Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 23 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/23/2020   23:00 Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը 09/23/2020   22:41 Խուլիգանության կասկածանքով ձերբակալված բնապահպան֊ակտիվիստներն ազատ են արձակվել.դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը 09/23/2020   22:30 Քաղաքացին ընկել է բնակարանում և չի կարողանում դուռը բացել. Փրկարարներն օգնության են հասել 09/23/2020   22:14 Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Հայտնի է դատավորը 09/23/2020   22:06 Ավիաընկերություններ, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը. «Զվարթնոց» օդանավակայան 09/23/2020   21:45 Սիրում է, բայց՝ անկարո՞ղ է 09/23/2020   21:32 Օր-օրի հավաքվող մութ ամպերի ֆոնին թիթեռնիկ նկարողները չե՛ն կարող մեզ առաջնորդել. Ռուբեն Մելիքյան 09/23/2020   21:26 «Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն. Ռոմանոս Պետրոսյան 09/23/2020   21:17 Էյֆելյան աշտարակը փակել են պայթյունի սպառնալիքի պատճառով 09/23/2020   21:06 Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում 09/23/2020   21:00 Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար 09/23/2020   20:51 Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ. քաղաքապետարան 09/23/2020   20:36 Մարտի 1-ի իրադարձությունները թալան անվանելը չի կարող համարվել զրպարտություն. փաստաբան 09/23/2020   20:22 Ռուսաստանում պատմել են Նավալնիի հետ կապված իրավիճակում Գերմանիայի օգնել չցանկանալու մասին 09/23/2020   19:51 Սերգեյ Սմբատյանն այսօր նշում է 33-ամյակը (տեսանյութ) 09/23/2020   19:41 Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ Երևանի Հաղթանակի կամրջի ժայռանման հատվածից նետվելով 09/23/2020   19:32 Մահացած ծննդկանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ բժշկին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 09/23/2020   19:24 ԱԻՆ-ում կայացել է միջգերատեսչական օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը 09/23/2020   19:21 Արարատ Միրզոյանը պարգեւատրել է իրեն ու պատգամավորներին 09/23/2020   19:09 Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am 09/23/2020   19:00 Քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը 09/23/2020   18:49 «Վիձիտե լի» նախարարն անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հանդեպ. Նաիրա Զոհրաբյան 09/23/2020   18:35 Ասելու ոչինչ չունեմ. Հրայր Թովմասյան 09/23/2020   18:32 Թեժ քննարկումներ ՍԴ-ում. Նախագահի ու փոխնախագահի հարցը հետաձգվել է վաղվան 09/23/2020   18:27 Իշխանությունները, զգալով հանրային համախմբում 3  ուժերի շուրջ, կսկսեն քաղաքական հետապնդումներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 09/23/2020   18:22 2021-ին ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը 09/23/2020   18:20 Հորը և որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար. ՔԿ 09/23/2020   18:11 Հավանական է՝ Ալիևի հայտարարությունը նախապատրաստական քարոզչական ֆոն է հետագա ռազմական գործողությունների արդարացման համար. Անժելա Էլիբեգովա 09/23/2020   18:11 Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 09/23/2020   18:07 Կառավարության շենքում անգամ ծտի ձայնն է ձայնագրվում. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին 09/23/2020   17:50 Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը 09/23/2020   17:41 Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին 09/23/2020   17:37 ՊԵԿ քննչական վարչությունը բացահայտել է կանխամտածված սնանկության դեպք՝ զուգորդված պետությանը պատճառված շուրջ 200 մլն դրամի չափի վնասով 09/23/2020   17:28 Դաժան սպանություն. Փեսան հրահանգել է Հովվաշանը  հարձակվել զոքանչի վրա. 09/23/2020   17:21 «Հայրենիք» կուսակցության խորհրդական է նշանակվել Վարդան Ոսկանյանը, մամուլի քարտուղար՝ Սոս Հակոբյանը 09/23/2020   17:15 Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. Հակոբ Կարապետյան 09/23/2020   17:10 Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է 09/23/2020   17:02 Արսեն Ջուլֆալակյանին փոխարինեց Նարեկ Ղահրամանյանը 09/23/2020   17:00 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Մազմանյանը և Տիգրան Սիմոնյանը նշանակվել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ 09/23/2020   16:57 Տանկիստներն անցկացրել են մեքենավարման պարապմունք 09/23/2020   16:31 ՀՊՏՀ-ում դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դ. Գալոյանի՝ ռեկտորի պաշտոնում նշանակումը 09/23/2020   16:07 «Կանաչ լույս» է վառվում լրագրողների նկատմամբ նոր բռնությունների համար. հայտարարություն 09/23/2020   16:01 Երկրի ղեկին հայտնված թայֆեն ավելի շատ մտահոգված է իշխանության կորստով, քան թուրք-ադրբեջանական սաստկացող սպառնալիքներով. Աշոտյան 09/23/2020   15:59 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/23/2020   15:54 2020-ի հունիսի 20-ից առ այսօր Երևանում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ. Բադասյան 09/23/2020   15:50 ՊԵԿ. 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով 09/23/2020   15:23 Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ 09/23/2020   15:18 ՍԴ-ն վերջին երկու տարիների ընթացքում բարդագույն իրավիճակներում է եղել.Արևիկ Պետրոսյան   09/23/2020   15:13 Պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում. Փորձագետ 09/23/2020   15:03 Մարդիկ վարկերի տակ տունն են կորցնում, իրենք ոչ մի բան չեն անում.Գագիկ Ծառուկյան
09/23/2020   14:17 ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ 09/23/2020   17:28 Դաժան սպանություն. Փեսան հրահանգել է Հովվաշանը  հարձակվել զոքանչի վրա. 09/22/2020   23:19 Նորքի ինֆեկցիոնի բուժանձնակազմը վիրավորվել է. Կորոնավիրուսի դեմ պայքարում եղել են առաջամարտիկը՝ պարգևատրվել են ուրիշները 09/22/2020   15:27 Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին 09/23/2020   11:23 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու երկրորդ փորձը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 09/23/2020   14:17 «Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է ВОЗ-ի տղա անվանումով և դեռ շարունակում է պաշտոնավարել». Գևորգ Գրիգորյան 09/22/2020   18:03 Մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ 09/22/2020   23:41 Միշտ զարմացել եմ Նախագահ Քոչարյանի մարդ տեսակի վրա. Արա Վարդանյան 09/23/2020   13:07 Դատարանը պնդում է՝ Ծառուկյանն ու փաստաբանները տեղյակ են եղել նիստի մասին, բայց չեն ներկայացել 09/23/2020   09:34 «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին. «Ժողովուրդ» 09/22/2020   09:52 Վճռական հանրահավաքը՝ հոկտեմբերի 8-ին 09/22/2020   12:58 Արաբկիրի նախկին թաղապետի վերաբերյալ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել. 09/22/2020   21:25 Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ. Ոստիկանության հայտարարություն 09/23/2020   12:32 Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն 09/23/2020   19:09 Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am 09/22/2020   13:50 Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը 09/23/2020   09:23 Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել. «Փաստ» 09/23/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 210-ով 09/22/2020   09:26 Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը. «Ժողովուրդ» 09/23/2020   15:13 Պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում. Փորձագետ

Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 08/11/2020   20:33  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

- Պարոն վարչապետ, ուրախ եմ, մեր հանդիպման համար։ Իհարկե, սա սովորական գրասենյակային հանդիպում չէ, ժամանակի ոգով է՝ բացօթյա։

Կարծում եմ՝ այս պահին մեր առջև դրված խնդիրները կարևոր են։ Ամիսներ շարունակ Հայաստանն աշխարհի մյուս երկրների հետ միասին պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ Ամեն օր, հետևելով վիճակագրությանն, ուրախ եմ, որ կորն արդեն իջնում է, և հույս ունեմ, որ այն կշարունակի գնալ ներքև: Համաձայն եմ Ձեր հայտարարությունների հետ, որ ոչ մի դեպքում ոգևորվել չի կարելի, որովհետև բնակչության մի մեծ զանգված դեռևս չի հանդիպել վիրուսին, և եթե հանդիպի, արդյունքը նորից համավարակի վերադարձ է լինելու։ Որոշ երկրներում դա անվանվում է երկրորդ ալիք, գուցե մեկ այլ տեղ երրորդ ալիք լինի։ Ձեզ հետ համաձայն եմ, որ հակահամաճարակային կանոնները պետք է շատ խիստ ձևով պահպանենք՝ և՛ հիգիենան, և՛ սոցիալական հեռավորությունը, և՛ կարգ ու կանոնը։

Համավարակի հետ կապված են նաև այսօրվա տնտեսական դժվարությունները։ Աշխարհում ևս նույն վիճակն է, բայց դա, իհարկե, չի թեթևացնում մեր երկրի, կառավարության ուսերին դրված բեռը։ Ընդհակառակը, բոլորի վատ լինելն անուղղակի ազդում է Հայաստանի տնտեսության վրա, խիստ ազդելու է որոշակի ոլորտների, մասնավորապես՝ հյուրանոցային ծառայությունների, տուրիզմի, աշխատատեղերի, սոցիալական խնդիրների վրա։ Այնպես որ, իսկապես, դժվարին պահ է, և մեծ խնդիրներ են դրված:

Ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, և նաև ի դեմս Ձեզ՝ կառավարությանը։ Կրկնեմ ևս մեկ անգամ, որ, որպես Հանրապետության նախագահ, պատրաստ եմ ամեն ինչով աջակցել ոչ միայն Սահմանադրության սահմաններում, այլև որպես հայ մարդ՝ իմ հնարավորություններով, կապերով, փորձով, խորհրդով։

Առկա խնդիրներին գումարվեցին նաև վերջին իրադարձությունները Տավուշում։ Ես մի քանի օր առաջ Տավուշում էի, հենց Չինարի գյուղում, սահմանի վրա, և կարող եմ ասել, որ ինձ շատ ուրախացրեց մարդկանց ոգին։ Մարդիկ շատ վստահ էին՝ եռանդով և լավատեսությամբ լցված, և դա ոչ միայն գյուղի տարիքով քաղաքացիներին էին, այլ նաև փոքր երեխաները։ Վերադարձա վստահությամբ, որ մեր քաղաքացիներն ամուր կանգնած են զինվորների, մեր բանակի կողքին։

Այնպես որ, այդտեղ էլ, պարոն վարչապետ, իմ աջակցությունն եմ հայտնում կառավարությանը, Ձեզ անձամբ, մեր պաշտպանության նախարարությանը, մեր բանակին և պատրաստ եմ ամեն ինչ անել։

Ես կարծում եմ, որ այս ծանր օրերը նաև պետք է սկիզբը դառնան ապագա վերելքի, և այդ վերելքի հիմքը պետք է այսօր դնենք։ Ես հույս ունեմ, որ Հայաստանն, օգտագործելով իրեն բնորոշ առանձնահատկությունները և առավելությունները, կկարողանա հաղթահարել դժվարությունները, և մենք կկարողանանք հասնել նոր բարձունքի։

Համբերություն բոլորիս, մեր ժողովրդին։ Պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի և՛ կարգապահ, և՛ աշխատասեր, և՛ նվիրյալ, և միասին հաղթահարենք այս բոլոր դժվարությունները։

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

-Մեծարգո պարոն նախագահ, շնորհակալ եմ և ուրախ հանդիպման համար: Ասեմ, որ մենք այս ընթացքում նաև հեռավար հանդիպում ենք ունեցել՝ քննարկումներ, որոնք չեն լուսաբանվել ժամանակի ոգու բերումով:

Այո կորոնավիրուսը մեծ խնդիր է մեր երկրի համար: Երբ հետահայաց նայենք ինչ տեղի ունեցավ, ապրիլի վերջին արձանագրեցինք, որ չնայած խիստ սահմանափակումներին՝ կարողանում ենք երևացող հատվածներում այդ սահմանափակումներն առերևույթ պահել, բայց հակահամաճարակային պրոցեսները տեղի են ունենում ետնաբեմում՝ բակերում, շքամուտքերում:

Մենք արձանագրեցինք երկու բան, որ սահմանափակումները չեն բերում մեզ համար ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին մենք 70.000 աշխատատեղ կորցրեցինք:

Նաև տարածաշրջանային լարված վիճակը. ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ կորոնավիրուսի պայմաններում համընդհանուր հրադադարի իրավիճակ ստեղծել, մեզ համար տեսանելի էր ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության զարգացումը և ինձ համար միանշանակ էր, որ հնարավոր էսկալացիան երկիրը չեր կարող դիմավորել, այսպես ասած, քնած վիճակում:

Կառավարությունը հիմնական խնդիրը ձևակերպեց հետևյալ կերպ. առողջապահական կարողությունները պետք է զարգանան այնքան, որ ոչ մի քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության: Կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրը լուծեցինք և ծավալվեցին շատ լուրջ հզորություններ, պետական բյուջեից մեծ ծախսեր արեցինք, որպեսզի տեխնիկա ձեռք բերենք, ծավալենք և այլն:

Արդյունքում՝ մենք ունեցանք հետևյալը, որ հունիսի տվյալներով 50.000 աշխատատեղ վերականգնվեց, իսկ հուլիսի տվյալներով՝ մենք ունեինք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր նույնիսկ ավելի թվով աշխատատեղեր: Ինձ համար ակնհայտ էր, եթե մենք միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք՝ սոցիալական կոլափսի առաջ էինք կանգնելու:

Ցավոք, մենք այսօր կորոնավիրուսի հետևանքով մեծ թվով զոհեր ունենք և այո Դուք ճիշտ եք, մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռևս չի նվազում, չի զրոյանում և սա նախորդից եկած պրոցեսի հետևանք է: Ցավալին հենց այս փաստն է, որ 800-ից ավելի մահվան դեպքեր ունենք, եթե ճիշտ եմ հիշում այսօրվա թիվը: Բայց այսօր էլ հակառակ պրոցեսն է գնում, հիվանդանոցները կոնսերվացնում ենք, նաև ասում, որ ոչ մի երաշխիք չկա, որ կրկին մեր անհատական վարքագծի հետևանքով այդ թվերը չեն բարձրանա:

Բայց այսօր շանս ունենք ի վերջո աշնանը գլոբալ առումով ամենալավ վիճակն ունենալ, որովհետև հիմա տեսնում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, բայց ստիպված են վերադառնալ ամենախիստ սահմանափակումների տրամաբանությանը:

Այո՛, Դուք ճիշտ նկատեցիք, մենք, ըստ էության, նաև տնտեսության մեջ խնդիրներ ունենք և հիմա փորձում ենք ոլորտային լուծումներ գտնել: Եվ հիմնական խնդիրը հետևյալն է՝ պահպանել և ավելացնել աշխատատեղերը: Իհարկե, սա նախնական նպատակն է, բայց սա նշանակում է խթանել արտահանումը, խթանել արտադրությունը, խթանել սպառումը: Իմիջայլոց, տեղյակ եք, անշուշտ, որ մենք 20-ից ավելի հակաճգնաժամային միջոցառումներ իրականացրեցինք, և որոնց շրջանակում և՛ բանկային համակարգի, և՛ պետական բյուջեի միջոցով արդեն 100 մլրդ դրամից ավելի ներդրել ենք տարբեր՝ սոցիալական, տնտեսական ուղղություններով: Այս պրոցեսը հիմա շարունակում ենք ըստ ոլորտների՝ փորձելով այնպես անել, որ առաջին խնդիրը՝ աշխատատեղերը պահպանվեն, և ոլորտներն իրենց մրցունակությունը պահպանեն տնտեսական ճգնաժամի հաղթահարումից հետո արագ վերականգնվելու համար:

Ի՞նչ տեղի ունեցավ Տավուշում: Իհարկե, դա Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այն ռազմական հռետորաբանությունը, որը երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր, և այսպիսի քարոզչական միֆ էր ստեղծել, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն Հայոց բանակի նկատմամբ ու կարող է շատ արագ ցանկացած հարց լուծել, շատ կարճ և տեղային միջադեպի ընթացքում այդ առասպելն ամբողջությամբ փլուզվեց, ինչն իմ կարծիքով՝ մեր տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Սա մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի, թույլ տվեք ասել, ավանդական դիրքորոշումը: Իսկ այդ ավանդական դիրքորոշումն այստեղ՝ Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն, դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Հայաստանի զինված ուժերը պատրաստ են պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները և ուրախ եմ արձանագրել, որ այն հսկայական բարեփոխումները, որոնք վերջին երկուսուկես տարվա ընթացքում տեղի են ունեցել Զինված ուժերում և որը եղել է մեր կառավարության առաջնահերթությունների առաջնահերթությունը՝ տվել է իր արդյունքը: Եվ ուրախ եմ, որ այդտեղ ժամանակը չի վատնվել, չի կորցվել, և մենք կարողացել ենք կոնկրետ արդյունքներ արձանագրել:

Մեզ համար, ցավոք, այս տարին բարդությունների, դժվարությունների և ծանր միջադեպերով հարուստ տարի է: Ե՛վ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, և՛ Լիբանանի իրադարձություններն իհարկե ուղղակիորեն կապված են մեր ազգային կյանքի հետ, և այստեղ էլ մենք, իհարկե, քննարկելու թեմա ունենք:

Արձագանքելով վարչապետի խոսքին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ լսել, որ մեր գնահատականները համընկնում են: Համաձայն եմ, որ եթե նույնիսկ վաղը չունենանք վարակվածներ, մահեր, պետք է շատ զգույշ լինենք և ոչ մի դեպքում չենք կարող մեր երկիրը հայտարարել կորոնավիրուսից ազատ երկիր: Երկրները պարփակված չեն իրենք իրենց մեջ, մենք փակ համակարգ չենք, և եթե ներսում չկա, բավական է դրսից մեկ հոգի վարակված գա, նորից կսկսվի այս պրոցեսը: Հույս ունեմ, որ եթե նույնիսկ երկրորդ ալիք էլ լինի, կկարողանանք հաղթահարել դա, քանի արդեն իսկ փորձառություն ունենք:

Կան տնտեսության ոլորտներ, որոնք շատ ծանր են տանելու այս ամբողջ գործընթացը և պետության ու կառավարության աջակցության կարիքն են ունենալու: Ուրախ եմ, որ կառավարությունը մտածում է դրանց մասին և այդ ուղղությամբ քայլեր անում: Սակայն կարծում եմ, որ այդ քայլերը դեռ կշարունակվեն, որովհետև երկար ժամանակ է պահանջվելու այսօրվա ծանր վիճակը, որը ոչ միայն տնտեսական է, այլ նաև՝ սոցիալական, հաղթահարելու համար: Խնդիրներ կան նաև աշխատատեղերի մասով, և, դրա հետ կապված, ժողովրդագրական խնդիրներ կան: Մարդիկ, որոնց աշխատավայրը երկար տարիներ եղել է Հայաստանից դուրս, հիմա այդ հնարավորությունը չունեն: Մարդիկ, որոնք այսօր, երեկ, նախորդ օրն աշխատանք ունեին, այսօր չունեն։ Հետևաբար, մեր ընդհանուր ուժերը պետք է համախմբենք, որպեսզի այս խնդիրները լուծվեն:

Ձեզ հետ ամբողջովին համաձայն եմ, որ Ադրբեջանի հարձակումը որևէ մարդկային բարոյական բացատրություն չի կարող ունենալ: Երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը որոշում է ինչ-որ ավանտյուրայի գնալ: Ինձ համար, մեկի, որը փորձառություն ունի և երկար տարիներ հետևում է Ադրբեջանին, Թուրքիային, եվրոպական և ռուսական քաղաքականությանը, անհանգստացնող մի քանի գործոններ կան:

Նախ՝ բարոյականության սահմանը, որ իրենք անցան՝ կորոնավիրուսի պայմաններում այսպիսի ավանտյուրայի գնալով:

Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել:

Իրենց քարոզչությունն ուղղված է մի բանի՝ ներկայացնելով Հայաստանին որպես ագրեսոր, հնարավորություն տալ վաղն այդ լեյտմոտիվն օգտագործելով իրենց ագրեսիվ քայլերն անել: Ես կրկին հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր զինված ուժերն ամենաբարձր մակարդակի վրա էին: Լավ հիշում եմ. երբ 1990-ականների սկզբին դեսպան էի եվրոպական շատ երկրներում, ներառյալ ՆԱՏՕ-ում, շատ դիվանագետներ, ռազմական մասնագետներ ինձ ասում էին, որ ձեր այս պայքարն իզուր է. դուք փոքր երկիր եք, բանակ չունեք, Ադրբեջանը հսկայական բանակ ունի, աջակցություն ունի հարևան երկրից: Նույն մարդիկ մի քանի տարի անց ինձ ասում էին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը: Ուզում եմ նորից հիշեցնել, և այս վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը, որին հնարավոր չէ հաղթել: Բանակը ոչ միայն զենքը, կարգապահությունն ու պատրաստակամությունն է, այլ նաև ոգին, որը որևէ մեկը չունի այս տարածաշրջանում: Շատ ուրախ էի, որ այդ մարդկանց կասկածները հայոց բանակի հանդեպ փարատվել են:

Հաջորդ մտահոգությունս վերաբերում է Ադրբեջանի պետական ապարատից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Սա միջազգային բոլոր նորմերով անթույլատրելի է: Եղել եմ Համաշխարհային էներգետիկ անվտանգության հանձնաժողովի անդամ ու նախագահ, և այդ հանձնաժողովում նման հայտարարությունները համարում էին միջուկային ահաբեկչության կոչեր: Կարծում եմ, որ նման կոչեր անողները պետք է շատ լավ հասկանան, որ այդ մեծ հիմարությունը մեծ ողբերգություն է լինելու բոլորի, ոչ թե միայն Հայաստանի համար: Կատեգորիկ ձևով միջազգային հանրությունը պետք է հայտարարություններ անի, որ նմանատիպ անպատասխանատու հայտարարությունները չշարունակվեն: Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները նույնպես անընդունելի են: Թուրքերը չպետք է մոռանան, որ իրենց հայրենի պետությունն է 105 տարի առաջվա մեր Մեծ եղեռնի հեղինակը: Հետևաբար, ցանկացած նման հայտարարություն կոչ է վերադառնալ 105 տարի առաջվա պատմությանը, որն անթույլատրելի է ոչ միայն մեր ժողովրդի, այլ ընդհանրապես ողջ մարդկության համար: Դժվար օրեր են, սակայն այս օրերին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց և հենց նույն Տավուշում, որ ամուր կանգնած է իր ոտքերի վրա:

Ուզում եմ այս առիթն օգտագործել և ասել, որ այդ բոլոր ուղղություններով Հանրապետության նախագահը և նախագահի ինստիտուտը, նախագահի բարեկամները պատրաստ են աջակցել կառավարությանը, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:00 11/08/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը
09:58 11/08/2020  |  ՄեկնաբանությունԿառուցենք Հայաստանը նորովի. Փաշինյան
09:26 11/08/2020  |  ՄամուլՓաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել. «Հրապարակ»
20:49 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին
17:24 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ
12:15 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին
11:46 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն այցելել է ՊՆ N զորամաս
19:27 09/08/2020  |  ԼՐԱՀՈՍՊարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան
18:47 09/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը
16:47 09/08/2020  |  ՔաղաքականՓաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան

Տեսանյութեր

09/23/2020   11:15 Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել. «Փաստ»

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]