Թեմաներ
Կիրակի 09 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/26/2020   16:43 Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի 2021 թվականին 09/26/2020   16:17 «Վարկս ԷՅ ԷՄ»_ից զանգել ասում էին՝ լավով չես ուզում, վատով կստանանք. վարկառու 09/26/2020   15:40 Ագրեսիվ ու բիրտ մեթոդներով համայնքի ձայնը 2 տարի լռեցրել են. հայտարարություն 09/26/2020   15:25 Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/26/2020   15:06 Ոստիկանությունը խուսափել է քննություն իրականացնել կասկածելի մահվան դեպքերի առթիվ, փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 09/26/2020   14:48 Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. Հայրենիք կուսակցության հայտարարությունը 09/26/2020   14:41 Դատախազությունը նախաձեռնելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց 09/26/2020   14:36 Մարդ կլինի՝ բաժակը կիսով չափ դատարկ կտեսնի․Վեոլա ջրից ասում են, որ ջրամատակարարման ժամերն ավելացրել են, ոչ թե կրճատվել 09/26/2020   14:33 ԱԻՆ-ից ասում են պատշգամբները վթարային են, հենց փլվի, կզանգենք՝ կգանք, կբարձրացնենք․ դժգոհում են բնակիչները 09/26/2020   14:15 Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը 09/26/2020   14:12 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/26/2020   14:07 Ջալալ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը 09/26/2020   13:55 Ծառուկյանի կալանավորումը խլացրեց թշնամու հետ պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքը. Ղազինյան 09/26/2020   13:47 Վանաձորում 31-ամյա կինը տղամարդուց խոշոր չափերի գումար է շորթել՝ սպառնալով տարածել տարբեր տղամարդկանց հետ հարաբերություններ ունենալու վերաբերյալ տեսանյութեր 09/26/2020   13:28 Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ 09/26/2020   13:22 ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ 09/26/2020   13:21 Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան 09/26/2020   13:08 Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ 09/26/2020   13:04 Անտարակույս, Նիկոլ Փաշինյանից՝ հաքքին.ազ-ի հայտնած հայադավ գործողությունները սպասելի են. Մադաթյան 09/26/2020   12:46 Էլինար Վարդանյան. Ըստ էության, այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը 09/26/2020   12:36 Նիկոլ Փաշինյանը փորձում է նման եղանակներով թույլ չտալ, որ բողոքի ակտիվ դրսևորումներ լինեն. քաղաքագետ 09/26/2020   12:19 Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, թեև նրա դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 09/26/2020   12:19 Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածներ չկան 09/26/2020   12:05 Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր» 09/26/2020   11:12 Կորոնավիրուսից մահացածը 79-ամյա տղամարդ է, ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ 09/26/2020   11:05 Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը 09/26/2020   11:01 Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել 09/26/2020   10:59 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 429-ով 09/26/2020   10:50 Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ օրակարգ թելադրողի դերքում. Աբրահամյան 09/26/2020   10:29 Հաստատ իմացեք, ձերբակալված լինի Ծառուկյանը թե ոչ, միևնույն է իրեն չեք կարող վախեցնել. Աբովյան 09/26/2020   10:15 Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ․ Չալաբյան 09/26/2020   09:39 Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է. «Ժողովուրդ» 09/26/2020   09:36 Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2020   09:26 ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել. «Ժողովուրդ» 09/26/2020   09:22 Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն. «Հրապարակ» 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/26/2020   09:14 Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով. «Հրապարակ» 09/26/2020   09:11 Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. Նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել. «Հրապարակ» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/25/2020   23:51 Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   23:41 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չլքել Ափշերոնի շրջանի սահմանները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման պատճառով 09/25/2020   23:40 Ափսոս էր հեղափոխությունը, կեցցե՛ մացոների Հայաստանը. Զոհրաբյան 09/25/2020   23:36 Չեն մարսելու, պատասխան են տալու.Ծառուկյան 09/25/2020   23:11 Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 09/25/2020   23:09 «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»-ում կորոնավիրուսի վարակ է հաստատվել. 38 աշխատակից ինքնամեկուսացվել է 09/25/2020   23:07 Ուկրաինայում ռազմական ինքնաթիռի կործանումը հաստատել են 09/25/2020   22:56 Երևանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը (լուսանկարներ)
09/25/2020   22:46 Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/25/2020   14:21 Բնապահպան-ակտիվիստներ Գագիկ Գրիգորյանը և Բորիս Խաչատրյանը չեն կալանավորվի.դատարանը մերժել է միջնորդությունները 09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/26/2020   12:05 Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/25/2020   17:02 Դրա հետ կապված վերջնական որոշում չունեմ. Լուսինե Բադալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 09/26/2020   14:41 Դատախազությունը նախաձեռնելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց 09/25/2020   13:20 Պահանջում եմ Կառավարության 100 տոկոսի հրաժարականը. Ծառուկյան 09/25/2020   15:18 Տարածաշրջանում բավական լարված իրավիճակ է հաստատված. Նիկոլ Փաշինյան 09/25/2020   18:34 Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. Մեկը ինքն է 09/25/2020   19:59 Հագուստ ներկրողները և ՊԵԿ-ը համաձայնության եկան. 7 ամիս կշարունակեն աշխատել նույնկերպ 09/26/2020   13:21 Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան 09/25/2020   16:22 Դուք ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   23:41 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չլքել Ափշերոնի շրջանի սահմանները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման պատճառով 09/26/2020   09:26 ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել. «Ժողովուրդ» 09/25/2020   23:51 Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   18:13 Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ

Գազի սակագնի բարձրացումը ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ. փորձագետ 08/07/2020   19:49  |  Տնտեսություն

Գազի սակագինը հուլիսից բարձրացավ ոչ շարքային սպառողների համար, այլ սակագնի բարձրացման վեկտորներն ուղղվեցին դեպի տնտեսություն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասաց՝ առաջին հայացքից թվում է՝ իբրև թե շարքային քաղաքացիների վրա այս ազդեցությունը բացասական չի լինի, բայց դա այդպես չէ։ Փորձագետի կարծիքով առաջին ակնհայտ հետևանքը լինելու է ապրանքների գների թանկացումը.«Ըստ էության կարող ենք ասել, որ սա վերաբերում է տնտեսության բոլոր ոլորտներին և՛ էներգետիկայի ոլորտին, որովհետև գիտենք՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության 40-45 տոկոսն ապահովում են ՋԷԿ-երը, որոնք գազով աշխատող են, և՛ գյուղատնտեսական ապրանքների վրա, որովհետև այստեղ տնտեսական պարզագույն օրենք է գործում. եթե ապրանքի ինքնարժեքի ձևավորման բաղադրիչներից մեկը թանկանում է, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ վերջնական ինքնարժեքի վրա։ Գազի ծախսն ապրանքի արտադրության վրա այդ բաղադրիչների մեկն է, հետևաբար այդ ծախսի ավելացումը բնականաբար ազդելու է ապրանքի ինքնարժեքի վրա։ Սա ամենաառաջին հետևանքն է, որ զգալու ենք բոլորս, նաև շարքային սպառողներս։ Չնայած որ սակագնի ուղղակի թանկացում չենք զգալու, բայց առնվազն գների թանկացման տեսանկյունից բոլորս գազի սակագնի թանկացման հետևանքները զգալու ենք»,-ասաց Լիլիա Ամիրխանյանը։

Վերջինս նկատեց՝ այդ հետևանքներն արդեն նկատելի են, քանի որ գործ ունենք տնտեսական յուրահատկությունների և գործընթացների հետ, որոնք ուղղակիորեն կապված են այսպես կոչված տնտեսության սպասումների հետ. «Օրինակ` ջերմոցներն ունեն իր ծախսերի պլանավորումը, մոտավորապես գիտի՝ որ սեզոնին ինչ ծախս է կատարելու, ինչքան գումար է անհրաժեշտ լինելու, ինչպես պլանավորի այսօրվա իր վաճառքը, ինչ գներով, ինչ քանակությամբ և այլն։ Այսինքն` նա իր գործունեության ամբողջ պլանն ունի կազմած։ Երբ այս ընթացքում ունենում է գազի սակագնի ավելացում, բեռի ավելացում, բնականաբար իր ողջ պլանավորման գործընթացում այդ բաղադրիչը համամասնորեն բարձրացնելու է։ Այսինքն` ցանկացած նախագծում հաշվի է առնելու, որ գազի սակագնի բաղադրիչն իր համար բարձր է լինելու։ Չնայած այն հանգամանքին, որ ջերմոցատերը գազն ավելի շատ սպառելու է ձմռանը, այսինքն` ավելի ուղղակի ազդեցություն ձմռանն է զգալու, բայց այսօր պետք է իր նախագծերում ներառի նաև այդ բաղադրիչը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջերմոցատերը չգիտի՝ այս առաջին ձմռան ընթացքում գազի սակագինը բարձր կլինի, իր ապրանքի ինքնարժեքը բարձր կլինի և սպառման ինչ պատկեր կունենա, չի բացառվում, որ այսօր ցանկություն ունենա իր ապրանքների գները որոշակի բարձրացնելու, որպեսզի ինչ-որ չափով կոմպենսացվի ձմռան սպասումները»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ սա վերաբերում է ցանկացած ոլորտի, որն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի գազի սպառման հետ, իսկ մեր տնտեսության կախվածությունը գազից բավական բարձր է։ Ցանկացած ոլորտում այդ սպասման գնահատականը տրվում է, որն իր հետևանքն է ունենալու ապրանքի ինքնարժեքի վրա։

«Հայտարարվեց, որ գազի սակագինը քաղաքացիների համար չի բարձրանալու, այս մասով ամեն ինչ ճիշտ է, քաղաքացիների համար չբարձրացավ, սակայն սա դեռ ժամանակի խնդիր է։ Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ չնայած այն հանգամանքին, որ գազի սակագինը բարձրանում է տնտեսության որոշակի ճյուղերի համար, դա այդքան զգալի չի լինելու։ Այստեղ հստակ մանիպուլյացիայի հետ գործ ունենք, որովհետև իրականում բարձրացումը լինելու է զգալի։ Երբ ծախսի բաղադրիչի թանկացումը մոտ 5-5.5 տոկոս է, չի կարող դա ոչ այնքան զգալի ազդեցություն ունենալ վերջնական արդյունքի վրա։ Այս ամենի հետևանքները կարելի է ոլորտ առ ոլորտ տարանջատել։ Մեր էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է գազով աշխատանքի արդյունքում և չի բացառվում՝ որոշ ժամանակ անց օրակարգում ունենանք նաև էլեկտրաէներգիայի թանկացման հարցը։ Մենք չենք կարող բացառել, որ կունենանք տրանսպորտի սակագների հետ կապված հարց օրակարգում, որովհետև տրանսպորտն աշխատում է գազով, բնականաբար այդ բաղադրիչի ավելացումը։ Տաքսու վարորդների հետ կապված խնդիր կունենանք, որովհետև մարդիկ, ովքեր իրենց եկամուտները վաստակում են բացառապես տաքսի վարելով, սակագնի բարձրացման ուղղակի ազդեցությունը և հետևանքը զգալու են, որովհետև գազալցակայաններում արդեն սեղմված գազի սակագինը բարձրացել է։ Այս ամեն ինչը շղթայական և լայնամասշտաբ հետևանք է ունենում տնտեսության գրեթե բոլոր շերտերի վրա։ Անմիջական սպառումից դեպի ավելի խոր տնտեսական պրոցեսներ»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։

Վերջինս նկատեց՝ երբ «Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայց ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, նրա հայցը մասամբ բավարարվեց և փորձագետի կարծիքով չունենք որևէ երաշխիք, որ օրինակ հաջորդ տարի «Գազպրոմ»-ի համար կրկին օրակարգային չի լինի սակագինը նորից բարձրացնելու հարցը. «Դեռևս վաղ է ասել, որ սա վերջնական որոշում է և քաղաքացիների համար սակագինը չի բարձրանա։ Արդեն երևում է, որ տնտեսության համար սակագնի բարձրացումը շատ ավելի վատ ու բացասական հետևանքներ կարող է ունենալ, քան եթե օրինակ բարձրանար շարքային քաղաքացիների համար։ Այն, որ այսօր կանգնած ենք հարցի առաջ, թե որ դեպքում ավելի քիչ կտուժենք, դա մեր կառավարության սխալ գործելաոճի հետևանք է»,-ընդգծեց փորձագետը։

Նա գտնում է, որ այլ հավասար պայմաններում, եթե չունենայինք այս ճգնաժամային իրավիճակը, գազի սակագնի բարձրացումն այլ հետևանքներ կունենար, սակայն եղած բացասական ֆոնի, ճգնաժամային իրավիճակի անորոշության պայմաններում սա ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ։

Լիլիա Ամիրխանյանի խոսքով այս իրավիճակը մեղմելու տարբերակը կարող են լինել որոշակի սուբսիդիաներ, պետության կողմից փոխհատուցման մեխանիզմները, որոնց մասին, սակայն, առնվազն այս պահին խոսք չի գնում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:51 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլը Տեր- Պետրոսյանի փորձառությունը չունի և, ի տարբերություն նրա, ունի շատ համառ և լկտի վարքագիծ». Հայկազուն Ալվրցյան
20:10 04/08/2020  |  ՏնտեսությունՍպառումը նվազել է, առևտրի ոլորտում նման անկում վերջին 20 տարիներին չենք ունեցել. տնտեսագետ
09:23 30/07/2020  |  ՄամուլՈրքան էլ ասեն, թե բնակչության համար գազի գինը չի բարձրանալու, այդ ամենը լիրիկական է հնչում. «Փաստ»
19:22 19/07/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՋերմոցային տնտեսությունների, խոշոր սպառողների և վերամշակող կազմակերպությունների համար գազն այսօրվանից կթանկանա
19:36 06/07/2020  |  ՀարցազրույցՇատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ
23:39 03/07/2020  |  Միջազգային լրահոսՌեկորդային թվով երկրների տնտեսությունը վտանգված է
19:35 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍԵրկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում
19:25 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԳյուղական բնակավայրերի բնակչության մեծ մասը չհարկվելու դաշտից մտնում է հարկային դաշտ. Փորձագետը՝ գույքահարկի մասին
22:36 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍԲավական է պարզապես հետևել իշխանության գործողությունների տրամաբանությանը և ամեն ինչ կդառնա պարզ և հասկանալի. Արման Աբովյան
21:17 19/06/2020  |  ՏնտեսությունՄեր տնտեսության կախվածությունը գազի սակագնից բավական բարձր է. Լիլիա Ամիրխանյան

Արխիվ

[]