Թեմաներ
Կիրակի 09 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/26/2020   16:43 Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի 2021 թվականին 09/26/2020   16:17 «Վարկս ԷՅ ԷՄ»_ից զանգել ասում էին՝ լավով չես ուզում, վատով կստանանք. վարկառու 09/26/2020   15:40 Ագրեսիվ ու բիրտ մեթոդներով համայնքի ձայնը 2 տարի լռեցրել են. հայտարարություն 09/26/2020   15:25 Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/26/2020   15:06 Ոստիկանությունը խուսափել է քննություն իրականացնել կասկածելի մահվան դեպքերի առթիվ, փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 09/26/2020   14:48 Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. Հայրենիք կուսակցության հայտարարությունը 09/26/2020   14:41 Դատախազությունը նախաձեռնելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց 09/26/2020   14:36 Մարդ կլինի՝ բաժակը կիսով չափ դատարկ կտեսնի․Վեոլա ջրից ասում են, որ ջրամատակարարման ժամերն ավելացրել են, ոչ թե կրճատվել 09/26/2020   14:33 ԱԻՆ-ից ասում են պատշգամբները վթարային են, հենց փլվի, կզանգենք՝ կգանք, կբարձրացնենք․ դժգոհում են բնակիչները 09/26/2020   14:15 Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը 09/26/2020   14:12 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/26/2020   14:07 Ջալալ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը 09/26/2020   13:55 Ծառուկյանի կալանավորումը խլացրեց թշնամու հետ պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքը. Ղազինյան 09/26/2020   13:47 Վանաձորում 31-ամյա կինը տղամարդուց խոշոր չափերի գումար է շորթել՝ սպառնալով տարածել տարբեր տղամարդկանց հետ հարաբերություններ ունենալու վերաբերյալ տեսանյութեր 09/26/2020   13:28 Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ 09/26/2020   13:22 ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ 09/26/2020   13:21 Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան 09/26/2020   13:08 Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ 09/26/2020   13:04 Անտարակույս, Նիկոլ Փաշինյանից՝ հաքքին.ազ-ի հայտնած հայադավ գործողությունները սպասելի են. Մադաթյան 09/26/2020   12:46 Էլինար Վարդանյան. Ըստ էության, այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը 09/26/2020   12:36 Նիկոլ Փաշինյանը փորձում է նման եղանակներով թույլ չտալ, որ բողոքի ակտիվ դրսևորումներ լինեն. քաղաքագետ 09/26/2020   12:19 Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, թեև նրա դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 09/26/2020   12:19 Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածներ չկան 09/26/2020   12:05 Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր» 09/26/2020   11:12 Կորոնավիրուսից մահացածը 79-ամյա տղամարդ է, ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ 09/26/2020   11:05 Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը 09/26/2020   11:01 Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել 09/26/2020   10:59 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 429-ով 09/26/2020   10:50 Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ օրակարգ թելադրողի դերքում. Աբրահամյան 09/26/2020   10:29 Հաստատ իմացեք, ձերբակալված լինի Ծառուկյանը թե ոչ, միևնույն է իրեն չեք կարող վախեցնել. Աբովյան 09/26/2020   10:15 Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ․ Չալաբյան 09/26/2020   09:39 Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է. «Ժողովուրդ» 09/26/2020   09:36 Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2020   09:26 ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել. «Ժողովուրդ» 09/26/2020   09:22 Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն. «Հրապարակ» 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/26/2020   09:14 Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով. «Հրապարակ» 09/26/2020   09:11 Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. Նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել. «Հրապարակ» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/25/2020   23:51 Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   23:41 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չլքել Ափշերոնի շրջանի սահմանները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման պատճառով 09/25/2020   23:40 Ափսոս էր հեղափոխությունը, կեցցե՛ մացոների Հայաստանը. Զոհրաբյան 09/25/2020   23:36 Չեն մարսելու, պատասխան են տալու.Ծառուկյան 09/25/2020   23:11 Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 09/25/2020   23:09 «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»-ում կորոնավիրուսի վարակ է հաստատվել. 38 աշխատակից ինքնամեկուսացվել է 09/25/2020   23:07 Ուկրաինայում ռազմական ինքնաթիռի կործանումը հաստատել են 09/25/2020   22:56 Երևանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը (լուսանկարներ)
09/25/2020   22:46 Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/25/2020   14:21 Բնապահպան-ակտիվիստներ Գագիկ Գրիգորյանը և Բորիս Խաչատրյանը չեն կալանավորվի.դատարանը մերժել է միջնորդությունները 09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/26/2020   12:05 Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/26/2020   14:41 Դատախազությունը նախաձեռնելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց 09/25/2020   17:02 Դրա հետ կապված վերջնական որոշում չունեմ. Լուսինե Բադալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 09/25/2020   15:18 Տարածաշրջանում բավական լարված իրավիճակ է հաստատված. Նիկոլ Փաշինյան 09/25/2020   13:20 Պահանջում եմ Կառավարության 100 տոկոսի հրաժարականը. Ծառուկյան 09/26/2020   13:21 Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան 09/25/2020   19:59 Հագուստ ներկրողները և ՊԵԿ-ը համաձայնության եկան. 7 ամիս կշարունակեն աշխատել նույնկերպ 09/25/2020   18:34 Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. Մեկը ինքն է 09/26/2020   09:26 ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել. «Ժողովուրդ» 09/25/2020   23:41 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չլքել Ափշերոնի շրջանի սահմանները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման պատճառով 09/25/2020   16:22 Դուք ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   23:51 Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը. Արփինե Հովհաննիսյան 09/26/2020   16:43 Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի 2021 թվականին

Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում. 08/11/2020   16:54  |  ԼՐԱՀՈՍ

Շիրակի մարզի դատախազը դիմել է նախարարին

Շիրակի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրաց առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կոռուպցիոն դրսևորումները շարունակում են տեղ գտնել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության և բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ոլորտներում: Դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ հանցավոր ոտնձգությունները կատարվում են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող, ինչպես նաև տարբեր հիվանդություններով տառապող և սոցիալապես անապահով  անձանց նկատմամբ:Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես, քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի շուրջ 4100 նպաստառու ընտանիքների սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 բաժնի 5 մասնագետներ, 2020թ. մարտ- հունիսաիսներին, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել և յուրաքանչյուրից ստացել են 30.000-60.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժնի պետին:

Բացի այդ, սոցիալապես անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկելու համար նույն բաժնի աշխատակիցները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարից մեկ ամսվա գումարը՝  18.000 ՀՀ դրամը, որից 10.000 ՀՀ դրամը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000 ՀՀ դրամը պահել են իրենց:

Ինքը՝ բաժնի պետը ևս 2020թ. մայիս-հունիս ամիսներին մի շարք դեպքերում նպաստառուներին նպաստի համակարգում ընդգրկելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով նրանցից ստացել է 10.000-30.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նշված ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու համար բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, իսկ թվով 5 աշխատակիցների՝ նույն հոդվածի 3-րդ մասի տարբեր կետերի հատկանիշներով: Բաժնի պետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նմանատիպ առերևույթ հանցավոր դրսևորումներ բացահայտվել են նաև Գյումրու սոցիալական աջակցության տարածքային թիվ 2 բաժնում, որի կապակցությամբ ևս քննվում է քրեական գործ և մեղադրանքներ են առաջադրվել  նշված բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և մեկ աշխատակցի՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:

Մեկ այլ քրեական գործի քննության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը փորձաքննություններ կատարելիս, նույն հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, հաշմանդամության պատճառական կապի, տևողության ժամկետների սահմանման լիազորություններ իրականացնելու ընթացքում քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար փորձաքննության դիմած անձանցից 2019թ-ից մինչև 2020թ. մարտը ներառյալ պահանջել և ստացել է կաշառք գումարներ, որոնք աշխատանքային օրվա վերջում բաշխել է իր ու հանձնաժողովի անդամների միջև:

Հանձնաժողովի նախագահին և երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Հանձնաժողովի նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ոլորտներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել գործակալության կազմում և բժշկասոցիալական հանձնաժողովում համապատասխան գործառույթներով օժտված հանրային ծառայողներ, նպաստառուներ, պաշտոնատար անձինք, հանձնաժողովի անդամներ և բժշկասոցիալական փորձաքննության շահառուներ:

Սակայն նույնիսկ նշված հանցավոր արարքները ներգրավված անձանց մեծ քանակի և ակներևույթան պայմաններում կատարված լինելու պարագայում կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձինք տևական ժամանակ հնարավորություն են ունեցել անարգել զբաղվել հանցավոր գործունեությամբ, իսկ այդ հանգամանքը դուրս է մնացել նախարարության ներքին վերահսկողական գործառույթներով օժտված իրավասու անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից դրսևորվել է անհետևողականություն, ընդհուպ՝ անգործություն, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր և նպաստում հանցանքի կատարմանը:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ  աշխատանքի  և  սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Մարզի դատախազն առաջարկել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ նմանատիպ արատավոր և հանցածին երևույթները բացառելու ուղղությամբ, պարզել նշված խախտումների պատճառները, քննարկել սոցիալական ծառայության տարածքային բաժինների,  բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված՝ իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած անձանց կարգապահական ներգործության և պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:25 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը, 42%-ով՝ կոռուպցիոն գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասները
16:20 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը
16:46 03/08/2020  |  ԼՐԱՀՈՍՄաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել
17:19 28/07/2020  |  Քրեական խրոնիկոնԿրկնահանցագործությունների նվազեցման խնդիրը՝ Շիրակի մարզի դատախազության տեսադաշտում. ներկայացվել է միջնորդագիր
12:32 21/07/2020  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարը կդադարեցնի պաշտոնավարումը. դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղասագրվող բոլոր արարքներում
18:55 14/07/2020  |  Քրեական խրոնիկոնՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
16:29 13/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄեղադրական դատավճիռ՝ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար. ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարություն է տվել
18:25 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
16:11 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍԲարեվարքության ինստիտուտը գործողության մեջ՝ Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցությամբ
16:20 08/07/2020  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործով մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան

Արխիվ

[]