Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին

«Սասնա Ծռեր 1» գործով մեղադրող դատախազները հրապարակում են մեղադրական ճառը 08/12/2020   13:58  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ավարտվել է «Սասնա Ծռեր 1» գործով դատաքննությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում և այսօրվա դատական նիստում մեղադրական ճառով հանդես են եկել դատախազները։ 

Այսպես՝ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը նշեց, որ զինված ապստամբության խոստումով են հանդես եկել Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին Չուքազյանը, Արմեն Լամբարյանը՝ հանցավոր գործունեության բացահայտ կոչերը քողարկելով օրենսդրության և միջազգային նորմերի կամայական և խեղաթյուրված մեկնաբանություններով։ Չախոյանը նշեց, որ կազմակերպված խմբի անդամներն իրականացրել են խումբը զինելուն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 840 հատ 5.45 մմ տրամաչափի և 552 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, հրազեն հանդիսացող ռեվոլվեր ինքնաշեն ատրճանակ, ինչպես նաև՝ նռնակներ, պայթուցիչներ, ակոսափող հրացանի համար նախատեսված 58 հատ փամփուշտ։ Դատախազ Չախոյանը նշեց, որ վերոնշյալը հիմնավորվում է դեպքի վայրի զննության արձանագրություններով, փորձաքննությունների եզրակացություններով։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Արթուր Վանոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մահը վրա է հասել հեմոռագիկ-տրավմատիկ շոկից՝ կրծքավանդակի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ ձախ բազկի շոշափող վնասվածք ստանալու հետևանքով։ Դատախազը նշեց, որ վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք՝ գնդակով, որի բաղադրության մեջ եղել է պղինձ, թվով մեկ կրակոցի ներգործությամբ։ Գործով տուժող Վալերիյ Օսիպյանը ևս իր ցուցմունքում նշել է, որ Վանոյանը վիրավորում է ստացել Սմբատ Բարսեղյանի կրակոցից։ Պետրոս Պետրոսյանը, հրապարակելով մեղադրական ճառը, նշեց, որ Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից՝ պայմանավորված հրազենի գնդակի թափանցող միջանցիկ վնասումներով, ինչը հիմնավորվում է փորձաքննությամբ հաստատված վնասվածքներով։

«Անդրադառնալով ամբաստանյալ Պավել Մանուկյանի կողմից դատաքննության ընթացքում արված այն հայտարարությանը, ապա դրա կապակցությամբ տրված ցուցմունքներին, որ ըստ իրեն՝ Գագիկ Մկրտչյանի վրա արձակված պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, իսկ բանկոմատի գաղափարը՝ Մխիթար Ավետիսյանինը, պետք է արձանագրել, որ դա ամբաստանյալ Արմեն Բիլյանի կողմից քրեական պատասխանատվության և պատժից խուսափելուն ուղղված չհաջողված փորձ է »,- ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ այդ հայտարարությունն արվել է 2018թ հուլիսի 18-ին այն դեպքում, երբ դրան նախորդող դատական նիստերին փոխվել էր Մխիթար Ավետիսյանի և Էդվարդ Գրիգորյանի որպես խափանման միջոց կիրառված կալանավորումները։ Ինչ վերաբերում է Մանուկյանի ցուցմունքներին և դրանց անարժանահավատությանը, դատախազ Պետրոսյանը նշեց, որ Մանուկյանի ցուցմունքները պարբերաբար փոփոխվել են և նրա առաջին ցուցմունքի համաձայն՝ կրակոցը եղել է 1 մետր հեռավորությունից և այդ հեռավորությունից արձակված կրակոցից կարող էր վիրավորում ստանալ նաև Արմեն Լամբարյանը, իսկ երկրորդ ցուցմունքի համաձայն՝ կրակոցը եղել է ընդհուպ՝ «զենքը դրել են ձեռքին, բզել են»։

Այս պահին դատական նիստն ընդմիջվել է, որի ավարտից հետո դատախազները կշարունակեն հրապարակել մեղադրական ճառը։
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:

Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։

«Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։

Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։

Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:05 04/03/2020  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Բիլյանը կապ չունի ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ. «Սասնա ծռեր » գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է
13:32 15/01/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա ծռեր-1» գործով ամբաստանյալը վիրահատվել է
11:22 08/01/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր-1» գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյաի վիճակը առողջական վիճակը վատացել է. նիստը հետաձգվեց
13:02 13/11/2019  |  Դատական ռեպորտաժներՍպանված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը խնդրում էր, որ իրեն բաց թողնեն
11:43 13/11/2019  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր -1» գործով դատական նիստը կընթանա առանց մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի
14:12 06/11/2019  |  Դատական ռեպորտաժներՈստիկանները վիրավորվել են փողոցի տարածքում․ Վարուժան Ավետիսյան
12:43 06/11/2019  |  Դատական ռեպորտաժներՎարուժան Ավետիսյանը ներքին համոզմունք ունի, որ Սմբատ Բարսեղյանը «պարզապես» իր վրա է վերցրել սպանությունները
12:07 06/11/2019  |  Դատական ռեպորտաժներԵթե պետք լինի, էլի ենք անելու․ Պավել Մանուկյան
16:04 26/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա ծռերին» բուժօգնություն ցույց տված բժիշկներին բերման են ենթարկելու դատարան. ինչու՞ չեն ուզում դատարանում վկայություն տալ. Նարեկ Մալյան 
16:06 28/03/2018  |  Դատական ռեպորտաժներՊՊԾ գնդում զոհված ոստիկաններից 2-ի մարմիններին նաև բութ գործիքների վնասվածքներ են եղել. նոր մանրամասներ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]