Թեմաներ
Կիրակի 09 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/26/2020   16:43 Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի 2021 թվականին 09/26/2020   16:17 «Վարկս ԷՅ ԷՄ»_ից զանգել ասում էին՝ լավով չես ուզում, վատով կստանանք. վարկառու 09/26/2020   15:40 Ագրեսիվ ու բիրտ մեթոդներով համայնքի ձայնը 2 տարի լռեցրել են. հայտարարություն 09/26/2020   15:25 Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/26/2020   15:06 Ոստիկանությունը խուսափել է քննություն իրականացնել կասկածելի մահվան դեպքերի առթիվ, փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 09/26/2020   14:48 Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. Հայրենիք կուսակցության հայտարարությունը 09/26/2020   14:41 Դատախազությունը նախաձեռնելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց 09/26/2020   14:36 Մարդ կլինի՝ բաժակը կիսով չափ դատարկ կտեսնի․Վեոլա ջրից ասում են, որ ջրամատակարարման ժամերն ավելացրել են, ոչ թե կրճատվել 09/26/2020   14:33 ԱԻՆ-ից ասում են պատշգամբները վթարային են, հենց փլվի, կզանգենք՝ կգանք, կբարձրացնենք․ դժգոհում են բնակիչները 09/26/2020   14:15 Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը 09/26/2020   14:12 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/26/2020   14:07 Ջալալ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը 09/26/2020   13:55 Ծառուկյանի կալանավորումը խլացրեց թշնամու հետ պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքը. Ղազինյան 09/26/2020   13:47 Վանաձորում 31-ամյա կինը տղամարդուց խոշոր չափերի գումար է շորթել՝ սպառնալով տարածել տարբեր տղամարդկանց հետ հարաբերություններ ունենալու վերաբերյալ տեսանյութեր 09/26/2020   13:28 Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ 09/26/2020   13:22 ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ 09/26/2020   13:21 Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան 09/26/2020   13:08 Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ 09/26/2020   13:04 Անտարակույս, Նիկոլ Փաշինյանից՝ հաքքին.ազ-ի հայտնած հայադավ գործողությունները սպասելի են. Մադաթյան 09/26/2020   12:46 Էլինար Վարդանյան. Ըստ էության, այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը 09/26/2020   12:36 Նիկոլ Փաշինյանը փորձում է նման եղանակներով թույլ չտալ, որ բողոքի ակտիվ դրսևորումներ լինեն. քաղաքագետ 09/26/2020   12:19 Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, թեև նրա դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 09/26/2020   12:19 Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածներ չկան 09/26/2020   12:05 Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր» 09/26/2020   11:12 Կորոնավիրուսից մահացածը 79-ամյա տղամարդ է, ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ 09/26/2020   11:05 Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը 09/26/2020   11:01 Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել 09/26/2020   10:59 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 429-ով 09/26/2020   10:50 Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ օրակարգ թելադրողի դերքում. Աբրահամյան 09/26/2020   10:29 Հաստատ իմացեք, ձերբակալված լինի Ծառուկյանը թե ոչ, միևնույն է իրեն չեք կարող վախեցնել. Աբովյան 09/26/2020   10:15 Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ․ Չալաբյան 09/26/2020   09:39 Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է. «Ժողովուրդ» 09/26/2020   09:36 Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2020   09:26 ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել. «Ժողովուրդ» 09/26/2020   09:22 Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն. «Հրապարակ» 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/26/2020   09:14 Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով. «Հրապարակ» 09/26/2020   09:11 Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. Նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել. «Հրապարակ» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/25/2020   23:51 Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   23:41 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չլքել Ափշերոնի շրջանի սահմանները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման պատճառով 09/25/2020   23:40 Ափսոս էր հեղափոխությունը, կեցցե՛ մացոների Հայաստանը. Զոհրաբյան 09/25/2020   23:36 Չեն մարսելու, պատասխան են տալու.Ծառուկյան 09/25/2020   23:11 Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 09/25/2020   23:09 «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»-ում կորոնավիրուսի վարակ է հաստատվել. 38 աշխատակից ինքնամեկուսացվել է 09/25/2020   23:07 Ուկրաինայում ռազմական ինքնաթիռի կործանումը հաստատել են 09/25/2020   22:56 Երևանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը (լուսանկարներ)
09/25/2020   22:46 Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/25/2020   14:21 Բնապահպան-ակտիվիստներ Գագիկ Գրիգորյանը և Բորիս Խաչատրյանը չեն կալանավորվի.դատարանը մերժել է միջնորդությունները 09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/26/2020   12:05 Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/25/2020   17:02 Դրա հետ կապված վերջնական որոշում չունեմ. Լուսինե Բադալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 09/26/2020   14:41 Դատախազությունը նախաձեռնելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց 09/25/2020   13:20 Պահանջում եմ Կառավարության 100 տոկոսի հրաժարականը. Ծառուկյան 09/25/2020   15:18 Տարածաշրջանում բավական լարված իրավիճակ է հաստատված. Նիկոլ Փաշինյան 09/25/2020   18:34 Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. Մեկը ինքն է 09/25/2020   19:59 Հագուստ ներկրողները և ՊԵԿ-ը համաձայնության եկան. 7 ամիս կշարունակեն աշխատել նույնկերպ 09/26/2020   13:21 Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան 09/26/2020   09:26 ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել. «Ժողովուրդ» 09/25/2020   16:22 Դուք ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   23:41 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չլքել Ափշերոնի շրջանի սահմանները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման պատճառով 09/25/2020   18:13 Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ 09/25/2020   23:51 Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը. Արփինե Հովհաննիսյան

Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար 08/13/2020   14:08  |  Վերլուծություններ

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետախուզում է հայտարարել Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորների նկատմամբ, որոնք մեղադրվում են պետական իշխանության յուրացման փորձի մեջ։ Հետախուզման մեջ է յոթ դատավոր, այդ թվում՝ Կիևի շրջանային վարչական դատարանի նախագահը։ Ըստ նախաքննության տվյալների խմբի՝ նպատակն է եղել իշխանության յուրացումը ՝ Ուկրաինայի դատավորների որակավորման հանձնաժողովը, արդարադատության բարձրագույն խորհուրդը ազդեցություն տակ վերցնելու և նրանց աշխատանքների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով։

Ըստ նախաքննության մարմինների հաղորդագրության՝ խմբի անդամները ընդունում էին «պատվիրված» որոշումներ, որոնք բխում էին քաղաքական էլիտայի և բիզնես շրջանակների շահերից։ Դատարանը կայացնում էր որոշումներ Ուկրաինայի պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ելնելով քաղաքական որոշակի շահերից։

Այս գործով անցնում է նաև Ուկրաինայինախկին նախագահ Պ. Պորոշենկոն՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելու, ինչպես նաև՝Բարձրագույն Արդարադատության խորհրդի անդամների նշանակման հետ կապված։

Սրանք պարզագույն օրինակներ են, որոնք ոչ հեռավոր ապագայում սպառնում են նաև մեր իշխանություններին և առանձին դատավորների։ Մենք մտնելու ենք իրավական լուրջ գործընթացների փուլ։ Դա լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող փուլ։

Այդ ժամանակ իշխանությունների լեգիտիմության մասին հայտարարությունները, կամ դատավորների՝ իրենց նկատմամբ ճնշումների կամ ազդեցության այլ եղանակների մասին արդարացումները չեն փրկելու, ինչպես չեն փրկում Ուկրաինայի նախկին լեգիտիմ իշխանություններին։ Քաղաքական նպատակով դատավարություններին, կալանքների մասին որոշումներին և քաղաքական ենթատեքստով իրավական գործընթացներին հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան։

Ակնհայտ է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի, բացելու է սխեման՝ թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ ու սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու: Սակայն քրեական պատասխանատվության ենթարկվելու են ոչ միայն ճնշում գործադրողները, այլ նաև նրանք, ովքեր լուռ համաձայնությամբ դարձել այդ շղթայի մի մասնիկը։ Սա պետք է գիտակցեն քաղաքական իշխանության կողմից անխնա շահագործվող դատավորները և իրավապահները։

Սա պետք է հասկանա Աննա Դանիբեկյանը, որի համար շատ ավելի կարևոր են վերևից իջեցվող հրահանգները, քան՝ ՍԴ որոշումը և մարդու իրավունքները։ Սա պետք է գիտակցի Արմեն Դանիելյանը, որին զարմանալի պատահականությամբ մակագրվում են բոլոր այն գործերը, որոնցով իշխանություններն ունեն կոնկրետ ակնկալիքներ, և որոնցից նա երբևէ չի շեղվում։ Սա պետք է գիտակցեն բոլոր այն դատավորները, որոնց անունները շրջանառվում են որպես իշխանությունների ցուցումները անվերապահորեն կատարողներ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, Ավանում՝ Վահե Միսակյան, վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։

Ամենայն հավանականությամբ՝ ազդեցությունների նույն սխեման լիարժեք գործելու է կոռուպցիայի և ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցերով հատուկ ստեղծվող հակակոռուպցիոն դատարանի պարագայում։ Նախագծի հիմնավորումներն արդեն իսկ այդ կառույցի ստեղծման նպատակների առումով լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Ստեղծվում է մի հավելյալ կառույց, որն ակհայտորեն որևէ ազդեցություն չի կարող ունենալ կոռուպցիայի կանխարգելման կամ կրճատման վրա, սակայն անվերապահորեն կկատարի իշխանության ցուցումները կոռուպցիոն գործերով, ինչպես նաև՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենքով նախատեսված գործերով։ Քաղաքական ճնշումների տակ կայացվելու են որոշումներ, որոնք մշտապես ուղեկցվելու են անվստահության կնիքով։ Իսկ դա նշանակում է, որ առաջին իսկ փոփոխության դեպքում այդ վճիռները զանգվածաբար բողոքարկվելու են։ Եվս մի իրավական գործընթաց, որ այսօր ընթանում է Ուկրաինայում, իսկ վաղը դառնալու է մեր առօրյայի բաղկացուցիչը։

Սա էական է այսօրվա և վաղվա Հայաստանի համար։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:18 12/08/2020  |  ՎերլուծություններՀայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն
15:27 30/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր
11:59 27/07/2020  |  ՎերլուծություններՎերականգնել խաղաղ և անվտանգ ակցիաների իրավունքը
13:00 22/07/2020  |  ՎերլուծություններՈր չվարժվենք մահվան վիճակագրությանը. Էլինար Վարդանյան
21:42 21/07/2020  |  ԼՐԱՀՈՍՉի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ. Էլինար Վարդանյան
14:39 07/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Չմասնակցե՛լ և չլռե՛լ
16:10 02/07/2020  |  ՎերլուծություններՎաղվա աղմկոտ դատավարությունները
10:53 30/06/2020  |  ՎերլուծություններՍա վարչապետի թիմի ձախողումն է, և նրանք ցույց տվեցին, որ պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը. Վարդանյան
13:26 27/06/2020  |  ՎերլուծություններՍխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել․ Էլինար Վարդանյան
11:26 24/06/2020  |  ՎերլուծություններԻնչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում

Արխիվ

[]