Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   20:19 Երկրրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Բողոք-հայտարարություն կառավարող ուժին՝ Ամուլսարի հետ կապված 08/05/2020   13:52  |  Բնապահպանական իրավունք

Հարգելի Ազգային Ժողովի պատգամավորներ և Կառավարության անդամներ,

Այս նամակը բողոքի հայտարարություն է Ամուլսարում ընթացող երկարատև պայքարի և վերջին օրերի գործընթացների նկատմամբ դրսևորած ձեր անտարբերության ու անգործության դեմ։

Երեկ՝ օգոստոսի 5-ի առավոտյան, Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է դիմադրական կետերից և փոխարենն իրենը դրել` դուրս գալով իր լիազորություններից և կատարելով ՀՀ իրավապահ մարմինների գործառույթ։ Այսպիսով, մտնում ենք մի կրիտիկական փուլ, որում ձեր՝ մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ պետք է փոխարինվի հստակ դիրքավորմամբ։

Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները ոչ թե մեկ, երկու ամիս, այլ ուղիղ երկու տարի բաց երկնքի տակ, բռնություններին ու սադրանքներին դեմ հանդիման տեր են կանգնում առողջ միջավայրում ապրելու և իրենց ապագան տնօրինելու իրավունքին։ Նրանցից ոչ պակաս անձնազոհ և իրավատեր են դիմադրությանը մասնակցող մյուս մարդիկ՝ բնապահպանները, Վայոց Ձորի մարզի մյուս բնակիչները։ Մարդիկ թողել են իրենց տունը, աշխատանքի հնարավորությունը և իրենց կյանքն են դրել այս պայքարի մեջ 700 օր անընդմեջ՝ նյարդերի գերագույն լարումով, առողջության, ժամանակի, կյանքի որակի, անձնական հարաբերությունների գնով։ Դուք՝ պատգամավորներդ ու պաշտոնյաներդ, պարտավոր եք, գոնե ձեր մանդատից, հանրային շահի պաշտպանության պարտականությունից ելնելով, կանգնել այս երկրի ու ողջ տարածաշրջանի կենսական շահերը պաշտպանող համայնքների կողքին։ Ամուլսարի խնդրի մասին Հայաստանի հասարակության 53%-ը հստակ կողմնորոշում ունի՝ դեմ է հանքի շահագործմանը, իսկ եթե հարցին պատասխանելուց հրաժարվողներին չներառենք, ապա 74%-ը։ Հայաստանի ճնշող մեծամասնության՝ 80%-ի համար բնության պահպանությունը գերակայություն է (Կովկասյան Բարոմետր 2019, ՀՌԿԿ-Հայաստան): Մինչդեռ պետությունը, ձեր մեղսակից անտարբերությամբ, հանքի դեմ պայքարողներին տառացիորեն լքել է, թողել միայնակ ընդդեմ մասնավոր կորպորացիայի՝ իր անգործությամբ հովանավորելով շարունակվող ապօրինություններն ու տեղի բնակիչների կամքի և իրավունքների ճնշումը։ Վերջիններս անորոշության մեջ շարունակում են դիմադրել մի այնպիսի ծրագրի, որի ստեղծողը ոչ թե իրենք են, այլ այն պետությունը, որի իրավահաջորդությունը ընդունում եք դուք, և այն ռեժիմը, որի գործած ապօրինի, հակաժողովրդական և կեղեքիչ ընթացքը կասեցնել-շրջելու խոստումով ու մանդատով եք հայտնվել պետության պատասխանատու ղեկին։

Հունիսի 30-ի լուսադեմին Ամուլսարում հայտնվեցին զինվորական համազգեստով, հրազենով և մահակներով զինված Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները։ Առաջին անգամ նման նախադեպ ստեղծվեց, որ մասնավոր ընկերությունը կարող է հրազենով խումբ բերել ու կանգնեցնել տուրիստական քաղաքի հիմնական ավտոճանապարհի երկայնքով: Ինչպե՞ս եք հանդուրժում այս շատ վտանգավոր նախադեպը, երբ մասնավոր ընկերությունը միլիտարիզացված ձևով «գրավում» է որոշակի տարածք, դա անում է ցուցադրաբար և դաժանությամբ ուղեկցված: Ոչ բռնի պայքարի միջոցներով իշխանության եկած պաշտոնյաները զարմանալիորեն չեն խոսում ու գրում, որ սա անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, կան նաև օրենքի խախտումներ՝ պահնորդների և ընկերության անունները չկային համազգեստների վրա, նրանց վկայականների առկայությունը և հարկային թափանցիկ գործունեությունը դեռ հարցականի տակ են. այս ամենի մասին բողոք է գրվել ոստիկանությանը։

Հանրային արձագանքի կարիք ունեցող մյուս հրատապ հարցն այն է, որ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն, հաշվեհարդարներ է սկսել: Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիներ ու գնդեվազցիներ ծեծի են ենթարկվել այս ընկերության աշխատողների կողմից, այդ թվում՝ էլեկտրաշոկերով հարվածներ կրել: Նույն կամ հաջորդ օրը Սարավան գյուղի մոտակայքում գտնվող ճանապարհով տարածք են մտել այս ընկերության մի քանի աշխատակիցներ, որոնք մինչ օրս այնտեղից դուրս չեն եկել և ասում են, թե վերանորոգման աշխատանքներ են անում: Այս մասին գրված է նաև ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմի (ԾՀԱՄ) հուլիսի 31-ի զեկույցում: Կառավարության անդամների և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից դարձյալ՝ 0 արձագանք: Ինչպե՞ս մեկնաբանել դա, եթե ոչ որպես ձեր կողմից կանաչ լույս՝ ընկերության՝ գնալով ագրեսիվ ու հարձակողական դարձող քայլերին։

Այս ամենի, ինչպես նաև Լիդիանի սնանկացման, այնուհետ վերակազմավորման, ձեռնարկած նոր լրատվական գրոհի, քաղաքական ուժերի հետ գործարքների մասին լուրերի և այլ կարևոր խնդիրների մասին Ջերմուկ համայնքի բնակիչներն ու բնապահպանները անդադար ահազանգում են վերջին ամսվա ընթացքում: Սակայն քար լռություն է կառավարությունում և ԱԺ-ում։

2019-2020թթ. սնանկությունից պաշտպանվելու գործընթացում Լիդիանն Օնտարիոյի դատարանում զրպարտում էր ՀՀ կառավարությանն ու պետական մարմիններին և սուտ ցուցմունքներ տալիս։ Այս մասին ահազանգել են բնապահպանները, մասնավորապես՝ Հայկական բնապահպանական ճակատը նամակներ էր ուղարկել բոլոր պատգամավորներին: Սակայն դարձյալ՝ տոտալ անգործություն։

2018-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումները խախտումներ արձանագրեցին, որոնց արդյունքում ընկերությանը հանձնարարվեց նաև զերծ մնալ Ամուլսարի տարածքում որևէ գործունեություն ձեռնարկելուց: Լիդիանը բողոքարկեց տեսչության ակտը, իսկ «վերևից» միջամտության արդյունքում փոխված ղեկավարով տեսչությունը անգամ դատերին չներկայացավ. արդյունքում կայացվեց Լիդիանի շահերից բխող վճիռ, որն այժմ բողոքարկման երկարատև փուլում է հայտնվել: Նույն տեսչական մարմինի բացահայտած այլ խախտումների մասով պետական մարմիններն անգործության են մատնված: Ի՞նչ եղավ, օրինակ, ապօրինի ընդերքօգտագործման մասին գործի հետ: Կարմիրգրքյան բուսատեսակների և միջատների բացահայտումը հեգնանքի առարկա դարձավ, և նախկին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեսչության վարչական ակտին պատասխանեց անհամաչափ իրավական ուժ ունեցող որոշումով, ինչի արդյունքում այս ապօրինությունը մարսվեց: Ո՞վ է պատասխանատու պետական գործառույթների և պարտավորությունների իրականացման այս շարունակական խափանման համար։

Երբ բողոք ներկայացվեց Գնդեվազում հողերի վաճառքի գործընթացում կոռուպցիայի և չարաշահումների մասին, այդ հողերի ընդամենը 1/10-ի մասին գործ հարուցվեց, և անգամ այդ գործով դատախազությունը չափազանց թերի է վարում գործը: Մնացած հողերի մասին տարբեր դիմումներին ընթացք չի տրվել, իսկ արխիվային նյութերը հանրությանը չեն տրվում։ Նմանապես Ամուլսարի հարցում չարաշահումներ թույլ տված նախկին պետական պաշտոնատար անձանց վերաբերյալ գործի մասին որևէ հրապարակված տեղեկություն չկա:

Ոչ մի իրավական հետևանք չունեցավ նաև քննչական կոմիտեում Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ազգակցական կապերի և շահերի բախում ունենալու մասին բացահայտումը:

ELARD-TRC-ի փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսից հետո, երբ թվում էր՝ արդեն ամեն ինչ հստակ է, և բնապահպանության նախարարը պետք է հիմնավորում գրի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու մասին, վերջինս ներկայացրեց մի լղոզված փաստաթուղթ, որը դարձյալ ստուգումներ էր հանձնարարում, այն էլ այնպիսի պետական մարմնի, որը անհրաժեշտ ստուգումներ անելու լիազորություն չուներ: Մինչ օրս այս հարցը ևս հանգուցալուծում չի ստացել: Ի վերջո ինչի՞ն ծառայեց պետական բյուջեից ԷԼԱՐԴ-ին տրված $400,000-ը։

Պատգամավորների միջնորդությամբ 2019թ-ին Կառավարության հետ անցկացված հանդիպումները նույնպես ապարդյուն անցան: Այն շրջանում, երբ Լիդիանը վերակազմավորման փուլում էր, և չսնանկանալու համար ընկերությանը պետք էր տարածք մտնել ու առնվազն ինչ-որ գործ անելու պատրանք ստեղծել, կառավարության ու տեսչությունների ներկայացուցիչները փորձում էին համոզել բացել ճանապարհները և թույլ տալ Լիդիանին աշխատել։ Խախտումների դեպքում, պնդում էր Փաշինյանը, պրոյեկտը կարելի կլինի կասեցնել: Բայց մենք տեսել ենք պետության կողմից բնապահպանական այլևայլ խախտումներին ի պատասխան տրված թույլ, անհամաչափ և իրականում անարդյունք արձագանքները։ Իսկ այլ ռազմավարությունների քննարկումը չէր հետաքրքրում կառավարությանը:

Անձամբ վարչապետ Փաշինյանը և փոխվարչապետ Ավինյանը բարձր պետական մակարդակով սկսեցին մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածել բնապահպանների ու ջերմուկցիների մասին՝ վերարտադրելով Լիդիանի ներկայացուցիչների և 168 ժամի նման լրաղբամիջոցների, հետո նաև Արամ Սարգսյանի նման դաշնակիցների բառամթերքն ու մոտեցումները։

Այսպես, խոստումների դրժման, բազմաթիվ փաստերի խեղաթյուրման, պետական մարմինների անգործության, հարցի լուծման ռեալ հնարավորությունների չկիրառման, Ամուլսարի պահապանների և բնապահպանների հասցեին զրպարտությունների, վերջիններիս՝ Լիդիանի դիմաց ամբողջովին մենակ թողնելու պայմաններում, վերջին շրջանում ականատես ենք լինում ընկերության կողմից ձեռնարկվող կոշտ քայլերի, որոնք միտված են իր դիրքերի բարելավմանը։ Հարվածները դարձյալ իրենց վրա են վերցնում Ամուլսարի պահապանները միայն, այդ թվում՝ ֆիզիկապես։

Ձեր լռությունն ու անգործությունը չեն կարող չեզոքություն համարվել այս պայմաններում։

Դուք պետք է հանրայնորեն դիրքավորվեք Ամուլսարի խնդրի վերաբերյալ. հենց հիմա։

 

5 օգ. 2020

Ձախ դիմադրություն

http://leftresistance.am/

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]