ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ 08/07/2020 17:54 | Տնտեսություն

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի լուրը ցնցեց ողջ աշխարհը։ Ցեղասպանությունից մազապուրծ հայության համար Լիբանանը եղել է և կա հյուրակալ տուն, որտեղ պահպանվել և զարգացել են արևմտահայերենը և առհասարակ հայ մշակույթի մի ճյուղը։ Հատնանշական է, որ սիրիական պատերազմի հետևանքով հազարավոր սիրիահայեր ևս իրենց ապաստանը գտան Լիբանանում, որը այսօր էլ շարունակում է մնալ աշխարհում ամենահզոր հայկական գաղութներից մեկը։
Անշուշտ, այս արհավիրքի օրերին հայությունը և ողջ աշխարհը պետք է իրենց օգնության ձեռքը մեկնեն Լիբանանին։ Սակայն զուտ օգնություններով Լիբանանի և լիբանանահայության կենսունակությունը հնարավոր չէ վերականգնել, հետևաբար անհրաժեշտ է դիտարկել Լիբանանի սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրեր, որոնք կպահպանեն աշխատատեղերը և լիբանանյան ապրանքների համար կապահովեն իրացման շուկաներ։
2019 թվականի Լիբանանի ՀՆԱ-ն կազմել է 56,9 մլրդ ԱՄՆ դոլար (4 անգամ ավելի մեծ, քան Հայաստանի ՀՆԱ-ն)։ 2019 թվականին Լիբանանի տնտեսությունը գրանցել է 2,3 տոկոս անկում, իսկ Հայաստանի տնտեսությունը աճել է 7,6 տոկոսով։ Լիբանանի ՀՆԱ-ի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն առևտուրը (18%), շինարարությունը (16%), ծառայությունները (16%), տուրիզմը (11%) և գյուղատնտեսությունը (7%): Լիբանանի ընդերքը հարուստ է երկաթի հանքաքարով, կրով, ապակու պատրաստման համար ավազով և այլն։ Արդյունաբերական ապրանքներից առավել մրցունակ են ցեմենտը, կերամիկան, փայտից պատրաստված իրերը, էլեկտրական սարքավորումները և տեքստիլը։
2019 թվականին Լիբանանից արտահանվել է շուրջ 3,6 մլրդ ԱՄՆ դոլար արտադրանք (մարգարիտներ, թանկարժեք քարեր և մետաղներ, էլեկտրական սարքավորումներ, սնունդ, քիմիական նյութեր, մետաղական սարքավորումներ և այլն), այդ թվում՝ դեպի Հայաստան արտահանումը կազմել է 1,49 մլն ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լիբանան ներկրվել է 19,6 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք (հանքանյութեր, քիմիական արտադրանք, էլեկտրական սարքավորումներ, սնունդ մարդատար ավտոմեքենաներ և այլն), այդ թվում՝ Հայաստանից ներկրումը կազմել է 0,55 մլն ԱՄՆ դոլար։
Նախատեսվում է, որ 2020 թվականին Լիբանանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 161,82 տոկոսը, այսինքն՝ շուրջ 92 մլրդ ԱՄՆ դոլար։ Լիբանանի նորընտիր կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեն փակել է 11,4 տոկոս դեֆիցիտով։ 2020 թվականին նախատեսվում է հավաքել 8,8 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ, որ բավարար չի լինի պետական աշխատավարձերը, կենսաթոշականներն և նպաստները վճարելու համար։
Վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանի ֆինանսական համակարգում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, լիբանանյան արժույթը (ոսկին) ավելի քան 80 տոկոսով արժեզրկվել է, ինչի արդյունքում ներկրվող ապրանքների գները թռիչքաձև աճել են։ Ակնհայտ է, որ Լիբանանը գտնվում էր ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի մեջ, և տարեսկզբից լայն տարածում ունեցող համավարկը ավելի է վատթարացրել ստեղծված վիճակը։
Բեյրութում այս պայթյունի տնտեսական հետևանքներ դեռևս չեն գույքագրվել և գնահատվել, այնուհանդերձ սա ևս հսկայական ազդեցություն կթողնի երկրի տնտեսության վրա։ Հատկապես մեծ կորուստներ կկրեն էլիտար բնակարանաշինությունը, տուրիզմը, ֆինանսական համակարգը, զվարճանքների ոլորտը և այլն։
Արտաքին առևտուրը կարելի է անխափան շարունակել, քանի որ Լիբանանը այլ նավահանգիստներ ունի, որոնք ունեն համապատասխան ենթակառուցվածքներ։
Կարծում եմ՝ Լիբանանի այս ճգնաժամը հնարավոր է համակարգված և արագ լուծել դոնորների միջազգային կոնֆերանսի միջոցով, որի ժամանակ հավաքագրված գումարները կուղղվեն Բեյրութի ենթակառուցվածքների, հիվանդանոցների, դպրոցների և այլ կենսական նշանակության օբյեկտների վերականգման համար։ Միաժամանակ, քայլեր պետք է ձեռնարկել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, երկրները կրճատեն կամ նվազագույն մի քանի տարով սառեցնեն Լիբանանի արտաքին պարտքի մարումները։
Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք կազմակերպված և ազդեցիկ լիբանանյան համայնք, գործարար կապեր, այնուամենայնիվ Հայաստանի և Լիբանանի միջև արտաքին առևտուրը շատ փոքր է․ 2019 թվականին ընդհանուր արտաքին առևտուրը կազմել է 2,04 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստան Լիբանանից ներկրվում են ոսկերչական իրեր, մետաղակոնստրուկցիաներ, բուսական ճարպեր, յուղեր, ադամանդ և այլն, իսկ Հայաստանից Լիբանան արտահանվում են ոչխարներ, ոսկերչական իրեր, լվացող և մաքրող միջոցներ, հյութեր և այլն։ Համեմատության համար նշեմ, որ Թուրքիայի հետ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար։
Պարզ է, որ մեր երկրները, ժողովուրդները բաց են թողել և չեն իրացրել Հայաստան-Լիբանան փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները։ Վստահաբար, կան բազմաթիվ մրցունակ ապրանքներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն կարող են ներկայացնել մեր սպառողների համար, օրինակ՝ Հայաստան ներկրվող թուրքական տեքստիլի կամ ցիտրուսների մի մասը կարող ենք փոխարինել լիբանանյանով։ Վստահ եմ, որ մեկ քաղաքական ուժ կամ մեկ գործարար ի վիճակի չէ նման տնտեսական ծրագրեր մշակել և կյանքի կոչել․ դրա համար անհրաժեշտ է պետական մոտեցում, որին մասնակից կարող են դառնալ բոլոր շահագրգիռ կողմերը Հայաստանի և Լիբանանի կառավարությունների համակարգման ներքո։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/04/2021 10:01 Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ»
- 03/04/2021 09:58 Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին. «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:56 Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»
- 03/04/2021 09:53 Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:51 Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ»
- 03/04/2021 09:49 Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»
- 03/04/2021 09:46 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/04/2021 11:23 Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլի նույնիսկ ամենամոլի երկրպագուներն էլ են շատ լավ հասկանում, որ Նիկոլը խաբեբա է. Վրթանեսյան
- 03/04/2021 10:36 «Իմ քայլ»-ի պատգամավորները վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան
- 03/04/2021 00:31 Իսկ հարցրել եք՝ մենք՝ ծնողներս, ի՞նչ ենք ուզում. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
- 03/03/2021 23:59 Հայ մարդուն դիպուկահարի նշանոցի տակ պահելու հրաման տվողն ու հրաման կատարողն առնվազն թուրք են. Մակինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները