Թեմաներ
Երեքշաբթի 09 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/28/2020   22:42 Պատերազմ Ղարաբաղում. Ռուսաստանի հայերի Միությունը կդիմի Պուտինին 09/28/2020   22:23 Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին. Արայիկ Հարությունյան 09/28/2020   22:15 Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան 09/28/2020   21:59 Հայաստանից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար սահմանափակված է 09/28/2020   21:56 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 29-ին քննարկելու է Արցախում ստեղծված իրավիճակը 09/28/2020   21:52 Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթմանը» 09/28/2020   21:39 ԱՀ պաշտպանության բանակի 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով 09/28/2020   21:17 Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր․ ՊՆ խոսնակ 09/28/2020   21:09 Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում 09/28/2020   20:32 Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում. ԱՀ ԱԳՆ 09/28/2020   20:26 Եթե պատերազմը երկարեց, ապա պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը. ԱՀ ԱԺ նախագահ 09/28/2020   20:14 Դիրքային փոփոխություն եղել է, որոշակի դիրքային խորությամբ ․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/28/2020   20:08 Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բժիշկները ժամացույցի ճշգրտությամբ են աշխատում. Արմեն Մուրադյան 09/28/2020   20:07 Հայկական բանակն ունի 58 նահատակված զինվոր 09/28/2020   20:01 Հայոց բանակը այժմ միայնակ է ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի. Լարիսա Ալավերդյան 09/28/2020   19:58 Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին 09/28/2020   19:51 Առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմում մնացել են թշնամու դիեր. Մարուքյան 09/28/2020   19:50 Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/28/2020   19:44 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400 –ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ․ Հակառակորդի կորուստները 09/28/2020   19:38 «Մեր ժողովրդին կոչ եմ անում բռունցք դառնալ և պայքարել՝ ամեն մեկն իր դաշտում». Զավեն Սարգսյան 09/28/2020   19:32 Ֆրանսիայում հայտարարել են, որ ամեն ինչ անում են Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսության համար 09/28/2020   19:28 Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են ՊԲ շարքերը. ԱՀ նախագահ 09/28/2020   19:24 Արտակ Բեգլարյանն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց 09/28/2020   19:12 Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ խոսնակ 09/28/2020   18:56 Մարտակերտը՝ թշնամու հրետակոծությունից հետո 09/28/2020   18:55 ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսմամբ 09/28/2020   18:48 ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը 09/28/2020   18:43 Մեդվեդեւը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը 09/28/2020   18:40 Պարտավոր ենք մինչև վերջ պայքարելու, եթե չենք ուզում աննամուս, գաղթական ժողովրդի անուն ձեռք բերել. Մանվել Եղիազարյան 09/28/2020   18:39 ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով 09/28/2020   18:34 ՄԻՊ-ը հատուկ հաղորդում է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավուննքերի խորհրդին՝ Արցախում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 09/28/2020   18:20 Կազմավորվել է ԵՊՀ կամավորական դասակ, որն այսօր մեկնել է Արցախ 09/28/2020   18:17 Ստեփանակերտում այսօր պսակադրություն է եղել 09/28/2020   18:14 Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   18:09 Ռազմաճակատ մեկնած աշխատակիցների աշխատավարձերը կպահպանվեն. Քաղաքապետարանի խոսնակ 09/28/2020   18:05 ԱԳՆ-ի կողմից կա գործիքակազմի մշակված հստակ ցուցակ․ ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին 09/28/2020   18:02 Ազատամարտի վետերանների միության հայտարարությունը 09/28/2020   17:43 Ինչ-որ ուժեր ուզում են Թուրքիայի մասնակցությունը բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/28/2020   17:30 Ունենք անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները․ ԱԳՆ խոսնակ 09/28/2020   17:28 Հայ-ադրբեջանական սահմանին երեկվա հրետակոծությունից հետո ՀՀ-ի որևէ հատվածում մարտեր չեն շարունակվել. Հովհաննիսյան 09/28/2020   17:24 Մահացել Է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսաելյանը 09/28/2020   17:17 Մարտակերտի հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   17:17 Ադրբեջանը Թուրքիայի հրահրմամբ օգտագործեց իր զինանոցի գուցե 70 տոկոսը. Անդրանիկ Քոչարյան 09/28/2020   17:10 ՊԵԿ նախագահ. «Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին» 09/28/2020   17:04 Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ 09/28/2020   16:59 Ստեփանակերտում Աննա Հակոբյանը տեսակցել է վիրավոր զինվորներին 09/28/2020   16:55 Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Tert. am 09/28/2020   16:47 ԱԱԾ-ն դիմել է ազգաբնակչությանը 09/28/2020   16:45 Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ ու կորցրել 10 միավոր զրահատեխնիկա
09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/27/2020   15:56 Հայ կամավորները մարտական են տրամադրված 09/27/2020   11:06 Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր. մեկ կին ու մեկ երեխա. ՊՆ 09/27/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ 09/27/2020   09:00 Հակառակորդը շփման գծում հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ. Ջամալ Հարությունյան 09/27/2020   10:53 Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել. Աբրահամյան 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   12:43 Հայաստանում հայտարարվել է զորահավաք. Փաշինյան 09/27/2020   13:25 ՊԲ. ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/27/2020   09:28 Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը 09/27/2020   09:11 Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ 09/27/2020   09:35 Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Ա. Հովհաննիսյան 09/27/2020   10:29 Արցախն ունի քաղաքացիական զոհեր. ՄԻՊ 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո 09/27/2020   17:55 Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Հովհաննիսյան 09/27/2020   15:10 Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր. ՀՀ ՊՆ 09/27/2020   16:08 Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան

Կոռուպցիայից զերծ իշխանությունը կարող է միայն հաստատել խաղի արդար կանոններ.Նորիկյան 08/10/2020   15:15  |  Մեկնաբանություն

Մի քանի դիտարկումներ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին կամ կոռուպցիայից զերծ իշխանությունը կարող է միայն հաստատել խաղի արդար կանոններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա մասնավորապես նշել է.

«1. Հանրային քննարկման ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:

ՀՀ վիճակագրական կոմիտեն ս.թ. օգոստոսի 6-ին հրապարակել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, որից պարզ է դառնում, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 632 դեպք։
2019թ. ՀՀ-ում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 1280 հանցագործություն, 2018թ.՝ 1353, իսկ 2017թ.՝ 634 հանցագործություն:

Վերջին երեք տարվա վիճակագրական տվյալների վերլուծությունից հետևում է, որ մեկ տարվա կտրվածքով արձանագրվում է մոտավոր 1300 կոռուպցիոն բնույթի հանցագործություն:

Սա նշանակում է, որ հակակոռուպցիոն դատարանի 20 դատավորներից յուրաքանչյուրի վարույթում տարեկան քննվելու է շուրջ 65 գործ, չհաշված այն հանգամանքը, որ նշված գործերից մի մասը կարող է չհասնել անգամ դատարան և ավարտվել մինչ դատական վարույթում:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը տառացիորեն երկու օր առաջ հայտարարել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ քրեական դատարաններում քննվող քրեական գործերի քանակը կազմել է 4120, իսկ մինչ դատական վարույթները՝ 22398:

Բարձրագույն դատական խորհրդի կայքում հրապարակված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների համառոտ վերլուծությունից պարզ է դառնում, որ քրեական գործեր քննող դատավորների թիվը ներկայումս կազմում է շուրջ 50:

Եթե ելակետային համարենք ԲԴԽ անդամ Մ. Մակյանի կողմից հրապարակված թվերը, ստացվում է, որ ներկայումս տարեկան մեկ դատավորի վարույթում քննվում է շուրջ 82 քրեական գործ և 447 մինչ դատական վարույթի գործ:
Իհարկե, այս թվերը չեն կարող ամբողջությամբ արտացոլել օբյեկտիվ իրականությունը, քանի որ դատարանների ծանրաբեռնվածությունը գտնվում է տարբեր աստիճանի վրա, իսկ Երևան քաղաքի դեպքում այն ակնառու է, բայց ընդհանուր պատկեր կազմելու համար բավարար է:

Համաձայն եմ, որ ներկայումս դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում, սակայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նվազման միտումը և վերը նշված հանգամանքները հնարավորություն են տալիս արձանագրելու, որ հակակոռուպցիոն դատարանը, պատկերավոր ասած, գտնվելու է ՛՛Հարկադիր պարապուրդի՛՛ վիճակում, ուստի գտնում եմ, որ 20 դատավորի կազմով այդպիսի դատարանի ստեղծումը շռայլություն է, առավել ևս, որ այդ դատավորների վարձատրության չափն ավելի մեծ է լինելու, քան մյուս դատարանների դատավորներինը, ինչը նշանակում է, որ մարդիկ հարկատուների հաշվին ստանալու են գերբարձր աշխատավարձ՝ գտնվելով թերծանրաբեռնված աշխատանքային գործունեության մեջ:

2. Նախագծերի փաթեթով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չեն կարող դառնալ այն դատավորը, նախկին դատավորը, դատախազը, նախկին դատախազը, քննիչը, նախկին քննիչը, հետաքննիչը, նախկին հետաքննիչը, օպերլիազորը, նախկին օպերլիազորը, փաստաբանը և նախկին փաստաբանը, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։

Ընդհանրապես, հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը պատճառաբանվում է գործերի քննության ու արդարադատության արդյունավետության բարձրացմամբ, կոռուպցիայից և քաղաքական գործիչների ու ազդեցիկ շրջանակների անիրավաչափ ազդեցությունից զերծ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնելու ձգտմամբ, ինչպես նաև ոլորտային մասնագիտացվածություն ունեցող դատական կազմ ունեցող դատարան ստեղծելուն։

Տարիներ շարունակ ՀՀ-ում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները չեն տվել իրենց ցանկալի արդյունքը: Այդ համակարգի նկատմամբ հանրության վստահության ճգնաժամը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա: Այս փոփոխությունները նույնպես ուղղված են այդ ճգնաժամի նվազեցմանը:

Եվ հիմա, երբ այս նախագծով մենք հնարավորություն ենք տալիս գործող դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, որոնց նկատմամբ առկա է համակարգային վստահության ճգնաժամ, դառնալու հակակոռուպցիոն դատարանի դատավորներ, արդյո՞ք զբաղված չենք ինքնախաբեությամբ, արդյո՞ք վստահություն չունեցող համակարգի ներկայացուցչին հնարավորություն տալով դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, մենք ապահովելու ենք արդարադատության իրականացման առավել բարձր արդյունավետություն:

Ավելի պարզ, եթե հիմա որևէ գործող դատավորի կամ դատախազի մենք հնարավորություն տանք դառնալու հակակոռուցիոն դատարանի դատավոր, նրանք ավելի արդյունավետ են աշխատելո՞ւ, ավելի անաչառ ու անկողմնակալ են լինելո՞ւ, ավելի արդարադատ են լինելո՞ւ:
Այդ դեպքում մեր հասարակությունը մինչև հիմա ումի՞ց է դժգոհում:

Ուստի, հարգանքով հանդերձ դատաիրավական համակարգի բոլոր բարեխիղճ ներկայացուցիչների հանդեպ, գտնում եմ, որ եթե իսկապես ցանկանում ենք ստեղծել որակապես իր անվանմանն ու կոչմանը հարիր դատարան, ուրեմն գործող դատաիրավական համակարգի որևէ ներկայացուցիչ չպետք է ունենա հնարավորություն դառնալու հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

Մենք ունենք բազմաթիվ բարեխիղճ, պրոֆեսիոնալ կարողություններով օժտված իրավաբաններ, գիտնականներ, որոնք կարող են ստանձնել այս ահռելի գերկարևոր առաքելությունը և իսկական բեկում մտցնել արդարադատության իրականացման գործընթացում՝ փոխելով դատարանների նկատմամբ հանրային ընկալումը:
Հակառակ դեպքում, վստահ եմ՝ որոշ ժամանակ անց ունենալու ենք նույն վիճակը:

3. Նախագծերով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվում է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ, որոնց կարծիքները ԲԴԽ անդամները հաշվի են առնելու դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս:

Տարօրինակ նորամուծություն է: Ստացվում է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու համար անհրաժեշտ են բավականին խիստ պահանջներ ու չափորոշիչներ, փորձառություն, պրոֆեսիոնալ կարողությունների առկայություն, սակայն այդ դատավորներին ընտրելու գործում կարող են ներգրավվել մարդիկ, որոնք որևէ հասարակական կազմակերպությունում երեք և ավելի տարի զբաղված են եղել կոռուպցիոն թեմաներով ուսումնասիրմամբ կամ դրանց մասին հրապարակումներով: Կարծում եմ, որ փորձագետների ինստիտուտի ներգրավմամբ խաթարվում է Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կոպտորեն խախտվում է ՀՀ սահմանադրության 175-րդ հոդվածի պահանջները և կասկածի տակ է դրվում նրա բուն սահմանադրական առաքելության՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորի կարգավիճակը:

4. Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:
Սխալ մոտեցում է: Հակակոռուպցիոն դատարանը չի կարող իր կարգավիճակով տարբերվել այլ մասնագիտացված դատարաններից: Այսպիսի մոտեցումը ոչ միայն անառողջ մթնոլորտ կստեղծի բուն դատական համակարգում, այլ հանրության մոտ այս դատարանի վերաբերյալ կձևավորվի ՛՛Արտոնյալի՛՛ համբավ՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ: Ավելին, դեռևս մեծ հարց է, թե արդյո՞ք որևէ կոռուպցիոն բնույթի հանցագործության վարույթի դեպքում է ավելի դժվար արդարադատություն իրականացնել, դիցուկ՝ որևէ մարզպետի կամ նախարարի կողմից կաշառք ստանալու մասին, թե՞ ընտանեկան գործերով՝ երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին վարույթը, որի պայմաններում երբեմն խեղվում են երեխաների ճակատագրերը:

Հ.Գ. ՀՀ կառավարությունը 2019թ. հոկտեմբերի 10-ին ընդունված թիվ 1332-Ն որոշմամբ հաստատել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ:
Այն բավականին ծավալուն փաստաթուղթ է, որով կատարվել է հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակի վերլուծություն, գնահատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև կոռուպցիայի ընկալումը հասարակության շրջանում, սահմանվել է հակակոռուպցիոն ռազմավարության նպատակն ու խնդիրները, ինստիտուցիոնալ համակարգը, ռազմավարական ուղղությունները, կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:

Ի՛նչ խոսք, ընդունված ռազմավարությամբ սահմանվել են հրաշալի նպատակներ և տրվել են բավականին ընդունելի ձևակերպումներ:
Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ միայն ընդունված ռազմավարությունը բավարար չէ հասնելու այդ փաստաթղթով ամրագրված նպատակների իրագործմանը:
Այո՛, պետք է ստեղծել իրապես կոռուպցիայից զերծ հանրություն, և այս ոլորտում անհրաժեշտ է իրականացնել իսկական ԲԵԿՈՒՄ:

Գոնե իմ համոզմամբ խնդիրը ինչ-որ տեղ պետք է փնտրել նաև հասարակության ներսում:
Կոռուպցիայի տարբեր դսևորումների նկատմամբ դեռևս գայթակղություն ունեցող հասարակության պայմաններում գրեթե անհնար է օգտագործել մի գործիք, որն ամբողջությամբ քանդելու է կոռուպցիան:

Գրեթե վստահ եմ, որ եթե կոռուպցիայից զերծ իշխանությունը հաստատի խաղի արդար կանոններ և այդ ուղերձը դարձնի անշրջելի, հասարակությունը շատ արագ կհամակերպվի հատատված խաղի նոր կանոնների հետ և այն կձևակերպվի որպես հասարակական հարաբերությունների կարգավորման վարքագիծ:

Բայց շատ կարևոր է, որ ամենից առաջ արմատախիլ արվի քաղաքական կոռուպցիան, և իշխանության ձևավորման սահմանադրական կարգավորումը դառնա կյանքի նորմ ու անշրջելի գործընթաց:

Սա լրջագույն հարց է, և նոր ձևավորվող քաղաքկական համակարգը պետք է պատրաստ լինի լուծելու այս հարցը:
Միայն քաղաքական կոռուպցիայի իսպառ վերացման դեպքում հնարավորություն կստեղծվի ստեղծելու իրապես կոռուպցիայից զերծ հասարակություն դատական իշխանություն, որից հետո տեղի կունենա իսկական ԲԵԿՈՒՄ, և երկիրը կսկսի շարժվել առաջ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:42 03/07/2020  |  ԿորոնավիրուսՆորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով
22:45 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսը հաղթեց Հայաստանին. Սա տապալում է և չպետք է մնա անհետևանք. Նորայր Նորիկյան
21:23 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պատրաստվում է պատերազմի. Նորայր Նորիկյան
12:50 21/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴուք իսկապես չե՞ք գիտակցում այս պահի լրջությունը. Նորայր Նորիկյան
17:19 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչ է նշանակում սխալմամբ բերման ենթարկել. ՀՔԾ-ն պարտավոր է համապատասխան գնահատական տալ բոլորի արարքներին. Նորիկյան
13:12 25/05/2020  |  ՄեկնաբանությունԱյս խայտառակ պատկերի համար պետք է «գլուխներ թռնեն». Նորիկյան
15:55 16/05/2020  |  ՄեկնաբանությունՊարոն վարչապետ, ինչպես դուք եք ասում, մի հատ եկե՛ք լրջանանք էլի․Փաստաբան
20:43 08/05/2020  |  ԿորոնավիրուսԻշխանությունը մտավախություն ունի, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում կարող է վտանգի տակ դրվել հանրաքվեի արդյունքը՝ իր պատկերացմամբ. Նորայր Նորիկյան
22:44 18/04/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի հետևանքով մեր երկրի տնտեսական համակարգը կանգնած է փլուզման եզրին. Նորիկյան
21:11 06/04/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազական մտածելակերպից չենք կարողանում ձերբազատվել. այդ հայտարարություններն ինձ համար գրոշի արժեք չունեն, ուղղակի ծածկադմփոց են. Նորիկյան

Արխիվ

[]