Թեմաներ
Հինգշաբթի 03 / 04 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/04/2021   14:24 Հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահի. Մակունց 03/04/2021   14:22 Հայաստանի իշխանությունները պետք է ծնկի գային ժողովրդի առաջ կամ ինքնասպան լինեին. Ռոբերտ Քոչարյան 03/04/2021   14:20 Ադրբեջանցիները գնում են ամեն ինչ, ինչ վաճառվում է Սյունիքում՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ. ԱԱԾ-ն էշի ականջում քնած է.Վահե Հակոբյան 03/04/2021   14:13 Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին. Զախարովա 03/04/2021   14:05 Քաղաքական տեռոր է. ԱԱԾ-ն ինչքան կարող է խայտառակ լինել. Վահե Հակոբյան 03/04/2021   14:03 Քաղաքական հետապնդումներն իրականացվում են Փաշինյանի հրահանգով. Միհրան Հակոբյան 03/04/2021   13:56 Խանգարում ենք իշխանություններին Ադրբեջանի և Թուրքիայի հետ նոր որակի հարաբերություններ հաստատելու հարցում․ Էլիբեգովա 03/04/2021   13:50 Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը 03/04/2021   13:39 Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի 03/04/2021   13:30 Էդմոն Մարուքյանը կառավարությունում է՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին 03/04/2021   13:29 Դուք հարձակվում էիք մեր վրա, ասում, որ ձեր ընտրությունը լավագույնն է. Հիմա քանի որ այդ անձը չի սպասարկում ձեր շահերը, իր վրա եք հարձակվում. Սիմոնյան 03/04/2021   13:22 ՀՔԾ-ն չի հերքում, բայց հրաժարվում է մեկնաբանել՝ ԲԴԽ նախագահի կնոջը ՀՔԾ հրավիրելը 03/04/2021   13:14 Փաշինյանն այսօր ամենաբարձր հակառեյտինգն ունի. Ռոբերտ Քոչարյան 03/04/2021   13:12 Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը 03/04/2021   12:59 «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան . 168. am 03/04/2021   12:54 Վայոց Ձորի փոխմարզպետը հրաժարական է տվել ու միացել ԳՇ-ի հայտարարությանը 03/04/2021   12:51 Այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, բանավոր քննության անհրաժեշտություն չկա․ Բադասյան 03/04/2021   12:47 Եթե ՔԿ-ն և դատախազությունը ընդունելի են համարել դագաղներ տեղադրելը՝ ՀՀԿ պատգամավորների տների մոտ, ապա Վազգեն Մանուկյանի հայտարարությունը տասնապատիկ ավելի նվազ է. Արամ Վարդևանյան 03/04/2021   12:38 Մեր երկիրը հանգիստ գահավիժում է դեպի տնտեսական, սոցիալական և ֆինանսական անդունդ. Միքայել Մելքումյան 03/04/2021   12:35 Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ. Ռոբերտ Քոչարյան 03/04/2021   12:26 Սովորական քաղաքական հետապնդում է.կայծակնային արագությամբ կանչեցին Քննչական կոմիտե.Վազգեն Մանուկյան 03/04/2021   12:23 Շուռնուխում ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են․ շինարարությունն ընթանում է․ Ղուլարյան 03/04/2021   12:13 «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատվեց. ԳՇ պետի տեղակալը դիմել է վարչական դատարան 03/04/2021   12:05 Տավուշի մարզպետարանին 234 մլն դրամ հատկացվեց 03/04/2021   12:02 Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին 03/04/2021   11:50 Կառավարությունը հավանության արժանացրեց տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին «օդ ու ջրի» պես անհրաժեշտ միջոցառումը 03/04/2021   11:42 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 491, մահվան՝ 7 նոր դեպք 03/04/2021   11:30 Երեկվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ հետ. վե՛ր ընկեք տեղներդ և ձեր գործերով զբաղվեք,սատանի մայլեն քյանդրբազություն չանեք .Արման Բաբաջանյան 03/04/2021   11:27 Գարնանը կունենանք պատվաստանյութի առաջին խմբաքանակը․ Ավանեսյան 03/04/2021   11:23 Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլի նույնիսկ ամենամոլի երկրպագուներն էլ են շատ լավ հասկանում, որ Նիկոլը խաբեբա է. Վրթանեսյան 03/04/2021   11:16 Կորոնավիրուսի դեպքերն աճում են, ինչն անհանգստացնող է․ Փաշինյան 03/04/2021   11:08 Սա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն Մանուկյան 03/04/2021   11:06 Ես կողմ եմ Գերագույն դատարանի մոդելին.Արսեն Մկրտչյան 03/04/2021   10:53 Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում 03/04/2021   10:49 Ցմահ դատապարտյալի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի գործն ուղարկվել է դատարան 03/04/2021   10:46 Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել 03/04/2021   10:42 Ուժի այս ցուցադրությունը մարտահրավեր է մեր վիրավոր հասարակությանը 03/04/2021   10:36 «Իմ քայլ»-ի պատգամավորները վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան 03/04/2021   10:18 Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար 03/04/2021   10:01 Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ» 03/04/2021   09:58 Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին. «Ժողովուրդ» 03/04/2021   09:56 Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ» 03/04/2021   09:53 Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել «Ժողովուրդ» 03/04/2021   09:51 Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ» 03/04/2021   09:49 Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ» 03/04/2021   09:46 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է. «Հրապարակ» 03/04/2021   09:44 Ցույցերը՝ վարակի աղբյուր. կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը խախտում է կանոնները. «Ժողովուրդ» 03/04/2021   09:41 Իշխանությունը Գլխավոր շտաբի պետի թեկնածուի ակտիվ փնտրտուքի մեջ է. ինչ անուններ են շրջանառվում. «Փաստ» 03/04/2021   09:39 Ով կփոխարինի Օնիկ Գասպարյանին. «Հրապարակ» 03/04/2021   00:31 Իսկ հարցրել եք՝ մենք՝ ծնողներս, ի՞նչ ենք ուզում. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
03/03/2021   08:37 Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը․ «Հրապարակ» 03/03/2021   22:31 Ապրիլի 1-ը պետք է օրացույցում նշվի որպես Նիկոլ Փաշինյանի օր՝ որպես ստախոսի. Ռուբեն Հախվերդյան 03/02/2021   20:15 «Օնիկ Գասպարյանը 36 ժամ ունի՝ կատարելու Գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները». Թևան Պողոսյան 03/03/2021   18:35 Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կհանդիպի ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի ղեկավարների հետ 03/02/2021   20:05 Ադրբեջանցիներին տեղափոխող մեքենաների շարասյունը Կարմիր Շուկայով անցնում է շաբաթը երեք անգամ. Այսօր ճանապարհից օգտված ադրբեջանցիների թիվն ավելի շատ է եղել 03/03/2021   17:03 Խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է. Իրավական ուղի 03/02/2021   14:37 Ադրբեջանցիները Արցախի Կարմիր Շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով ռազմագերիների վերադարձ, խոսքը մոտ 30 ռազմագերու մասին է 03/03/2021   17:23 Սերժ Սարգսյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը. Նոր ներկայացում է պատրաստվում 03/03/2021   11:27 Սկսվել է Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահի հետ 03/03/2021   19:59 Սահմանված հակահամաճարակային կանոնների վերահսկողությունը խստացվում է 03/03/2021   18:59 Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք. Արմեն Աշոտյան 03/03/2021   21:35 Փաշինյանը մեկ օրում երեք մինուս վաստակեց. քաղտեխնոլոգ 03/02/2021   23:40 Սպասվում է ծանր խոսակցություն ՀՀ նախագահի հետ. Հանդիպումը նախատեսված է մարտի 3-ին 03/03/2021   12:36 ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հարցի վերաբերյալ Նախագահը նոր հայտարարությամբ հանդես կգա 03/03/2021   15:58 Հրատապ. Փաշինյանի իշխանությունը դիպուկահարներ է ուղարկել իր հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ. Նրանք տեղակայվել են ԱԺ շենքում 03/03/2021   08:34 Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել․ «Ժողովուրդ» 03/04/2021   00:31 Իսկ հարցրել եք՝ մենք՝ ծնողներս, ի՞նչ ենք ուզում. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը 03/02/2021   19:20 Արման Աբովյանը՝ Փաշինյան-Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին 03/02/2021   15:46 Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը. դիմում է ՍԴ 03/02/2021   17:00 Ընդդիմադիր ուժերի ղեկավարներն այս պահին քննարկում են ստեղծված իրավիճակը

Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել հինգ անձի 08/13/2020   19:10  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 13 գողության և 7 գողության փորձի դեպք, պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել քրեաիրավական գնահատականներ:

Քննությամբ պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալները գործել են ինչպես առանձին, այնպես էլ՝ խմբի կազմում, համագործակցված, փոխկապակցված, և որոշում է կայացվել նրանց վերաբերյալ հարուցված բոլոր 17  քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժածների շրջանակը, որոնցից 10-ը Ֆիզիկական անձինք են, 6-ը՝ իրավաբանական:

Այսպես.

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակիչը, Արմավիր քաղաքի անչափահաս` 2001թ. ծնված բնակչի հետ, 2018թ. դեկտեմբեր և 2019թ. հունվար ամիսներին, խմբի կազմում և միայնակ, Արմավիր քաղաքում գտնվող ՍՊ ընկերությունից գողություն են կատարել:

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի քննության արդյունքում մեկ վարույթում են միացվել վերջինիս կողմից երկու այլ հանցակիցների՝ Արմավիր քաղաքի` 2002թ. և նույն մարզի Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված բնակիչների հետ խմբի կազմում պահեստարան և շինություն ապօրինի մուտք գործելու և այնտեղից գողություն և գողության փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործերը: Հետագայում Արմավիր քաղաքի 2001թ. անչափահաս բնակչի վերաբերյալ մասը գործից անջատվել է առանձին վարույթ և դեռևս 2019թ. սեպտեմբեր ամսին, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են այլ անձանց կողմից կատարված գողությունների դեպքեր ևս:

Մասնավորապես պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մեկ այլ բնակիչ՝ ծնված 2001թ., ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության շուրջ համաձայնության է եկել 2001թ. և 1998թ. ծնված համագյուղացիների հետ և նախապես կատարված դերաբաշխմամբ իրականացրել շուրջ մեկ տասնյակից ավելի գողություններ և գողության փորձեր, իսկ գողոնը բաժանել են միմյանց միջև՝ այդկերպ մի շարք ընկերություններին և ֆիզիկական անձանց պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ Սարդարապատ գյուղի՝ 1993թ. ծնված բնակչի, նույն մարզի Լենուղի գյուղի՝ ներկայումս հանգուցյալ բնակչի և Սևան քաղաքի 1971թ. ծնված բնակչի  մասնակցությամբ կատարված մի շարք գողությունների վերաբերյալ, որոնց առթիվ հարուցվել են քրեական գործեր և միացվել մեկ վարույթում:

Գողությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի քննությամբ բացահայտվել են նաև սուտ մատնության և սուտ մատնության դրդչություն կատարելու դեպքեր:

Այսպես, մեղադրյալներից մեկը` Սարդարապատ գյուղի բնակիչը, նախկինում իրենց կատարած հանցագործությունների մասին չբարձրաձայնելու և իրականությունը չհայտնելու նպատակով, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, սույն գործով մինչ այդ կալանավոր, ներկայումս հանգուցյալ, Լենուղի գյուղի 1998թ. ծնված բնակչի հետ, և միմյանց միջև սպասվելիք առերես հարցաքննության հետ կապված, վերջինիս համոզելու, նյութապես շահագրգռելու, ինչպես նաև՝ սպառնալիքի եղանակով, նրան դրդել է  առերեսման ժամանակ տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, իսկ մինչ այդ տրված խոստովանական ցուցմունքի հետ կապված՝ դրդել և համոզել է, որպեսզի առերեսման ժամանակ քննիչին հայտնի, որ նա այդ ցուցմունքը տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու հետևանքով:

Արդյունքում՝ կալանավորն առերես հարցաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հաղորդում է տվել այն մասին, որ բերման ենթարկվելուց հետո, քրեական հետախուզության աշխատակիցները, իրեն հայհոյելով և իր նկատմամբ բռնություն գործադրելով, իրենից կորզել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք` այդ կերպ վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության մեջ` զուգորդված սուտ մատնությամբ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2019թ. նոյեմբերի 16-ին, Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված բնակիչ, ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը կախվելու եղանակով ինքնասպան է եղել իր խցում. որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` մեղադրյալի մահվան հիմքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Լենուղի գյուղի անչափահաս՝ 2001թ. ծնված բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով (4 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) կետով:

Իսկ Լենուղի գյուղի մյուս անչափահասին՝ ծնված 2001թ., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ), 34- 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով:

Քրեական գործով ևս մեկ մեղադրյալի՝ Արմավիր քաղաքի՝ 2002թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին և 2-րդ  կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ  կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ծնողի հսկողությանը հանձնելը, սակայն ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և  հանդիսանում է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր:

Սևան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված տղամարդու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Վերջինիս վերաբերյալ մասը, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, անջատվել է առանձին վարույթ, որը, տարածքային ենթակայության կարգով, նախաքննություն իրականացնելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Իսկ Սարդարապատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 38-րդ հոդվածի 4-րդ մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:24 03/08/2020  |  Քրեական խրոնիկոնԱվազակային հարձակում` Ալավերդի քաղաքում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ
21:21 17/07/2020  |  Քրեական խրոնիկոնՏերմինալը գողացած ու թալանած երիտասարդներին ոստիկանները հայտնաբերել են․ կան ձերբակալվածներ
16:40 15/07/2020  |  Քրեական խրոնիկոնՄալաթիայի ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանների գողությունները
22:05 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հայտարարություն է տարածել մահացած կնոջ հեռախոսից գումար փոխանցողի մասին
16:49 23/06/2020  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են Երևան քաղաքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր. կալանավորվել է 2 անձ
18:05 18/06/2020  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են Գեղարքունիքի մարզում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը. գործն ուղարկվել է դատարան
11:43 10/06/2020  |  Քրեական խրոնիկոն33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «թույա» տեսակի ծառերի գողության և գողության փորձ կատարելու համար
12:25 05/06/2020  |  Քրեական խրոնիկոնՔրեական հետախույզները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
18:22 02/06/2020  |  Քրեական խրոնիկոնԻջևանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են
16:30 21/05/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները հանցավոր խումբ են բռնել՝ մոտ երկու տասնյակ գողության կասկածանքով

Արխիվ

[]