջ կոմպլեքսավորվածությունն այդ հարցերի նկատմամբ։ Ինչ վերաբերում է թուրքական հայտարարության մեջ եղած ոչ դիվանագիտական շեշտադրումներին և Սևանա լճի հիշատակմանը, ապա Թուրքիան պետք է իմանա, որ ինքն այն երկիրն է, որն ընդհանրապես իրավունք չունի խոսելու նման շեշտադրումներով, որովհետև արհեստականորեն ներթափանցում է տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտների մեջ, որոնց հետ ինքը որևէ առնչություն չի կարող ունենալ՝ օրինակ՝ ի՞նչ գործ ունի Թուրքիան Սիրիայում, Լիբիայիում և այլուր։ Էլ չասենք, որ նրանք փորձ են անում նաև ներթափանցել Արցախյան կոնֆլիկտի մեջ նույնպես։ Հետևաբար, ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն ավելի քան բնական է, այն պարզ պատճառով, որ առաջին հերթին Հունաստանն ու Կիպրոսը մեզ համար բարեկամ երկրներ են։ Ակնհայտ է, որ այլ երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու Թուրքայի ոճն ու այլ ազգերին պատկանող տարածքների նկատմամբ ագրեսիայի իրականացումն այդ երկրի ստանդարտ ոճն է, որի թիրախներից մեկն էլ՝ կա և միշտ եղել է Հայաստանն ու հայությունը։ Այնպես որ, Հայաստանը լիովին իրավասու է այդպիսի հայտարարություն անելու համար որպես մի ազգ և պետություն, որի տարածքների մեծ մասը Թուրքիան նման ոճով յուրացրել է տասնամյակներ առաջ։

«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյո՞ք բացահայտ սպառնալիքներ չեն պարունակում Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյի՝ Հայաստանը ոչինչ չի սովորել պատմությունից, մինչդեռ լավ կլիներ հայկական կողմը չմոռանար Ադրբեջանի կողքին մշտապես կանգնած լինելու Թուրքիայի պատրաստականության մասին խոսքերը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը պատասխանում է՝ միանշանակ սա թուրքական ոճով արված սպառնալիք է ՀՀ-ի և Արցախի անվտանգության նկատմամբ.

«Առհասարակ, Թուրքիայի որդեգրած պաշտոնական հայտարարությունների ոճը բացահայտ սպառնալիքների տարրեր է պարունակում՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Թուրքիայի պաշտոնական հայտարարություններն, ըստ էության, սպառնալիքներ են, ապակառուցողական տարրերով հագեցված տեքստեր և խորհրդանշում ու խոսում են Թուրքիայի միջազգային չափորոշիչներից և քաղաքակիրթ աշխարհի նորմերից բավականին հեռու լինելու հանգամանքը։

Անպայմանորեն վերոհիշյալ հայտարարության հատկապես այդ դրվագը պետք է ընկալել որպես ՀՀ-ի և Արցախի նկատմամբ ուղիղ և ագրեսիվ սպառնալիք։ Անդրադառնալով պատմությունից դասեր չքաղելու վերաբերյալ թուրք պաշտոնյայի ակնարկին, ապա այստեղ պետք է ասել հետևյալը՝ Հայաստանը պատմությունից հիանալի դասեր է քաղել, ամենամեծ դասն էլ եղել է հենց Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը, որի տարբեր դրսևորումներ այդ երկրի որդեգրած պաշտոնական քաղաքականության միջոցով մինչև այսօր էլ շարունակվում են»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում դատապարտում էր Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունները Միջերկրականի արևելյան ջրերում և իր զորակցությունն էր հայտնել Հունաստանին և Կիպրոսին։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]