ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը չի կարողանում որևէ բացատրություն տալ՝ օրինակա՞ն է արդյոք ընկերության շրջափակումը, թե ոչ. Իրավաբանը՝ կառավարության կրավորական կեցվածքի մասին 08/07/2020 14:27 | ԼՐԱՀՈՍ
Ամուլսարի հանքի շուրջ օրեր շարունակվող լարված մթնոլորտը չի դադարում։ «Լիդիանը» հայտարարեց, որ իր տարածքից հեռացրել է այնտեղ ապօրինի գտնվող երկու վագոն-տնակները՝ դրանց փոխարեն տեղադրելով իրենցը, ինչից հետո ակտիվիստներն սկսեցին բողոքի ակցիաները։
Չնայած պարետի որոշմամբ արգելվում են ակցիաների անցկացումը, բայց Ամուլսարում դրանք արդեն 4-րդ օրն է, որ տեղի են ունենում, իսկ իշխանությունները լռություն են պահպանում՝ ձեռնպահ մնալով գնահատական տալ, թե, ի վերջո, որ կողմն է ճիշտ։
Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ի հետ զրույցում իրավաբան Ինգա Սաֆարյանն ընդգծում է՝ այս պահին Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման բանալին կարծես թե հստակ է. «Երկիրը գտնվում է համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմում, իսկ այսպիսի պայմաններում հավաքներ անցկացնել չի թույլատրվում։ Հետևաբար, մարդկային կուտակումներ այնտեղ պետք է բացառել, որովհետև այն ինչ կատարվում է այս պահին Ամուլսարի տարածքում, հավաք է։ Եթե օրենքը գործում է մի խումբ մարդկանց համար, ապա դա սխալ է, օրենքի առաջ հավասար են բոլորը»։
Անդրադառնալով հարցի իրավական կողմին Ինգա Սաֆարյանը զարմանքով նկատում է.«Ես չեմ կարող մեկնաբանել մի իրավիճակ, որն ինձ համար իսկզբանե տարակուսանք է առաջացրել։ Եթե «Լիդիան Արմենիա» ընկերությունն ունի բոլոր իրավունքներն աշխատելու և գործունեություն ծավալելու համար, այսինքն՝ համապատասխան միջոցներ է ձեռնարկել, օրենքով թույլտվություն է ստացել, բավական մեծ չափերի հասնող գումարներ է ներդրել, ապա իրավական առումով անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ պետությունը չի կարողանում որևէ բացատրություն տալ՝ օրինակա՞ն է արդյոք այդ շրջափակումը, թե ոչ, կամ ինչո՞ւ է խոչընդոտվում այդ ընկերության աշխատելու իրավունքը և այլն։ Սա, մեղմ ասած, տարօրինակ իրավիճակ է, եթե ընկերությունն օրենքով սահմանված կարգով բոլոր տեսակի թույլտվությունն ունի, ապա որևէ հանգամանք չի կարող խոչընդոտել, իսկ եթե այդպիսիք կան, ինչո՞ւ պետությունն այդ մասին չի բարձրաձայնում»։
«Փաստինֆո»-ի հարցին՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել պետության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում՝ իրավաբանը նկատում է՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող են մի խումբ մարդիկ երկու տարի շարունակ շրջափակման մեջ պահեն տարածքը, հասկանալի էլ չէ, թե որքա՞ն երկար կարող է դեռ տևել այս իրավիճակը և պետությունն այսքանից հետո բացարձակ ոչ մի քայլ չի նախաձեռնում, պետությունն ուղղակի լուռ է, անտարբեր և դիտողի դերում. «Ըստ էության, պետության կողմից արվող որևէ գործողություն ես չեմ տեսնում։ Բայց չէ՞ որ հենց այդ կառավարության և համապատասխան կառույցների օգնությամբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստացել այդ իրավունքն ու թույլտվությունը՝ գործունեություն ծավալել տվյալ տարածքում։ Ստացվում է, որ Կառավարությունը պետք է տեր կանգներ իր կողմից ընդունված որոշումներին, բայց դա արդեն երկար ժամանակ չենք տեսնում։ Կառավարությունը բացահայտ խուսափողական դիրքորոշում է որդեգրել, որը ես ոչ իրավաբան, որ նույնիսկ որպես քաղաքացի որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ»։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ