ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուրիստը գալու է ու «գերի» ընկնի՞, ի՞նչ է լինելու, եթե թեստի արդյունքը դրական լինի, ո՞վ է նրանց Հայաստանում պահելու եւ որտեղ. Ապրեսյան 08/15/2020 15:53 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի կառավարությունը վերացրել է օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար արդեն 6 ամիս սահմանված արգելքը։ Այսպիսով` կառավարությունը հույս ունի, որ դա լրացուցիչ ուղևորահոսքերի խթան կհանդիսանա, ինչն էլ իր հերթին կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջիկների՝ Հայաստան գալու արգելքի վերացումը կատարելագործման և որոշ շտկումների կարիք ունի։
«Արգելքը օդային ճանապարհով օտարերկրացիների համար հանվում է։ Օդանավակայանում զննումը անցնելուց, եթե հիվանդություն չունեն, նրանց թողնում են երկիր, բայց պետք է ինքնամեկուսանան երկու շաբաթով։ Կարող են ինքնամեկուսացման ժամանակ ՊՇՌ թեստ հանձնեն, եթե արդյունքը լինի բացասական, կարող են դուրս գալ։ Մենք զբոսաշրջիկներին իրենց երկրում հանձնած թեստով չենք ընդունում, ասում ենք արի՝ ինքնամեկուսացի, այդ ընթացքում կարող ես հյուրանոցում թեստ հանձնել։ Դրանից հետո պատասխանին սպասեն։ Բայց եթե հանկարծ դրական է՝ ի՞նչ է տեղի ունենալու։ Այդ մարդիկ եկան ու ընկան «գերի՞»։ Լավ, ո՞վ է նրանց պահելու, որտե՞ղ։ Եթե հյուրանոցում դրական է լինում պատասխանը ու մնում են այդտեղ՝ նաև խնդիր է առաջանում հյուրանոցի և այդտեղ հանգստացողների համար։ Կարող է դա մտավախություն ու խնդիրներ առաջացնել՝ իմանալով, որ դրական արդյունքով մարդիկ կան։ Բացի դրանից՝ փչանում է այդ մարդու ճանապարհորդությունը»,- ասաց նա։
Մեխակ Ապրեսյանը դրական է համարում ջանքերը՝ ուղղված Տուրիզմի ոլորտը վերականգնելուն, սակայն կարծում է՝ ավելի ճիշտ կլինի քննարկել այն հնարավորությունը, որ արդյո՞ք կարող ենք դրսից՝ միանգամից 48 ժամվա թեստի բացասական արդյունքով մարդ ընդունել, ճանաչենք թեստն ու այդպես թողնենք։
«Միգուցե կարող ենք ֆիքսել, եթե արժանահավատություն կա թեստի մասով, ապա կոնկրետ իմանանք ո՞ր լաբորատորիաների թեստերն ենք ընդունում։ Սրան գումարվում է մեկ այլ խնդիր։ Ուկրաինական ավիաընկերությունները վերսկսում են թռիչքները, կարծես նման վերջնական որոշումը չկա։ Արդյո՞ք կանոնավոր ուղևորափոխադրումներ են լինելու, որովհետև հիմնականում զբոսաշրջիկները գալիս են կանոնավոր չվերթներով։ Մեզ մոտ քիչ է եղել, որ չարթերներով գան։ Մենք պետք է այդ հնարավորությունը տանք և՛ կանոնավորի վերականգնման, և՛ ոչ կանոնավորի»։
Ապրեսյանը փաստում է, որ սրանք միակողմանի մտավախություններ չեն, նույն մտածմունքները կարող են ունենալ նաև զբոսաշրջիկները։
«Եթե ասում են չէ, քո թեստը կապ չունի, մեր թեստը պետք է հանձնես՝ որպես տուրիստ համոզված չես, թե այնտեղ թեստի արդյունքը ինչպիսին կլինի։ Լինում է նաև սխալմունք։ Այսպիսով` կարող են գալ, հասնել և փչանա ճանապարհորդությունը։ Այս ամենը հաշվի առնելով՝ ցանկություն ունեցողներ մեծամասնությունը, կարծես թե, գալու մտավախություն կունենա։ Եթե նույնիսկ մենք ավելի հեշտ մեխանիզմ կիրառենք, երկրորդ հարցը կա, նրանք կարող են դիտել Հայաստանը դեռ ոչ ամենաանվտանգ երկիր և դա էլ զգուշավորության պատճառ լինի։ Մենք նախ պետք է պայմանները նախապես հստակեցնենք, որ եթե մեկ շաբաթ հետո մեզ մոտ դինամիկան լավանա, բայց մեր պայմանները այնպիսին չլինեն, որ արտերկրից պատրաստվեն մեզ մոտ գալու՝ հաշվի առնելով, որ միանգամից որոշումներ չեն ընդունում։ Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանանք մրցունակ լինել, փոքրացած շուկայում մեր տեղը չկորցնենք»։
Մեխակ Ապրեսյանն ասում է, որ տարբեր երկրներից չվերթներ վերսկսելու հետաքրքրություններ կան, օրինակ՝ Եգիպտոսը, Իրանը,։ Նրա փոխանցմամբ՝ եվրոպական երկրներից էլ հետաքրքրություններ կան, անգամ տարբեր ավիաընկերությունների ներկայացուցիչների կողմից։
«Հարցը նրանում է, արդյո՞ք թույլ ենք տալու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել։ Հիմա պետք է որոշում, կայացնել, որովհետև ուղևորափոխադրողն էլ ժամանակ է պահանջում որոշումներ կայացնելու համար»։
Հիշեցնենք, որ նախատեսվում է սահմանել ժամանող ուղևորահոսքի որոշակի սահմանաչափ։ Օրական ուղևորահոսքի սահմանաչափը կսահմանվի ուղևորափոխադրող ընկերությունների հետ այս պահին ընթացող բանակցությունների արդյունքում։ ՀՀ քաղաքացիներն այլ երկրներ մեկնելու հնարավորություն կստանան տվյալ երկրի իշխանությունների որոշմամբ` պայմանավորված տվյալ երկրի համաճարակաբանական վիճակով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել