Թեմաներ
Երեքշաբթի 09 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/28/2020   22:42 Պատերազմ Ղարաբաղում. Ռուսաստանի հայերի Միությունը կդիմի Պուտինին 09/28/2020   22:23 Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին. Արայիկ Հարությունյան 09/28/2020   22:15 Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան 09/28/2020   21:59 Հայաստանից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար սահմանափակված է 09/28/2020   21:56 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 29-ին քննարկելու է Արցախում ստեղծված իրավիճակը 09/28/2020   21:52 Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթմանը» 09/28/2020   21:39 ԱՀ պաշտպանության բանակի 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով 09/28/2020   21:17 Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր․ ՊՆ խոսնակ 09/28/2020   21:09 Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում 09/28/2020   20:32 Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում. ԱՀ ԱԳՆ 09/28/2020   20:26 Եթե պատերազմը երկարեց, ապա պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը. ԱՀ ԱԺ նախագահ 09/28/2020   20:14 Դիրքային փոփոխություն եղել է, որոշակի դիրքային խորությամբ ․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/28/2020   20:08 Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բժիշկները ժամացույցի ճշգրտությամբ են աշխատում. Արմեն Մուրադյան 09/28/2020   20:07 Հայկական բանակն ունի 58 նահատակված զինվոր 09/28/2020   20:01 Հայոց բանակը այժմ միայնակ է ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի. Լարիսա Ալավերդյան 09/28/2020   19:58 Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին 09/28/2020   19:51 Առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմում մնացել են թշնամու դիեր. Մարուքյան 09/28/2020   19:50 Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/28/2020   19:44 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400 –ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ․ Հակառակորդի կորուստները 09/28/2020   19:38 «Մեր ժողովրդին կոչ եմ անում բռունցք դառնալ և պայքարել՝ ամեն մեկն իր դաշտում». Զավեն Սարգսյան 09/28/2020   19:32 Ֆրանսիայում հայտարարել են, որ ամեն ինչ անում են Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսության համար 09/28/2020   19:28 Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են ՊԲ շարքերը. ԱՀ նախագահ 09/28/2020   19:24 Արտակ Բեգլարյանն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց 09/28/2020   19:12 Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ խոսնակ 09/28/2020   18:56 Մարտակերտը՝ թշնամու հրետակոծությունից հետո 09/28/2020   18:55 ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսմամբ 09/28/2020   18:48 ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը 09/28/2020   18:43 Մեդվեդեւը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը 09/28/2020   18:40 Պարտավոր ենք մինչև վերջ պայքարելու, եթե չենք ուզում աննամուս, գաղթական ժողովրդի անուն ձեռք բերել. Մանվել Եղիազարյան 09/28/2020   18:39 ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով 09/28/2020   18:34 ՄԻՊ-ը հատուկ հաղորդում է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավուննքերի խորհրդին՝ Արցախում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 09/28/2020   18:20 Կազմավորվել է ԵՊՀ կամավորական դասակ, որն այսօր մեկնել է Արցախ 09/28/2020   18:17 Ստեփանակերտում այսօր պսակադրություն է եղել 09/28/2020   18:14 Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   18:09 Ռազմաճակատ մեկնած աշխատակիցների աշխատավարձերը կպահպանվեն. Քաղաքապետարանի խոսնակ 09/28/2020   18:05 ԱԳՆ-ի կողմից կա գործիքակազմի մշակված հստակ ցուցակ․ ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին 09/28/2020   18:02 Ազատամարտի վետերանների միության հայտարարությունը 09/28/2020   17:43 Ինչ-որ ուժեր ուզում են Թուրքիայի մասնակցությունը բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/28/2020   17:30 Ունենք անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները․ ԱԳՆ խոսնակ 09/28/2020   17:28 Հայ-ադրբեջանական սահմանին երեկվա հրետակոծությունից հետո ՀՀ-ի որևէ հատվածում մարտեր չեն շարունակվել. Հովհաննիսյան 09/28/2020   17:24 Մահացել Է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսաելյանը 09/28/2020   17:17 Մարտակերտի հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   17:17 Ադրբեջանը Թուրքիայի հրահրմամբ օգտագործեց իր զինանոցի գուցե 70 տոկոսը. Անդրանիկ Քոչարյան 09/28/2020   17:10 ՊԵԿ նախագահ. «Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին» 09/28/2020   17:04 Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ 09/28/2020   16:59 Ստեփանակերտում Աննա Հակոբյանը տեսակցել է վիրավոր զինվորներին 09/28/2020   16:55 Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Tert. am 09/28/2020   16:47 ԱԱԾ-ն դիմել է ազգաբնակչությանը 09/28/2020   16:45 Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ ու կորցրել 10 միավոր զրահատեխնիկա
09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/27/2020   15:56 Հայ կամավորները մարտական են տրամադրված 09/27/2020   11:06 Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր. մեկ կին ու մեկ երեխա. ՊՆ 09/27/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ 09/27/2020   09:00 Հակառակորդը շփման գծում հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ. Ջամալ Հարությունյան 09/27/2020   10:53 Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել. Աբրահամյան 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   12:43 Հայաստանում հայտարարվել է զորահավաք. Փաշինյան 09/27/2020   13:25 ՊԲ. ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ 09/27/2020   09:28 Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը 09/27/2020   09:11 Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/27/2020   09:35 Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Ա. Հովհաննիսյան 09/27/2020   10:29 Արցախն ունի քաղաքացիական զոհեր. ՄԻՊ 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո 09/27/2020   17:55 Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Հովհաննիսյան 09/27/2020   15:10 Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր. ՀՀ ՊՆ 09/27/2020   16:08 Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան

Եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը՝ այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ. Փաշինյանն այստեղ ևս սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ. «Այլընտրանքային նախագծեր» 08/10/2020   21:33  |  ԼՐԱՀՈՍ

Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին. դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 
«Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին։ Դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։

Գրագետ աշխատանք՝ ուժեղ Ջավախք

Վրաստանի տարածքում երկու հայկական գյուղերի, խմբավորումների «սումգաիթյան ոճի» բախումներն առաջին հերթին վկայում են առկա՝ խոր միջնադարյան բարքերի և վերահսկողության-կառավարելիության բացակայության մասին։ Վրաց պետության իրավապահների տեսակետից՝ դա քրեական միջադեպ է, և այդ պետությունն այսօր ունի բոլոր հնարավորությունները կոշտ մեթոդներով կարգ ու կանոն հաստատելու համար, եթե ունենա նման ցանկություն։

Վրացական պետության հեռանկարային շահի տեսակետից ներհայկական վանդալիզմը գուցեև վատ չէ։ Այն հայաբնակ շրջանները կդարձնի ավելի թույլ, ավելի բզկտված, ավելի կառավարելի։

90-ականներից Հայաստանում շատ հստակ էր գիտակցումը, որ ուժեղ Հայաստանը և ամենօրյա նպատակային աշխատանքը շատ կարևոր են Ջավախքում միասնականության և հայկականության գործոնի համար։ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը և աշխատանքն այս հարցում ունեցան կարևոր նշանակություն։

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք այս ուղղությամբ աշխատանքը ստացավ ինստիտուցիոնալ բնույթ, դրվում էին ավելի երկարաժամկետ խնդիրներ, ձևավորվեցին կազմակերպչական կոորդինացիոն լուրջ համակարգեր։ Կառավարման համակարգում կար բարձրաստիճան պաշտոնյա, որը տիրապետում էր հարցի բոլոր նրբություններին և համակարգում էր գրեթե բոլոր կապերը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դրա բնույթը. այն չէր պարունակում հակավրացական որևէ տարր, այն ուղղակի բացառում էր հակավրացականությունը։ Այդ համակարգն ապահովում էր հայաբնակ տարածքներում հայապահպանություն, աշխատանքների որոշակի համակարգվածություն։ Սրանով մեծանում էր հայկական գործոնի դերը և, փոխադարձ շահերի հարգմամբ՝ Վրաստանի իշխանությունների հետ, անկախ այդ երկրում զարգացումներից, միշտ հնարավոր էր լինում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։

Ս. Սարգսյանը, հասկանալով հանդերձ խնդիրը, որդեգրեց այլ մոտեցում՝ հիմնված կամ պաշտոնական Երևանի և Թբիլիսիի ուղիղ հարաբերությունների վրա, կամ՝ այլ տիպի և որակի անձանց։

Վարչապետ Փաշինյանը, ինչպես շատ հարցերում, այստեղ նույնպես սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ։ Օբյեկտիվորեն՝ նա կարող է և տեղյակ չլիներ, թե ինչ համակարգերի, անհատների և շրջանակների հետ և միջոցով է աշխատել Հայաստանը Ջավախքում, և ինչու է աշխատել. նրա շրջապատում արդեն չկա մարդ, որ դրանից տեղյակ լինի, իսկ սփյուռքի հանձնակատարը դժվար թե հստակ իմանա Ջավախքի աշխարհագրական դիրքը։

Բայց սա բացառիկ կարևորության հարց է, որովհետև, եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը, ապա այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ, միասնականության խաթարում, ինչին Վրաստանի իշխանությունները կարող են առանձնապես դեմ չլինել։ Եվս մեկ անգամ արժե ընդգծել. Հայաստանի «ներկայությունը» Ջավախքում որևէ կերպ վրացական պետության դեմ չէ. հակառակը, ճիշտ օրակարգը և աշխատանքի ճիշտ խողովակները բերում են հայ-վրացական ավելի արդյունավետ հարաբերությունների։

Իսկ քանի դեռ Հայաստանը բացակա է, իրավիճակի ընդհանուր վերահսկողությունը, ներքին խմորումների վերահսկողությունը դառնում են դժվար, հայկականության գործոնի մակադակը դառնում է շատ կասկածելի։ Միամտություն է կարծել, թե նախօրեի միջադեպը եզակի է, և այդ տարածաշրջանում միշտ ամեն ինչ հանգիստ է եղել։ Բացարձակ ոչ. եղել են շատ ավելի սուր և շատ ավելի պայթյունավտանգ դրվագներ՝ կապված թե կենցաղային հարցերի, թե սահմանային անցակետերի, թե ընտրությունների, թե ավելի գլոբալ՝ ռուսական ռազմաբազայի հետ առնչվող, թե բանտի կառուցման հետ և այլն, և այլն... Բայց, երբ Հայաստանը ունեցել երևացող և չերևացող աշխատանքի խողովակներ, հնարավոր է եղել խուսափել վատագույն սցենարներից և հարթել հարցերը՝ նախքան պայթյունը։

Ուժեղ Հայաստան՝ ազդեցիկ համայնքներ

90-ականների սկզբից հետխորհրդային տարածքի պետություններում սկսեցին արագ ձևավորվել հայ համայնքները։ Արտագաղթի առաջին մեծ ալիքի արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող հայ համայնքները դարձան ավելի մեծաթիվ։ Սկսվեց դրանց իրավական կարգավիճակի, ղեկավար մարմինների ձևավորումը։ Առավել հաջողակ մեր հայրենակիցները ձգտում էին ղեկավարել համայնքային կառույցները և հաճախ մեծ օգուտ էին տալիս տեղի հայ բնակչությանը։ իսկ իրավական կարգավիճակը նրանց հետաքրքիր էր այդ պետություններում, մարզերում, քաղաքներում գործոն դառնալու համար։ Համայնքի ղեկավարի կարգավիճակն ավելի հեշտ էր բացում տեղական պաշտոնյաների դռները՝ համայնքի և սեփական բիզնես հետաքրքրությունների համար։

Սկսած 90-ականներից՝ շատ երկար ժամանակ ձևավորվել էին բոլոր կողմերի համար բացառիկ շահավետ հարաբերություններ. Հայաստանը տարբեր խողովակներով և տարբեր մակարդակներով մշտապես առկա էր համայնքների կյանքում, համայնքի ղեկավարությունը սովորաբար լավ հարաբերություններ էր ունենում Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների միջոցով կարողանում էին լավ հարաբերություններ հաստատել նահանգապետերի, քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ։ Եվ այս բազմակողմ հարաբերությունների արդյունքում շահում էին բոլորը, քանի որ ցանկացած հարց լուծվում էր արագ և վստահության հիմքի վրա։

Իսկ հարցերի քանակը և որակը բազմազան է և դա մեծապես պայմանավորում է համայնքի շահերը։ Հենց այդ հարաբերությունների շնորհիվ օրինակ Ռուսաստանի բազմաթիվ հայ համայնքներ լավագույն կերպով են լուծել հայապահպանության, լեզվի,մշակույթի, հայկական դպրոցների և շատ այլ հարցեր։

Մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել Հայաստանի և հայ համայնքների հետ կապը։ Դա ամենօրյա աշխատանք է։ Դա գործընկերների հետ վստահության և հարգանքի վրա հիմնված աշխատանք է։

Ցավով պետք է արձանագրվի, որ վերջին մի քանի տարում այդ աշխատանքները գրեթե տապալված են։ Դարձյալ չարաբաստիկ զրո կետը։ Դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ գործ չկա։ Եվս մեկ այդպիսի անգործունյա փուլ և մենք կկորցնենք շատ մեծ ռեսուրս։

Կա տպավորություն, որ Փաշինյանը տեղյակ չէ այդ գործի նրբություններից և, դարձյալ, իր  շրջապատում չունի մարդիկ, որոնք կհուշեն։

Ի դեպ, տեղերում հայ համայնքների և տեղական իշխանությունների հարաբերությունները շատ զգայուն են առաջին դեմքերի հարաբերությունների հանդեպ։ Եթե Ռուսաստանի որևէ նահանգապետ, քաղաքապետ հասկացավ, որ իր երկրի նախագահը Հայաստանի ղեկավարի հետ ունի կամ չունի լավ հարաբերություններ, նույնը նա պրոյեկտելու է համայնքի վրա։

Օրեր առաջ լուր տարածվեց, որ Մոսկվայի հայ համայնքի ղեկավար ներկայացող անձը հայկական եկեղեցում ծեծի է ենթարկել մեկ այլ գործարարի։ Արդեն հասնում ենք դրան։

Եթե Հայաստանը, որպես պետություն, ներկա չլինի իր համայնքներում, ապա դրանք շատ արագ, միտումնավոր կամ ինքնահոսով, թուլանալու են։ Անձնական հավակնությունների պատճառով ստեղծվելու են զուգահեռ կառույցներ, որոնք ներքին պառակտում և անձնական շահեր են հետապնդելու։ Եվ որոնց հետ աշխատելու են այլ պետությունների իշխանություններ և այլ ծառայություններ։

Ի դեպ, ժամանակին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հետ աշխատանքի և բարձր վստահության հարաբերություններ էր ձևավորել Երևանի քաղաքապետարանը, գործում էր ՀՀ այլ քաղաքների և տարբեր պետությունների հայաշատ քաղաքների միջև բարեկամական կապերի համակարգը, հայ համայնքների կայացման և միասնականության հարցում բացառիկ դեր ուներ և ունի հայ առաքելական եկեղեցին, որի շուրջ են առ այսօր կենտրոնանում համայնքը և նրա ազդեցիկ անդամները։ Ակնհայտ է, որ իր պոտենցիալով ներկա քաղաքապետը ի վիճակի չէ հասկանալ նման խնդիրներ, իսկ եկեղեցու դեմ ծավալվող պայքարը ուղղակի նվազեցնում է եկեղեցու հնարավորությունները՝ մեծ աշխատանք կատարելու։

Ամփոփում

Կան խնդիրներ, որոնք պահանջում են անընդհատություն։ Հարցն այս կամ այն կառավարության հանդեպ վերաբերմունքը չէ։ Ի վերջո հեռանալու է թե այս կառավարությունը, թե հաջորդը։ Մեծ պրոբլեմ առաջանում է այն ժամանակ, երբ կառավարությունը չի հասկանում խնդիրը։ Եթե այլ ոլորտներում կառավարության անգործությունը ստեղծում է ժամանակավոր և վերականգնվող դժվարություններ, ապա այլ պետություններում հայ համայնքների հետ աշխատանքի տապալումը դասվում է անդառնալի կորուստների շարքին։ Դա զգալի ծանր կորուստ է»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:39 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. Ընկերությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել տարածքում. «Լիդիանի»- հայտարարությունը
19:43 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանը պետք է հայրենիք դարձնենք նաև արաբների ու ասորիների համար». Զարեհ Սինանյան
21:54 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍԻրականում իմ միջամտությամբ կանխվել է հանցագործություն. Վահե Էնֆիաջյանը՝ մամուլում տարածվող տեղեկատվությյան վերաբերյալ
20:52 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյա՛ն Նիկոլ, հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի փառահեղ պատմությունը ջնջողին ջնջելո՛ւ ենք. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
01:31 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին. Արմեն Գևորգյան
22:44 04/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
20:49 03/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
21:10 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները
00:11 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն. ՀԱՀ
23:04 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍԽիստ մոտեցում ցուցաբերել Լիդիան Արմենիա կազմակերպության գործունեությանը. «Ամուլսար» նախաձեռնության հայտարարությունը

Արխիվ

[]