ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը արգելելու գործով նշանակվեց դատաքննություն 08/07/2020 17:59 | Քաղաքացիական իրավունք
Վարչական դատարանում՝ դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումն արգելելու գործով դատական նիստը։
Նշենք, որ «Սփեյս Մենեջմենթ» ՍՊ ընկերությունը 12.08.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Կենտրոն վարչական շրջանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության` խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին 08.07.2019 թվականի դիմումի հիման վրա տրամադրել օրենքով նախատեսված գովազդի թույլտվությունը։
Այս դատական նիստին հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ երկու նույնաբովանդակ դիմումներ են ներկայացվել Կենտրոն վարչական շրջանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին։
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արա Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ ինքն ունի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից տրված երկու պատասխան, դրանց հետ կից ներկայացնելով նաև դիմումները, փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել են պատասխանները։ Նախագահող դատավոր Ծատուրյանը նշեց, որ ներկայացված փաստաթղթերից արդեն իսկ հստակ երևում է, թե ինչ է ներկայացվել դիմումին կից և հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատարանի բանավոր խնդրանքը բավարար է, որ ներկայացվեն ամբողջական փաստաթղթերը, ինչին ի պատասխան, պատասխանող կողմը դրական արձագանքեց՝ նշելով, որ կներկայացնի դիմումին կից ներկայացված ամբողջական փաստաթղթերը։ Փաստաբան Կոչուբաևը ևս կներկայացնի փաստաթղթերը։ Նախագահող դատավորը հայտնեց իր ՝ դատաքննության փուլին անցնելու մասին և հետաքրքրվեց, թե որքան ժամանակ կպահանջվի, որ պատասխանող կողմը դիմումին կից փաստաթղթերը ներկայացնի վարչական դատարան, որին ի պատասխան՝ Արա Մարտիրոսյանը նշեց, որ դրանք կներկայացվեն երկշաբաթյա ժամկետում։
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուչուբաևը նկատեց, որ պատասխանող կողմը հայցադիմումին պատասխան չի ներկայացրել, իսկ հայցի դեմ առարկելու դատավարական միակ ձևը հայցի պատասխանն է։
«Պատասխանողը կարող էր այս առարկությունը բացման խոսքի շրջանակում ներկայացնել, կամ գուցե եզրափակիչ ելույթի ժամանակ, բայց այս առումով ներկայացված առարկությունները դատավարական որևէ նշանակություն չունեն, և դրանք կարելի է դիտարկել որպես դիմում՝ ինչ-որ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ։ Կարծում եմ՝ գործը նախապատրաստված է դատաքննության, և կարող ենք շարունակել»,- նա։
Պատասխանող կողմն էլ հայտնեց, որ դատաքննության անցնելուն առարկություններ չունի և իրենց դիրքորոշումն էլ ներկայացված է առարկությունների շրջանակներում։
Նախագահող դատավոր Արթուր Ծատուրյանը հայտարարեց, որ գործը պատրաստ է դատաքննության։ Դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ