Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Լիբանանահայերը արտագաղթելու համար հայացքները կուղղեն դեպի արևմուտք, եթե Հայաստանն ավելի գրավիչ չդառնա. Սևակ Հակոբյան 08/13/2020   16:37  |  Միջազգային լրահոս

Լիբանանում շարունակում են գույքագրել պայթյունի հետևանքով պատճառված վնասի հետեւանքները։ Լիբանանահայերի՝ սկզբնական շրջանում վերադառնալու ցանկությունը այս պահին նույնը չէ։ «Փաստինֆո»-ն թեմայի շուրջ զրուցել է «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, Բեյրութի պայթյունից հետո պատճառված վնասի գույքագրումն ի՞նչ փուլում է։ Արդյո՞ք հայկական համայնքի կրած վնասները հաշվարկվել են։

-Պետությունը ինչ- որ հաշվառումներ անում է՝ այցելելով յուրաքանչյուր տուն կամ հաստատություն՝ լինի դա անհատական, թե միութենական հաստատություն կամ կազմակերպություն։ Սակայն խնդիրն այն է, որ այս տեսակ հաշվառումներ Լիբանանի ամբողջ արհավիրքների ընթացքում 1975-ից ի վեր եղել են, սակայն ոչ ամեն անգամ է իր նպատակին ծառայել, կամ ի վերջո վնասի հատուցումը իրական արժեքով է եղել։ Հետևաբար` այդ մասին մեծ վստահություն չկա։ Մնում է միայն, որ հաստատությունները իրենք իրենց արդար հաշվարկն անեն՝ առանց չափազանցության և իրենք իրենց միջոցներով դիմեն միջազգային կազմակերպություններին։ Օրինակ Ֆրանսիայի ղեկավարը այցելեց, սակայն ոչ մի պետություն օգնության տրամադրություն չունի։

-Հաշվարկներից հետո օգնությունը ինչպե՞ս է տրամադրվելու՝ պետությունն է հոգալու պատճառված վնասները, թե հույսը լինելու է միջազգային հանրությունը։

-Կարծում եմ օգնությունները պետք է տրամադրվեն ՀԿ-ների միջոցով։ Հիմա հայկական միությունների պարտականությունը կամ աշխատաձևը պետք է լինի նրանց դիմել և հուսալ ինչ-որ օգնության՝ լինի դա հայկական, թե օտար։ Իդեալական բաների մասին պետք չէ խոսել։ Որքան էլ խոսենք լիբանանահայ հանձնախմբի մասին, միշտ էլ անհատապաշտություն գոյություն ունի և այդքան էլ արդար չպետք է լինի բաժանումը։

-Լիբանանահայերի տրամադրությունների և տրամադրվածությունների մասին կպատմեք։ Ցանկություն ունեն արդյոք Հայաստան գալու։

-Սկզբում տիրող մտածմունքները այս պահին այլևս չկան։ Առաջին հակազդեցությունը եկավ երբ մարդիկ ցանկություն ունեին գալու, որի ժամանակը անցավ։ Հիմա մարդիկ ավելի հանդարտ են մտածում։ Գնալու ցանկությունը ուրիշ է, դրա պատասխանատվությունը և հետևանքները ուրիշ բան են։ Ենթադրենք պետությունը տունը տրամադրեց՝ Հայաստանի պարագայում, սակայն կենցաղային ուրիշ հարցերը ինչպե՞ս պետք է լուծվեն, օրինակ՝ երեխաների դպրոց գնալու, սնվելու հարցերը, երբ որ առանց տնտեսական հիմք ունենալու գան Հայաստան։ Հիշեցնեմ, որ Լիբանանահայ համայնքը իր ունեցվածքը վաճառելու լուրջ դժվարություն ունի կանխիկ գումարի տեսքով և գումարը ինչպես պետք է դուրս բերեն արգելափակումների ժամանակ։ Այս խնդիրներով համայնքը գրեթե կարողություն չունի։ Այս բաները հաշվի առնելով այո՝ սկզբում ցանկություններ կային, բայց դրանք այլևս չկան և նորմալ է, որ պիտի նվազեն։ Մարդիկ կան, որ նախապատրաստվել էին, իրենց ունեցվածքները գրավ էին դրել։ Սա մինչև այն վայրկյանը, որ Աստված չանի պատերազմ սկսվի։ Մարդկանց ֆիզիկական անվտանգությունը երբ սպառնալիքի տակ լինի, այդ ժամանակ մարդիկ չպետք է տարվեն մանրամասնություններով և պարզապես հեռանան. այդ պարագայում խուճապի իրավիճակ կարող է սկսվել։ Մնում է Հայաստանը պատրաստ լինի։

-Եթե անգամ մի օր ընտրության առջև կանգնեն լիբանանահայերը, որտե՞ղ կնախընտրեն բնակություն հաստատել՝ Հայաստանում, թե այլ երկրներում։

-Եթե Հայաստանը ավելի հրապուրիչ չդառնա, դժբախտաբար հայացքները միշտ ուղղվելու են դեպի արևմուտք՝ ներառյալ հայաստանցիները, ինչպես միշտ է եղել։ Գլենդելի գաղութը ևս հայաստանցիները կազմեցին։ Դժբախտաբար, երբ երկիրը կայուն չէ տնտեսապես և քաղաքականապես, մարդիկ վախենալով ավելի ապահով երկրիների մասին են մտածում։ Մնում է Հայաստանը մարդկանց համար գրավիչ դարձնել։

-Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը Հայաստանի կողմից ուղարկված օգնության հետ ժամանեց Լիբանան։ Ի՞նչ է հասցրել տեսնել և արդյոք այցը որևէ կերպ օգնեց լիբանանահայ համայնքին։

-Ես կարծում եմ, որ Սփյուռքի գործերով հանձնակատարը պետք եղած հետազոտությունը արեց այստեղի դեպքերի և տրամադրությունների մասին և կարծում եմ, որ առաջիկայում ինքը, երևի, արտահայտվի և փոխանցի տրամադրությունները։ Բայց կարծում եմ հանձնակատարը երկու տարբեր տեսակետ լսեց այստեղ՝ համայնքային ղեկավարության և ճիշտ վարվեց ժողովրդական խավերի հետ էլ շփվեց։ Նորմալ բան է, որ եկեղեցին չի ուզում, որ իր ազդեցության տակ եղած համայնքը պակասի և պետք է դեմ արտահայտվի Լիբանանից դուրս գալուն, նույնը քաղաքական կազմակերպությունները։ Ինձ համար հայ անհատի ֆիզիկական ապահովությունը կարմիր գիծն է։ Մենք իրավունք չունենք մարդկանց ֆիզիկական ապահովության հաշվին քաղաքականություն խաղալու և մեզ քվեարկողներին գետնին պահելու կամ մարդկանց խաբելու և ասելու՝ դուք այստեղ մնացեք։ Կամ մեծ լոզունգները, որ հայկական մեծ գաղութը պետք է այստեղ մնա։ Ինձ համար անբարոյականություն է մարդկանց խաբելը։ Անհատների կարծիքը բոլորովին տարբեր է քաղաքականից և ուզում են, որ իրենց ընտանիքը և իրենց գլուխները ազատել այս իրավիճակից։ Լիբանանի հետ ի վերջո նույնը պետք է կատարվի ինչ տարածաշրջանում վերջին 50 տարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:57 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱվելի քան 12 տոննա հումանիտար օգնության երրորդ օդանավը Հայաստանից մեկնեց Լիբանան. այն իր մեջ պարունակում է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք. «Արմենպրես»
09:53 12/08/2020  |  ՄեկնաբանությունԼիբանանից շուրջ 100 քաղաքացի Հայաստան է վերադառնում. Փաշինյան
09:53 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍփյուռքի հանձնակատարն այցելել է Բեյրութի պայթյունից տուժած հայերին
15:06 11/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող
12:46 11/08/2020  |  ՄեկնաբանությունԼիբանանահայերը կատակում են՝ մինչ իրենց «Մայրիկը» ոտքի կկանգնի, նրա համն ու հոտը նորից զգալու համար պետք է Երևան ժամանել
10:33 11/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 200.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետեւանքները հաղթահարելու համար եւ աջակցության կոչ անում աշխարհի հայերին
20:28 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍԼիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում՝ նրանց համար կեցության պայմաններ ապահովելով. ԱՀ նախագահ
18:47 10/08/2020  |  Միջազգային լրահոսԼիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա. ՏԱՍՍ
14:14 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ
12:57 10/08/2020  |  ՀարցազրույցԼիբանանահայերը նույն ճակատագիրը կունենան՝ ինչ սիրիահայերը

Արխիվ

[]