ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպե՞ս ենք անալիզ, ռենտգեն անելու, որ որոշենք հակակոռուպցիոն դատավորներն ամենալավն ու անաչառն են. Սա մանկամիտ ռոմանտիզմ է. Վարդան Այվազյան 08/17/2020 18:58 | ԼՐԱՀՈՍ
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը ռոմանտիզմ է, որից որևէ դրական արդյունք չենք ունենալու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը նման դրվագային, չհիմնավորված քայլերով չէ։
Վարդան Այվազյանը գտնում է, որ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումից առաջ առնվազն 300 էջանոց կոնցեպտուալ հիմնավորում պետք է ներկայացվեր, որով կհիմնավորվեր դատարանի գոյության իրավունքը, արդյունավետությունը և որ այն իսկապես իր նպատակին կծառայի. «Ասում ենք ջահել, անցորդ երեխեք են, անգրագետ կերպով պետության նկատմամբ փորձարարություն են կազմակերպում, ինչը ողջունելի չէ։ Եթե առանձին մարմին են ստեղծում, ապա պետք է հիմնավորեն՝ մեր երկրում կոռուպցիան ինչպիսի հետագիծ ունի, ինչ զարգացում է ունեցել, ինչ դրսևորումներ ունի, որն է այդ մարմնի անհրաժեշտությունը։ Ո՞վ ասաց, որ սովորական դատարաններում, եթե այդ դատավորները մասնագիտանան, ավելի վատ կքննեն հակակոռուպցիոն գործեր, քան այդ դատարանի դատավորները։ Ինչպե՞ս ենք երաշխավորելու նրանց անկախությունը իշխանություններից, նրանց հակակոռումպացված լինելը։ Այս հարցերի պատասխանը ոչ մեկից չենք լսել։ Հակակոռուպցիոն դատավորները նույն մսից ու արյունից են կազմված, ինչ ընդհանուր իրավասության, սահմանադրական դատարանի կամ վարչական դատարանի դատավորները։ Ինչպե՞ս ենք անալիզ, ռենտգեն անելու, որ որոշենք նրանք ամենալավն ու անաչառն են և որպես այդպիսի դատարան շատ մեծ արդյունք են գրանցելու կոռուպցիայի դեմ պայքարում։ Դրա համար էլ սա մանկամիտ ռոմանտիզմ է»,-նկատեց Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով սա պետության նկատմամբ անգրագետ փորձարարություն է։ Նույնն է, ինչ առողջ մարդու վրա ինչ-որ դեղ փորձարկեն և տեսնեն՝ կմեռնի, թե կօգնի։ Վարդան Այվազյանը կարծում է, որ պետության նկատմամբ ցանկացած անգրագետ, կոնցեպտուալ հիմնավորում չունեցող փորձարարություն կարելի է որակել որպես պետության դեմ ուղղված հանցագործություն։
Ինչ վերաբերում է նրան, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորներն ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան, Վարդան Այվազյանի կարծիքով դա արդեն կոռուպցիայի դրսևորումներից մեկն է. «Ո՞րն է տարբերությունը։ Այսինքն` հակակոռուպցիոն արդարադատությունն ավելի բարձր ենք դասում, քան սովորական արդարադատությունը։ Արդարադատությունը մեկն է և չի կարող տարբեր աստիճաններ ունենալ՝ բարձր, ցածր, կարևոր և ոչ կարևոր։ Սա մանկամտություն է»,-ասաց մասնագետը՝ ընդգծելով, որ այստեղ արդեն կոռուպցիոն ռիսկ է տեսնում։
Անդրադառնալով միջազգային փորձին՝ Վարդան Այվազյանը նկատեց՝ միայն միջազգային փորձով և ինչ-որ երկրում դատարանի առկա լինել-չլինելով չենք կարող որոշել մեր երկրին դա պետք է, թե ոչ. «Կան երկրներ, որտեղ մարդու միս են ուտում։ Հիմա եկեք այդ օրենքն էլ ներմուծենք մեր իրականություն։ Պետք չէ այդ միջազգային փորձը հալած յուղի պես, առանց դրա կոնցեպտուալ հիմքերն ուսումնասիրելու, բերել ու ասել՝ քանի որ X երկրում կա նման մարմին, ուրեմն բերեք մենք էլ ունենանք։ Սա ամենաանգրագետ, ամենաչհիմնավորված, ամենաթույլ փաստարկումն է։ Միջազգային փորձն ուսումնասիրում են կոնցեպտուալ հիմքով և մեծ վերլուծություն են իրականացնում»,-ամփոփեց Վարդան Այվազյանը։
Նշենք, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան։ Նախատեսվում է, որ դատարանը պետք է ունենա 25 դատավոր և այլ դատավորների համեմատ նրանք ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ