Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:58 Դեսպան Քվինը մասնակցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառման բացմանը 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   14:23 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին 04/16/2024   14:22 Այրվում է Կոպենհագենի հնագույն շենքերից մեկը, որը 400 տարվա պատմություն ունի 04/16/2024   14:10 Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   13:59 Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը 04/16/2024   13:55 Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այն թեզը, որ դուք հանդիսացել եք ԼՂ-ի կապիտուլյացիոն կոալիցիա. Քպականը՝ ընդդիմությանը 04/16/2024   13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան 04/16/2024   13:49 Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան 04/16/2024   13:41 ԱՄՆ-ից նշում են՝ որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ 04/16/2024   13:41 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 04/16/2024   13:36 ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   13:27 Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, խնդրում եմ չտարածել այն թեզերը, որոնք վնասելու են ՀՀ շահերը. Բաքոյան 04/16/2024   13:24 Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի 04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:36 Ամիսներ շարունակ լուռ նստած հանդուրժում եմ ձեր բարբաջանքները. ավագանու ՔՊ-ական անդամը՝ ընդդիմադիրներին 04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»

Եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը՝ այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ. Փաշինյանն այստեղ ևս սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ. «Այլընտրանքային նախագծեր» 08/10/2020   21:33  |  ԼՐԱՀՈՍ

Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին. դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 
«Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին։ Դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։

Գրագետ աշխատանք՝ ուժեղ Ջավախք

Վրաստանի տարածքում երկու հայկական գյուղերի, խմբավորումների «սումգաիթյան ոճի» բախումներն առաջին հերթին վկայում են առկա՝ խոր միջնադարյան բարքերի և վերահսկողության-կառավարելիության բացակայության մասին։ Վրաց պետության իրավապահների տեսակետից՝ դա քրեական միջադեպ է, և այդ պետությունն այսօր ունի բոլոր հնարավորությունները կոշտ մեթոդներով կարգ ու կանոն հաստատելու համար, եթե ունենա նման ցանկություն։

Վրացական պետության հեռանկարային շահի տեսակետից ներհայկական վանդալիզմը գուցեև վատ չէ։ Այն հայաբնակ շրջանները կդարձնի ավելի թույլ, ավելի բզկտված, ավելի կառավարելի։

90-ականներից Հայաստանում շատ հստակ էր գիտակցումը, որ ուժեղ Հայաստանը և ամենօրյա նպատակային աշխատանքը շատ կարևոր են Ջավախքում միասնականության և հայկականության գործոնի համար։ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը և աշխատանքն այս հարցում ունեցան կարևոր նշանակություն։

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք այս ուղղությամբ աշխատանքը ստացավ ինստիտուցիոնալ բնույթ, դրվում էին ավելի երկարաժամկետ խնդիրներ, ձևավորվեցին կազմակերպչական կոորդինացիոն լուրջ համակարգեր։ Կառավարման համակարգում կար բարձրաստիճան պաշտոնյա, որը տիրապետում էր հարցի բոլոր նրբություններին և համակարգում էր գրեթե բոլոր կապերը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դրա բնույթը. այն չէր պարունակում հակավրացական որևէ տարր, այն ուղղակի բացառում էր հակավրացականությունը։ Այդ համակարգն ապահովում էր հայաբնակ տարածքներում հայապահպանություն, աշխատանքների որոշակի համակարգվածություն։ Սրանով մեծանում էր հայկական գործոնի դերը և, փոխադարձ շահերի հարգմամբ՝ Վրաստանի իշխանությունների հետ, անկախ այդ երկրում զարգացումներից, միշտ հնարավոր էր լինում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։

Ս. Սարգսյանը, հասկանալով հանդերձ խնդիրը, որդեգրեց այլ մոտեցում՝ հիմնված կամ պաշտոնական Երևանի և Թբիլիսիի ուղիղ հարաբերությունների վրա, կամ՝ այլ տիպի և որակի անձանց։

Վարչապետ Փաշինյանը, ինչպես շատ հարցերում, այստեղ նույնպես սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ։ Օբյեկտիվորեն՝ նա կարող է և տեղյակ չլիներ, թե ինչ համակարգերի, անհատների և շրջանակների հետ և միջոցով է աշխատել Հայաստանը Ջավախքում, և ինչու է աշխատել. նրա շրջապատում արդեն չկա մարդ, որ դրանից տեղյակ լինի, իսկ սփյուռքի հանձնակատարը դժվար թե հստակ իմանա Ջավախքի աշխարհագրական դիրքը։

Բայց սա բացառիկ կարևորության հարց է, որովհետև, եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը, ապա այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ, միասնականության խաթարում, ինչին Վրաստանի իշխանությունները կարող են առանձնապես դեմ չլինել։ Եվս մեկ անգամ արժե ընդգծել. Հայաստանի «ներկայությունը» Ջավախքում որևէ կերպ վրացական պետության դեմ չէ. հակառակը, ճիշտ օրակարգը և աշխատանքի ճիշտ խողովակները բերում են հայ-վրացական ավելի արդյունավետ հարաբերությունների։

Իսկ քանի դեռ Հայաստանը բացակա է, իրավիճակի ընդհանուր վերահսկողությունը, ներքին խմորումների վերահսկողությունը դառնում են դժվար, հայկականության գործոնի մակադակը դառնում է շատ կասկածելի։ Միամտություն է կարծել, թե նախօրեի միջադեպը եզակի է, և այդ տարածաշրջանում միշտ ամեն ինչ հանգիստ է եղել։ Բացարձակ ոչ. եղել են շատ ավելի սուր և շատ ավելի պայթյունավտանգ դրվագներ՝ կապված թե կենցաղային հարցերի, թե սահմանային անցակետերի, թե ընտրությունների, թե ավելի գլոբալ՝ ռուսական ռազմաբազայի հետ առնչվող, թե բանտի կառուցման հետ և այլն, և այլն... Բայց, երբ Հայաստանը ունեցել երևացող և չերևացող աշխատանքի խողովակներ, հնարավոր է եղել խուսափել վատագույն սցենարներից և հարթել հարցերը՝ նախքան պայթյունը։

Ուժեղ Հայաստան՝ ազդեցիկ համայնքներ

90-ականների սկզբից հետխորհրդային տարածքի պետություններում սկսեցին արագ ձևավորվել հայ համայնքները։ Արտագաղթի առաջին մեծ ալիքի արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող հայ համայնքները դարձան ավելի մեծաթիվ։ Սկսվեց դրանց իրավական կարգավիճակի, ղեկավար մարմինների ձևավորումը։ Առավել հաջողակ մեր հայրենակիցները ձգտում էին ղեկավարել համայնքային կառույցները և հաճախ մեծ օգուտ էին տալիս տեղի հայ բնակչությանը։ իսկ իրավական կարգավիճակը նրանց հետաքրքիր էր այդ պետություններում, մարզերում, քաղաքներում գործոն դառնալու համար։ Համայնքի ղեկավարի կարգավիճակն ավելի հեշտ էր բացում տեղական պաշտոնյաների դռները՝ համայնքի և սեփական բիզնես հետաքրքրությունների համար։

Սկսած 90-ականներից՝ շատ երկար ժամանակ ձևավորվել էին բոլոր կողմերի համար բացառիկ շահավետ հարաբերություններ. Հայաստանը տարբեր խողովակներով և տարբեր մակարդակներով մշտապես առկա էր համայնքների կյանքում, համայնքի ղեկավարությունը սովորաբար լավ հարաբերություններ էր ունենում Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների միջոցով կարողանում էին լավ հարաբերություններ հաստատել նահանգապետերի, քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ։ Եվ այս բազմակողմ հարաբերությունների արդյունքում շահում էին բոլորը, քանի որ ցանկացած հարց լուծվում էր արագ և վստահության հիմքի վրա։

Իսկ հարցերի քանակը և որակը բազմազան է և դա մեծապես պայմանավորում է համայնքի շահերը։ Հենց այդ հարաբերությունների շնորհիվ օրինակ Ռուսաստանի բազմաթիվ հայ համայնքներ լավագույն կերպով են լուծել հայապահպանության, լեզվի,մշակույթի, հայկական դպրոցների և շատ այլ հարցեր։

Մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել Հայաստանի և հայ համայնքների հետ կապը։ Դա ամենօրյա աշխատանք է։ Դա գործընկերների հետ վստահության և հարգանքի վրա հիմնված աշխատանք է։

Ցավով պետք է արձանագրվի, որ վերջին մի քանի տարում այդ աշխատանքները գրեթե տապալված են։ Դարձյալ չարաբաստիկ զրո կետը։ Դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ գործ չկա։ Եվս մեկ այդպիսի անգործունյա փուլ և մենք կկորցնենք շատ մեծ ռեսուրս։

Կա տպավորություն, որ Փաշինյանը տեղյակ չէ այդ գործի նրբություններից և, դարձյալ, իր  շրջապատում չունի մարդիկ, որոնք կհուշեն։

Ի դեպ, տեղերում հայ համայնքների և տեղական իշխանությունների հարաբերությունները շատ զգայուն են առաջին դեմքերի հարաբերությունների հանդեպ։ Եթե Ռուսաստանի որևէ նահանգապետ, քաղաքապետ հասկացավ, որ իր երկրի նախագահը Հայաստանի ղեկավարի հետ ունի կամ չունի լավ հարաբերություններ, նույնը նա պրոյեկտելու է համայնքի վրա։

Օրեր առաջ լուր տարածվեց, որ Մոսկվայի հայ համայնքի ղեկավար ներկայացող անձը հայկական եկեղեցում ծեծի է ենթարկել մեկ այլ գործարարի։ Արդեն հասնում ենք դրան։

Եթե Հայաստանը, որպես պետություն, ներկա չլինի իր համայնքներում, ապա դրանք շատ արագ, միտումնավոր կամ ինքնահոսով, թուլանալու են։ Անձնական հավակնությունների պատճառով ստեղծվելու են զուգահեռ կառույցներ, որոնք ներքին պառակտում և անձնական շահեր են հետապնդելու։ Եվ որոնց հետ աշխատելու են այլ պետությունների իշխանություններ և այլ ծառայություններ։

Ի դեպ, ժամանակին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հետ աշխատանքի և բարձր վստահության հարաբերություններ էր ձևավորել Երևանի քաղաքապետարանը, գործում էր ՀՀ այլ քաղաքների և տարբեր պետությունների հայաշատ քաղաքների միջև բարեկամական կապերի համակարգը, հայ համայնքների կայացման և միասնականության հարցում բացառիկ դեր ուներ և ունի հայ առաքելական եկեղեցին, որի շուրջ են առ այսօր կենտրոնանում համայնքը և նրա ազդեցիկ անդամները։ Ակնհայտ է, որ իր պոտենցիալով ներկա քաղաքապետը ի վիճակի չէ հասկանալ նման խնդիրներ, իսկ եկեղեցու դեմ ծավալվող պայքարը ուղղակի նվազեցնում է եկեղեցու հնարավորությունները՝ մեծ աշխատանք կատարելու։

Ամփոփում

Կան խնդիրներ, որոնք պահանջում են անընդհատություն։ Հարցն այս կամ այն կառավարության հանդեպ վերաբերմունքը չէ։ Ի վերջո հեռանալու է թե այս կառավարությունը, թե հաջորդը։ Մեծ պրոբլեմ առաջանում է այն ժամանակ, երբ կառավարությունը չի հասկանում խնդիրը։ Եթե այլ ոլորտներում կառավարության անգործությունը ստեղծում է ժամանակավոր և վերականգնվող դժվարություններ, ապա այլ պետություններում հայ համայնքների հետ աշխատանքի տապալումը դասվում է անդառնալի կորուստների շարքին։ Դա զգալի ծանր կորուստ է»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:39 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. Ընկերությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել տարածքում. «Լիդիանի»- հայտարարությունը
19:43 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանը պետք է հայրենիք դարձնենք նաև արաբների ու ասորիների համար». Զարեհ Սինանյան
21:54 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍԻրականում իմ միջամտությամբ կանխվել է հանցագործություն. Վահե Էնֆիաջյանը՝ մամուլում տարածվող տեղեկատվությյան վերաբերյալ
20:52 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյա՛ն Նիկոլ, հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի փառահեղ պատմությունը ջնջողին ջնջելո՛ւ ենք. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
01:31 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին. Արմեն Գևորգյան
22:44 04/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
20:49 03/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
21:10 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները
00:11 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն. ՀԱՀ
23:04 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍԽիստ մոտեցում ցուցաբերել Լիդիան Արմենիա կազմակերպության գործունեությանը. «Ամուլսար» նախաձեռնության հայտարարությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]