Թեմաներ
Ուրբաթ 09 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/25/2020   00:05 Վանաձորում և Գուգարք գյուղում կիրականացվեն գազամատակարարման պլանային ընդհատումներ 09/24/2020   23:47 Հատակին դրված ժապավենի տուփի վրա գրված էր. «Իմ սիրտը լեռներում է». Արա Խզմալյան 09/24/2020   23:31 Ուշադրություն` ադրբեջանցիները կեղծ լուրեր են տարածում` Արցախից տարհանման վերաբերյալ 09/24/2020   23:22 Մեծ Բրիտանիայում գրանցել են կորոնավիրուսով վարակման ռեկորդ 09/24/2020   23:02 «Օրենքով գող» կարգավիճակից զրկված Իկա Ռոստովսկուն դատի են տվել 09/24/2020   22:42 Կենդանաբանական այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 09/24/2020   22:25 Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջ մղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ, առավելևս՝ միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան 09/24/2020   22:09 Լույս աշխարհ է եկել ապրիլյանի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին՝ փոքրիկ Ադամը 09/24/2020   22:01 ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վարչապետի որոշմամբ ազատվեց պաշտոնից 09/24/2020   21:49 Սմբատ Գոգյանն ազատվեց ԲՈԿ նախագահի պաշտոնից 09/24/2020   21:36 Գորբաչովն աջակցել է Բելառուսի ցուցարարներին 09/24/2020   21:20 Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել 09/24/2020   21:04 Թրամփը համաձայնել է խաղաղ հեռանալ մի պայմանով 09/24/2020   20:39 Հրդեհ Պտղունք գյուղի երկհարկանի բնակելի շինությունում․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է 09/24/2020   20:31 «Արմավիր» ՔԿՀ֊ում կալանավորը մեխել է ոտքերը.պաշտպանը պնդում է՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառն արդարության վերականգնելու ցանկությունն է 09/24/2020   20:23 Վաղարշյանը՝ Խունդկարյանի ՍԴ նախագահ դառնալու իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածության մասին 09/24/2020   20:12 Ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը. ԱՀ նախագահի խոսնակ 09/24/2020   20:01 Հրայր Թովմասյանը կշարունակի պայքարել՝ մինչև ՀՀ-ում սահմանադրականության վերականգնումը 09/24/2020   19:56 Նոր կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ֆիզիկական պատրաստականության ստուգումներ են անցնում 09/24/2020   19:48 ԲՈւՀ-ում ուսումնական պրոցեսը կաթվածահար է եղել, իսկ որտեղ է ԿԳՄՍ-ն 09/24/2020   19:39 Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր Հրայր Թովմասյանը 09/24/2020   19:38 ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք 09/24/2020   19:35 3 ամսական երեխան բորդյուրներին է քնում՝ մոր հետ. ցուցարարները լուծում են պահանջում Փաշինյանից 09/24/2020   19:22 Ավտոտնակների փոխարեն` հանգստի գոտի. քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կատարված աշխատանքներին 09/24/2020   19:15 Բանկերը զբաղվում են վաշխառությամբ, փոխեք օրենքները. Արման Ղուկասյան 09/24/2020   19:12 Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ 09/24/2020   19:09 Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին 09/24/2020   19:09 Վարչապետին ներկայացվել են ՍԱՏՄՆ և ԲԸՏՄ գործունեության հաշվետվությունները. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին 09/24/2020   19:05 Իշխանության շարքերում հակառուսական հայացքներով ծվարած շատ ներկայացուցիչներ առիթ են փնտրում՝ հայ-ռուսական հարաբերությունները քանդելու համար. Արտակ Զաքարյան 09/24/2020   18:52 ՍԴ նախագահի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել, նիստը կշարունակվի վաղը 09/24/2020   18:45 Վարչապետի խոսնակը հաստատեց՝ ԿԳՄՍ փոխնախարարի հրաժարականի դիմումը ստացել են 09/24/2020   18:35 Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է. Ղազինյան 09/24/2020   18:31 Կատարված հանցավոր արարքների համար աշխատանքից ազատվել է Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենը 09/24/2020   18:09 Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ. Հարուցվել է քրեական գործ 09/24/2020   18:04 ՔԾ-ում անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն 09/24/2020   17:52 Բաներ կան, որ սահմանը պետք չէ անցնել. ԿԲ փոխնախագահը` Մանուել Մանուկյանին 09/24/2020   17:37 «Չկրկնել14-րդ ծրագրի սխալները». ԵՊՀ ՈւԽ նախագահի արձագանքը` Արայիկ Հարությունյանի հայտարարությանը 09/24/2020   17:24 Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն դանակահարելու համար 09/24/2020   16:59 Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 09/24/2020   16:50 Երբ այս կողմից ռեալ մրցակից չկա, մյուս կողմն իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ. փորձագետը` «Աէրոֆլոտ»-ի տոմսերի գնի վերաբերյալ 09/24/2020   16:40 Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 09/24/2020   16:38 Արայիկ Հարությունյանի հետ ունեցած տևական լարվածության արդյունքում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել 09/24/2020   16:27 ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կա 09/24/2020   16:24 Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր. Վահե Գրիգորյան 09/24/2020   16:10 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ֊ում. ՀՀ դատախազությունը կդիմի ԱՄՆ֊ին՝ Գևորգյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար 09/24/2020   16:00 Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է 09/24/2020   16:00 Արցախի մասին ֆիլմը կցուցադրվի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 09/24/2020   15:42 Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Ա. Հարությունյանը Ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նոր տնօրեն Լուսինե Թորոյանին 09/24/2020   15:28 Միքայել Մինասյանի վերաբերյալ քրգործով նոր անձ է կալանավորվել 09/24/2020   15:27 ՄԻՊ-ի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ
09/23/2020   17:28 Դաժան սպանություն. Փեսան հրահանգել է Հովվաշանը  հարձակվել զոքանչի վրա. 09/23/2020   14:17 ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ 09/23/2020   22:41 Խուլիգանության կասկածանքով ձերբակալված բնապահպան֊ակտիվիստներն ազատ են արձակվել.դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը 09/24/2020   17:52 Բաներ կան, որ սահմանը պետք չէ անցնել. ԿԲ փոխնախագահը` Մանուել Մանուկյանին 09/24/2020   16:00 Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է 09/24/2020   09:17 Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ». «Հրապարակ» 09/24/2020   16:24 Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր. Վահե Գրիգորյան 09/23/2020   14:17 «Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է ВОЗ-ի տղա անվանումով և դեռ շարունակում է պաշտոնավարել». Գևորգ Գրիգորյան 09/23/2020   11:23 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու երկրորդ փորձը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 09/23/2020   22:14 Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Հայտնի է դատավորը 09/24/2020   09:15 Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով «Փաստ» 09/23/2020   23:00 Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը 09/23/2020   19:09 Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am 09/24/2020   12:41 ԱԱԾ աշխատակիցը տարբեր քաղաքացիներից կաշառքի պատրվակով գումար է հափշտակել 09/24/2020   16:27 ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կա 09/24/2020   14:29 Նիկոլ ջան, կամաց-կամաց ձեր միակ աջակիցը և թիկունքը մնալու է կորոնավիրուսը.Բաբայան 09/24/2020   15:28 Միքայել Մինասյանի վերաբերյալ քրգործով նոր անձ է կալանավորվել 09/23/2020   13:07 Դատարանը պնդում է՝ Ծառուկյանն ու փաստաբանները տեղյակ են եղել նիստի մասին, բայց չեն ներկայացել 09/23/2020   21:06 Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում 09/24/2020   16:38 Արայիկ Հարությունյանի հետ ունեցած տևական լարվածության արդյունքում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել

Նոր համակարգ ստեղծելը շքեղություն է Հայաստանի համար. Թաթուլ Պետրոսյանը՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին 08/05/2020   18:38  |  ԼՐԱՀՈՍ

Գործնականում նման փոփոխությունները փոքր Հայաստանի համար բավականին մեծ շքեղություն է։ Պետք է կարողանանք գործող կառուցակարգերն օգտագործել, քան ստեղծել նորը, քանի որ մեզ մոտ ավելի շատ խնդիր է օրենքի կիրառումը, քան՝ նոր կառուցակարգեր ստեղծելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց արդարադատության գեներալ-մայոր, ՀՀ ՔԿ Գլխավոր վարչության նախկին պետ Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման վերաբերյալ նախագծին։

Հիշեցնենք, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում հանրային քննարկման է դրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Ազգային ժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն դատարաններ։

Թաթուլ Պետրոսյանը հիշեցրեց, որ շուրջ երեք տասնամյակ ՀՀ-ում իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ, ստեղծվել են տնտեսական դատարաններ, վարչական դատարաններ, դրանք փոփոխվել են , ապա՝ կրկին ընդունվել։

«Կարծում եմ՝ նման օրենսդրական փոփոխությամբ ոչ թե նոր կառուցակարգ ենք ստեղծում իրավական համակարգում, այլ՝ կարծես թե մարդիկ ենք նշանակում և մարդիկ ենք տեղափոխում, որովհետև այդ դատարանները ևս պետք է աշխատեն Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքի շրջանակներում, կատարելու են նույն դատավարական գործողությունները և որակելու են արարքը նույն Քրեական օրենսգրքով։ Այսօր էլ բավականին լուրջ խնդիրներ չկան կոռուպցիոն հանցագործությունների քննության առումով, որն իրականացվում է և նախաքննական մարմինների և դատարանների կողմից։ Բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ կատարվել են նախաքննություն և բոլոր գործերն էլ գործնականում ստացել են իրենց արդարացի լուծումները։ Նոր համակարգ ստեղծելը շքեղություն է Հայաստանի համար, առավել ևս, եթե չեմ սխալվում, նախատեսվում է՝ 3 մլրդ 300 մլն-ից ավել գումար ծախսել, որը, քիչ հավանական է, որ նպատակին հասնի »,- նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նման կառուցակարգեր ստեղծվում են այն երկրներում, որտեղ գործ ունենք հասարակության ցածր իրավագիտակցության և պետական կառույցների նկատմամբ ոչ լիարժեք վստահության պայմաններում։ Ինչ վերաբերում է հիմնավորումներին, թե կոռուպցիայի վերաբերյալ գործերն ունեն լուրջ բարդություններ, անհրաժեշտ է ձևավորել պրակտիկա, ապա այդ մոտեցումներն, ըստ Պետրոսյանի համոզիչ չեն, քանի որ այդ նույն գործերը քննվելու են նույն քրեադատավարական օրենսդրության շրջանակներում և նույն քրեական օրենսգրքում առկա հանցագործությունների դեպքերում։

Նա գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար նոր մարմինների ստեղծումը հարցի լուծում չէ, քանի որ կամ նոր դատավորներ են ընդունվելու աշխատանքի, որոնք փորձ չունեն, բայց հնարավոր է, որ տեսականորեն մասնագիտացված լինեն, կամ վեթինգի արդյունքում դատավորներին կտեղափոխվեն այդ դատարաններ։

Բացի այդ՝ Պետրոսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է փոխկապակցված լինի մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ, քանի որ, եթե խախտվում են անձի իրավունքները, սկսվում է գործել կոռուպցիոն դրսևորումը, մարդը փորձում է վերականգնել իրավունքները՝ հակաօրինական ճանապարհով։

«Հետևաբար՝ նման դատարան ստեղծելը և հաշվի չառնել մարդու իրավունքների պաշտպանությունն ի սկզբանե, կարծես թե գնում ենք դեպքերի ետևից։ Մենք ոչ թե փորձում ենք կանխել կոռուպցիոն հանցագործությունները, այլ՝ դիտում ենք, որ կոռուպցիան պետք է տեղի ունենա, մենք պատժենք այդ անձանց, որ դաս լինի մյուսների համար։ Նման մոտեցումը գործնականում արդարացված չի լինի»,- ասաց նա, ապա հավելեց. «Պետք է հասարակության իրավագիտակցությունն ավելի շատ բարձրացնենք և առավելագույնս ապահովենք պետական կառույցներում մարդու իրավունքների իրացումը, որ մարդը կարողանա իր իրավունքները լիարժեք իրացնել և առանց խոչընդոտների լուծել իր առօրյա խնդիրները։ Երբ խախտվում է մարդու իրավունքները, նա սկսում է զարտուղի ճանապարհներով իրացնել իր իրավունքները կամ պաշտոնատար անձն է դիտավորյալ ստեղծում իրավիճակ, որ քաղաքացին զարտուղի ճանապարհներով հասնի իրեն»։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձն ավելի բարձր է, Պետրոսյանն ասաց, որ նախկինում նախաքննության մարմինները միացվել են և հարց էր առաջացել, թե ինչու պետք է այլ մարմինների քննիչները նույն աշխատանքները կատարելով, նույն իրավունքներն ու պարտականություններն ունենալով, ավելի բարձր աշխատավարձ ստանան, քան՝ մյուսները։

«Ավելի բա՞րդ է հանրային ծառայողի կողմից 50.000 դրամ կաշառք վերցնելու գործի քննությունը՝ նախաքննության և դատաքննության ընթացքում, թե ավելի բարդ է՝ առանձնապես ծանր հանցագործությունները։ Կամ, եթե դիտարկենք, որ կոռուպցիոն բնույթի գործեր քննող դատավորներն ավելի խոցելի կարող են դառնալ՝ կյանքի և առողջության տեսանկյունից, որն է ավելի մեծ վտանգ ներկայացնում, այն քննիչն ու դատավորը, ով քննում է սպանության գործ, թե այն դատավորը, որն ընդամենը 50000 դրամ կաշառքի գործ է քննում»,- ասաց նա՝ նշելով, որ միասնական մոտեցում պետք է ցուցաբերվի։

Անդրադառնալով դատավարության կրճատման ռիսկերին՝ Պետրոսյանը նշեց, որ հասարակական պահանջ կա՝ արդարադատություն ստանալու։

«Եթե գործ ենք քննում 2-3 տարի, օրինակ՝ համայնքապետը կաշառք է վերցնում կամ վատնում է համայնքի սեփականությունը, ամբողջ համայնքը սպասում է, որ նրան պետք է պատժեն, բայց, եթե անցնում է 2-3 տարի, նույն համայնքի պահանջը՝ արդարադատության առումով նվազում է։ Պետք է և՛ նախաքննությունը, և՛ դատաքննությունը ողջամտության սահմաններում իրագործել, որը մեր օրենսդրությունը թույլ է տալիս։ Պարզապես մեզ մոտ հաճախ գործում է ոչ թե օրենքի ոգին, այլ՝ օրենքի տառը։ Մեզ մոտ նման ձգձգումներ, կարծես թե, շատ են իրականացվում։ Իսկ եթե այս գործերով դատաքննության համար նախատեսվեն ավելի սեղմ ժամկետներ, հետևաբար, նաեւ նախաքննության համար պետք է սեղմ ժամկետներ նախատեսվեն։ Այդ դեպքում գործ կունենանք շտապողականության հետ և ապացույցների ոչ հստակ և ոչ լիարժեք ձեռքբերման և համադրման հետ»,- ասաց նա՝ նշելով, որ և նախաքննությունը, և դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամտության և խելամտության սահմաններում, որ արդարադատության նկատմամբ հասարակության պահանջն իրացված լինի։

Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարանների՝ ներդրումների, տնտեսական գործոնի վրա հնարավոր ազդեցությանը, ապա Պետրոսյանը գտնում է, որ որևէ խնդիր չի լինի, քանի որ այսօր էլ դատարաններում քննվում են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր, դատավճիռներ են կայացվում և դա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, որը քրեաիրավական տեսանկյունից որևէ խնդիր չի առաջացնի։ Պետրոսյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ իրականացվել է սեփականազրկում, օրինակ՝ ձեռնարկություններ են հափշտակել կամ տիրել, բիզնեսն են խլել, որը չի իրականացվել քրեաիրավական դաշտով, այլ՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգով։ Պետրոսյանն ընդգծեց, որ կոռուպցիոն բնույթի իրավահարաբերությունները քաղաքացիաիրավական դաշտում ավելի շատ են։ Ըստ նրա՝ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք առերևույթ կոռուպցիոն չեն, բայց իրենց տողատակում կարող են պարունակել կոռուպցիոն հատկանիշներ և միայն վերնագրով որոշել, թե որն է կոռուպցիոն, սխալ է և, օրինակ, պարզ և հասարակ գողությունը կարող է իր մեջ կոռուպցիոն հանցագործության ներքին հիմքեր ունենալ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:22 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍԻտալիայի դատական իշխանության պատվիրակությունն այցելել է Հայաստան
16:10 19/09/2018  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Կոստանյանը չի բացառում նախորդ իշխանությունների օրոք դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքերը
14:49 18/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. Զեյնալյան
17:30 05/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը
15:17 20/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ՝ գործերի մի մասը տեղափոխելով այլ տիրույթ
13:09 22/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում վերաբաշխման ենթակա գործերը ծրագրի միջոցով հանձնվելու են այլ դատավորների
18:26 10/01/2018  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանում քրեական մասնագիտական բաժնի ցուցակը սպառվել է. առաջխաղացման նպատակով դատավորները կարող են դիմել
11:43 14/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀարկավոր է ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ. Կարեն Կարապետյան
16:24 28/11/2017  |  ԼՐԱՀՈՍԴատարանների հետ առնչության փորձը 100 տոկոսով դրական են գնահատել Տավուշի մարզում
11:48 09/11/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. վարչապետը տվեց հանձնարարական

Տեսանյութեր

09/24/2020   11:03 ԱԱԾ «պադվալներում» են պահում իշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին. «Հրապարակ»

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]