Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն 08/12/2020   13:18  |  Վերլուծություններ

Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։

Ներկայացնում եմ Հայաստան- Վրաստան համեմատությունը՝ փորձելով հնարավորինս զերծ մնալ մեկնաբանություններից։ Փորձել եմ համեմատել համաճարակի ընթացքը, համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։

Վիճակագրություն

2963841 բնակչություն ունեցող Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ արձագնագրվել է 40593 դեպք, 803 մահ, մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 234 մարդ։ 1 մլն բնակչության հաշվարկով ունենք 271 մահ։ Այս ժամանակահատվածում արվել է ընդհանուր 177322 թեստ, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 59828 թեստ։

3988326 բնակչություն ունեցող Վրաստանում նույն ժամանակահատվածում հիվանդացել է 1264, մահացել՝ 17-ը։ 1 մլն բնակչության հաշվարկով՝ 4 մահ։ Ընդհանուր թեստերը՝ 258525, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 64821։

Առողջապահական համակարգ

Մինչև Վրաստանում կորոնավիրուսի դեպք գրանցվելը, երկրում արդեն իսկ վերապրոֆիլավորվել էին մի շարք հիվանդանոցներ։ Բացի այդ, փետրվարի 26-ին՝ վարակի առաջին դեպքերը գրանցելուց հետո, յուրաքանչյուր նախարարություն 24 ժամվա ընթացքում մշակեց կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարական պլան։ Ապրիլի 17-ից Վրաստանի կառավարությունը հրապարակեց երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածումը (համաճարակ, էպիդեմիա, համաճարակային պայթյուն) կանխելու և բուժման համար պատրաստ բժշկական հաստատությունների ցանկը, որը սահմանվում է երկու բանաձևով և ընդհանուր առմամբ, ընդգրկում է 44 բժշկական հաստատություն:

Մինչև վիրուսի թափանցումը, Հայաստանն ուներ որոշակի քանակի ներկրված թեստեր, սակայն չուներ հատուկ հիվանդանոց կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների համար։ Մարտի 13- ին, երբ գրանցվել էր 8 վարակման դեպք, ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված հիվանդներին։ Այնուհետև Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում իրականացնող բուժհաստատությունների թիվը հասավ 9-ի։ Հունիսի 8-ից այս ցանկին միացան ևս 3-ը՝ Սպիտակի ԲԿ-ն, Վեդու ԲԿ-ն և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք։

Մասնավոր հիվանդանոցներ՝ «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները ևս իրականացնում են կորոնավիրուսով հիվանդների բուժում, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում:

Մարտի 16-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանում թոքերի արհեստական շնչառության 334 սարք կա, որից 15-ն առանձնացված էին կորոնավիրուսով վարակված հիվանդների համար, հետո մայիսի 12-ին «Հետքի» հետ զրույցում նա նշել էր, որ կորոնավիրուսի բուժման համար առանձնացված է 205 ԹԱՕ սարք։ Վրաստանում սարքերի թիվը մոտ 700 էր։ Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել էր Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, նշելով, որ այդ փուլում լիովին բավարար է, որ բժիշկները կարողանան հոգ տանել հիվանդների անվտանգ վերականգնմանը։

Թեստավորում

Վրաստանում հիվանդացության անհամեմատ ցածր ցուցանիշների պարագայում արվել է ընդհանուր՝ 258525 թեստ։ Մեզ մոտ արվել է ընդհանուր՝ 177322թեստ։

Ի սկզբանե Հայաստանում արվում էին սահմանափակ թվով թեստեր, թեև բազմաթիվ մասնագետներ էին շեշտում թեստերի կարևորությունը՝ վարակի իրական պատկերը հասկանալու համար։ Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 10-ից օրական 1000 թեստ է արվելու։ Ապրիլի 13-ին որոշումը փոխվեց, համաձայն որի թեստերի թիվը 1000-ի չի հասնի, թեստի համար ուղղակի ցուցում պետք է լինի, հակառակ դեպքում կլինի ժամանակի և ռեսուրսի կորուստ։ Հազարավոր մարդիկ, անգամ ունենալով ջերմություն և կորոնավիրուսին հատուկ այլ ախտանշաններ, չեն կարողացել թեստավորում անցնել, նրանց պետությունը մերժում է՝ հայտարարելով, թե «չկան ցուցումներ»։

Վրաստանում 17.06.2020թ. կառավարությունը սահմանեց բարձր ռիսկային այն խմբերը, որոնք մշտապես կանցնեն պարտադիր «PCR» թեստավորում՝ ցանկացած բժշկական հաստատության և ամբուլատորիայում եղած պացիենտ, ով ունի ջերմություն և շնչառական հիվանդություն, բժշկական հաստատություններում աշխատող բուժանձնակազմը, շտապ օգնության և աղետի բրիգադներրի աշխատակիցները, ծերանոցներում և սահմանափակ ունակություններով անձանց շուրջօրյա հաստատությունում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, նոր ախտորոշված թոքախտով տառապող բոլոր անիձնք մինչև բուժումն սկսելը, հոգեբուժարաններում աշխատող անձնակազմը, այն հաստատությունների անձնակազմը, որտեղ բուժում են ստանում թոքախտով տառապող պացիենտները, դիալիզի վրա գտնվող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը, կարանտինային տարածքներում, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք՝ կարանտինի տարածքը լքելուց կամ ինքնամեկուսացման ժամկետն անցնելուց 24 ժամ առաջ, կարանտինային տարածքներում աշխատող անձնակազմը, մաքսակետերում և սահմանային անցակետերում, բժշկական և համաճարակային ծառայությունների ներկայացուցիչները, բոլոր ստացիոնար բուժհաստատությունների ընդունարանների, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում աշխատող անձնակազմը և համաճարակաբանները և այլն։ Առաջիկայում Վրաստանում կմեկնարկի կորոնավիրուսի լայնամասշտաբ հետազոտություն, որպեսզի բացահայտվեն բոլոր այն հնարավոր պացիենտները, ովքեր վարակված են եղել առանց ախտանշանների։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն։ Այս հարցում Հայաստանի հետ համեմատությունը ուղղակի չի դիմանում քննադատության։ Մեզ մոտ այս ուղղությունն ուղղակի տապալվել է։

Բուժում

Թեև ապրիլի 2-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ չի բացառվում, որ Վրաստանի առողջապահական համակարգը ստիպված լինի անցնել կորոնավիրուսի թեթև ախտանիշ ունեցող հիվանդների տնային բուժման, իսկ ապրիլի 8-ին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարեց, որ ելնելով Վրաստանում գրանցված վարակման դեպքերի թվից՝ Վրաստանն աստիճանաբար կանցնի վարակվածներին տանը բուժելու ռեժիմին, այնուամենայնիվ դրա կարիքը մինչ այժմ չի եղել։ Հիվանդները բուժումը ստանում են ստացիոնար հիվանդանոցային պայամաններում։ Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվադզեի, որքան էլ հիվանդը փորձի պահպանել ինքնամեկուսացման կանոնները, չկա երաշխիք, որ դրանք չեն խախտվի։ Իսկ հիվանդանոցում առկա է այդպիսի երաշխիք, կա նաև երաշխիք, որ հիվանդի վիճակը վատթարանալու դեպքում շտապ բուժօգնություն կցուցաբերվի։

Հայաստանը կորոնավիրուսով հիվանդների տնային պայմաններում բուժմանն անցավ մայիսի 2-րդ կեսից։ Սակայն բազմաթիվ մարդիկ չեն կարողանում առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում թեստավորում անցնել, որովհետև չեն հանդիսանում որոշակի «պայմանների բավարարող»՝ ջերմություն, այլ սիմպտոմներ։ Արդյունքում, նրանցից շատերը, եթե ունեն հնարավորություն, մասնավոր կլինիկաներում անցնում են թեստավորում, իսկ հետո տնային պայմաններում իրենց միջոցներով ստանում բավականին թանկ բուժում։ Իսկ ովքեր չունեն հնարավորություն, սպասում են սիմպտոմների սրմանը, որպեսզի կարողանան հոսպիտալացվել։ Իսկ շատերը այդպես էլ չեն դիմում, չեն անցնում թեստավորում, չեն ստանում բուժում, չեն ինքնամեկուսանում և շարունակում են վարակել ուրիշներին։

Կարանտին

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց փետրվարի 26-ին։ Վարակը հաստատվել էր փետրվարի 25-ին Ադրբեջանից Վրաստան վերադարձած Վրաստանի քաղաքացու մոտ։ Վրաստանը փետրվարի 28-ին դադարեցրեց բեռնափոխադրումները Իրանի և Իտալիայի հետ, փետրվարի 29-ին հայտարարվեց ուսումնական բոլոր հաստատություններում դասապրոցեսը դադարեցնելու մասին, փետրվարի 28-ին Վրաստանում գրանցվեց վարակման 2-րդ, իսկ 29-ին՝ 3-րդ դեպքը։ Երեք դեպքերն էլ բացահայտվել էին սահմանին, բարձր ջերմություն ունեցողներն առանց բացառության հոսպիտալացվում էին։ Մարտի 6-ին դադարեցվեցին Իտալիայի հետ ուղիղ չվերթները: Մարտի 16-ին փակվեց սահմանը ՌԴ-ի հետ, բացառությամբ բեռնափոխադրումների և այն անձանց, որոնք ուզում էին վերադառնալ Վրաստան։ Մարտի 18-ից փակվեցին Վրաստանի բոլոր սահմանները, արգելվեց արտասահմանցիների մուտքը Վրաստան, արգելվեց երթուղային տաքսիներով տեղաշարժը։

Մինչև արտակարգ դրության հայտարարումը, Վրաստանը ձեռնարկել էր հետևյալ միջոցառումները՝ վրացական երկաթգծի բոլոր գնացքները և կայարաններն ամենօրյա ռեժիմով ախտահանվում էին, հասարակական տրանսպորտը մշակվում էր հատուկ նյութերով, ախտահանմանաշխատանքներ էին իրականացվում սահմանային անցակետերում, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից և Իսպանիայից վերադարձած քաղաքացիները 2 շաբաթ տևողությամբ կարանտինում էին մնում կամ ներկայացնում էին կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք, փակվել էին առևտրային կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային և բանկային ծառայությունների, պարտադիր կարանտին էին անցնում ցանկացած երկրից վերադարձող Վրաստանի բոլոր քաղաքացիները: Մինչ մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելը, երկրում գրեթե ամեն ինչ արդեն փակ էր։

Մարտի 30-ին Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց, որով արգելվեց՝ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն տնից դուրս գալը, 70-ից բարձր տարիքի անձանց տնից դուրս գալը, 3-ից ավելի մարդկանց հավաքվելը ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից, հանրային տրանսպորտով երթևեկությունը, թույլատրվում էին միայն մարդատար ավտոմեքենաները, ներառյալ տաքսիները, սակայն միայն այն դեպքում, եթե մեքենայում ընդամենը երեք անձ են, ներառյալ վարորդը, իսկ հետևի նստատեղում՝ ընդամենը երկու հոգի: Վրաստանում արտակարգ դրությունը երկարձգվեց միայն մեկ անգամ, չեղարկվեց մայիսի 22-ին, թեև որոշ սահմանափակումներ պահպանվեցին։

Հայաստանում առաջին վարակման դեպքը գրանցվեց մարտի 1-ին Իրանից Հայաստան եկած քաղաքացու մոտ։ Վարակակիրն ինքն էր դիմել բժշկի։ Ի տարբերություն Վրաստանի, որտեղ Չինաստանից եկած քաղաքացիները տեղափոխվում էին հիվանդանոց կարանտինային փուլն անցնելու համար, Իրանից, իսկ այնուհետև Իտալիայից Հայաստան եկած քաղաքացիները չենթարկվեցին պարտադիր կարանտինային մեկուսացման։

Հայաստանում, մինչ արտակարգ դրություն հայտարարելը, երկրում ամեն ինչ ընթանում էր սովորական հունով։ Երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի գրանցումից հետո ոչ մի տնտեսական գործունեություն չարգելվեց։ Այն ժամանակահատվածում, երբ Վրաստանը, սահմանափակումներ էր մտցնում երկրում, արգելքներ էր սահմանում, Հայաստանում տեղի էր ունենում «Այո»-ի քարոզարշավը։ Հունվարի 31-ին արդեն իսկ ստեղծվել էր համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, սակայն հանձնաժողովը կամ չէր ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները, կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել էր այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում էր իր հանրահավաքները։ Մինչև առաջին դեպքի գրանցումը, Հայաստանը սահմանափակել էր Իրանի հետ հաղորդակցությունն ու դադարեցրել էր Հայաստանի և Չինաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմը։ Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատեց «Այո»-ի քարոզարշավը և վերադարձավ աշխատանքի, քանի որ կորոնավիրուսի նոր դեպքեր էին գրանցվել՝ հասնելով 8-ի։ Մարտի 16-ին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որով սահմանվում էր՝ համաճարակային երկրներից ժամանող անձանց տեղափոխել կարանտինի վայր, դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքը, արգելվեց Հայաստան ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային լարված իրավիճակ է, սահմանվեց հավաքների և գործադուլների անցկացման արգելք, ԶԼՄ-ներին արգելվեց համաճարակի վերաբերյալ իշխանության տրամադրած տեղեկությանը հակասող լուրեր տարածել, հետագայում արգելքը հանվեց, արգելվեց 16 երկրներից քաղաքացիների մուտքը Հայաստան։ Այս երկրից վերադարձող քաղաքացիները պարտավորվում էին 14 օրյա ինքնամեկուսացման կամ կարանտինային փուլում գտնվել։ Մարտի 22-ին արգելվեց առևտրի կենտրոնների (բացառությամբ սննդի, խմիչքի ու ծխախոտի մանրածախ առևտրի գործունեությունը), կինոֆիլմերի ցուցադրությունը, մարտի 24-ին ՀՀ ողջ տարածքում արգելվեց տնտեսական գործունեությամբ զբաղվելը՝ մի շարք բացառություններով, մարտի 27-ին արգելվեցին ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումները, մարտի 31-ին արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացի երկաթուղուց: Թույլատրվում էր տաքսիների և անձնական օգտագործման մեքենաների շարժը։ Կարանտինը Հայաստանում պահպանվեց ձևականորեն, խախտումները կրում էին զանգվածային բնույթ, իսկ իշխանական վերնախավը իր հրապարակային վարքագծով խախտում էր իր իսկ ընդունած սահմանափակումները։ Սա խորապես ազդեց հասարակության կողմից իրավիճակը լուրջ ընդունելուն։

Սահմանափակումների թուլացումը

Վրաստանի կառավարությունը որոշեց արտակարգ դրության շրջանակում սահմանված արգելքները թուլացնել կամ վերացնել աստիճանաբար։ Ապրիլի 27-ին դադարեցին Բաթումի և Քութայիսի քաղաքներում տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, մայիսի 5-ից երկրում վերականգնվեց շինարարության ոլորտում աշխատող բոլոր ընկերությունների աշխատանքը, մայիսի 11-ից վերացվեց Թբիլիսի մուտք գործելու սահմանափակումները, թեթև մարդատար մեքենաների և տաքսիների երթևեկությունը, մայիսի 18-ից վերացվեց 3-ից ավել մարդկանց հավաքին վերաբերող արգելքը (սակայն գործում է 10 հոգուց ավելի անձանց մեկ վայրում լինելու արգելքը), մայիսի 18-ից բացվեցին գեղեցկության սրահները, մտցվեցին սահմանափակումներ ռեստորանների համար՝ իրարից հեռու սեղաններ, սեղանի շուրջ ոչ ավել, քանի 6 հոգի՝ բացառությամբ ընտանիքի անդամների, միանգամյա օգտագործման մենյուներ, օնլայն վճարում, մայիսի 22-ից, արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ, չեղյալ հայտարարվեց նաև պարետային ժամը, մայիսի 29-ից վերսկսեց աշխատանքը հանրային տրանսպորտը, այդ թվում՝ նաև մետրոն, այդ ընթացքում հիվանդների օրական թիվը միջինը 2-5 էր։ Հունիսի 1-ից բացվեցին բոլոր տեսակի խանութները, ներառյալ առևտրի կենտրոնները (մոլերը), հունիսի 8-ից վերսկսվեց միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, հուլիսի 13-ից վերացվեց արգելքը բաց տարածքներում մշակութային միջոցառումների վրա։ Բաց տարածքում անցկացվող մշակութային միջոցառումներին հնարավորություն ունեն մասնակցել ոչ ավել քան 200 մարդ:

Հայաստանում, թեև արտակարգ դրությունը դեռ չի չեղարկվել, սակայն մայիսի 4-ից անցում կատարվեց սահմանափակումների թուլացման՝ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքների։ Մայիսի 18-ից սկսեց գործել հանրային տրանսպորտը, այդ թվում՝ նաև մետրոն և միջքաղաքային տրանսպորտը, այն դեպքում, երբ հիվանդների օրական թիվը միջինը 120-150 էր, բացվեցին մանկապարտեզները, որոնց մի մասը հետագայում կրկին փակվեց, բացվեցին առևտրի իրականացման վայրերը, այդ թվում՝ մոլերը, մարզասրահները, լողավազանները, հանրային սննդի օբյեկտներին թույլատրվեց ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։ Այս բոլոր սահմանափակումների թուլացումից հետո միայն մայիսի 25-ից պարտադիր դարձավ դիմակների կրումը։

Ախտահանում

Մարտի 1-ից Վրաստանում սկսեցին ախտահանել հանրային տրանսպորտը, թատրոնները, կինոթատրոններն ու այլ հասարակական հավաքատեղիները։ Հատուկ լուծույթներով ախտահանվում էին Թբիլիսիի կարևոր նշանակության փողոցներ։ Ախտահանման աշխատանքներն իրականացնում էր «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը` օգտագործելով հատուկ սարքավորումներ։ Ախտահանման աշխատանքները սահմանված գրաֆիկով շարունակվեցին ողջ կարանտինի ընթացքում։

Հյաստանում ֆոտոսեսիայի համար տրանսպորտի ախտահանման մի քանի դեպք գրանցվեց, սոցիալական ցանցերում տարածվելուց հետո ախտահանման մասին այլևս խոսք չկար։

Իրավական կարգավորում

Վրաստանում կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար ֆիզիկական անձանց տուգանում էին 3000 լարիով, իրավաբանական անձանց՝ 15000 լարիով՝ մոտ 5000 դոլար: Կրկնակի խախտումը պատժվում էր 3 տարի ազատազրկմամբ։Ոչ արտակարգ դրության պայմաններում մեկ անձի համար տուգանքը սահմանվեց 2000 լարի (մոտ 650 դոլար), իսկ իրավաբանական անձի համար՝ 10000 լարի (մոտ 3240 դոլար): Վրաստանում բժշկական դիմակներ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, խախտման դեպքում պարտավոր են 50 լարի (մոտ 17 դոլար) տուգանք վճարել, իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվում է 500 լարիով (մոտ 170 դոլար): 50 լարիով տուգանվում են նաև առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող ուղևորները, խոսքը նաև մետրոյի մասին է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել, տուգանքը 50 լարի է։

Հայաստանում մեկուսացման, ազատ տեղաշարժի կանոնների խախտումը հանգեցնում էր վարչական պատասխանատվության՝ 100000-250000 դրամի չափով, սակայն եթե դրա հետևանքով վարակվեր այլ անձ, ապա պատասխանատվությունը դառնում էր քրեական՝ տուգանք, կալանք և նույնիսկ ազատազրկում, իսկ եթե խախտման պատճառով մարդու մահ գրանցվեր՝ ազատազրկում 2-4 տարի ժամկետով։ Մայիսի 19-ին կառավարության որոշմամբ և Ազգային ժողովի հաստատմամբ արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար գանձվող վարչական տուգանքների չափերը նվազեցվեց՝ 100-250 հազար դրամից մինչև 10000 դրամ, բացառությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների։ Ինչ վերաբերում է մինչև մայիսի 19-ը կայացված՝ 100-250 հազար դրամ տուգանքների մասին որոշումներին, ապա հնարավորություն տրվեց վերանայել այդ որոշումները, իսկ արդեն վճարված տուգանքների դեպքում՝ նաև վերադարձնել ավել գանձված գումարները։ Բացի այդ պարտադիր դարձավ դիմակ կրելը հանրային բոլոր բաց և փակ տարածքներում, իսկ դիմակ չկրելու համար տուգանքը սահմանվեց 10 հազար դրամ։

Սոցիալական աջակցություն

Վրաստանում նախնական փուլում անցկացվել են բնակչության սոցիալական օգնության մի շարք անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանի քաղաքացիների համար երեք ամսով կոմունալ ծախսերի վճարում, 9 տիպի սննդամթերքի ապահովագրում, հատուկ մեխանիզմ կառավարության կողմից, որով 9 տիպի սննդամթերքի գինը չի ավելանա, ինչպես նաև՝ հարկային արտոնություններ բիզնեսի համար և երեք ամսով բանկային սպասարկման հետաձգում ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ բիզնեսի համար: Հետագայում այն քաղաքացիների համար, որոնք կորցրել են աշխատանքը և ում պետությունն օգնում է հակաճգնաժամային ծրագրով, ավտոմատ կերպով ևս երեք ամիսների ընթացքում հետաձգվեց վարկի սպասարկումը։

Այնուհետև, 2020 թվականի մայիսի 1-ից՝ 6 ամսվա ընթացքում, եկամտահարկից ազատվեցին ամսական 750 լարի աշխատավարձով այն ֆիզիկական անձինք, ովքեր վարձակալներ են: «Թբիլիսիի տաքսի»-ի սեփականատերերը ստացան միանվագ օգնություն` 300 լարիի չափով։

Կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն, սոցիալապես անապահով քաղաքացիները վեց ամսվա ընթացքում պետությունից կստանան լրացուցիչ 600 լարի օգնություն: Բացի այդ, 0-ից 100,000 սոցիալական միավոր ունեցող և մինչև 16 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար պետությունը 6 ամսվա ընթացքում կտրամադրի օգնություն, ընդհանուր առմամբ 600 լարի: Միևնույն ժամանակ, ծանր հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես վեց ամսվա ընթացքում պետության կողմից օգտվում են 600 լարի չափով նպաստով: Վեց ամսվա ընթացքում պետությունը ընդհանուր առմամբ 1200 լարի կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը։
Ֆերմերները լիովին ազատվեցին ջրամատակարարման վճարից։ ֆերմերները, որոնք կցանկանան գնել տեխնիկա, պետությունը դրամաշնորհի տեսքով կֆինանսավորի 50 տոկոսը: Այն քաղաքացիները, ովքեր սեզոնային աշխատանքների նպատակով մեկնում էին տարբեր երկրներ, կստանան 300 լարի օգնություն: Օգոստոսի 6-ին Վրաստանի կառավարությունը որոշեց Վրաստանի՝ մինչև 17 տարեկան քաղաքացիներին տրամադրել միանվագ 200 լարի օգնություն, քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը շարունակել նաև ձմռան ամիսներին, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չէին կարողացել լիովին ներկայացնել միանվագ օգնություն տրամադրելու համար փաստաթղթերը փոխանցել 300 լարիի չափով միանվագ օգնություն,փոխհատուցել 2020-2021 ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը բոլոր այն ուսանողներին, որոնց սոցիալական բալը 150000-ը չի գերազանցում, փոխանցել նաև այն ուսանողների ուսման վարձը, որոնց սոցիալական բալը 150000-ը չի գերազանցում, և ուսման վարձը չվճարելու համար դադարեցվել է նրանց ուսանողի կարգավիճակը։

Հայաստանի կառավարությունը մշակել էր տնտեսական հետևանքների վերացման մի շարք ծրագրեր՝ մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար աջակցություն 100 հազար դրամ այն քաղաքացիների համար, որոնք 2020թ. մարտին, երբ Հայաստանում արտակարգ դրություն հաստատվեց, կորցրել են աշխատանքը, մասնավոր սեկտորում աշխատող քաղաքացիներին, որոնք ազատվել են աշխատանքից 2020թ. մարտին, տրամադրվեց 68.000 դրամ: Հղի կանանց, ում ամուսինները կա՛մ չեն աշխատում, կա՛մ ազատվել են աշխատանքից մարտ ամսին տրամադրվեց աջակցություն՝ 100 հազար դրամի չափով: Երեխաներին, որոնց ծնոնղները գործազուրկ են, հատկացվեց 26.500 դրամ: Փոխհատուցվեց 90 տոկոս և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների ուսման վարձը, իրականացվեցին մի շարք այլ ծրագրեր։ Դրա հետ մեկտեղ, կառավարությունը սկզբնական փուլում հայտարարեց, որ կոմունալ վճարումները կարող են հետաձգվել, իսկ այնուհետև մի քանի հազար բնակարանների էլեկտրամատակարարումը դադարեցվեց: Ավելի ուշ կառավարությունը մասնակիորեն փոխհատուցեց քաղաքացիների կոմունալ վճարումները, ինչը, սակայն հասցեական չէր։

Միջազգային աջակցություն

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստացել և ստանում է միջազգային հետևյալ աջակցությունը՝ ԱՄՆ՝ 3 մլն դոլար, ԵՄ՝ 183 մլն եվրո, Համաշխարհային բանկ՝ 80 մլն դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար, Ասիայի զարգացման բանկ՝ 100 միլիոն դոլար վարկ և 400000 եվրո դրամաշնորհ՝ թեստավորման համար ժամանակակաից տեխնիկա ձեռք բերելու համար։ Վրաստանը ներառվել է առաջին 46 երկրների ցանկում, որոնց ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամից 1 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն է հատկացվել՝ խոցելի խմբերին համավարակի պատճառով առաջացող սոցիալ-տնտեսական շոկից պաշտպանելու համար:

Եվրամիությունը Հայաստանին տրամադրում է ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ ԱՄՀ-ն համաձայնել է Հայաստանին տրամադրել լրացուցիչ 175 միլիոն դոլարի վարկ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որը նախկինում տրված 105 միլիոն դոլարի հետ կազմում է 280 միլիոն դոլար։

Արտաքին հաղորդակցություն, կանոնավոր չվերթներ

Վրաստանն ընդգրկվել է Եվրամիության կողմից կազմված 15 անվտանգ երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել Շենգեն տարածք: Հուլիսի 19-ին Վրաստանի քաղաքացիների համար սահմանը բացեց նաև Դանիան։ Վրաստանը իր սահմանները բացել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։

Օգոստոսի 2-ից Վրաստանի ուղղությամբ՝ Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն կանոնավոր չվերթներ է վերսկսկել Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը: Օգոստոսի 5-ից վերականագնվել են Ռիգա-Թբիլիսի-Ռիգա կանոնավոր չվերթները, որոնք իրականացվում են «AirBaltic» ավիաընկերության կողմից։ Օգոստոսի 8-ից Air France-ը իրականացնում է Փարիզ-Թբիլիսի-Փարիզ կանոնավոր չվերթը։ Բացի այդ, կոմերցիոն չարտերային թռիչքներ է իրականացնում Georgia Airways-ը: Օգոստոսին ընկերությունը կիրականացնի 16 չվերթ` մի փոքր ավել, քան` հուլիսին, հիմնականում` Վիեննայի եւ Ամստերդամի ուղղությամբ:

Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, հասկանալիորեն չի ընդգրկվել Եվրամիության կողմից կազմված 15 անվտանգ երկրների ցուցակում։ Հայաստանում դեռ պահպանվում է կանոնավոր ուղևորափոխադրումների և օտարերկրյա քաղաքացիների մուտքի նկատմամբ արգելքը։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այժմ գործող հիմնական ուղղությունները Ռուասատանն ու Բելառուսն են։ Հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է սկսել իրականացնել նաև Air France ավիաընկերությունը, իսկ օգոստոսին 3-ին չարտերային թռիչք է իրականացվել Լոս Անջելեսի և Երևանի միջև։

Ամփոփում

Համաճարակային պատմության համեմատությունը ես սկսեցի պարզ վիճակագրությամբ։ Նույն կերպ ուզում եմ ավարտել. օգոստոսի 11-ի դրությամբ Հայաստանում արձագնագրվել է 40593 դեպք, Վրաստանում՝ 1264, մահեր՝ 803 + 234 Հայաստանում, 17 մահ Վրաստանում։ Երկու կառավարությունների աշխատանքի ամենաչեզոք գնահատականը։

 Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:27 30/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր
11:59 27/07/2020  |  ՎերլուծություններՎերականգնել խաղաղ և անվտանգ ակցիաների իրավունքը
13:00 22/07/2020  |  ՎերլուծություններՈր չվարժվենք մահվան վիճակագրությանը. Էլինար Վարդանյան
21:42 21/07/2020  |  ԼՐԱՀՈՍՉի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ. Էլինար Վարդանյան
14:39 07/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Չմասնակցե՛լ և չլռե՛լ
16:10 02/07/2020  |  ՎերլուծություններՎաղվա աղմկոտ դատավարությունները
10:53 30/06/2020  |  ՎերլուծություններՍա վարչապետի թիմի ձախողումն է, և նրանք ցույց տվեցին, որ պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը. Վարդանյան
13:26 27/06/2020  |  ՎերլուծություններՍխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել․ Էլինար Վարդանյան
11:26 24/06/2020  |  ՎերլուծություններԻնչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում
15:09 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԷլինար Վարդանյան. Ունենք պարզ լուծումներով բավական բարդ իրավիճակ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]