Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/19/2024   08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ» 03/19/2024   08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ» 03/19/2024   08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» 03/19/2024   08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» 03/19/2024   08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ» 03/19/2024   08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ» 03/19/2024   08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» 03/19/2024   08:01 Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ» 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/19/2024   07:53 Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ» 03/18/2024   23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ 03/18/2024   23:45 Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. Փաշինյանը՝ Տավուշում 03/18/2024   23:35 Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/18/2024   23:34 Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը 03/18/2024   23:29 Պուտինն ու Էրդողանը տրամադրված են փոխգործակցության՝ ի շահ երկրների հարաբերությունների 03/18/2024   23:23 Շանս էս դեղից պիտի սրսկեմ, ո՞նց պիտի դեղատունը դեղը բաց թողնի․ Տիգրան Մաթևոսյան 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   22:51 Պուտինն ընտրություններում մրցակիցներին առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   22:28 ԱԳ նախարարի տեղակալը Մալթայի Հանրապետության ԱԳ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 03/18/2024   22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին 03/18/2024   22:00 ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում․ Սթոլտենբերգ 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/18/2024   21:20 Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում 03/18/2024   20:58 Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա 03/18/2024   20:39 Էստոնիայի արդարադատության նախարարը հրաժարական կտա սկանդալից հետո 03/18/2024   20:22 Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 03/18/2024   20:18 Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիացի մտավորականների 03/18/2024   19:51 Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. իրանագետ 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   19:13 ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը շարունակում է մնալ փակ բեռնատարների համար 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/18/2024   18:43 Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   18:18 Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/18/2024   18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան 03/18/2024   18:02 ՌԴ ամենաերկար երկաթուղու վրա գնացքի 20 դատարկ վագոն դուրս է եկել ռելսերից 03/18/2024   17:58 ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ 03/18/2024   17:55 Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. քաղաքագետ 03/18/2024   17:48 Փաշինյանը շարունակում է հանդիպումները. խոստանում են տեսանյութ հրապարակել 03/18/2024   17:37 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին․ խուլիգանության կասկածանքով նրան բերման են ենթարկել 03/18/2024   17:35 Մեքսիկայում կարտելի զինված անձինք առևանգել են Վրաստանի մոտ 30 քաղաքացու 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   17:26 Թուրքիան զգուշացնում է հյուրանոցների հնարավոր փակման մասին. պատճառը պարտքերն են 03/18/2024   17:12 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի 03/18/2024   17:08 2-րդ կորպուսի հրամանատարը վարչապետին խնդրել է, որ տրակտոր տան՝ դիրքերը կահավորելու համար, չի արվել. Մենք չենք պատրաստվում պատերազմի. Արշակ Կարապետյան 03/18/2024   16:51 Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում 03/18/2024   16:44 Մի՞թե մի անշունչ քարի չափ չկանք, որն աղաղակում է՝ սա Հայաստան է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 03/18/2024   16:43 Ատամնաբույժը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին են վկայում լեզվի գույնի փոփոխությունները
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/17/2024   13:55 38-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ. shamshyan.com 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/17/2024   10:11 Պայթյուն գազալցակայանում. աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/17/2024   12:34 Մասնագետը նշել է երեք համեմունք նիհարելու և առողջ աղիների համար 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/17/2024   14:24 ԱԹՍ-ով հարձակում՝ Մոսկվայի վրա. այն խոցվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ 03/17/2024   13:26 Երեքշաբթի ինտենսիվ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 5-7 աստիճանով կցրտի 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի

Իրականում իմ միջամտությամբ կանխվել է հանցագործություն. Վահե Էնֆիաջյանը՝ մամուլում տարածվող տեղեկատվությյան վերաբերյալ 08/06/2020   21:54  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հանդես է եկել հայտարարությամբ, պարզաբանելով Մամուլում տարածվող տեղեկատվությունը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Մասնավորապես՝ Հուլիսի 31-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքում հանդիպումներ եմ ունեցել բնակիչների հետ, որի ժամանակ ինձ են դիմել նույն տարածքի բնակիչներ, ովքեր անհանգստացած տեղեկացրել են, որ տարածքում պարբերաբար հայտնվում է անհավասարակշռված վիճակում գտնվող անձ, ով գտնվում է հիմնականում ոգելից խմիչքի ազդեցության տակ և սառը զենքով անհանգստություն է առաջացնում տեղի բնակիչների, այդ թվում անչափահաս երեխաների մոտ։ Խնդրի հետքերով նույն օրը օգնականիս հանձնարարել եմ զանգահարել իրավապահ մարմիններին, պաշտոնապես ներկայանալ և տեղեկացնել, որ ԱԺ փոխնախագահին դիմել են տարածքի բնակիչները, ովքեր անհանգստացած և սարսափած են վերոնշյալ խնդրահարույց անձի գործողություններից, ընդ որում նշեմ, որ ես նույնպես բնակվում եմ այդ տարածքում։

Հարկ է նկատել, որ հաջորդող օրերին բարձրաձայնված խնդրի վերաբերյալ ո՛չ ինձ անձնապես, և ո՛չ էլ օգնականիս տեղյակ չի պահվել ինչ կանխարգելող միջոցառումներ են ձեռնարկվել իրավապահ մարմինների կողմից։
Այնուհետև օգոստոսի 2-ին երեկոյան ուշ ժամի կնոջս հետ տուն վերադառնալիս նկատեցի, որ տանս հարակից տարածքը մարդաշատ է, և մեքենայից փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, այդ ընթացքում ինձ մոտեցան 13-14 տարեկան անչափահաս երեխաներ, ովքեր իմ այն հարցին, թե ինչ է կատարվում պատասխանեցին, որ տարածքում հնչել են հայհոյանքներ, վիրավորական և սպառնալից արտահայտություններ։

Հետևաբար, հաշվի առնելով նախկին ահազանգերը, հասարակական վտանգավորությունը, մեքենայից դուրս գալով՝ ինձ հետ վերցրել եմ ՀՀ Ոստիկանության կողմից թույլատրված ինքնապաշտպանական զենք պահելու և կրելու օրինական հիմքով ինձ ամրագրված զենքը։ Տեղում բնակիչների կողմից տեղեկանալով, որ արդեն իսկ զանգահարել են Ոստիկանություն և մինչ վերջիններիս ժամանելը փորձելով հասկանալ հանրության համար իրական սպառնալիքի կամ դրա վտանգի աստիճանը, ձեռնարկելով հնարավոր կանխարգելիչ միջոցներ՝ շուրջ 30 րոպե շրջել եմ հարակից տարածքում և տեսնելով, որ որևիցե մեկին որևէ վտանգ չի սպառնում, վերադարձել եմ տուն։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին, տեղեկություն չստանալով ո՛չ հուլիսի 31-ի ահազանգի, ո՛չ օգոստոսի 2-ի միջադեպի վերաբերյալ, ինքս փորձել եմ հասկանալ արդյոք հստակ գործողություններ պատկան մարմինների կողմից իրականցվել են թե ոչ, բնակիչների կողմից սպառիչ պատասխան չեմ ստացել։

Վերոնշյալ խնդրի առնչությամբ օգոստոսի 5-ին կրկին տեղեկություն ստացա այն մասին, որ մի տղամարդ խմիչքի ազդեցության տակ սառը զենքով գտնվում է տարածքում։ Իսկույն զանգահարել եմ օգնականիս փորձել հասկանալ արդյոք նախկինում մեր կողմից ներկայացված խնդրի վերաբերյալ կա հստակ պատասխան թե ոչ։ Կրկին կապ ենք հաստատել, որպեսզի հասկանանք, թե մեր կողմից բարձրաձայնված խնդիրը ինչ փուլում է գտնվում, փոխանցվել է իմ կոնտակտային տվյալները, որպեսզի նաև տեղյակ պահեն անձամբ ինձ, սակայն ինձ հետ կապ չեն հաստատել։

Ավելի ուշ տեղեկացրեցին, որ, այո, իրոք տարածքում կա մարդ, ով կրում է դանակ և գտնվում է խմիչքի ազդեցության տակ։
Հեռախոսազրույց եմ ունեցել Կենտրոնի Ոստիկանության բաժնի ղեկավարի հետ, որի արդյունքում ինձ տեղեկացրել է, որ տարածքում Ոստիկանության կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել վերոնշյալ օրիանախախտ անձը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ, ում մոտ հայտնաբերվել է սառը զենք և հաստատվել, որ ունի հոգեկան խնդիրներ։

Հարկ եմ համարում տեղեկացնել հանրությանը, որ ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել և բնականաբար որևէ վիրավորված կամ տուժած անձ չի կարող լինել։

Թերևս, այս պատմության ամենազավեշտալի հատվածը ինձ համար այն է , որ տվյալ միջադեպը հայտնվում է ոչ թե պատկան մարմինների, այլ լրագրողների ուշադրության կենտրոնում։ Ինձ հետ կապ են հաստատում ոչ թե իրավապահ մարմնի ներկայացուցիչները, այլ լրագրողները և փորձում են հնչեղություն տալ ոչ ստույգ տեղեկատվությանը։

Հետևողական եմ լինելու, որպեսզի բոլոր երևացող և չերևացող հանգամանքները, եթե մնացել են, ի հայտ գան և իմ լրագրող գործընկերներին հորդորում եմ ոչ ստույգ տեղեկատվություն չհրապարակել։

Ձեր ձախողված փորձերը ինձ ներքաշելու ինչ-որ գործերի մեջ չի ստացվելու։ Զբաղվե՛ք ձեր իրական գործերով։

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:52 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյա՛ն Նիկոլ, հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի փառահեղ պատմությունը ջնջողին ջնջելո՛ւ ենք. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
17:24 06/08/2020  |  Քրեական խրոնիկոնՎահե Էնֆիաջյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ
01:31 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին. Արմեն Գևորգյան
22:44 04/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
20:49 03/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
16:50 29/07/2020  |  ՄեկնաբանությունՀայոց Լեզուն մեր ինքնությունն է, հայ գրականությունը մեր աշխարհայացքը...
00:11 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն. ՀԱՀ
23:04 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍԽիստ մոտեցում ցուցաբերել Լիդիան Արմենիա կազմակերպության գործունեությանը. «Ամուլսար» նախաձեռնության հայտարարությունը
19:41 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀաղթանակը հայինն է լինելու. ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնության հայտարարությունը
20:50 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարն ամփոփել է ընդունելության քննությունները (տեսանյութ)

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]