Թեմաներ
Երեքշաբթի 09 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/28/2020   22:42 Պատերազմ Ղարաբաղում. Ռուսաստանի հայերի Միությունը կդիմի Պուտինին 09/28/2020   22:23 Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին. Արայիկ Հարությունյան 09/28/2020   22:15 Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան 09/28/2020   21:59 Հայաստանից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար սահմանափակված է 09/28/2020   21:56 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 29-ին քննարկելու է Արցախում ստեղծված իրավիճակը 09/28/2020   21:52 Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթմանը» 09/28/2020   21:39 ԱՀ պաշտպանության բանակի 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով 09/28/2020   21:17 Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր․ ՊՆ խոսնակ 09/28/2020   21:09 Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում 09/28/2020   20:32 Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում. ԱՀ ԱԳՆ 09/28/2020   20:26 Եթե պատերազմը երկարեց, ապա պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը. ԱՀ ԱԺ նախագահ 09/28/2020   20:14 Դիրքային փոփոխություն եղել է, որոշակի դիրքային խորությամբ ․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/28/2020   20:08 Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բժիշկները ժամացույցի ճշգրտությամբ են աշխատում. Արմեն Մուրադյան 09/28/2020   20:07 Հայկական բանակն ունի 58 նահատակված զինվոր 09/28/2020   20:01 Հայոց բանակը այժմ միայնակ է ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի. Լարիսա Ալավերդյան 09/28/2020   19:58 Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին 09/28/2020   19:51 Առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմում մնացել են թշնամու դիեր. Մարուքյան 09/28/2020   19:50 Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/28/2020   19:44 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400 –ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ․ Հակառակորդի կորուստները 09/28/2020   19:38 «Մեր ժողովրդին կոչ եմ անում բռունցք դառնալ և պայքարել՝ ամեն մեկն իր դաշտում». Զավեն Սարգսյան 09/28/2020   19:32 Ֆրանսիայում հայտարարել են, որ ամեն ինչ անում են Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսության համար 09/28/2020   19:28 Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են ՊԲ շարքերը. ԱՀ նախագահ 09/28/2020   19:24 Արտակ Բեգլարյանն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց 09/28/2020   19:12 Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ խոսնակ 09/28/2020   18:56 Մարտակերտը՝ թշնամու հրետակոծությունից հետո 09/28/2020   18:55 ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսմամբ 09/28/2020   18:48 ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը 09/28/2020   18:43 Մեդվեդեւը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը 09/28/2020   18:40 Պարտավոր ենք մինչև վերջ պայքարելու, եթե չենք ուզում աննամուս, գաղթական ժողովրդի անուն ձեռք բերել. Մանվել Եղիազարյան 09/28/2020   18:39 ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով 09/28/2020   18:34 ՄԻՊ-ը հատուկ հաղորդում է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավուննքերի խորհրդին՝ Արցախում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 09/28/2020   18:20 Կազմավորվել է ԵՊՀ կամավորական դասակ, որն այսօր մեկնել է Արցախ 09/28/2020   18:17 Ստեփանակերտում այսօր պսակադրություն է եղել 09/28/2020   18:14 Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   18:09 Ռազմաճակատ մեկնած աշխատակիցների աշխատավարձերը կպահպանվեն. Քաղաքապետարանի խոսնակ 09/28/2020   18:05 ԱԳՆ-ի կողմից կա գործիքակազմի մշակված հստակ ցուցակ․ ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին 09/28/2020   18:02 Ազատամարտի վետերանների միության հայտարարությունը 09/28/2020   17:43 Ինչ-որ ուժեր ուզում են Թուրքիայի մասնակցությունը բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/28/2020   17:30 Ունենք անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները․ ԱԳՆ խոսնակ 09/28/2020   17:28 Հայ-ադրբեջանական սահմանին երեկվա հրետակոծությունից հետո ՀՀ-ի որևէ հատվածում մարտեր չեն շարունակվել. Հովհաննիսյան 09/28/2020   17:24 Մահացել Է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսաելյանը 09/28/2020   17:17 Մարտակերտի հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   17:17 Ադրբեջանը Թուրքիայի հրահրմամբ օգտագործեց իր զինանոցի գուցե 70 տոկոսը. Անդրանիկ Քոչարյան 09/28/2020   17:10 ՊԵԿ նախագահ. «Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին» 09/28/2020   17:04 Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ 09/28/2020   16:59 Ստեփանակերտում Աննա Հակոբյանը տեսակցել է վիրավոր զինվորներին 09/28/2020   16:55 Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Tert. am 09/28/2020   16:47 ԱԱԾ-ն դիմել է ազգաբնակչությանը 09/28/2020   16:45 Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ ու կորցրել 10 միավոր զրահատեխնիկա
09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/27/2020   15:56 Հայ կամավորները մարտական են տրամադրված 09/27/2020   11:06 Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր. մեկ կին ու մեկ երեխա. ՊՆ 09/27/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ 09/27/2020   09:00 Հակառակորդը շփման գծում հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ. Ջամալ Հարությունյան 09/27/2020   10:53 Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել. Աբրահամյան 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   12:43 Հայաստանում հայտարարվել է զորահավաք. Փաշինյան 09/27/2020   13:25 ՊԲ. ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/27/2020   09:28 Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը 09/27/2020   09:11 Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ 09/27/2020   09:35 Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Ա. Հովհաննիսյան 09/27/2020   10:29 Արցախն ունի քաղաքացիական զոհեր. ՄԻՊ 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո 09/27/2020   17:55 Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Հովհաննիսյան 09/27/2020   15:10 Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր. ՀՀ ՊՆ 09/27/2020   16:08 Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան

Թուրքական կազմակերպությունը հաշտեցման ծրագրին մասնակցելու հրավեր է ուղարկում հայ արվեստագետներին 08/10/2020   16:01  |  ԼՐԱՀՈՍ

Կրթական չափորոշիչներին թուրքական կողմի մասնակցության մասին մեծ աղմուկ հանած բացահայտումից հետո, պարզվում է, թուրքական կողմը ձեռքերը ծալած չի նստել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս անգամ Թուրքիան հանդես է եկել նոր առաջարկով, որով կոչ է անում հայ արվեստագետներին ընդգրկվել երկկողմ քննարկումների ծրագրում, որտեղ երկու կողմերը կքննարկեն հայերի և թուրքերի հաշտեցմանը միտված հավանական սցենարները։ 

Այսպիսով՝ թուրքական «Անադոլու Քուլթուր» կազմակերպության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որով տեղեկացվում է հայ թուրքական ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագծի մեկնարկի մասին։

ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագիծն իրականացվում է «Անադոլու Քուլթուր»-ի կողմից՝ համադրողներ Ռուբեն Արևշատյանի, Քևսեր Գյուլերի, Արմեն Եսայանցի և Մարինա Փափազյանի հետ համագործակցությամբ։ Նախագծի վերնագիրը ծնվել է հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով՝ ապագան բնութագրող բազմապիսի շերտերի վերաբերյալ քննարկումների արդյունքում։

Նախագծի նպատակն է ի մի բերել արտիստական տարբեր հայացքներ, որոնք բացահայտում են Հայաստանում և Թուրքիայում առկա իրավիճակների, դիրքորոշումների ու ինքնությունների բազմազանությունն ու փոփոխականությունը։

Թուրքական «Անադոլու Քուլթուր» կազմակերպությունը հայտարարում է.«Մենք փնտրում ենք երկու երկրների արվեստային և հասարակական համատեքստերի ուսումնասիրմանը ներգրավվելու ցանկությամբ համակված մասնակիցների, որոնք անդրադառնալով երկու երկրների մեծ լարվածությամբ գերհագեցած պատմությանը, զուգահեռաբար ձգտում են ընդհանուր ապագայի»։

Ըստ կայքի հրապարակած տեղեկությունների՝ ԱԱ / FF / GG նախագիծը միտված է արվեստագետներին առաջարկել հարթակ, որտեղ ձևավորվող ապագայի պատկերացումների մասին մոտեցումները վերաբերում են, սակայն չեն սահմանափակվում այնպիսի դիսկուրսներով, ինչպիսիք են օրինակ՝ միասնականությունը, բաժանումը և սեգրեգացումը, հասարակական հարաբերություններն ու համերաշխության հին և նոր ձևերը, տարաբնույթ համայնքներ ստեղծելու պրակտիկաները, ինչպես նաև անցյալի, ներկայի ու ապագայի տեխնոլոգիաները. «Այս նախագծի շրջանակներում մենք ձգտում ենք այնպիսի հարթակ ստեղծել, որը կարտացոլի ու կմարմնավորի միասին լինելու ուղիներ։ Խնդիր, որը, կարծես, երբեք այդքան ընդգրկուն և անհերքելիորեն հրատապ չի եղել՝ որքան այսօր»,- գրված է հայտարարության մեջ։

ԱԱ / FF / GG նախագիծը, որ ձևավորվելու է երկխոսությունների, հետազոտական և ստեղծագործական գործընթացների միջոցով, նախատեսում է տարբեր ձևաչափերով հանդիպումներ, վորքշոփեր, հանրային ծրագրեր և ցուցադրություններ Երևանում, Ստամբուլում և որևէ եվրոպական երկրում, ինչպես նաև առցանց հարթակում նյութերի ներկայացում և հրատարակություն նախագծի ավարտին. «Արդյոք կարո՞ղ ենք մենք սահմանել մի ընդհանուր քննադատական դիսկուրս, որը մեզ հնարավորություն կտա գեներացնելու՝ այսօր գերակայող, փոխադարձ բացառման տեսլականներից անդին «գալիքներ»։ Որո՞նք են արվեստային պրակտիկաների այն ձևերն ու մարտավարությունները, որ կսահմանեն այդ «գալիքները»․ վերականգնող, սադրիչ, առանցքազուրկ կամ մեկ այլ։ Ինչպիսի՞ ապագաներ կարելի է կազմակերպել՝ հիմք ընդունելով արդեն իսկ գոյություն ունեցող հավաքական/համայնքային պրակտիկաները, գիտելիքի և փորձի փոխանակման փորձառությունները։ Ինչպե՞ս մենք այսօր կարող ենք խոսել ապագայի (ապագաների) մասին ՝ բաց լինելու, բազմակարծության կամ բազմազանության տեսանկյունից։ Ինչպե՞ս կարելի է թարմացնել «ապագայի» վերաբերյալ գոյություն ունեցող հայեցակարգերը, որոնք պատմության բազմաթիվ հանգույցներում օգտագործվել են տարբեր նպատակների հասնելու համար՝ քայքայելով իրենց ներուժը»։
ԱԱ / FF / GG նախագծին կարող են դիմել արվեստագետներ Հայաստանից ու Թուրքիայից, որոնք այժմ բնակվում են երկու երկրներից որևէ մեկում, կամ էլ Եվրոպայում։

Հայտարարության մեջ նշվում է, որ դիմումների վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը, հարցերի դեպքում հայկական կողմից կարող են կապվել նախագծի համակարգող՝ Քուբիլայ Օզմենի հետ։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]