Թեմաներ
Երկուշաբթի 09 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/21/2020   12:44 «Միթե՞ սա նշանակում է, որ կառավարությունը պիտի գոյություն ունենա մինչև 2050 թվական, իհարկե՝ ոչ». Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը 09/21/2020   12:38 Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առիթով 09/21/2020   12:29 50 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի 09/21/2020   12:22 «Ես պատերազմի վտանգ տեսել եմ 90 թվականին, էսօր էլ եմ տեսնում» Սասուն Միքայելյան 09/21/2020   12:20 Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին 09/21/2020   12:15 «Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը». Դոլանդ Թրամփը՝ Նիկոլ Փաշինյանին 09/21/2020   12:12 21-րդ դարը հայ ժողովրդի անկասելի վերելքի ժամանակաշրջանն է լինելու. Տիգրան Ավինյան 09/21/2020   12:03 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ 09/21/2020   12:02 «Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ 09/21/2020   12:01 Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ 09/21/2020   11:45 Արգիշտի Քյարամյանը՝ Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Ծառուկյանի քրեական գործերի մասին 09/21/2020   11:40 Եթե մենք լինենք միասնական,կազմակերպված, ապա աշխարհում մեզ ոչ ոք չի կարող ոչինչ ստիպել. Արմեն Սարգսյան 09/21/2020   11:36 Մաղթում եմ աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի մեր ընդհանուր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, տիրեն համերաշխությունը, միասնությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը. Ռ. Քոչարյան 09/21/2020   11:30 Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել 09/21/2020   11:22 Արթուր Վանեցյանը թող մտածի իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսումների մասին. Քյարամյան 09/21/2020   11:15 «Անվտանգային սպառնալիքներն ակնհայտորեն մեծացել են». Տիգրան Աբրահամյան 09/21/2020   11:13 ԱԱԾ-ում կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը. Այդ պրոցեսը սկսվել է. Քյարամյան 09/21/2020   11:12 Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը. 29 տարի առաջ այս օրը Հայաստանն անկախացավ 09/21/2020   11:05 Ալիևն իրեն պետք է մեղադրեր, բայց հայկական կողմին է մեղադրում. Դավիթ Տոնոյան 09/21/2020   11:01 Մեր Հայրենիքը չի կարող գնալ կործանման ճանապարհով , թույլ չենք տա. Արթուր Վանեցյան 09/21/2020   10:53 Ալիևի հայտարարությունը հուզական էր. Կթողնեմ դա առանց մեկնաբանության. Զոհրաբ Մնացականյան 09/21/2020   10:52 Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Քավիչ արձանի վրա կլուսարձակվեն Հայաստանը ներկայացնող պատկերներ (տեսնյութ) 09/21/2020   10:42 Սի Ծինպինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առիթով 09/21/2020   10:42 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 121-ով 09/21/2020   10:35 ԱԽ քարտուղարի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ 09/21/2020   10:29 ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 09/21/2020   10:27 Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ուղերձը անկախության տոնի առթիվ 09/21/2020   10:22 Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ 09/21/2020   10:13 Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն . Նիկոլ Փաշինյան 09/20/2020   23:26 Կանանց սեքսուալությունն ու ցանկությունը բարդ է, ի տարբերություն տղամարդկանց 09/20/2020   22:44 Արթուր Վանեցյանը մասնակցել է երիտասարդական ճամբարին 09/20/2020   22:36 ԱՄՆ-ն Ռուսաստանի ուլտիմատում է ներկայացրել 09/20/2020   22:19 Մյասնիկյան գյուղում բռնկվել է անասնակեր 09/20/2020   21:48 Մեծ Բրիտանիան ուժեղացրել է պարեկությունը Ռուսաստանի սահմանների մոտ 09/20/2020   21:28 Բելառուսական Կարմիր խաչի աշխատակիցները դուրս են եկել հերթապահելու Մինսկի փողոցներ 09/20/2020   21:18 Հրապարակվել է սեպտեմբերի 27-ին և 28-ին կայանալիք Մոսկվա – Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը 09/20/2020   20:41 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն 09/20/2020   20:24 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորում է ստացել 25 բուժաշխատող, 8 հիվանդ 09/20/2020   20:02 Նավալնիից ներողություն խնդրողին հրաժարվել են համարել «Նովիչոկ» - ի ստեղծող 09/20/2020   19:40 Բազմիցս բարձրաձայնել ենք, որ խոտածածկ տարածքների այսպիսի անմխիթար վիճակները կարող են հրդեհների հանգեցնել. «Կանաչ ապագա» 09/20/2020   19:22 Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ Հայրապետյան 09/20/2020   19:16 Վարդավառի լճում հայտնաբերվել է տղամարդու դի 09/20/2020   18:37 Գյումրեցին ծեծել, ապա դանակահարել է սոցիալական ցանցով իր ծնողներին հայհոյած տղամարդուն 09/20/2020   18:28 Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը «նապաստակ է նկարում». Կարեն Բեքարյան 09/20/2020   18:10 Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին. ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ 09/20/2020   17:58 Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է տրանսգենդերի հետ հպարտությամբ լուսանկարվող նախարար.Իվետա Տոնոյան 09/20/2020   17:48 Սննդային թունավորման դեպք` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում 09/20/2020   17:19 Պատերազմի կոչնակ. Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել. Արփինե Հովհաննիսյան 09/20/2020   17:01 Փրկարարները օգնության են հասել արշավախմբի մասնակիցներին 09/20/2020   16:45 Մինսկում սկսվել են ցուցարարների ձերբակալությունները
09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/19/2020   21:04 Թող Համաշխարհային բանկից մեկ մլրդ պարտքով վերցնեն ու ժողովրդին բաժանեն. Ծառուկյանը` իշխանություններին 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/20/2020   18:37 Գյումրեցին ծեծել, ապա դանակահարել է սոցիալական ցանցով իր ծնողներին հայհոյած տղամարդուն 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/20/2020   23:26 Կանանց սեքսուալությունն ու ցանկությունը բարդ է, ի տարբերություն տղամարդկանց 09/19/2020   17:08 45 ընտանիք ապրում է լքված, առանց որեւէ տարրական պայմանների վթարային շենքում 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/20/2020   15:34 Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ 09/20/2020   18:28 Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը «նապաստակ է նկարում». Կարեն Բեքարյան 09/20/2020   17:19 Պատերազմի կոչնակ. Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել. Արփինե Հովհաննիսյան 09/20/2020   12:24 Ողբերական ավտովթար. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները 09/20/2020   15:05 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 09/20/2020   17:58 Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է տրանսգենդերի հետ հպարտությամբ լուսանկարվող նախարար.Իվետա Տոնոյան 09/20/2020   11:43 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր 09/20/2020   22:36 ԱՄՆ-ն Ռուսաստանի ուլտիմատում է ներկայացրել

Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի 08/06/2020   12:26  |  Վերլուծություններ

Աղմուկ աղաղակը, պաթոսային խոսքերը, ճեպազրույցներում հնչած խոսքերը, գովազդային հոլովակներում պետության աջակցության մասին հայտարարությունները մի կողմ դնելուց հետո պարզվում է ՀՀ քաղաքացին միայնակ է դիմակայել եւ դեռ դիմակայում կորոնավիրուսին: Միայնակ, սեփական ուժերով, լավագույն դեպքերում հարզատների եւ ընկերների աջակցությամբ: Պետությունը, կառավարությունը, պարետատունն առաջարկում է միայն դիմակներ եւ անիմաստ եւ ոչինչ չտվող, միայն խլող արտակարգ դրություն: Անիմաստ եւ ոչինչ չտվող, քանի որ մահերի թիվն արդեն հասել է հազարի:

Հանրությանն այս օրերին ցնցել է անփութության, անլրջության պատճառով գրանցված մի մահվան պատմություն, իսկ այդպիսիններն այս ընթացքում շատ են եղել:

Ներկայացնում ենք մի իրական պատմություն, որը եղել է մեր կողքին ապրող կոնկրետ ընտանիքի հետ, եւ ցավոք, այսպիսի պատմությունները մեկը, չեն երկուսը չեն, այլ տասնյակ հազարավորները: 

Հիմա ամեն ինչ հերթով: Հասկանալով, որ հնարավոր է ինքը, կինը, երեխաները, մեծահասակ ծնողները վարակվել են կորոնավիրուսով, ՀՀ քաղաքացին առաջնորդվելով հեռուստացույցով հնչող կոչերով զանգահարում է թեժ գիծ, հավաքելով 8003 համարը, եւ լսելով հրահանգը սեղմում 1, ակնկալելով, որ հիմա պետությունից ստանալու է գործուն օգնություն եւ աջակցություն, բայց փոխարենը լսում է ձայնագրությունը. «Եթե ձեր ջերմությունը 37,5 աստիճանից բարձր է, ունեք հազ, դժվարացած շնչառություն եւ չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ, ապա զանգեք ձեր տեղամասային բժշկին նախքան պոլիկլինիկա այցելելը: Շնորհակալություն զանգի համար»:

Ահա եւ պետության աջակցությունը, կարծես չափահաս քաղաքացին ինքնուրույն գլխի չէր ընկնի պոլիկլինիկա այցելելուց առաջ զանգել տեղամասային բժշկին: Մյուս կողմից հարց՝ իսկ ինչու զանգել: Այս մասին մի փոքր ավելի ուշ: Հարց է առաջացնում նաեւ «չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ» ձեւակերպումը: Իսկ եթե շփվել է, ապա այդ դեպքում ինչ պետք է անի… Այս հարցը պարետատան կողմից պատասխան չունի:

ՀՀ քաղաքացին, որ այդ պահին արդեն այնքան էլ հպարտ չէ եւ դուխով, շփոթված զանգահարում է շտապ օգնություն, ակնկալելով գոնե օգնություն տարեց ծնողների համար, որ գոնե նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այստեղ եւս մեկ անակնկալ. խնդրում են չեղարկել կանչը, բացատրում են, որ միայն այսօր երեք հոգու տարել են հիվանդանոց, որտեղից իրենց հետ են ուղարկել հիվանդների հետ մեկտեղ, դեռ մի բան էլ մուննաթ եկել:

Սա է իրականությունը, որն Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը կփորձեն հերքել: Կփորձեն, բայց չեն կարող:

Հիմա պոլիկլինիկա զանգի մասին: Դուք զանգում եք բժշկին, որ ձեզ հորդորեն մնալ տանը եւ պոլիկլինիկա չգնալ: Բժիշկը ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին կբուժի հեռախոսազանգի օգնությամբ, միաժամանակ անելով նաեւ նշանակումներ: Նա նաեւ ամեն օր կզանգի ձեզ եւ կհորդորի ճշգրտորեն անել նշանակումները եւ ասել, թե որքան է ձեր եւ ընտանիքի մյուս անդամների ջերմությունը: Իսկ եթե համառեք եւ գնաք պոլիկլինիկա, ապա ինչ-որ սարքով կորոշեն թթվածնի քանակը ձեր արյան մեջ, կլսեն թոքերը եւ առողջություն մաղթելով կուղարկեն տուն:  

Եթե դյուրահավատ եք եւ խաբվում եք գովազդին, ապա գուցե մեկ, երկու, երեք օր համառ փորձեր անեք հասնել նրան, որ անվճար թեստավորվեք, իսկ եթե արդեն հասկանում եք, թե ինչպիսին է իրավիճակը եւ որտեղ եք գտնվում, ապա ձեր ավտոմեքենայով կամ տաքսիով գնում եք թեստավորվելու եւ յուրաքանչյուր թեստի համար վճարում 20 հազար դրամ: Դե հիմա հաշվեք, եթե թեստավորվում եք երկուսով վճարում եք 40 հազար, եթե չորսով՝ 80 հազար: Ընտանիքներ կան գումարի բացակայության պատճառով թեստավորվում է ամենահիվանդը, իսկ մյուսներն ըստ այդ թեստի արդյունքների եզրակացնում են, թե հիվանդ են, թե՝ ոչ: Ուշադրություն դարձեք՝ եզրակացնում են:

Երբ հայտնի է դառնում թեստի արդյունքները եւ պարզվում է վարակվել եք, ձեզ զանգում են պոլիկլինիկայից եւ հորդորում 14 օր տնից դուրս չգալ: Պարետատնից ոչ մի զանգ: Անգամ չեն ախտահանում այն հարկաբաժինը, որտեղ ապրում եք:

Այստեղից սկսվում է հարցերի շարան, եթե կորոնավիրուսով հիվանդ ընտանիքն առնվազն 14 օր պետք է մնա տանը, ապա

ա. ո՞վ է գնումներ անելու

բ. ինչպես են վճարելու կոմունալ վարձավճարները

գ. ինչպես են դեղատնից ձեռք բերելու անհրաժեշտ դեղերը

դ. ինչպես են մտնելու բանկ եւ վճարելու վարկային պարտավորությունները:

Միայն չասեք, թե կարելի է այդ ամենն անել առցանց: Հավատացեք, ոչ բոլոր դեպքերում է այդպես եւ ոչ բոլորն այդքան գումար ունեն, որ սնունդը պատվիրեն սուպերմարկետի օնլայն խանութից:

Վարկերի վճարումը հետաձգելու մասին խոսք անգամ չկա: Նույնը կոմունալ վարձավճարները: Բանկից շատ քաղաքավարի հասկացնում են՝ մեզ հետաքրքիր չէ հիվանդ եք, թե ոչ: Ինչպես ցանկանում եք, վճարումն այդպես էլ արեք, հակառակ դեպքում կդասակարգվեք:

Սա է իրականությունը, եւ ոչ թե այն ինչ լսում եք պետության կողմից տրամադրվող աջակցության մասին պատմող հոլովակներում:

Հիվանդը թեստավորման գնալուց արդեն խախտում է կարանտինը, ինքնամեկուսացման ռեժիմը, իսկ հետո այն խախտում է հաց կամ պոմիդոր գնելիս, հետո կոմունալները վճարելիս, հետո բանկ մտնելիս, հետո  դեղատուն մտնելիս, շենք մտնելիս, վերակով տուն հասնելիս:

Պարետատունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում անհրաժեշտ դեղերի ձեռքբերման հարցում: Ինչի մասին է խոսքը, եթե թեստավորումից հետո անգամ թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի գումարը չեն փոխհատուցում: Բուժումը ճիշտ իրականացնելու համար թոքերի համակարգչային տոմոգրաֆիան պարտադիր է: Այստեղ ստիպված մեկ հոգին պետք է ծախսի 20-40 հազար դրամ, նայած թե որտեղ է անցնում տոմոգրաֆիան (գները տարբեր են):

Կորոնավիրուսով հիվանդ մարդը թույլ է, ջերմությունն օրվա ընթացքում մի քանի օր շարունակ 37.7-ից հասնում է 38.7-ի: Նա թույլ է: Եւ սա միջին ծանրության ընթացքի դեպքում, երբ ախտահարված է թոքերի 10-15 տոկոսը: Եւ չնայած այդ ամենին հիվանդ ՀՀ քաղաքացին  պետք է գնա դեղատուն կամ ինչպես խորհուրդ է տալիս տեղամասային բժիշկը՝ խանութ պետք է գնա տան համեմատաբար առույգ ներկայացուցիչը:

Առանց դեղերի անվանումները նշելու ասենք, որ 10-15 օր պետք է ընդունել առնվազն 12 տարատեսակ դեղեր, որոնց ձեռք բերման համար առնվազն անհրաժեշտ է 66 հազար 257 դրամ: Շեշտենք, որ սա մեկ հոգու համար, իսկ եթե տանը հիվանդ են երկու հոգի, ապա ստիպված դեղերի համար վճարելու են 132 հազար 514 դրամ, իսկ եթե չորս հոգի՝ 265 հազար 28 դրամ:

Պարետատունը, կառավարությունը բառիս բուն իմաստով թքած ունեն, թե քաղաքացին ինչպես է ձեռք բերելու դեղերը: Ոչ հետաքրքրվում են, ոչ մտածում փոխհատուցման մասին, իսկ եթե հարցին մոտենալ ամենայն խստությամբ, ապա նրանք պարտավոր են դա անել:

Թեստավորումից 14 օր անց զանգահարում է տեղամասային բժիշկը եւ ասում՝ դուք առողջ եք եւ կարող եք դուրս գալ: Հարց, իսկ թեստավորո՞ւմ, հասկացնում է, որ պետության վրա հույս դնելն անիմաստ է, եւ որ կարելի է սպասել ու սպասել, եւ որ անգամ հիվանդանոցներից դուրս գրվողներին չեն թեստավորում: Բնականաբար, ապաքինված ՀՀ քաղաքացին իրեն ապահով զգալու համար, հարեւաններին, ընկերներին, գործընկերներին չվարակելու համար  կրկին վճարում է եւ թեստավորվում, իսկ հետո հանձնում կորոնավիրուսային հակամարմինների թեստ: Այստեղ կրկին վճարում են 26 հազար դրամ՝ 20 հազարը թեստավորման, 6 հազարը հակամարմինների հայտնաբերման համար:

Այսպիսով, մեկ հոգին, միջին ծանրությամբ հիվանդությունը տարած մարդն իր գրպանից ծախսում է 152 հազար 257 դրամ: Սա ամենամեղմ հաշվարկներով: Չենք հաշվում հյութերի գինը, որոնք հիվանդը օրվա ընթացքում գոնե երկու լիտր պետք է խմի, չենք հաշվում հարակից մյուս անհրաժեշտ ծախսերը:

ՀՀ քաղաքացին հիվանդության դեմ, մեծ հաշվով, պայքարում է միայնակ, առանց պետության աջակցության: Իսկ այս դեպքում ում … պետք ձեր արտակարգ դրությունը: Ինչպե՞ս եք աջակցում հիվանդներին, ինչպես եք օգնում, որ նրանք հաղթահարեն հիվանդությունը, ինչպես եք օգնում, որ անցկացնեն հիվանդությանը հաջորդող շրջանը, որ լիարժեք ապաքինվեն: Հարցերը շատ են եւ մի օր հնչելու են այլ հարթակներում, շատ ավելի խիստ ձեւով, քան անում ենք մենք՝ այս հրապարակումով:

Պատասխան են տալու, թե ինչու են անօգնական թողել տարեց հիվանդներին, մանկահասակ երեխաներ ունեցողներին, ինչու են մարդիկ իրենց հարազատներին փախցրել հիվանդանոցներից, քանի որ այնտեղ անգամ անալգին չի եղել: Հարցերը շատ են, որոնց պարտադիր պետք է պատասխան տալ:

Արտակարգ դրություն մտցնելու իմաստը հիվանդության տարածումը կանխելն էր, աշխատանքից զրկել էիք մարդկանց, որ կանխեք հիվանդությունը: Չկարողացաք, իսկ ինչպե՞ս եք փոխհատուցում, ինչպե՞ս եք ձեռք մեկնում հիվանդներին՝ ոչ մի ձեւով եւ սա փաստ է, անհերքելի փաստ:

Եւ անպայման, հատ առ հատ հենց այսօրվանի պետք է հետաքննվել, թե ում պատճառով հասանք այս վիճակին, հատ առ հատ պետք է հետաքննվի յուրաքանչյուր մահվան դեպք, եւ վերջին հաշվով հատ առ հատ պետք է պատասխան տան, թե ինչ են արել տասնյակ հազարավոր հիվանդների համար:

Գեղամ Նազարյան   

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:50 05/08/2020  |  ՎերլուծություններԿորսված ամառ
16:16 28/07/2020  |  ՎերլուծություններՋրային ճգնաժամը Ադրբեջանում եւ դրա հնարավոր հետեւանքները
15:43 24/06/2020  |  ՎերլուծություններԷդմոն, ծախվըմ ե՞ս. Գեղամ Նազարյան
22:07 26/05/2020  |  ՔաղաքականԵրբ ֆուտբոլում խայտառակ պարտվում են, որպես կանոն, հեռանում է մարզիչը . Գեղամ Նազարյան
20:02 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը նման էր ֆիլմի հերոսին, որին մոռացել են. Գեղամ Նազարյան
15:57 31/03/2020  |  ՎերլուծություններԱդրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում
16:21 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎաղեմության ժամկետը վաղուց սպառած գործերը քրքրում են հոգեբանական ճնշում գործադրելու եւ կոնկրետ անձի դեմ հակաքարոզչության համար. Գեղամ Նազարյանը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման մասին
11:08 20/02/2020  |  ՎերլուծություններՊատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում
11:55 15/02/2020  |  ՎերլուծություններԴավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է
15:20 07/02/2020  |  ՎերլուծություններՊատասխանատվության բանաձևը՝ 88 + 1

Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/16/2020   16:01 Մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում `պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]