Թեմաներ
Ուրբաթ 10 / 02 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/02/2020   01:40 Բոլոր 4 խոցված անօդաչուները եղել են հետախուզական. Շուշան Ստեփանյան 10/02/2020   01:19 Տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ 10/02/2020   01:13 Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները 10/02/2020   01:05 Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. ՀՀ նախագահն՝ «Ալ Ջազիրա»-ին 10/02/2020   00:49 ԱՀ նախագահը այցելել է վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին 10/02/2020   00:43 Շատվանը հենց այն գյուղն է, որտեղ երեկ ՄԻՊ գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-ներ․ ՀՀ ՄԻՊ 10/02/2020   00:36 «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին 10/02/2020   00:29 Ոչնչացված ադրբեջանցի զինծառայողները․ 18+ 10/02/2020   00:25 ՀՀ տարածք ներխուժած թշնամական 4-րդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվեց 10/02/2020   00:04 ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք․ Արծրուն Հովհաննիսյան 10/02/2020   00:01 CDI-ը կոչ է արել երրորդ կողմերին զերծ մնալ ուղղակի և անուղղակի ռազմական միջամտությունից հակամարտությանը 10/01/2020   23:55 Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում թշնամու 4 անօդաչու սարք է ներթափանցել, որոնցից մեկը դեռ չի չեզոքացվել. Փաշինյան 10/01/2020   23:32 Կոտայքի օդային սահմաններում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք․ Շուշան Ստեփանյան 10/01/2020   23:17 Աբովյանում պայթյունի ձայներ են լսվել, անհանգստանալու կարիք չկա. ՀՕՊ-ն է 10/01/2020   22:46 Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ․ Կա մեկ զոհ 10/01/2020   22:43 Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ 10/01/2020   22:36 2-3 օրվա ընթացքում մխրճվել հայկական դիրքեր 10-15 կմ խորությամբ. սա է եղել ադրբեջանցիների նպատակը, որը ձախողվել է. Սեյրան Օհանյան 10/01/2020   22:22 Պենտագոնում հաստատել են Թուրքիայից Ադրբեջան զինյալների տեղափոխումը 10/01/2020   22:10 ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին. ԱԳՆ խոսնակ 10/01/2020   22:05 Արցախում ստացած վիրավորումով Հերացի համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը 10/01/2020   21:49 Օդային գրոհը գործում է Թուրքիայի անմիջական հրամանատարությամբ՝ Էրզրումում և Կարսում տեղակայված հեռավար օդային հրամանատարական կետից.ԱԳՆ խոսնակ 10/01/2020   21:47 Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայողների դիակները վտանգի մեջ են․ԱՀ ՄԻՊ 10/01/2020   21:39 Պոկերի արքա Դեն Բիլզերյանն ու իր ընտանիքը 250,000 դոլար են նվիրաբերել Հայաստանին ու Արցախին 10/01/2020   21:36 Վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում 10/01/2020   21:33 ՀԺՄ-ն կոչ է անում աշխարհի լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական տալ լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի գործողություններին 10/01/2020   21:28 Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ֆրանսիացի լրագրողի կյանքը 10/01/2020   21:23 Մարդու իրավունքների ոլորտի կառույցները, չարձագանքելով Հայաստանով կատարվող ռազմական իրադարձություններին, ոտանահարում եմ մարդու իրավունքների կոնցեպցիան. Թաթոյան 10/01/2020   21:23 Թուրքիան առաջին անգամ հանդես է եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին 10/01/2020   21:11 Անհապաղ ու առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները. Սպիտակ տուն 10/01/2020   21:07 Եվրախորհրդարանում դռնփակ քննարկում է՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 10/01/2020   20:57 Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով․ ԱՀ ՄԻՊ 10/01/2020   20:38 Ադրբեջանական ևս մեկ անօդաչուի խոցման տեսանյութ 10/01/2020   20:32 Էլ ինչ լինի, որ պարզ լինի՝ Արցախի ֆիզիկական գոյության միակ ճանապարհը անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից․ Քաղաքագետ 10/01/2020   20:18 1280 զոհ, 2700 վիրավոր. Ադրբեջանական բանակի կորուստները՝ ինֆոգրաֆիկայով 10/01/2020   20:10 Սա օպերացիա է Իլհամ Ալիևի կապիտալը բազմապատկելու համար․ Կարեն Բեքարյան 10/01/2020   20:06 Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար այսօրվանից կգործեն հսկիչ անցակետեր 10/01/2020   19:48 Թուրքիան և Ադրբեջանը այսուհետ նույնացվելու են տեռորիստական խմբավորումների հետ.Ստեփան Դանիելյան 10/01/2020   19:34 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է. ԱԻՆ 10/01/2020   19:14 Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան 10/01/2020   19:13 Ռուսաստանը անարդյունավետ ու անպատասխանատու է համարում այս հակամարտության մեջ երրորդ կողմի ցանկացած միջամտությունը․ Զախարովա 10/01/2020   18:59 Քիչ առաջ լույս աշխարհ եկավ Արցախից Երեւան եկած փոքրիկ Արթուրը 10/01/2020   18:54 Արայիկ Հարությունյանը այցելել է վիրավորում ստացած զինծառայողներին 10/01/2020   18:52 Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։ 10/01/2020   18:50 Ռոումինգի սակագինն Արցախում կկազմի 5 դրամ 10/01/2020   18:44 «Միջազգային մամուլից Ադրբեջանը թույլատրում է միայն թուրք լրագրողների աշխատանքը».փաստաբան 10/01/2020   18:33 Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան 10/01/2020   18:27 Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական, նաեւ ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ՝ միջազգային գործընկերներին 10/01/2020   18:24 Գրոհային–իսլամիստները Սիրիայից տեղափոխվել են թուրքական Գազիանթեպ, որտեղից էլ նրանց տեղափոխվել են Ադրբեջան. Մակրոն 10/01/2020   18:20 Հաղթելու ենք․ Երևանի նոր գովազդային վահանակները 10/01/2020   18:19 Արցախի հանրապետության ԱԺ-ի կոչն ուղղված Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին
10/01/2020   22:05 Արցախում ստացած վիրավորումով Հերացի համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 10/01/2020   11:18 Նախկին բարձրաստիճան զինվորականը թշնամուն է տրամադրել գաղտնի տեղեկություններ, նա կալանավորվել է դավաճանության մեղադրանքով. ԱԱԾ բացահայտումը 10/01/2020   23:32 Կոտայքի օդային սահմաններում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք․ Շուշան Ստեփանյան 10/02/2020   00:29 Ոչնչացված ադրբեջանցի զինծառայողները․ 18+ 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 10/01/2020   21:23 Թուրքիան առաջին անգամ հանդես է եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին 10/01/2020   21:23 Մարդու իրավունքների ոլորտի կառույցները, չարձագանքելով Հայաստանով կատարվող ռազմական իրադարձություններին, ոտանահարում եմ մարդու իրավունքների կոնցեպցիան. Թաթոյան 10/01/2020   23:17 Աբովյանում պայթյունի ձայներ են լսվել, անհանգստանալու կարիք չկա. ՀՕՊ-ն է 10/01/2020   00:58 Հենց նոր ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 10/01/2020   16:08 Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ 10/01/2020   20:18 1280 զոհ, 2700 վիրավոր. Ադրբեջանական բանակի կորուստները՝ ինֆոգրաֆիկայով 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 10/01/2020   14:45 Վայ քու, չէ լուրջ տղեք հավեսի ե՞ք ընկել։ Ջանդակները ջոկ ջոկ դրեք. Հովհաննիսյան 10/01/2020   01:17 Մակրոնը զանգահարել է Պուտինին. Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 10/01/2020   14:09 Հադրութին հարվածում են հրետանիով. Հովհաննիսյան 09/30/2020   13:36 Արմեն Աշոտյանը հրապարակել է Լիբիայից Ադրբեջան վարձկաններ տեղափոխող ինքնաթիռի հետագիծը

Ուզում են պարզել արվեստագետների ծրագրերը՝ հայ-թուրքական հաշտեցման գաղափարի վերաբերյալ. Հայտարարվել է բաց մրցույթ 08/11/2020   19:10  |  Հարցազրույց

Թուրքական «Անադոլու Քուլթուր» հիմնադրամը  բաց մրցույթ է հայտարարել (ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագծի շրջանակներում), որով համագործակցության առաջարկ է անում հայ և թուրք  արվեստագետներին՝ միասին խորհելու համատեղ  ապագայի վերաբերյալ տեսլականների շուրջ։ Թուրքական կայքը մրցույթի վերաբերյալ հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Երկու երկրների արվեստագետները այսօր առերեսվում են հարացուցային փոփոխությունների հետ, երբ աշխարհը անցնում է աննախադեպ ձևափոխումների միջով , և ապրում են «պատմության» ականատեսները լինելու կամ էլ «համաշխարհային պատմական իրադարձության մասը դառնալու» սոսկալի զգացողությամբ, որը կարծես մի սովորական դադար է մեր առօրյայում։

Մինչդեռ մեզանից շատերը քաջ ծանոթ են ինչ ասել է դադար, որի, երևի թե, լավագույն վկայությունը հենց փակ սահմաններն են, որ երկուստեք հատում են պատմական, մշակութային և հոգեբանական տարածքները, այդուհանդերձ դեռ կա հնարավորություն երևակայելու ապագաներ, ընդգրկելով մեր ընդհանուր անցյալն ու գալիքը տեսնելու հնարավոր այլ ուղիներ։Արդյոք կարո՞ղ ենք մենք սահմանել մի ընդհանուր քննադատական դիսկուրս, որը մեզ հնարավորություն կտա գեներացնելու՝ այսօր գերակայող, փոխադարձ բացառման տեսլականներից անդին «գալիքներ»։ Հայտնի է, որ հայկական կողմից մրցույթը համակարգում է արվեստագետ, համակարգող Ռուբեն Արևշատյանը։

Հայ -թուրքական համատեղ ծրագրի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Ռուբեն Արևշատյանի հետ

-Պարոն Արևշատյան, ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, ի՞նչ են միասին քննարկելու հայ և թուրք արվեստագետները՝ ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագծի շրջանակներում։

- «Անադոլու Քուլթուր» հիմնադրամը  հիմնվել է թուրք հասարակական գործիչ Օսման Կվալայի կողմից, որն արդեն տևական ժամանակ՝ սկսած 2000-ականների սկզբից, ընդհուպ մինչև շատ մեծ չափերի հասնող մշակութային միջոցառումներ է կազմակերպել և իրականացրել ինչպես հայկական կողմի, այնպես նաև քրդերի և ալևիների մասնակցությամբ։ Կոնկրետ այս ծրագիրն իրենից ներկայացնում է ժամանակակից արվեստային նախագիծ, որի համադրողներն են հայկական կողմից՝ Արմեն Եսայանցը, Թուրքիայից՝ Մարինա  Փափազյանը և  Քևսեր Գյուլերը։ Խոսքը գնում է ապագայի վերաբերյալ որոշակի մտորումների մասին՝ թե ինչպիսի՞ն ընդհանրապես կարող է լինել ապագան՝ հայ -թուրքական համատեքստում և, սա բնավ չի ենթադրում կամ ներառում  պետական հարաբերություններ, որովհետև, վերջին հաշվով հարաբերությունները չեն կառուցվում զուտ պետական հարաբերությունների շրջանակներում։ Խոսքը գնում է համայնքների և մարդկանց մասին, իսկ նմանատիպ  հարաբերություններ՝ հայ- թուրքական հարաբերություններում տևական ժամանակ գործում են՝ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային մակարդակի վրա։ Նույն արվեստային համայնքերը, որոնք տևական ժամանակ իրար հետ համագործակցել են ու իրականացրել բազմաթիվ ծրագրեր, վերջին հաշվով՝ ունակ են և կարող են առաջ քաշել գաղափարներ՝ երկու ժողովուրդներին իրար հետ  հաշտեցնելու և  երկխոսության  բերելու հարցում։ Խոսքն այստեղ գնում է իրավահավասար, արդարացման հաստատման հետ կապված հարաբերությունների մասին, որովհետև այդ համայնքները նույն Թուրքիայում ամենաթիրախավորված համայնքներն են՝ թուրքական կառավարության կողմից։

- Ո՞րն է այս մրցույթի նպատակը։

 - Մենք բաց մրցույթ ենք հայտարարել և մեզ հետաքրքիր է լինելու, թե արվեստագետները՝ լինեն  Հայաստանի, Թուրքիայի թե Սփյուռքի կողմից,  ի՞նչ գաղափարներ են առաջ քաշելու համատեղ հաշտեցման ծրագրերի վերաբերյալ։ Մենք մեր հայտարարության մեջ ձևակերպել ենք հայկական և թուրքական կողմի ընդհանուր ցանկությունները, որն էլ հանրայնացրել ենք։ Մնացյալը կապված է ծրագրին մասնակցել ցանկացող արվեստագետներից՝ թե ի՞նչ գաղափարներ առաջ կքաշեն նրանք։ Այդ  գաղափարները դիտարկվելու են թե՛ համադրողների, թե՛ միջազգային ժյուրիի կողմից։

 - Ովքե՞ր են հայկական կողմից ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած հայ արվեստագետները։

 - Քանի դեռ հայտերի ընդունման փուլն ընթացքի  մեջ է անուններ դեռ չենք կարող հրապարակել։ Միայն կարող եմ ասել, որ երկու կողմերից այս պահին առակ են  մոտավորապես 50 –ին հասնող հայտեր։

 - Արվեստի ո՞ր տեսակներն են ընդգրկվել երկխոսության այս ծրագրի մեջ։

 - Ժամանակակից արվեստի ոլորտները, որ ներառում է տարբեր մեդիաների մեջ աշխատող արվեստագետներին։

 - Պարոն Արևշատյան, վերջին օրերին թուրքական կողմի հետ համագործակցության արդյունքում ստեղծված առարկայական չափորոշիչները բուռն քննադատության ենթարկվեցին ակադեմիական և առհասարակ լայն շրջանակների կողմից։ Ի՞նչ եք կարծում, արվեստագետներին համախմբելու այդ ծրագիրը  ևս բուռն քննադատության տեղիք չի՞ տա հասարակության տարբեր շերտերում։

 - Հայ-թուրքական հարաբերությունները թե՛ մեր, թե՛ թուրքական հասարակության մեջ ընկալման առումով միշտ էլ  խնդրահարույց են եղել։  Հետևաբար, միշտ կգտնվեն որոշակի շրջանակներ, ովքեր տվյալ պահին՝ անկախ առկա քաղաքական զարգացումներից՝ լինեն դրանք  լարված, թե հարաբերական հանգիստ,  կքննադատեն երկկողմ համագործակցության յուրաքանչյուր ձևաչափ։

- Օբեկտի՞վ եք համարում այդ ընկալումները հատկապես հիմա։

 - Ես հասկանում եմ հանրային ընկալումները, որովհետև դրանք պայմանավորված են թե՛ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սրված հարաբերություններով, թե՛  այդ առումով թուրքական կողմից հնչող պետական ագրեսիվ դիրքորոշմամբ։ Սակայն հասարակությունը  միևնույն ժամանակ պետք է կարողանա դիֆերենցված մոտեցում ցուցաբերել և չընկալի   քաղաքական գործընթացներն ամբողջական որպես մի պրոցես, որովհետև նույն Թուրքիայում  հասարակությունը, ինչպես ամենուրեք,  ունի բազմապիսի շերտեր, տարբեր մտածողություն ունեցող մարդիկ և խմբեր։ Ցավալին այն է, որ նույն այս նախագծի կամ այս շրջանակներում մեր գործունեության հետ կապված  ոչ միայն կասկածներ  կային, այլ նաև ապրիորի մեղադրանքներ։ Շատ անգամ այդ  մեղադրանքներ հնչեցնողներն իրենք էլ  չեն մտածում, որ նրանք նույնպես շատ անգամ  թուրքական այսօրվա պաշտոնական իշխանության հռետորաբանության մերժողներն են։ Այնպես որ, վերադառնալով քննադատության վերաբերյալ ձեր հարցին՝ այո, այս ծրագիրը կարող է քննադատության  ենթարկվել թե՛ այստեղ, թե՛ Թուրքիայում։ Ես առիթ ունեցել եմ Թուրքիայում մասնակցել  ազգայնական խմբերի մասնակցությամբ  հանրային քննարկումների, որտեղ հնչող քննադատությունը հայերի նկատմամբ  բավական ագրեսիվ մակարդակի վրա է եղել և սա տեղի է ունեցել ամենատարբեր ժամանակներում՝ երբ հարաբերությունները  շատ սրված  էին և ոչ այնքան։  

 - Ամեն դեպքում դուք հաստատում եք, որ հայ-թուրքական համատեղ երկխոսությունների ձևաչափն արդյունավետ է և դրանք պետք է շարունակակա՞ն լինեն։ 

 - Ամեն դեպքում, անկախ քաղաքական հարաբերությունների որակից,  մշակութային հանրությունը պետք է ունակ լինի շարունակելու երկխոսությունը, որովհետ հենց այդ մակարդակների վրա է, որ  հնարավոր է դառնում  ձևավորել որոշակի նոր պատկերացումներ՝ ներկայի և ապագայի վերաբերյալ, անդրադառնալով միևնույն ժամանակ  անցյալին և այստեղ բնավ  խոսք չի գնում այն մասին, որ անցյալը պետք է մոռացվի  կամ քողարկվի։ Այս ծրագրերում ընդգրկված են մարդիկ, ովքեր  շատ սուր կերպով են անդրադառնում անցյալի պատմական իրողություններին  և առաջ քաշում խնդիրներ, որոնք նույն Թուրքիայում թե՛ քաղաքական իշխանությանը, թե՛ հանրության  մեծամասնությունը դուր չեն գալիս, բայց այդ մարդիկ գնում են այդ  քայլին, ես կասեի՝ զոհողությանը։ Հետևաբար, հայ-թուրքական հարաբերություններում երկխոսությունները կարևոր և պետք են։ Այստեղ ես կարող եմ բերել Հրանտ Դինքի օրինակը, որն, իհարկե, ողբերգական վախճան ունեցավ, բայց նույն Դինքն էր ասում, որ, վերջին  հաշվով երկխոսության խնդիրը պետք է ստանա իր լուծումը, նախ՝  երկու  երկրների հանրությունների, ապա նաև  դրանից  հետո՝ քաղաքական իշխանությունների միջև՝ ուղիղ հարաբերություն կառուցելու միջոցով։

- Բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ եղավ Հրանդ Դինքի հետ այդ դիրքորոշումն առաջ քաշելուց հետո,  ըստ որի, թուրքական կողմի դիրքորոշումը, դեռևս 1915- ից այս կողմ գաղափարական և որակական փոփոխություններ չի կրել։

 - Ես հենց դրա համար էլ հիշեցի Դինքին, բայց նրա գաղափարները դրանից հետո չվերացան չէ՞, դրանք շարունակողներ ունեն...

 - Ճիշտ այնպես, ինչպես որ  չի վերացել այդ գաղափարների նկատմամբ թուրքական կողմի որդեգրած քաղաքականությունը, պարոն Արևշատյան...

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:07 10/08/2020  |  Հարցազրույց«Սևրի սինդրոմը Թուրքիայի վախն է, որ այդ պետությունը կարող է մասնատվել». Ռուբեն Սաֆրաստյան
22:12 06/08/2020  |  Միջազգային լրահոսՈւկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է սկսել ԱԳՆ-ի աշխատակցի գործողությունների մասով
00:13 04/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են. Միհրան Հակոբյան
22:06 23/07/2020  |  Միջազգային լրահոսԱՄՆ-ն խիստ նախազգուշացրել է Թուրքիային
19:44 23/07/2020  |  ՔաղաքականԹուրքական ղեկավարության ակտիվությունն աննախադեպ է, որի մեջ բացահայտ սպառնալիքներ կան. Թուրքագետ
19:18 01/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆման հոդվածները ոչ մի կերպ չեն նպաստում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորմանը. Աշոտ Հովակիմյան
14:56 26/12/2018  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում. Շարմազանով
15:32 01/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ներկայացրեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսլականը
12:52 02/07/2018  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Բալայանը տեղաշարժ չի ակնկալում հայ-թուրքական հարաբերություններում
17:10 29/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է. Էդվարդ Նալբանդյան

Տեսանյութեր

10/01/2020   11:30 Արցախում. 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներ քննարկում են վիճակը

Տեսադարան

09/30/2020   16:55 Հաղթական հայ զինվորները

Մամուլ

Արխիվ

[]