Թեմաներ
Ուրբաթ 10 / 02 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/02/2020   01:40 Բոլոր 4 խոցված անօդաչուները եղել են հետախուզական. Շուշան Ստեփանյան 10/02/2020   01:19 Տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ 10/02/2020   01:13 Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները 10/02/2020   01:05 Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. ՀՀ նախագահն՝ «Ալ Ջազիրա»-ին 10/02/2020   00:49 ԱՀ նախագահը այցելել է վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին 10/02/2020   00:43 Շատվանը հենց այն գյուղն է, որտեղ երեկ ՄԻՊ գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-ներ․ ՀՀ ՄԻՊ 10/02/2020   00:36 «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին 10/02/2020   00:29 Ոչնչացված ադրբեջանցի զինծառայողները․ 18+ 10/02/2020   00:25 ՀՀ տարածք ներխուժած թշնամական 4-րդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվեց 10/02/2020   00:04 ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք․ Արծրուն Հովհաննիսյան 10/02/2020   00:01 CDI-ը կոչ է արել երրորդ կողմերին զերծ մնալ ուղղակի և անուղղակի ռազմական միջամտությունից հակամարտությանը 10/01/2020   23:55 Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում թշնամու 4 անօդաչու սարք է ներթափանցել, որոնցից մեկը դեռ չի չեզոքացվել. Փաշինյան 10/01/2020   23:32 Կոտայքի օդային սահմաններում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք․ Շուշան Ստեփանյան 10/01/2020   23:17 Աբովյանում պայթյունի ձայներ են լսվել, անհանգստանալու կարիք չկա. ՀՕՊ-ն է 10/01/2020   22:46 Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ․ Կա մեկ զոհ 10/01/2020   22:43 Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ 10/01/2020   22:36 2-3 օրվա ընթացքում մխրճվել հայկական դիրքեր 10-15 կմ խորությամբ. սա է եղել ադրբեջանցիների նպատակը, որը ձախողվել է. Սեյրան Օհանյան 10/01/2020   22:22 Պենտագոնում հաստատել են Թուրքիայից Ադրբեջան զինյալների տեղափոխումը 10/01/2020   22:10 ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին. ԱԳՆ խոսնակ 10/01/2020   22:05 Արցախում ստացած վիրավորումով Հերացի համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը 10/01/2020   21:49 Օդային գրոհը գործում է Թուրքիայի անմիջական հրամանատարությամբ՝ Էրզրումում և Կարսում տեղակայված հեռավար օդային հրամանատարական կետից.ԱԳՆ խոսնակ 10/01/2020   21:47 Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայողների դիակները վտանգի մեջ են․ԱՀ ՄԻՊ 10/01/2020   21:39 Պոկերի արքա Դեն Բիլզերյանն ու իր ընտանիքը 250,000 դոլար են նվիրաբերել Հայաստանին ու Արցախին 10/01/2020   21:36 Վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում 10/01/2020   21:33 ՀԺՄ-ն կոչ է անում աշխարհի լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական տալ լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի գործողություններին 10/01/2020   21:28 Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ֆրանսիացի լրագրողի կյանքը 10/01/2020   21:23 Մարդու իրավունքների ոլորտի կառույցները, չարձագանքելով Հայաստանով կատարվող ռազմական իրադարձություններին, ոտանահարում եմ մարդու իրավունքների կոնցեպցիան. Թաթոյան 10/01/2020   21:23 Թուրքիան առաջին անգամ հանդես է եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին 10/01/2020   21:11 Անհապաղ ու առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները. Սպիտակ տուն 10/01/2020   21:07 Եվրախորհրդարանում դռնփակ քննարկում է՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 10/01/2020   20:57 Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով․ ԱՀ ՄԻՊ 10/01/2020   20:38 Ադրբեջանական ևս մեկ անօդաչուի խոցման տեսանյութ 10/01/2020   20:32 Էլ ինչ լինի, որ պարզ լինի՝ Արցախի ֆիզիկական գոյության միակ ճանապարհը անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից․ Քաղաքագետ 10/01/2020   20:18 1280 զոհ, 2700 վիրավոր. Ադրբեջանական բանակի կորուստները՝ ինֆոգրաֆիկայով 10/01/2020   20:10 Սա օպերացիա է Իլհամ Ալիևի կապիտալը բազմապատկելու համար․ Կարեն Բեքարյան 10/01/2020   20:06 Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար այսօրվանից կգործեն հսկիչ անցակետեր 10/01/2020   19:48 Թուրքիան և Ադրբեջանը այսուհետ նույնացվելու են տեռորիստական խմբավորումների հետ.Ստեփան Դանիելյան 10/01/2020   19:34 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է. ԱԻՆ 10/01/2020   19:14 Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան 10/01/2020   19:13 Ռուսաստանը անարդյունավետ ու անպատասխանատու է համարում այս հակամարտության մեջ երրորդ կողմի ցանկացած միջամտությունը․ Զախարովա 10/01/2020   18:59 Քիչ առաջ լույս աշխարհ եկավ Արցախից Երեւան եկած փոքրիկ Արթուրը 10/01/2020   18:54 Արայիկ Հարությունյանը այցելել է վիրավորում ստացած զինծառայողներին 10/01/2020   18:52 Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։ 10/01/2020   18:50 Ռոումինգի սակագինն Արցախում կկազմի 5 դրամ 10/01/2020   18:44 «Միջազգային մամուլից Ադրբեջանը թույլատրում է միայն թուրք լրագրողների աշխատանքը».փաստաբան 10/01/2020   18:33 Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան 10/01/2020   18:27 Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական, նաեւ ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ՝ միջազգային գործընկերներին 10/01/2020   18:24 Գրոհային–իսլամիստները Սիրիայից տեղափոխվել են թուրքական Գազիանթեպ, որտեղից էլ նրանց տեղափոխվել են Ադրբեջան. Մակրոն 10/01/2020   18:20 Հաղթելու ենք․ Երևանի նոր գովազդային վահանակները 10/01/2020   18:19 Արցախի հանրապետության ԱԺ-ի կոչն ուղղված Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին
10/01/2020   22:05 Արցախում ստացած վիրավորումով Հերացի համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 10/01/2020   11:18 Նախկին բարձրաստիճան զինվորականը թշնամուն է տրամադրել գաղտնի տեղեկություններ, նա կալանավորվել է դավաճանության մեղադրանքով. ԱԱԾ բացահայտումը 10/01/2020   23:32 Կոտայքի օդային սահմաններում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք․ Շուշան Ստեփանյան 10/02/2020   00:29 Ոչնչացված ադրբեջանցի զինծառայողները․ 18+ 10/01/2020   23:17 Աբովյանում պայթյունի ձայներ են լսվել, անհանգստանալու կարիք չկա. ՀՕՊ-ն է 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 10/01/2020   21:23 Թուրքիան առաջին անգամ հանդես է եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին 10/01/2020   21:23 Մարդու իրավունքների ոլորտի կառույցները, չարձագանքելով Հայաստանով կատարվող ռազմական իրադարձություններին, ոտանահարում եմ մարդու իրավունքների կոնցեպցիան. Թաթոյան 10/01/2020   00:58 Հենց նոր ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 10/01/2020   16:08 Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ 10/01/2020   20:18 1280 զոհ, 2700 վիրավոր. Ադրբեջանական բանակի կորուստները՝ ինֆոգրաֆիկայով 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 10/01/2020   14:45 Վայ քու, չէ լուրջ տղեք հավեսի ե՞ք ընկել։ Ջանդակները ջոկ ջոկ դրեք. Հովհաննիսյան 10/01/2020   01:17 Մակրոնը զանգահարել է Պուտինին. Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 10/01/2020   14:09 Հադրութին հարվածում են հրետանիով. Հովհաննիսյան 09/30/2020   13:36 Արմեն Աշոտյանը հրապարակել է Լիբիայից Ադրբեջան վարձկաններ տեղափոխող ինքնաթիռի հետագիծը

Հայաստանը և ընդունող է, և տարանցիկ է, և ինքը արդեն թրաֆիքինգի երկիր դարձել. Վիրապյան 08/13/2020   20:05  |  Հարցազրույց

ԱՄՆ պետքարտուղարությունը գոհացուցիչ չի համարել Հայաստանի քայլերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում, արձանագրել, որ դրանք  չեն բավարարում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված նվազագույն չափանիշներին եւ տեղափոխել 2-րդ խումբ՝ վերահսկման ցուցակի երկրների շարք:

Երկու տարի է, ինչ կառավարության կողմից չի եղել որևէ դատապարտում։ Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար իրավունքների ապահովման վարչության, մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի պաշտոնակատար Էլեոնորա Վիրապյանի հետ։

-Տիկին Վիրապյան, ի՞նչ է սպառնում Հայաստանին, երբ դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքարում թուլացել է՝ տեղափոխվելով 2-րդ խումբ

 - Խոսքը երկրորդ խմբի «Ոչ» լիստի մասին է ,որը նշանակում է, որ կառավարությունը լավ ջանքեր չի գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարելու գործում։ Երկրորդ սպասողական խումբն է ՝ գրեթե երրորդը։ Իսկ երբ որ մենք իջնում ենք երրորդ խումբ՝ դա արդեն սանկցիա է։ Դա միայն մեզ չի վերաբերվում, այլ բոլոր այն երկրներին, որոնք վավերացրել են Անդրազգային կազմակերպած հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիան։ Եթե չեն կատարում այն նվազագույն չափորոշիչներով պարտավորությունները ստանձնել, հայտնվում են երրորդ խմբում և համապատասխանաբար  տնտեսական սանկցիաներ են կիրառվում այդ երկրների նկատմամբ։ Դա նշանակում է, որ այն բոլոր գումարները, որոնք մտնում են երկիր, որը տնտեսական  զարգացմանն է ուղղված՝ կնվազեն։ Բայց մենք շատ ակտիվ աշխատում ենք, ու ամեն ինչ կանենք, որ դրան չհասնի։

- Արդեն երկու տարի է, ինչ կառավարության կողմից չի եղել որևէ դատապարտում, իսկ հարկադիր աշխատանքի համար վերջին անգամ դատապարտում եղել է 2014 թվականին։ Ո՞րն է պատճառը։

-Խնդիրն այն էր, որ  առնվազն վերջին մեկ տարին մենք մի քիչ թուլացրեցինք մեր դիրքերը այն առումով, որ  համակարգումը փոխանցվում էր մի նախարարությունից մյուսին։ Այսինքն 20 տարի պայքարը համակարգել է  ԱԳՆ-ն, իսկ 2019 թվականին փոխանցեցին մեր նախարարությանը։ Եվ բնականաբար մեզ փոխանցվեց նաև ազգային ծրագիրը, որը արդեն 2018-ին ավարտվել էր և 2019-ին եռամյա նոր ծրագիրը պետք է լիներ։ Նախագիծ  տարբերակով այն ավարտին հասցված չէր, տարբերակը տվեցին մեզ տարվա կեսին և մինչև ամբողջացրեցինք, հստակեցրեցինք գործառույթները՝ տարվա վերջին ունեինք  նախագիծը և Թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդին կից աշխատող խումբը։ Մարտին մենք պետք է ծրագիրը ներկայացնեինք կառավարություն՝ հաստատման։ Եվ եթե ներկայացնեինք, համենայնդեպս «ոչ լիստում» չէինք հայտնվի, կմնայինք երկրորդ խմբում, բայց ոչ երկրորդ պրիմ խմբում։ Քանի որ համաճարակը սկսվեց, հենց այն օրը, որ մենք պետք է ծրագիրը ներկայացնեինք  խորհրդի նիստի հավանությանը, հետաձգվեց  հունիս և այդ ժամանակ նոր ընդունվեց։

-Իսկ ո՞րն է մյուս պատճառը։

-Բացահայտումները քիչ են, պատճառը՝  դատարան գործերը գրեթե չեն հասնում։ Քննվում են նախաքննության փուլում։  Շատ դժվար ապացուցվող հանցագործություն է և չի ստացվում համոզիչ  ապացույցները հավաքագրել, որ գործը տեղափոխվի  դատախազություն, այնտեղից էլ դատարան։ Եթե անգամ հասնում է  դատարան, այնտեղ էլ կարող է վերաորակվի։ Գրեթե դատապարտված չունենք վերջին երեք  տարում։ Գործերը մինչև վերջ չեն հասնում, ինչ-որ մի փուլում կասեցվում, դադարում, վերաորակվում են։ Իսկ դա նշանակում է, որ մենք  մինչև վերջ չենք հասցնում մեր աշխատանքը, որովհետև մենք ունենում ենք զոհեր  և նրանց հետ կապված դատական գործերը ուրիշ ընթացք են ստանում։ Օրինակ՝ անցած տարի մենք ունեցել ենք 8 զոհ, որից երկուսը անչափահաս։ Եթե մենք նույնացնում ենք նրանց որպես զոհ, ոստիկանությունը ճանաչում է տուժող և այդ երկու հիմքերը  չեն բավարում, որպեսզի դատարանում գործը ընթացք ստանա։ Դա նշանակում է, որ համենայնդեպս ամերիկյան պետդեպի գնահատականով, մենք բավականաչափ ջանք չենք գործադրում այս երևույթը վերահսկելու, կասեցնելու համար։ Իհարկե, վերջնականապես չենք կարող վերացնել, բայց պատժել նրանց ովքեր ներգրավված են դրա մեջ՝ մենք դա չենք անում, չի ստացվում։

-Գուցե տուժողների հետ աշխատանքները բավարար կերպով չեն տարվո՞ւմ՝ ամբողջացնելու համար պատկերը։

-Ութ հոգու՝  տարբեր ժամանակներում ոստիկանությունը բացահայտել է, հետաքննությունն արել և տուժող է ճանաչել այդ մարդկանց։ Դրանից հետո միջնորդագիր է ներկայացրել, նկարագրել վիճակը և առաջարկել քննարկել։ Նույնացման հանձնաժողովը քննարկել է այդ դեպքը, լրացուցիչ  ինֆորմացիաներ ենք ստանում գումարում ենք և որոշում ենք,  որ զոհ է կամ ոչ։ Սովորաբար ն աջակցության համար հիմքերը բավարար են լինում, որ անձին աջակցություն ստանալու իրավունք տրվի, բայց ապացուցողական  բազան հավաքելը շատ բարդ է։ Մեծ պատիժ է հասնում այն մարդկանց, որոնք թրաֆիքինգով են զբաղվում և պետք է լուրջ հիմնավոր ապացուցել, որը դժվար է։ Մենք  ունենում ենք  դեպքեր, երբ նույն զոհերը հրաժարվում են իրենց ցուցմունքներից, մենք երեխաների հետ ենք աշխատում, որոնց եթե մի քանի անգամ հարցաքննում ես, կարող է պատահի տվյալները չհամընկնեն և դա խնդիր է։ Դա օբյեկտիվ  պատճառ է, որի համար հնարավոր չի լինում հասցնել մինչև դատարան և որոշում կայացնել։  Պետդեպարտամենտը այդ չափորոշիչներն ունի, իրենք չեն խորանում ինչն է պատճառը, ինչը՝ ոչ։ Ունեն հստակ  կրիտերիաներ, եթե չի կատարվել, ուրեմն սանդղակում իջնում ենք։ Նախաքննության, հետաքննության փուլերում մենք խնդիրներ ենք ունենում։

-Իրազեկման, վերապատրաստման և այլ աշխատանքներին զուգահեռ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։

- Հասկացել ենք, որ բնակչությունը պարբերաբար պետք է իրազեկվի, որովհետև շատ ժամանակ  ուղղակի անտարբերություն են ցուցաբերում։ Տեսնում են, որ մանավանդ մարզերում, երեխան դպրոցում գրանցված է՝ դպրոց չի գնում, կամ տեսնում ես երեխա կա և որևէ դպրոցում գրանցված չէ։ Այդ երեխան զբաղվում է ֆերմաներում՝ ինչ- որ բանով։ Ի վերջո` սարի ծայրին հո չեն նստում։ Իրենց ինչ-որ մեկը տեսնում է։ Ուրեմն պետք է իրեն հարց տա՝ այս երեխան, որ դպրոցում չէ, ամբողջ օրը կենդանի է պահում, ի՞նչ գործ ունի այս աշխատանքներում։ Լույսը բացվում է սկսում է գործը, օրվա վերջ ավարտում։ Ո՞նց էլ լինի մեկը կտեսնի եւ  այդ մեկը պետք է զանգի։

-Հիմա Հայաստանում թրաֆիքինգի ո՞ր ձևերն են առավել տարածված։

-Հիմա այս գլոբալիզացման պայմաններում փոխվում է  նույնիսկ շահագործման եղանակները։ Եթե մենք նախկինում խոսում էինք սեռական շահագործման մասին, ապա հիմա  ավելի շատ տեսադաշտում են  աշխատանքային շահագործման դեպքերը։ Դա չի նշանակում, որ նախորդը չկա, նշանակում է, որ Հայաստանում  են դեպքերը շատացել։ Միշտ ասում էինք, որ Հայաստանից գնում ես ուրիշ երկիր և ենթարկվում շահագործման, կամ էլ տարանցիկ երկիր է՝  Հայաստանի տարածքով տեղափոխում են մի երկրից մյուսը։ Հիմա  մենք ասում ենք, որ Հայաստանը և ընդունող է,և տարանցիկ է, և ինքը արդեն թրաֆիքինգի երկիր է։ Եվ հիմնականում դեպքերը մարզերում են տեղի ունենում, բայց ոչ բոլորը։  Թվում է, թե թվերը ցույց ենք տալիս, որոնք փոքր են ու թվում է խնդիրը չկա, բայց այն ինչ տեսնում ենք մարզերում և ինֆորմացիա ստանում՝ հարցական է՝ դա ի՞նչ մասշտաբների է այս փոքր երկրում։

-Օրինակներ կբերե՞ք։

- Վերջերս կարդացի, որ բալգարկայից վնասվել է 15 տարեկանը։ Հիմա ինչ դեպք է՝ ինչպե՞ս  է հայտնվել դա իր ձեռքում, իր տա՞նն է եղել և ծնողի հետ աշխատանք արել, թե դժբախտ  պատահար էր, թե աշխատանքի համար էին տվել ձեռքը։ Ոստիկանությունը երևի կպարզի, որովհետև երեխան շատ է վնասվել։ Բազմաթիվ նման դեպքեր կան։ Այս պարագայում չենք կարող ասել, որ ծնողը շահագործել է, բայց ծնողը շահագործողի դերում  լինում է։ Այս տարիներին շատ ենք տեսել, երբ մայրը աղջկան վաճառում է կամ երեխային ուղարկում մուրացկանությամբ զբաղվելու։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:35 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆվազել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը վատթարացել են
19:13 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ
13:03 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴա մեր համաչափ արձագանքն էր. ԱԳ նախարարը՝ Թուրքիայի՝ Հայաստան տեսչական այցերի կասեցման մասին
22:03 29/07/2020  |  ՀարցազրույցԹուրք-ադրբեջանական զորավարժություններն անկասկած ուժի ցուցադրում են.Ռոբերտ Քոչարյան
22:05 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍՈւ նորից նույն էժան «շուստրիության» փորձերը. Աննա Մկրտչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին
22:37 19/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը
19:54 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Մեր գերբը փոփոխությունների կարիք ունի». Վիգեն Ավետիս
21:18 01/07/2020  |  Հարցազրույց«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին
19:10 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիևի հոխորտումներից մենք հասկանում ենք ռազմական ագրեսիվ գործողությունների վերսկսում. Գևորգ Գեւորգյան
23:49 26/06/2020  |  ՀարցազրույցՍահմանադրական նորմը գործում է անմիջականորեն. այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու. Նազելի Բաղդասարյան

Տեսանյութեր

10/01/2020   11:30 Արցախում. 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներ քննարկում են վիճակը

Տեսադարան

09/30/2020   16:55 Հաղթական հայ զինվորները

Մամուլ

Արխիվ

[]