Թեմաներ
Կիրակի 09 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/26/2020   16:43 Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի 2021 թվականին 09/26/2020   16:17 «Վարկս ԷՅ ԷՄ»_ից զանգել ասում էին՝ լավով չես ուզում, վատով կստանանք. վարկառու 09/26/2020   15:40 Ագրեսիվ ու բիրտ մեթոդներով համայնքի ձայնը 2 տարի լռեցրել են. հայտարարություն 09/26/2020   15:25 Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/26/2020   15:06 Ոստիկանությունը խուսափել է քննություն իրականացնել կասկածելի մահվան դեպքերի առթիվ, փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 09/26/2020   14:48 Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. Հայրենիք կուսակցության հայտարարությունը 09/26/2020   14:41 Դատախազությունը նախաձեռնելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց 09/26/2020   14:36 Մարդ կլինի՝ բաժակը կիսով չափ դատարկ կտեսնի․Վեոլա ջրից ասում են, որ ջրամատակարարման ժամերն ավելացրել են, ոչ թե կրճատվել 09/26/2020   14:33 ԱԻՆ-ից ասում են պատշգամբները վթարային են, հենց փլվի, կզանգենք՝ կգանք, կբարձրացնենք․ դժգոհում են բնակիչները 09/26/2020   14:15 Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը 09/26/2020   14:12 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/26/2020   14:07 Ջալալ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը 09/26/2020   13:55 Ծառուկյանի կալանավորումը խլացրեց թշնամու հետ պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքը. Ղազինյան 09/26/2020   13:47 Վանաձորում 31-ամյա կինը տղամարդուց խոշոր չափերի գումար է շորթել՝ սպառնալով տարածել տարբեր տղամարդկանց հետ հարաբերություններ ունենալու վերաբերյալ տեսանյութեր 09/26/2020   13:28 Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ 09/26/2020   13:22 ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ 09/26/2020   13:21 Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան 09/26/2020   13:08 Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ 09/26/2020   13:04 Անտարակույս, Նիկոլ Փաշինյանից՝ հաքքին.ազ-ի հայտնած հայադավ գործողությունները սպասելի են. Մադաթյան 09/26/2020   12:46 Էլինար Վարդանյան. Ըստ էության, այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը 09/26/2020   12:36 Նիկոլ Փաշինյանը փորձում է նման եղանակներով թույլ չտալ, որ բողոքի ակտիվ դրսևորումներ լինեն. քաղաքագետ 09/26/2020   12:19 Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, թեև նրա դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 09/26/2020   12:19 Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածներ չկան 09/26/2020   12:05 Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր» 09/26/2020   11:12 Կորոնավիրուսից մահացածը 79-ամյա տղամարդ է, ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ 09/26/2020   11:05 Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը 09/26/2020   11:01 Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել 09/26/2020   10:59 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 429-ով 09/26/2020   10:50 Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ օրակարգ թելադրողի դերքում. Աբրահամյան 09/26/2020   10:29 Հաստատ իմացեք, ձերբակալված լինի Ծառուկյանը թե ոչ, միևնույն է իրեն չեք կարող վախեցնել. Աբովյան 09/26/2020   10:15 Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ․ Չալաբյան 09/26/2020   09:39 Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է. «Ժողովուրդ» 09/26/2020   09:36 Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2020   09:26 ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել. «Ժողովուրդ» 09/26/2020   09:22 Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն. «Հրապարակ» 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/26/2020   09:14 Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով. «Հրապարակ» 09/26/2020   09:11 Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. Նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել. «Հրապարակ» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/25/2020   23:51 Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   23:41 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չլքել Ափշերոնի շրջանի սահմանները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման պատճառով 09/25/2020   23:40 Ափսոս էր հեղափոխությունը, կեցցե՛ մացոների Հայաստանը. Զոհրաբյան 09/25/2020   23:36 Չեն մարսելու, պատասխան են տալու.Ծառուկյան 09/25/2020   23:11 Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 09/25/2020   23:09 «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»-ում կորոնավիրուսի վարակ է հաստատվել. 38 աշխատակից ինքնամեկուսացվել է 09/25/2020   23:07 Ուկրաինայում ռազմական ինքնաթիռի կործանումը հաստատել են 09/25/2020   22:56 Երևանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը (լուսանկարներ)
09/25/2020   22:46 Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/25/2020   14:21 Բնապահպան-ակտիվիստներ Գագիկ Գրիգորյանը և Բորիս Խաչատրյանը չեն կալանավորվի.դատարանը մերժել է միջնորդությունները 09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/26/2020   12:05 Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/25/2020   17:02 Դրա հետ կապված վերջնական որոշում չունեմ. Լուսինե Բադալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 09/26/2020   14:41 Դատախազությունը նախաձեռնելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց 09/25/2020   13:20 Պահանջում եմ Կառավարության 100 տոկոսի հրաժարականը. Ծառուկյան 09/25/2020   15:18 Տարածաշրջանում բավական լարված իրավիճակ է հաստատված. Նիկոլ Փաշինյան 09/25/2020   18:34 Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. Մեկը ինքն է 09/25/2020   19:59 Հագուստ ներկրողները և ՊԵԿ-ը համաձայնության եկան. 7 ամիս կշարունակեն աշխատել նույնկերպ 09/26/2020   13:21 Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան 09/26/2020   09:26 ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել. «Ժողովուրդ» 09/25/2020   16:22 Դուք ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   23:41 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չլքել Ափշերոնի շրջանի սահմանները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման պատճառով 09/25/2020   18:13 Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ 09/25/2020   23:36 Չեն մարսելու, պատասխան են տալու.Ծառուկյան

Անգործ ու անփող ժողովրդի ֆոնին հակակոռուպցիոն դատարանների ստեղծման համար միլիարդներ ծախսելը ցինիզմ է. Արփինե Հովհաննիսյան 08/14/2020   20:28  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր արդարադատության նախարարությունը իբր հանրային քննարկում էր կազմակերպել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման առիթով։ Ինչու իբր՝ քանզի իրենք իրենցով նստել էին ջան գյուլում էին անում՝ թե ինչ լավ բան է, աշխարհի ամենալավ բանը, այդ դատարանի չլինելն է մեր վատ ապրելու միակ պատճառը եւ այլն։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ

Այսօր արդարադատության նախարարությունը իբր հանրային քննարկում էր կազմակերպել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման առիթով։ Ինչու իբր՝ քանզի իրենք իրենցով նստել էին ջան գյուլում էին անում՝ թե ինչ լավ բան է, աշխարհի ամենալավ բանը, այդ դատարանի չլինելն է մեր վատ ապրելու միակ պատճառը եւ այլն։

Սա Սորոսի հիմնադրամի «պետության զավթման ու վերականգնման» ծրագիր անվանվող անգրագիտության կետերից է, որը Բադասյանն անշեղորեն է կատարում։

Ս. Գալյանի մտքերին չեմ անդրադառնա, նախ՝ ի տարբերություն իր գործընկերների նա միակն է, որ աչքի է ընկնում ընդգծված զուսպ, ոչ մեծամիտ ու բարեխիղճ պահվածքով, երկրորդ՝ նա սրա գաղափարախոսը չէ, այլ կատարողը։

Ասեմ, որ եթե իսկապես կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ ունեն, ապա կարիք չկար այս խայտառակությունը բերել եւ նախկին «տրոյկայի» փոխարեն ձեռնասունների «հնգյակ» դատարան ստեղծել, որ Ռուստամի հերթական կուրսեցին կամ մտերիմը դառնա դատավոր ու դատի կամ գույք խլի։

Կորոնավիրուսից անգործ ու անփող դարձած ժողովրդի ֆոնին միլիարդներ ծախսել բյուջեից սրա համար ցինիզմ է ու անարդյունավետ ծախս, մանավանդ որ 5 կամ 10 ձեռնասուն դատավոր պատվեր անելու համար ունեք։

Այս հարցը մի քանի տեսանկյունից է կարեւոր՝

միջազգային, իրավական, ռեպուտացիոն եւ այլ։ 26 երկրում կան այսպիսի դատարաններ, որոնց թվում են Բուրունդին, Աֆղանստանը, Մադագասկարը, Կամերունը, Բոտսվանան, Բանգլադեշը, Շրի լանկան եւ այլ։ Այո, տիկնայք եւ պարոնայք ճիշտ եք կարդում, բայց որ շատ չնեղվեք մի 3-4 «համեմատելի» երկիր էլ կա՝ Բուլղարիա, Ուկրաինա, Սլովակիա եւ Խորվաթիա։ Սա է մեր բարձրագույն նշաձողը։ Այս 4 երկրին են մենք ձգտում նմանվել, այն դեպքում երբ իրականում հաջողված համարվում է մեկը կամ առավելագույնը երկուսը։ Սա է Հայաստանի համար լավագույն օրինակը: Սրա մասին են առավոտից երեկո լուրջ դեմքով պատմում մեծամիտ ջահելները։

Ասեմ, որ Հայաստանը այս պահին էլ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Transparency international» կազմակերպության ցուցանիշներով այդ 26 երկրների բացարձակ մեծամասնությունից լավ ցուցանիշներ ունի։ Հետեւաբար, եթե դուք մտածում եք, որ այս դատարանների ստեղծումից անմիջապես հետո կամ մի քիչ ավելի հետո Բուրունդին կամ Աֆղանստանը դարձել են «անկոռուպցիա» ժողովրդավարության բաստիոններ, սխալվում եք։

Բացի այդ, այս դատավորներին ամսական 1 միլիոն դրամ են տալու, որ նրանք տարեկան 5-6 գործ (մինչեւ 10) քննեն, մինչ մյուսները քննում են մինչեւ 100։

Իրականում կարելի էր ե՜ւ մասնագիտացնել ե՜ւ ռեալ լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը։ Սրանք իրենց էությամբ արտակարգ դատարաններ են ու Պետության գլխին դառնալու են պատուհաս։

Գիտեմ, որ այս պահին Փաշինյանին պետք են այնպիսի մարդիկ, որ ինչ ասի , նրանք ասեն «Կլինի, շեֆ»։ Բայց սխալներից խուսափում են կամ շտկում են նրանց շնորհիվ, ովքեր գոնե երբեմն ասում են «ՉԻ լինի, խնդիր կառաջացնի»։ Լուծում գտնողներ բոլորին են պետք, բայց լուծումը չի կարող լինել այնպիսին, որ 3 տարի հետո պետությունը միլիոնավոր դոլարների վնասներ կրի։

Հ.Գ. Մեր կազմակերպությունը մանրամասն եւ համապարփակ վերլուծել է այս դատարանների հետ կապված վիճակը ու ներկայացրել լուծումներ, որոնք կարծում եմ կլուծեն կառավարության խնդիրը՝ առանց ավելորդ սխալների։ Ուղարկելու եմ Փաշինյանի աշխատակազմ՝ վստահ լինելով, որ իրեն կհասնի։ Եթե իրոք ուզում է խնդիր լուծել օգտակար կլինի։

Նախարարություն ուղարկելն ավելորդ է։ Նախորդ փորձը ցույց է տալիս, որ անգամ պառլամենտում իշխանականներից եզակի մարդիկ ավելի ադեկվատ են արձագանքում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:16 14/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանի շենքի վրա գրված անվանումը փոխում ենք և սպասում ենք ինչ -որ փոփոխություն, մինչդեռ խնդիրը դատարանակազմության մեջ չէ. Զորայր Հարությունյան
19:15 14/08/2020  |  ՏնտեսությունՎարչապետը իրավունք չունի պիտակավորել գործարարներին․ ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում. Սուրեն Պարսյան
19:03 14/08/2020  |  Հարցազրույց«Հայաստանի վերացման ծրագրի վրա Թուրքիայի կառավարությունը ծախսեց մոտ 500 000 000 դոլլար». Միհրդատ Մադաթյան
22:54 12/08/2020  |  ՎերլուծություններՔննադատություն չհանդուրժող ժողովրդավարները
21:20 12/08/2020  |  ՎերլուծություններՀանրությանն այլևս չեն հետաքրքրում ներկաների՝ իմիտացիոն բռնոցիները, առաջին անգամ թավիշից հետո՝ երկրի անվտանգային հարցերն ավելի են կարևորված
21:13 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան
18:52 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական հետապնդումները շարունակվում են՝ թավշյա փաթեթավորմամբ. Վարուժան Ավետիսյան
23:35 11/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀարվածում են բոլոր այն ուղղություններով, առանց որոնց հայ ազգը և պետությունը չի կարող հարատևել. Գևորգ Գևորգյան
19:57 11/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան
21:52 09/08/2020Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան

Արխիվ

[]