ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան 08/12/2020 21:13 | ԼՐԱՀՈՍ

ԱԱԾ համակարգ չունենք։ Նիկոլը օտարի շահը պաշտպանող գործակալական ցանցի կողմից կազմված հատուկ ծրագրի իրականացնողն է մեր երկրում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Հայոց պատմության առարկայական չափորոշիչների մշակման գործում թուրքական կողմի մասնակցության մասին ակադեմիական հանրության կողմից ԱԱԾ-ին ուղղված մտահոգություններին։
«Ինչպես պետք է այսօրվա Ազգային անվտանգությունը նայի Ազգային անվտանգության խորհրդի հետ կապված հարցերին կամ թուրքական կողմի մասնակցությամբ դպրոցների վրա կատարված այդ, այսպես ասած, դիվերսիային, երբ նրա տնօրենը 29 տարեկան մի տղա է և չի էլ հասցրել հասկանալ, թե ինքն ինչով պետք է զբաղվի։ Եթե մարդը չի հասկացել, թե ինքն ինչո՞վ պետք է զբաղվի, ապա մոտավորապես Նիկոլի օրին մեկն է։ Հետևաբար, հարց տվեք, թե ինչպե՞ս նա պետք է զբաղվի ազգային անվտանգության հետ կապված հարցերով՝ պարզ է, որ չի զբաղվի,- ասել է Գուրգեն Եղիազարյանը՝ ավելացնելով. « մեզ մնում է ժամ առաջ պրծնել Նիկոլից, ուրիշ կերպ այս հարցերը չեն լուծվելու, այլ տարբերակ չկա։ Ստացվել է այնպես, որ հիմա Հայաստանում հարցեր լուծողը՝ էնտեղ մի տիկին կա՝ Լարիսա է անունը, նա է»։
Բանախոսի խոսքերով՝ մենք հիմա ԱԱԾ համակարգ, կարելի է ասել չունենք և նույն այդ լարիսաներին այս իրավիճակը շատ ձեռք է տալիս։ «Նիկոլը օտարի շահը պաշտպանող գործակալական ցանցի կողմից կազմված հատուկ ծրագրի իրականացնողն է մեր երկրում, որի արդյունքում, քանի դեռ սրա դեմը չենք առել, պետական բարձրաստիճան պաշտոններին կտեսնենք ԼԳՊՏ համայնքի կարկառուն ներկայացուցիչների դեմքերը, իսկ ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա կծածանվի ԼԳՊՏ դրոշը։ Այլ կերպ ասած՝ Հայաստան պետք է չլինի, որն էլ ձեր հնչեցրած՝ առարկայական չափորոշիչների հետ կապված հարցի պատասխանն է։ Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ վերջնականապես չենք կորցրել մեր երկիրը, պետությունն ու պետականությունը, պետք է համախմբվել, կոչ անել՝ «Մերժիր Նիկոլին», իսկ մերժման այդ պրոցեսում տեսնում եմ՝ սկզբում ինձ, հետո՝ ձեզ»,- նշել է Գուրգեն Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ հանրակրթական դպրոցների առարկայական նոր չափորոշիչների ներմուծման խնդիրը մեծ հակասությունների տեղի է տվել ինչպես ակադեմիական գիտական հանրույթի, այնպես նաև հասարակական լայն շերտերում։ Շատերի մոտ անհուն զարմանք է, թե ինչպես կարող է Հայոց պատմության առարկայական չափորոշիչների նախնական մշակման փուլում ակտիվ ներգրավվածություն ունեցած լինի թուրքական կողմը, որի մասին լուրերը ոչ միայն չեն հերքում առարկայական չափորոշիչներ մշակողներն ու համակարգող խմբի ղեկավարը, այլ նաև հստակ հայտարարում են այդ մասին։ Այս առիթով գիտական ծավալուն վեճեր են եղել նաև ակադեմիական շրջանակներում, որի արդյունքում գիտական հանրույթը կոչ եկավ պաշտոնական հայտարարությամբ, որով հորդորում էր երկրի Ազգային Անվտանգության Ծառայությանը իր վերահսկողության տակ վերցնել հարցը և կանխել վերահաս վտանգը, որ սպառնում էր թուրքական կողմի վերախմբագրմամբ դասագրքերի տեսքով մուտք գործել հանրակրթական դպրոցներ։ Խնդրի վերաբերյալ, սակայն, Ազգային Անվտանգության Ծառայության կողմից, արդեն տևական ժամանակ որևէ արձագանք կամ անդրադարձ չի եղել։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 00:16 Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը»՝ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- 04/12/2021 23:24 Ո՞րն է ավելի վրդովվեցնող. Ավետիք Իշխանյան
- 04/12/2021 22:45 Այդ ցուցանմուշները պետք է երկար ապրեն, շատ երկար. Էդգար Ղազարյան
- 04/12/2021 22:32 Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը. Միքայել Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
- 04/12/2021 21:17 Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները անարդյունք դադարեցվել են
- 04/12/2021 19:14 Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել գետից
- 04/12/2021 18:26 Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները