Թեմաներ
Կիրակի 09 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2020   11:43 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր 09/20/2020   11:24 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ 09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/20/2020   11:01 Ունենք կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք, 2 մահ և 57 առողջացած 09/20/2020   10:56 Թրամփը Նոբելյան մրցանակի է հուսացել 09/20/2020   10:36 Այրվել է մոտ 250 հակ անասնակեր 09/20/2020   10:22 ԱՄՆ-ը հայտարարել Է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին՝ ի հեճուկս ՄԱԿ-ի 09/20/2020   10:02 ԱՄՆ-ը հետաձգել է Tik Tok-ի ներբեռնման արգելքը 09/20/2020   09:42 Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/19/2020   22:35 Մատենադարանի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/19/2020   21:20 Քաղաքացիները զայրացած են, նրանք  դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը 09/19/2020   21:04 Թող Համաշխարհային բանկից մեկ մլրդ պարտքով վերցնեն ու ժողովրդին բաժանեն. Ծառուկյանը` իշխանություններին 09/19/2020   17:08 45 ընտանիք ապրում է լքված, առանց որեւէ տարրական պայմանների վթարային շենքում 09/19/2020   17:04 Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին 09/19/2020   17:00 Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի. ՀՅԴ ՀԳՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/19/2020   16:10 Հայկական հարվածային ԱԹՍ-ը՝ գործողություն մեջ. Նախարարը տեսանյութ է հրապարակել 09/19/2020   15:52 «Ընկերություն». Աննա Հակոբյանը պատգամավորների հետ լուսանկար է հրապարակել 09/19/2020   15:48 «Յուքոմ» ընկերությունը նոր հայց է ներկայացրել ընդդեմ ՏՄՊՊՀ-ի 09/19/2020   15:38 Ներքին զբոսաշրջության ոլորտում շուրջ 40 տոկոսով անկում ունենք, բայց շատ լավ է՝ գոնե այդքանին էլ հասանք. Մեխակ Ապրեսյան 09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   14:55 ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում 97 ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ, որը տարիքի պատճառով վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից. Ենոքյան 09/19/2020   14:52 «Տպավորություն է՝ Արսեն Ջուլֆալակյանին ասել են՝ դու շեֆին դուր չես գալիս, մանդատդ վայր դիր»․ Արմեն Բադալյան 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/19/2020   14:19 Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիեւով Երեւանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա 09/19/2020   14:07 Աշխատատեղեր վերականգնելով չենք կարող խոսել այն մասին, որ նույն մասշտաբով վերականգնելու ենք տնտեսությունը. տնտեսագետ 09/19/2020   13:47 Ջերմաստիճանը կնվազի 09/19/2020   13:41 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 09/19/2020   13:36 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց 09/19/2020   13:27 ՍԴ-ն հայտարարություն է տարածել 09/19/2020   13:24 «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է 09/19/2020   13:13 «Արայիկ Հարությունյանն ընդամենը պատվեր կատարող է, պետք է պայքարել պատվիրատուի դեմ»․ Արմեն Բադալյան 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/19/2020   12:22 Հրդեհ բնակարանում 09/19/2020   12:20 Կալիֆոռնիայում 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. LA Times 09/19/2020   12:05 Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Հովհաննիսյան 09/19/2020   11:52 Կրակոցներ՝ Երևանում. «Դվին» հյուրանոցի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցով SHAMSHYAN.com 09/19/2020   11:48 Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 09/19/2020   11:45 Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել 09/19/2020   11:11 «Ցնցումից ու փոշուց արագ դուրս եկանք, մտածեցինք երկրաշարժա». Շինարարական աշխատանքների հետևանքով տուժել են բնակիչների տները 09/19/2020   11:07 Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի 09/19/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 244-ով 09/19/2020   10:45 Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան 09/19/2020   10:17 Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ 09/19/2020   09:27 Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին. «Ժողովուրդ» 09/19/2020   09:26 Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն. «Ժողովուրդ» 09/19/2020   09:24 Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ»
09/18/2020   21:34 «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/18/2020   14:03 Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային 09/18/2020   20:35 Երևանում տղամարդը դանակահարել է սոցիալական հեռավորությունը խախտելու համար իրեն նկատողություն արած քաղաքացուն 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020   21:04 Թող Համաշխարհային բանկից մեկ մլրդ պարտքով վերցնեն ու ժողովրդին բաժանեն. Ծառուկյանը` իշխանություններին 09/18/2020   20:46 Լրիվ բռնապետության մեջ ենք.Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը.Գևորգ Պետրոսյան 09/18/2020   12:21 «Իմ պարտքն եմ համարում բացահայտել այդ կեղծիքը». Մարինա խաչատրյանը՝ գարդասիլի պատվստումից կուրացած անչափահաս աղջկա դեպքի մասին 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/19/2020   09:24 Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ» 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/18/2020   18:48 Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն 09/18/2020   19:26 Եթե չկա Փաշինյան՝ չկա պետպատվերի տակ եկած փաթեթը. Ակցիա՝ վարչապետի հրաժարականի պահանջով 09/19/2020   12:05 Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Հովհաննիսյան 09/19/2020   09:11 Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում. «Հրապարակ» 09/18/2020   14:00 Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը, ժամանել են մարզի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը. shamshyan.com 09/18/2020   12:17 Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի կողմից դատավոր Սուսաննա Գզոգյանին զրպարտելու համար հարուցվել է քրեական գործ

Նախագահ Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին» 08/10/2020   09:58  |  ԼՐԱՀՈՍ

Սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը.

ՀԱՐՑ- Պարոն նախագահ, օգոստոսին 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում ստորագրվել էր մի կողմից Անտանտի հաղթող 13 երկրի, մյուս կողմից պարտված Օսմանյան կայսրության միջև: Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասեք այդ մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Սևրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր, և այդ առումով, իրոք, այն կարող էր արմատապես լուծել մեր ռեգիոնի ամենախրթին հարցերից մեկը՝ Հայկական հարցը:

Սևրի պայմանագրին նախորդել էր 1920թ. փետրվար-ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովը, որտեղ ընդունվել էր քաղաքական որոշում առ այն, որ պետք ստեղծել մեկ, միասնական հայկական պետություն: Ընդսմին, որպես հայոց պետականության խարիսխ ճանաչվել էր արդեն իսկ Փարիզի վեհաժողովի կողմից 1920թ. հունվարի 19-ին de facto ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, որին պիտի միացվեին Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ:

Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որի 100-ամյակը նույնպես լրանում է առաջիկա նոյեմբերի 22-ին), և ընդունել ինչպես նրա որոշումն անմիջապես, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։

ՀԱՐՑ- Սակայն Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա...

ՊԱՏԱՍԽԱՆ- Ավելի շուտ, Սևրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected) և, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել:

Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաև de facto գործող փաստաթուղթ է, քանի որ այս փաստաթղթի վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել Միջինարևելյան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնավորապես՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) և Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվեյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայել և Պաղեստինի իշխանություններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի և Լիբիայի:

Այս շարքում Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդի համախմբմանը իր պատմական տարածքների վրա։

Այն կարող էր մասամբ դարմանել 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցված վնասները՝ դրանով պայմաններ ստեղծելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև տևական խաղաղության հաստատման:

Սակայն 1920թ. սեպտեմբերին քեմալականների սանձազերծած արշավանքը Հայաստանի Հանրապետության դեմ ավարտվեց Հայոց անկախ պետականության վերացմամբ և Հայաստանի խորհրդայնացմամբ:

Այսպիսով, հայ ժողովրդի դարավոր պայքարը՝ մեկ պետական կազմավորման մեջ միավորելու բաժանված Հայաստանի մասերը, չպսակվեց հաջողությամբ:

Բայց Հայաստանի Հանրապետությունը և աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը մնում է ժառանգը և տերը իր հազարամյակների պատմության և քաղաքակրթության: Ինչ էլ արել են և անեն, ինչքան էլ ժխտեն ակնհայտ փաստերը, ինչքան էլ պատմական Հայաստանի տարածքներում ոչնչացնեն և ջնջեն հայոց պատմության և քաղաքակրթության նյութական հուշարձանները և հայերի հետքերը, նրանք չեն կարող ոչնչացնել հայ ժողովրդի հիշողությունը:

Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին։

ՀԱՐՑ- Կա տարածված տեսակետ, թե իբր 1923թ. Լոզանի պայմանագիրը չեղարկել է Սևրի պայմանագիրը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Բնավ այդպես չէ և չէր կարող այդպես լինել: Լոզանի պայմանագրում ոչ միայն չկա նման չեղարկում, այլև անգամ Սևրի պայմանագրի մասին հիշատակում չկա: Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել, հետևաբար մաս չէ Լոզանի պայմանագրին: Ըստ այդմ, այն որևէ պարտավորություն չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Այս իրավիճակում գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը: Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր իրավական փաստաթուղթ են:

ՀԱՐՑ- Վերադառնանք մեր օրերին: Մերձավոր Արևելքը, որի անմիջական հարևանությամբ գտնվում են Հարավային Կովկասի երկրները, կրկին եռում է. զինված ընդհարումներ, քաղաքացիական պատերազմներ, ահաբեկչության դեմ պայքար, տարածքային վեճեր: Հուլիսի կեսերին սահմանային ընդհարումներ գրանցվեցին հայ-ադրբեջանական շփման գոտում, որը խլեց մարդկային կյանքեր և ծայրահեղ լարվածություն առաջացրեց Երևանի և Բաքվի միջև:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այո, այս ընթացքում, երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ, և չնայած այն հանգամանքին, որ ողջ աշխարհում հակամարտությունները դադարեցվել են, մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտվել այս իրավիճակից՝ օգտագործելով բացասական իմաստով այս «հնարավորության պատուհանը» հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար: Դեռ լավ է, որ հայկական զինված ուժերը դրսևորեցին մարտական բարձր պատրաստականություն և բառացիորեն երկու-երեք օրվա ընթացում կարողացան զսպել հակառակորդի նկրտումները, այսպիսով մեր ռեգիոնը փրկելով լայնածավալ ընդհարումների հրդեհից:

ՀԱՐՑ- Այս ծայրահեղ վտանգավոր զարգացումների մասին հայտարարություններով հանդես եկան ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ը, տարբեր մայրաքաղաքներ՝ կոչ անելով կողմերին հանդարտության և երկխոսության: Միայն Անկարայի տոնն էր ռազմատենչ, իր լիակատար աջակցությունը հայտնելով Բաքվին գործողություններին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այո, միջազգային հանրությունը լայնորեն արձագանքեց իրադարձություններին: Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի մասին է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ: Սակայն Տավուշի դեպքերը ցույց տվեցին, որ կան շատ լուրջ մտահոգություններ:

Իմ մտահոգության առաջին կետը վերաբերում է մեր հարավային հարևանի՝ Թուրքիայի կողմից բավականին ագրեսիվ հռետորաբանությանը: Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ: Եվ սա արվում է առանց որևէ հիմնավորման, անպատասխանատու կերպով: Չմոռանանք, որ սա այն երկիրն է, որը նաև մարդկային մեծ ողբերգության վայր է եղել, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանություն է իրականացվել մեր ժողովրդի նկատմամբ: Ու փոխանակ իր անցյալի սև էջերը ճանաչելու միջոցով կամուրջ ստեղծելու Հայաստանի հետ, նրանք օգտագործում են մի բառապաշար, որն իրականում ցույց է տալիս նրանց մտադրությունը՝ շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ:

Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել: Իմ ուղերձն այն է, որ Հայաստանը երբեք չի եղել, չէ և չի լինի սպառնալիք որևէ մեկի համար, քանի որ մենք նրա՛նց հետնորդներն ենք, ովքեր անցել են ցեղասպանության միջով և վերապրել են: Այնպես որ մենք շատ լավ գիտենք, ինչ է նշանակում տառապել, գիտենք, ինչ են նշանակում մարդկային արժեքները: Ես մտահոգ եմ, որ երբ ողջ աշխարհը համատեղ պայքարում է համավարակի դեմ, ոմանք անմարդկային գործողություններ են ծրագրում:

Հաջորդ մտահոգությունս վերաբերում է Ադրբեջանի կառավարությունից կամ համապատասխան գերատեսչություններից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լավ պատկերացնում եմ այն իրական հետևանքները, որ կարող է լինել, եթե հանկարծ որոշեն հարվածել ատոմակայանին: Ուստի ես այս հայտարարությունն ընդունում եմ որպես ահաբեկչական գործողության մտադրություն, որը միջազգային հարաբերություններում բնորոշվում է որպես միջուկային ահաբեկչություն: Աստված մի արասցե, եթե դա հանկարծ տեղի ունենա, մենք կունենանք կովկասյան Չեռնոբիլ: Ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորն են տուժելու՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Մերձավոր Արևելքը...

Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջև, հարևանների միջև, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:16 08/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
14:44 08/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
11:50 08/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ
21:41 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը Լիբանանում ստեղծված իրավիճակը եւ լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ
13:38 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ
14:09 05/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
13:59 05/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ստացել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի աշխատանքից ազատելու վերաբերյալ առաջարկությունը
12:11 05/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին». նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին
13:31 04/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացրել է Վաղարշյանի թեկնածությունը
17:58 03/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/16/2020   16:01 Մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում `պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]