Թեմաներ
Կիրակի 09 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/27/2020   20:36 Ամերիկյան պետությունների կազմակերպությունում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը 09/27/2020   20:31 Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության հողի վրա դիտավորությամբ կատարված հանցագործությունների մասին. ՀՀ դատախազություն 09/27/2020   20:31 ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուների և ավիացիոն մասնագետների համատեղ հայտարարությունը 09/27/2020   20:27 Գայանե Աբրահամյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը 09/27/2020   20:24 ԲՀԿ 400 երիտասարդներ կամավորագրվել են. հայտարարություն 09/27/2020   20:21 Պետք է շտապ սկսել Արցախի Հանրապետությունը ՀՀ կողմից ճանաչելու գործընթացը. Հրանտ Բագրատյան 09/27/2020   20:11 Գործ ունենք խորը նախապատրաստված հարձակման հետ, և դա մի քայլանոց հարձակում չէ. վարչապետ 09/27/2020   20:10 Ադրբեջանական հաքերների կողմից հարձակման թիրախ են դարձել հայաստանյան մի շարք լրատվական կայքեր 09/27/2020   20:03 ՆԱՏՕ - ն կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում 09/27/2020   19:52 Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք. Արծրուն Հովհաննիսյան 09/27/2020   19:47 Դրված է հայ ժողովրդի գոյության հարցը և մենք չունենք ընտրություն․ պետք է կռվել, որ հայ ժողովուրդը շարունակի մոլորակի վրա իր գոյությունը․ Արարատ Միրզոյան 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո 09/27/2020   19:34 Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստները. տեսանյութ 09/27/2020   19:29 Սա մեր վերջին կռիվն է.Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք․Միքայելյան 09/27/2020   19:27 Ավելի քան 50 բնակավայր հրետակոծվել է, նրանց թվում՝ Ստեփանակերտը, Շուշին. ԱՀ ՄԻՊ 09/27/2020   19:19 Ադրբեջանի կողմից մահաբեր ագրեսիա է՝ էթնիկ բնաջնջման փորձով. Մակունց 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/27/2020   19:12 Յուրի Խաչատուրով. Առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ գլխավոր զինկոմիսարիատ․ 168.am 09/27/2020   19:10 Թշնամին պետք է հասկանա, որ ջախջախիչ պարտություն է տանելու, անկախ նրանից, որ նրան սատարում է Թուրքիան․ Էնֆիաջյան 09/27/2020   19:06 Մենք հետ քայլի տեղ չունենք. Նաիրա Զոհրաբյան 09/27/2020   18:55 «Որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման». Արայիկ Հարությունյան 09/27/2020   18:49 Իրանի ԱԳՆ-ն Բաքվին եւ Երեւանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել 09/27/2020   18:49 Հայկական կողմը խոցել է հակառակորդի 20 ԱԹՍ, 30 տանկ. Արթուր Սարգսյան 09/27/2020   18:43 «Հիմա ես ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու աշխատանքներով եմ զբաղված».Գևորգ Կոստանյանը ցանկանում է անհապաղ վերադառնալ Հայաստան 09/27/2020   18:36 14 կուսակցությունների հայտարարությունը 09/27/2020   18:36 Արդյո՞ք մեր օրակարգում կա ԱՀ անկախության ճանաչման հարցը. Մարուքյանը՝ Փաշինյանին 09/27/2020   18:33 Եթե ես հիմա ասեմ, թե ինչ ուղղություններով վտանգ կա, նշանակում է բացահայտեմ հետախուզական տեղեկությունը, որին մենք տիրապետում ենք․ Նիկոլ Փաշինյան 09/27/2020   18:32 «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար». համազգային դրամահավաք-արշավ 09/27/2020   18:28 Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   18:19 Կին, ծեր և երեխա սպանող Ադրբեջանի նախապայմանները չեն կարող լինել ուղենիշ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Ուրիխանյան 09/27/2020   18:09 Այսօր եկել եմ ասելու՝ պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան 09/27/2020   18:04 Հաշվի առնելով Վայոց ձորի սահմանամերձ լինելու փաստը, հարկ եմ համարում նշել, որ մեր մարզի սահմաններում իրավիճակը վերահսկելի է և կայուն. Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան 09/27/2020   18:01 Քաղաքացիական բնակչության թիրախավորումը հանգեցնում է մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործությունների. Սիրանուշ Սահակյան 09/27/2020   17:55 Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Հովհաննիսյան 09/27/2020   17:51 Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները. Հովհաննիսյան 09/27/2020   17:47 Հանրության շրջանում Խուճապային տրամադրությունների ստեղծումը հանցագործություն է. ԱԱԾ 09/27/2020   17:46 Մոսկվայից Հայաստան չվերթների բացակայության մասին սոցցանցերում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Դեսպանատուն 09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/27/2020   17:45 ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ. ԱԳՆ խոսնակ 09/27/2020   17:33 Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. Հունան Պողոսյան 09/27/2020   17:23 Վրաստանը պատրաստակամություն է հայտնել՝ ցանկացած ձեւով նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը եւ խաղաղությանը 09/27/2020   17:21 Արյունաբանական կենտրոնի մոտ հերթեր են գոյացել. Բնակչությունը շտապում է արյուն հանձնելու 09/27/2020   17:15 ԱԺ պատգամավորները միջազգային գործընկերներին ներկայացնում են արդբեջանական ագրեսիան և խաղաղ բնակավայրերի թիրախավորումը. Արարատ Միրզոյան 09/27/2020   17:10 Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ. Ռոբերտ Քոչարյան 09/27/2020   17:07 Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին գնալ լարվածության թուլացմանը և բանակցությունների 09/27/2020   17:03 Ադրբեջանը կարծես թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ է կիրառում 09/27/2020   16:57 Աննա Հակոբյանը Ստեփանակերտում այցելել է վիրավորներին 09/27/2020   16:54 Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին․ վարչապետ 09/27/2020   16:52 ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայրենակիցներին խնդրում է չենթարկվել Ադրբեջանի սադրանքներին
09/25/2020   22:46 Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/27/2020   15:56 Հայ կամավորները մարտական են տրամադրված 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/27/2020   11:06 Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր. մեկ կին ու մեկ երեխա. ՊՆ 09/27/2020   09:00 Հակառակորդը շփման գծում հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ. Ջամալ Հարությունյան 09/27/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ 09/27/2020   10:53 Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել. Աբրահամյան 09/27/2020   12:43 Հայաստանում հայտարարվել է զորահավաք. Փաշինյան 09/27/2020   09:28 Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը 09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   13:25 ՊԲ. ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ 09/27/2020   09:11 Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ 09/27/2020   10:29 Արցախն ունի քաղաքացիական զոհեր. ՄԻՊ 09/27/2020   09:35 Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Ա. Հովհաննիսյան 09/27/2020   15:10 Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր. ՀՀ ՊՆ 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո

«Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:34  |  Հարցազրույց

Նախօրեին համացանցում տեսանյութ տարածվեց մոսկվայաբնակ  հայ գործարար Սարիբեկ Գևորգյանի մասնակցությամբ, որտեղ, իբր, գործարարը Մոսկվայի հայ համայնքի գրասենյակի ղեկավարից ներողություն էր խնդրում՝ համայնքի բնակիչների  հուզական աշխարհի վրա բացասական ներգործություն ունենալու   համար։  Տեսանյութում ներկա էին նաև այլ մարդիկ, այդ թվում նաև՝  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը։  

Պարզելու, թե  ի՞նչպես է Սարիբեկ Գևորգյանը  բացասական ազդեցություն ունեցել հայ համայնքի բնակիչների վրա՝ «Փաստինֆո»-ն զրուցել է գործարարի հետ։ Արդյունքում պարզվեց, որ նրան մեղադրում են Մոսկվայում  հայ- ադրբեջանական վերջին փողոցային բախումների ընթացքում  հայ առաքելական եկեղեցու  բակում հավաքվելու և համայնքի բնակիչների հետ եկեղեցում Տերունական աղոթք կարդալու մեջ։

- Պարոն Սարիբեկյան, ինչի՞ց  և ի՞նչ պատճաբանություններով են ձեր հասցեին  մեղադրանքներ հնչեցվում։ 

-  Դուք, հավանաբար, հիշում եք ծիրանի պատմությունը, երբ Հայաստանից  ներմուծված ծիրանով բեռնված  բեռնատարները ադրբեջանական որոշակի ուժերի ճնշմամբ դուրս բերվեցին Մոսկվայի «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, որը  պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարների։ Դրանից անմիջապես հետո բեռնատարները բերվեցին մեզ մոտ՝ «Մետաքսի ճանապարհ» կոչվող հայկական առևտրի կենտրոն (հեղ. «Մետաքսի ճանապարհ» առևտրի կենտրոնը պատկանում է գործարար Սարիբեկ Գևորգյանին), որտեղ մինչ այսօր առանց  որևէ վարձավճարի իրացվում են Հայաստանից ներմուծվող ծիրանները։ Ստացվեց այնպես, որ հայերի և հայկական ապրանքատեսակի նկատմամբ ցուցաբերված այդօրինակ անթույլատրելի և ագրեսիվ վերաբերմունքից հետո «Մետաքսի ճանապարհ» առևտրի կենտրոնի առաջ ծիրանով բեռնված բեռնատարների մի մեծ կույտ գոյացավ։ Մարդիկ՝ անակնկալի եկած չգիտեին, թե  ի՞նչ պիտի  անեին։ Բոլորով միասին,  այդ թվում նաև հայկական համայնքի բնակիչների հետ,  միասնաբար կանգնեցինք վարորդների կողքին՝ ներմուծված ծիրանն իրացնելու նպատակով,  որովհետև մթերքը փչանալու և պիտանելիությունից զրկվելու խնդիր ուներ։ Սա նաև պատվի հարց էր՝ ադրբեջանցիներին ցույց տալու համար,  որ այստեղ կա միախումբ  հայկական համայնք և, որը պատրաստ է լիովին սատար կանգնել խնդիրների առաջ հայտնված մեր հայրենակիցներին։ Ի դեպ, պետք է նշեմ, որ Հայաստանից ներմուծված  ծիրաններն իրացվեցին ոչ միայն մեզ մոտ՝ «Մետաքսի ճանապարհ»-ում, այլ նաև դրանց մի զգալի հատված մեկնեց Բուխտա, որտեղ նույնպես գյուղմթերքը  հաջողությամբ սպառում գրանցեց։ Մինչև այսօր «Մետաքսի ճանապարհ»-ում  Երևանից  ծիրանով բեռնված բեռնատարներ են գալիս և առանց վարձավճարի իրացնում իրենց ապրանքը։

- Ուրեմն, ի՞նչն էր խնդիրը։

-         Խնդիրները ծագեցին դրանից անմիջապես հետո, երբ  Մոսկվայում սկիզբ առավ այն քաոսը, որի մասին բոլորս տեղյակ ենք՝ զանգվածային հարձակումներ հայերի և հայերին պատկանող գույքի վրա։ Առավոտյան գնում եմ աշխատանքի և դեռ տեղ չհասած,  ինձ ասում են, որ աշխատավայրիս մոտ մեծ թվով հայեր են հավաքվել  ու սպասում են ինձ։ Հասա այնտեղ,  մոտ 700- 800  մարդ էր հավաքվել, բոլորն ուզում էին  հասկանալ՝ ի՞նչ է կատարվում հայերի հետ, հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ և ի՞նչ պետք է անել այս իրավիճակում՝ երբ տեղի ադրբեջանցիները զանգվածաբար հարձակվում են հայերի վրա, ծեծ ու ջարդ կազմակերպում, փորձում վնասել հայերին ու նրանց պատկանող գույքը։

-  Ի՞նչ որոշում ընդունվեց։

-   Ինչպես միշտ է ընդունված եղել հայերի մոտ, ես էլ առաջարկեցի հավաքվածներին միասին գնալ Մոսկվայի հայկական եկեղեցու բակ և միասին  փորձենք տեղում հասկանալ մեր հետագա քայլերն ու դիրքորոշումը։ Կարծեմ միշտ է այդպես եղել՝ հայերը միշտ են համախմբվել  եկեղեցու  շուրջ և փորձել միասնական մի  հայտարարի գալ։ Մինչ կհասնեինք այնտեղ, մեզանից մի քանի հոգու մասնակցությամբ հանդիպում ունեցանք նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի հետ, քննարկեցինք ստեղծված իրավիճակը։ Դեսպանի հետ մեր ունեցած հանդիպման տեսագրությունն առկա է։ Մենք նրա հետ  քննարկեցինք իրավիճակը, ասացինք, որ պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի ազգամիջյան այս ագրեսիվ բախումները դադարեն և հայերին հանգիստ թողնեն։ Դեսպանը հայտնեց իր անմիջական աջակցությունը, ասաց, որ իրենք էլ հիմա զբաղված են հենց այդ խնդրի լուծման շուրջ միջոցների ձեռնարկմամբ և պատրաստ են շնորհակալությամբ սեղմել այն մարդկանց ձեռքը, ովքեր ստեղծված խնդրի շուրջ գործուն քայլեր կիրականացնեն ու երկկողմանի ծեծուջարդը կկանգնի։ Ես դեսպանին հավաստիացրի, որ ի զորու ենք լուծել այդ խնդիրը, որպեսզի ազգամիջյան ծեծուջարդը կանգ առնի։ Շատ արագ  մի քանի հանդիպումներ ունեցա ռուսաստանաբնակ հակառակ թևի ներկայացուցիչներից մի քանիսի հետ։ Չեմ կարող  և չեմ ցանկանում անուններ բարձրաձայնել, նաև ասել, թե ի՞նչ  տեսակի քննարկումներ էին դրանք, բայց այդ հանդիպումների արդյունքում ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքը բացառվեց։ Տեղի ադրբեջանցիների հարձակումներն ու ագրեսիվ վարքը  հայերի նկատմամբ կանգ առավ։ Կարծում եմ բոլորն  ականատեսն եղան, որ ինչ -որ պահից այդ բախումները շատ արագ դադարեցին։ Դրանից  հետո մենք գնացինք միանալու  մոսկվայաբնակ հայերի մեծ խմբին, ովքեր եկեղեցու բակում մեզ էին սպասում։  Եկեղեցում բոլորով միասին տերունական աղոթք բարձրացրինք առ Աստված, խնդրեցինք Աստծո բարեգթությունը։ Այս ամենից հետո ինձ համար անհասկանալի պատճառներով ես  հրավիրվում եմ  առաջնորդարան։ Ինձ ասել էին, որ այնտեղ ես հանդիպում պետք է ունենամ Եզրաս սրբազանի հետ, բայց պարզվեց, որ  հանդիպումը միայն նրա հետ չէր, այլ  մի քանի այլ մարդկանց  մասնակցությամբ  նույնպես։  Մեր միջև խոսակցություն  տեղի ունեցավ, որի մոնտաժված տեսագրությունը հայտնվել է համացանցում՝ իբր ես ներողություն եմ խնդրում ինձ մեղադրանքներ ներկայացնող և  իմ նկատմամբ հավակնություններ ներկայացնող մարդկանցից։

- Ի՞նչ հավակնությունների մասին էր խոսք գնում։  

-   Գուցե անհավատալի թվա, բայց ինձ ասեցին, որ առաջին հերթին շատ մեծ սխալ եք թույլ տվել, որ հավաքվել եք եկեղեցում, հետո, որ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք ենք կարդացել,  իբր դրանով ես խաղացել եմ մարդկանց զգացմունքների հետ, դրդել եմ նրանց հուզական քայլերի ու  իբր թե սխալ աղոթք ենք կարդացել։ Այդ երբվանի՞ց է Տերունական աղոթքը սխալ համարվում և  խաղում մարդկանց զգացմունքների հետ կամ դրդում նրանց անհասկանալի քայլերի։ Հակառակը, Տերունական աղոթքն առ Աստված են բարձրացնում այն ժամանակ, երբ պետք է հանդարտեցնել հույզերը և  խաղաղեցնել ինչ – ինչ պատճառներով մարդկանց ներսում  գլուխ բարձրացրած ներքին վրդովմունքը։

-  Իսկապես անհավատալի մեղադրանք է՝ մարդուն դատապարտել Մայր եկեղեցում Տերունական աղոթք կարդալու  մեջ, ընդ որում՝ համենայն դեպս,  համացանցում տարածված հայտնի տեսանյութի մեջ հանդիպմանը ներկա սրբազանը կարծես լուռ էր։ Պարոն Գևորգյան, գուցե ա՞յլ խորքային պատճառներ կան, որոնց մասին դուք չեք ցանկանում  խոսել։

-  Կասեմ միայն  հետևյալը՝ ես շատ լավ եմ հասկանում, թե ուր է տանում ինձ, այսպես ասած,  նվաստացնել ցանկացողների թելը։  Բոլոր նրանց, ովքեր մեղադրանքներ են ներկայացնում իմ հասցեին, ինչպես նաև՝ նրանց  հետևում կանգնածներին, ուզում եմ տեղյակ պահել, որ այսուհետ նույնպես ևս չեմ դադարելու առաջին իսկ  անհրաժեշտության դեպքում օգնության դեպքում ձեռք մեկնել իմ հայրենակիցներին՝ կլինեն նրանք  Մոսկվայում, թե մեկ այլ տեղում։ Սա ինձ համար սկզբունքի հարց է, միշտ է այդպես եղել ու երբեք այլ կերպ չի լինելու։ Անդրադառնալով համացանցում տարածված հայտնի տեսանյութին՝ եթե կարծում են, որ առանց ինձ  տեղյակ  պահելու կարող են ինձ տեսանկարահանել և արդյունքում ինչ -որ մոնտաժված տեսանյութ տարածելով նվաստացնել կամ վարկաբեկել ինձ, ապա սխալվում են։ Եվ վերջում, չեմ զլանա նորից կրկնել այն, ինչ ասել եմ այդ հանդիպման ընթացքում, մինչև վերջ և շատ ուշադիր նրանց լսելուց հետո, ավելացնելով նաև իրենց կողմից մոնտաժի ենթարկված իմ խոսքերը, որ հետևյալն է եղել՝ եթե  ես որևէ  սխալ բան եմ արել եկեղեցում՝ Աստծո տան մեջ,  ապա պատրաստ եմ դրա համար ներողություն խնդրել, բայց բացատրեք ինձ, որ իմանամ, թե ինչո՞ւմ է եղել իմ սխալը, որի  պատասխանը ես այդպես էլ չլսեցի այդտեղ հավաքված և ինձ Տերունական աղոթք անելու մեջ մեղադրանքներ ներկայացնողներից որևէ մեկից։ Իսկ ի՞նչ եմ արել ես՝  առանց վարանելու տեր եմ կանգնել  շուկաներից հանված  հայկական բեռնատարներին, որից հետո  իմ անմիջական վերահսկողությամբ  ռեալիզացվել է  այդ բեռնատարներում եղած ամբողջ ապրանքը։ Երկրորդ՝ ես ոչ մի վայրկյան չեմ հապաղել համապատասխան քայլեր ձեռնարկել, երբ Մոսկվայում ծեծի էին ենթարկում մեր հայրենակիցներին։  

 

Զրուցեց Նվարդ Մանվելյանը
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:39 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան
21:10 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան
22:12 06/08/2020  |  Միջազգային լրահոսՈւկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է սկսել ԱԳՆ-ի աշխատակցի գործողությունների մասով
23:35 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
17:41 01/08/2020  |  Հարցազրույց«Թուրքիային թվում է, թե մոտ է պանթուրքիզմի երազանքն իրականություն դարձնելու ժամանակը».Արկադի Տեր- Թադևոսյան
13:48 01/08/2020«Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ անմիջապես շփումներ չեմ ունեցել պարզ պատճառներով» Զոհրաբ Մնացականյան
13:26 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍպորտի է վերածվում, թե ով ում ինչպես է աջակցում. ԱԳ նախարար
00:42 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
23:54 31/07/2020  |  ԼՐԱՀՈՍԹուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու». Արտակ Զաքարյան
22:36 31/07/2020Ես անհանգիստ եմ նաև իմ և իմ ընտանիքի անվտանգության համար. Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումից տուժած քաղաքացի (տեսանյութ)

Արխիվ

[]