ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան 08/12/2020 13:51 | ԼՐԱՀՈՍ
«Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել»։ Նման ահազանգ է հնչեցնում Մանվել Գրիգորյանի փաստաբան, Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանը։
Փաստաբանի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Ապացույցը՝ հիվանդի բժշկական վերջին էպիկրիզը։ Եթե հիվանդի արդեն քառասունի հասնող հիվանդություններն առանձին վերցրած Հայաստանում հնարավոր է արդյունավետ բուժել, ապա այդ բոլոր հիվանդությունները, որոնք առաջացել են արդյունավետ բուժում չստանալու արդյունքում, մեկ մարդու օրգանիզմում համալիր բուժելը Հայաստանի բուժհիմնարկներում անհնարին է, որի արդյունքում էլ, ըստ բժշկական էպիկրիզների և բժիշկների, հիվանդություններն ավելանում ու վատթարանում են։
Փաստում եմ, որ Առողջապահության նախարարը, որպես մասնագիտացված առողջապահական պետական լիազոր մարմնի ղեկավար, դա լավ գիտակցելով, ցույց է տալիս անտարբերություն, իսկ Գրիգորյանի գործով դատավորը, տիրապետելով այդ փաստերին, ցույց է տալիս անգործություն։ Արդյունքում հիվանդը գտնվում է անօգնական վիճակի մեջ, քանի որ պետական մեքենան խոչընդոտում է հիվանդին բուժվել այն կլինիկայում, որը ժամանակին բուժել և վիրահատել է հիվանդին, և ծանոթանալով հիվանդի Հայաստանյան բժշկական փաստաթղթերին, բուժման մեթոդիկային, պահանջեց իր հիվանդին անհապաղ տեղափոխել իրենց կլինիկա։
Ո՞րն է պետության կամ արդարադատության շահը, թողնել հիվանդին անօգնական վիճակում, թույլ չտալ վերականգնել առողջությունը, խոշտանգել և սպանել, անգամ այն դեպքում, երբ դրանից մեկը կամ ոմանք հաճույք են ստանում նման դաժան վերաբերմունքից։ Չէ որ գործում է բումերանգի օրենքը և մաթեմատիկական ճշգրտությամբ կպնելու է տվյալ անձանց ու իրենց սերունդներին։
Սոցիալական պետություն կոչվող երկրում արգելել ծանր հիվանդին իր մերձավորների միջոցների հաշվին իր նախընտրած կլինիկայում բուժվել, միաժամանակ ընդունելով, որ հիվանդությունները վատթարանում ու ավելանում են, պետական մակարդակով դաժան վերաբերմունք է, խոշտանգում է:
Իսկ դատավորի կողմից ծանր հիվանդություններով պայմանավորված դատական նիստերը հետաձգելով, չթույլատրելով հիվանդին արդյունավետ բուժում ստանալ, դատապարտելով հիվանդին առանց դատ ու դատաստանի դանդաղ մահվան, վատ նախադեպ հանդիսացող դատական իշխանության գործառույթ է, որը վաղը յուրաքանչյուրը կարող է զգալ իր մաշկի վրա։
Մարդու նկատմամբ նման դաժան վերաբերմունքի հանդիպել եմ բացառապես գրական ստեղծագործություններում, տեսաֆիլմերում, կապված հայերի ցեղասպանության թուրքերի կողմից, հրեաների հոլոքոստի ֆաշիստների կողմից։
Այսօր Արցախի հերոսը, ում հրամանատարությամբ ազատագրված տարածքները բանակցային փուլում գլխավոր դեր են խաղում, գտնվում է քսանչորսժամյա ցավազրկողների, արհեստական շնչառության տակ։
Փաստում եմ, անտարբերությունը հանցավոր անգործությունն է, յուրաքանչյուրին իր լիազորություննեի չափով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ