Թեմաներ
Կիրակի 09 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2020   14:07 Հրդեհ Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն 09/20/2020   13:49 «Բերքի տոնը» համարում եմ ստացված. Արարատի մարզպետ 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/20/2020   13:33 Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի չեն ընթանում 09/20/2020   13:12 Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել 09/20/2020   12:46 Եթե պատերազմն անխուսափելի է, ապա Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր․ Արմեն Աշոտյան 09/20/2020   12:24 Ողբերական ավտովթար. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները 09/20/2020   12:05 Ռուսաստանում արձագանքել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ-ի հայտարարությանը 09/20/2020   11:43 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր 09/20/2020   11:24 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ 09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/20/2020   11:01 Ունենք կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք, 2 մահ և 57 առողջացած 09/20/2020   10:56 Թրամփը Նոբելյան մրցանակի է հուսացել 09/20/2020   10:36 Այրվել է մոտ 250 հակ անասնակեր 09/20/2020   10:22 ԱՄՆ-ը հայտարարել Է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին՝ ի հեճուկս ՄԱԿ-ի 09/20/2020   10:02 ԱՄՆ-ը հետաձգել է Tik Tok-ի ներբեռնման արգելքը 09/20/2020   09:42 Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/19/2020   22:35 Մատենադարանի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/19/2020   21:20 Քաղաքացիները զայրացած են, նրանք  դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը 09/19/2020   21:04 Թող Համաշխարհային բանկից մեկ մլրդ պարտքով վերցնեն ու ժողովրդին բաժանեն. Ծառուկյանը` իշխանություններին 09/19/2020   17:08 45 ընտանիք ապրում է լքված, առանց որեւէ տարրական պայմանների վթարային շենքում 09/19/2020   17:04 Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին 09/19/2020   17:00 Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի. ՀՅԴ ՀԳՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/19/2020   16:10 Հայկական հարվածային ԱԹՍ-ը՝ գործողություն մեջ. Նախարարը տեսանյութ է հրապարակել 09/19/2020   15:52 «Ընկերություն». Աննա Հակոբյանը պատգամավորների հետ լուսանկար է հրապարակել 09/19/2020   15:48 «Յուքոմ» ընկերությունը նոր հայց է ներկայացրել ընդդեմ ՏՄՊՊՀ-ի 09/19/2020   15:38 Ներքին զբոսաշրջության ոլորտում շուրջ 40 տոկոսով անկում ունենք, բայց շատ լավ է՝ գոնե այդքանին էլ հասանք. Մեխակ Ապրեսյան 09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   14:55 ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում 97 ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ, որը տարիքի պատճառով վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից. Ենոքյան 09/19/2020   14:52 «Տպավորություն է՝ Արսեն Ջուլֆալակյանին ասել են՝ դու շեֆին դուր չես գալիս, մանդատդ վայր դիր»․ Արմեն Բադալյան 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/19/2020   14:19 Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիեւով Երեւանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա 09/19/2020   14:07 Աշխատատեղեր վերականգնելով չենք կարող խոսել այն մասին, որ նույն մասշտաբով վերականգնելու ենք տնտեսությունը. տնտեսագետ 09/19/2020   13:47 Ջերմաստիճանը կնվազի 09/19/2020   13:41 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 09/19/2020   13:36 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց 09/19/2020   13:27 ՍԴ-ն հայտարարություն է տարածել 09/19/2020   13:24 «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է 09/19/2020   13:13 «Արայիկ Հարությունյանն ընդամենը պատվեր կատարող է, պետք է պայքարել պատվիրատուի դեմ»․ Արմեն Բադալյան 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/19/2020   12:22 Հրդեհ բնակարանում 09/19/2020   12:20 Կալիֆոռնիայում 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. LA Times 09/19/2020   12:05 Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Հովհաննիսյան 09/19/2020   11:52 Կրակոցներ՝ Երևանում. «Դվին» հյուրանոցի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցով SHAMSHYAN.com 09/19/2020   11:48 Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 09/19/2020   11:45 Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
09/18/2020   21:34 «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020   21:04 Թող Համաշխարհային բանկից մեկ մլրդ պարտքով վերցնեն ու ժողովրդին բաժանեն. Ծառուկյանը` իշխանություններին 09/18/2020   20:35 Երևանում տղամարդը դանակահարել է սոցիալական հեռավորությունը խախտելու համար իրեն նկատողություն արած քաղաքացուն 09/18/2020   20:46 Լրիվ բռնապետության մեջ ենք.Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը.Գևորգ Պետրոսյան 09/19/2020   09:24 Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ» 09/18/2020   19:26 Եթե չկա Փաշինյան՝ չկա պետպատվերի տակ եկած փաթեթը. Ակցիա՝ վարչապետի հրաժարականի պահանջով 09/19/2020   12:05 Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Հովհաննիսյան 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/18/2020   18:48 Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն 09/19/2020   09:11 Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում. «Հրապարակ» 09/19/2020   11:48 Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 09/19/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 244-ով 09/19/2020   10:17 Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ

Կորսված ամառ 08/05/2020   14:50  |  Վերլուծություններ

Համավարակը կաթվածահար է բնականոն կյանքը ամբողջ աշխարհում։ Եթե տարվա սկզբին աշխարհը գնաց ուղղակի փակվելու եւ տոտալ լոքդաունի ճանապարհով, ապա հետագայում գիտակցեց, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել եւ սկսվեց լուծումների փնտրտուք։

Հայաստանում նույնպես կրթական, գիտական, մշակութային կյանքը կաթվածահար եղավ.  առցանց դասեր դպրոցներում, բուհերում, ընդհատված պարապմունքներ խմբակներում, երաժշտական դպրոցներում եւ մարզադպրոցներում, դատարկ համերգասրահներ, կինոթատրոններ եւ թատրոններ։

Կարճ ժամանակահատվածում սա պարտադրված էր, բայց կառավարությունը սեպտեմբերին ընդհառաջ պարտավոր էր այդ ժամանակը օգտագործել  լուծումներ գտնելու, տեխնիկապես նախապատրաստվելու համար։ Շրջել ենք տասնյալ դպրոցներով՝ դռները փակ, խոսել ենք բազմաթիվ տնօրենների հետ՝ բացի ձեւական շրջաբերականներից ոչ մի ռեալ գործ։ Որպեսզի սեպտեմբերից կրթական համակարգն ինչ-որ լուծման գար, դրա համար պետք էր աշխատել գարնան վերջից, ամռանը։

Եւ մենք արձանագրում ենք, որ սուպեր նախարարա Արայիկ Հարությունյանը տապալել է այդ կարեւորագույն գործը։

 

Դպրոց, քոլեջ, բուհ

 Առցանց պարապունքները հասանելի չէին բոլորին, բացի այդ, նման դասապրոցեսները չեն կարող փոխարինել նորմալ դասաժամերին, որոնք անցկացվում են դպրոցներում եւ համալսարաններում: Ոչ միան վտանգված է լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունը, այլեւ առաջանում են  անձնային, սոցիալիզացիայի բազմաթիվ խնդիրներ։ Մարդկային շփումը, միկրոմիջավայրերը երեխայի զարգացման կարեւորագույն պայմաններն են։

ԿԳՍՄ-ն անհեթեթ եւ վտանգավոր ռեֆորմներ նախաձեռնելու, դպրոցներից այս կամ այն առարկան հանելու, հայ գրականության, հասարակագիտության, պատմության դասագրքերը ձեւախեղելու փոխարեն պետք է ամբողջովին մտներ իրավիճակը փրկելու գործի մեջ եւ ծրագրեր ու ճանապարհաին քարտեզ մշակեր:

Որեւէ գործ չի արվել, որեւէ ծրագիր չի մշակվել սեպտեմբերի մեկից երեխաներին դպրոցում, ուսանողներին քոլեջներում եւ համալսարաններում ընդունելու համար: Ոչ ուսումնական պլան է կազմվել այս իրավիճակին համապատասխան, ոչ փոփոխվել են դասասենյակները, ոչ մտածվել է բացօթյա պայմաններում դասապրոցես անցկացնելու մասին:

Դպրոցից-դպրոց անցնելիս նկատում ենք փակ դռներ, մինչդեռ այս ընթացքում տնօրինությունը պետք է լիներ դպրոցում եւ իրենց պատռելով էլ պետք է մշակեին համավարակի պայմաններում դասերն անցկացնելու ծրագրեր եւ մեթոդներ, ակտիվորեն համագործակցելով համայնքների ղեկավարների եւ ԿԳՍՄ-ի հետ:

Բացակա է Երեւանի քաղաքապետարանը, բացակա է ԿԳՍՄ նախարարությունը։

Ամենահեշտն այն է, որ հայտարարեն, թե հանուն երեխաների անվտանգության կրկին դասերն առցանց են լինելու, բայց սա անընդունելի է, քանի որ այն բերելու է աղետի: Մի ամբողջ սերնդի մենք հարվածի տակ ենք դնում իշխանությունների անգործության, ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով:

Սեպտեմբերի մեկից երեխաները պետք է դպրոց գնան, համալսարանները եւ քոլեջները պետք է բացեն իրենց դռները: Սա այլընտրանք չունի:

Հայաստանի եղանակային պայմանները թույլ են տալիս առնվազն երեք ամիս կազմակերպել բացօթյա դասարաններ, լսարաններ եւ մեր երեխաներն ու ուսանողները հնարավորություն կունենային հնարավորինս նորմալ պայմաններում ուսուցման։ Այն կրթական հաստատությունները, որի տարածքային պայմանները ներում է նման դասապրոցեսի համար՝ քաղաքապետարանի եւ ԿԳՍՄ նախարարության օգնությամբ վաղուց պետք է պատրաստված լինեին։ Ժամանակ չպետք է կորցնեինք, եւ նույնիսկ օգոստոսի 15- ից կարելի էր սկսել դասերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կարեւորել է այս հարցը եւ անհրաժեշտ համարել նորմալ դասապրոցեսի վերականգնումը: ՄԱԿ-ը նոր ծրագիր է սկսել՝ «Փրկենք մեր ապագան»: Այս ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ը կոչ է անում վերաբացել ուսումնական հաստատությունները եւ խոստանում օգնել մասնագիտական խորհրդատվությունով:

Անհանգստանում է ՄԱԿ-ը, անհանգստանում եւ տարատեսակ քայլեր են իրականացնում աշխարհի շատ երկրների կառավարություններ, բայց ոչ հայաստանյանը:

 

Մշակութային կյանք

Աշխարհի շատ ու շատ երկրներ նույնիսկ համավարակի ընթացքում մտածում էին մշակութային կյանքի մասին: Լրատվական գործակալությունների, հեռուստաալիքների լուրերի թողարկումներից այս ընթացքում տեղեկանում էինք, թե ինչ հետաքրքիր մշակութային միջոցառումներ են իրականացնում այս կամ այն երկրների համապատասխան կառույցները, նախարարությունները, կինոթատրոնները, համերգասրահները: Գտնվում էին հետաքրքիր լուծումներ։

Կրկին գրեթե բոլորը, բայց ոչ հայաստանյան համապատասխան կառույցները, իսկ եղանակը մեզ թույլ է տալիս ապրիլից մինչեւ նոյեմբերի կեսեր բացօթյա միջոցառումներ իրականացնել: Եւ կրկին անգործություն:

Ինչն էր խանգարում Ազատության հրապարակում, բոլոր մարզերում  բեմեր կառուցել, միմյանցից մեկուկես մետր հեռավորության վրա աթոռներ տեղադրել եւ համերգներ կազմակերպել գոնե շաբաթը մեկ կամ տասը օրը մեկ: Սա պետություն է, սա համակենտրոնացման ճամբար չէ։ Այդպես ինչ-որ չափով կլուծվեր, թե երաժիշտների, թատերախմբերի սոցիալական խնդիրները, թե մարդկանց մարդ զգալու հարցը։

Ինչն էր խանգարում բեմ կառուցել Անգլիական այգում կամ Պապլավոկի մոտ, որտեղ պարբերաբար թատերական ներկայացումներ կմեբականացվեին:

Հիմա կասեն, թե կարեւորը մարդկանց առողջությունն է: Կասեն, բայց չեն ասի, թե ինչու տրանսպորտում կարելի է կողք-կողքի քիփ նստել, սուպերմարկետներում կողք-կողքի առեւտուր անել, բայց անվտանգ պայմաններում համերգ լսել, ներկայացում կամ ֆիլմ դիտել չի կարելի:

Տպավորություն է, որ այս կառավարությունը սարսափում է ցանկացած քիչ թե շատ բազմամարդ միջոցառումներից, այդ թվում համերգներից եւ ներկայացումներից:

Ամենահեշտը համավարակը մատնացույց անելն ու ոչինչ չանելով աշխատավարձ ու պարգեւավճար ստանալն է:

Միլանում կարողանում են օպերային թատրոնը վերաձեւել եւ համերգներ կազմակերպել անգամ շենքի ներսում, փակ տարածքում, իսկ մեզ մոտ այդ մասին անգամ չեն մտածում: Ինչու մտածել, երբ կարելի է ոչինչ չանել եւ դեմքի մեծամիտ արտահայտությամբ «ռեֆորմներ» իրականացնել:

 

Մարզադպրոցներ, երաժշտական դպրոցներ եւ խմբակներ

 

Կազմաքանդվեց նաեւ մարզադպրոցների, երաժշտական դպրոցների, սպորտային եւ մշակութային խմբակների գործունեությունը: Եւ կրկին ոչ մի քայլ, ոչ մի նախաձեռնություն երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար:

Մեկ անգամ եւս շեշտենք, կլիման, եղանակը մեզ թույլ է տալիս տարվա մեջ առնվազն ութ, ինը ամիս բացօթյա պարապմունքներ անցկացնել:

Փակվեցին անգամ ֆուտբոլային մարզադպրոցները: Նույն այդ տղաները բակում կրկին ֆուտբոլ են խաղում կամ ընկերներով նստարաններին նստած հեռախոս են փորփրում՝ այս կամ այն խաղը խաղում կամ տեսանյութ դիտում:

Կրկին ձեւացնում ենք, թե ամեն ինչ անում ենք երեխաների համար, բայց իրականում վնասում ենք մեր երեխաներին: Նրանց զրկում ենք ֆուտբոլի, պարի, բրուտագործության, ըմբշամարտի, ծանրամարտի, իկեբանայի, լողի, դաշնամուրի, ջութակի, քանոնի, նկարչության, թատերական, ասմունքի, գորգագործության, հելունագործության, այլ պարապմունքներից, ասելով, թե ամեն ինձ ձեզ համար ենք անում: Երեխաները ստիպված ժամանակը լցնում են բակում ժամանակ անցկացնելով կամ այս կամ այն ընկերոջ տանը…

Ինչն էր խանգարում բոլոր պարապմունքները կրճատված խմբերով, բացօթյա կազմակերպել։ Պարզապես պետք էր կազմակերպել։ Գործ անել, դա դժվար է. եւ անբանների կառավարությունը տապալեց նաեւ այս գործը։

Ո՞վ է այս ամենի պատասխանը տալու: Ո՞վ է պատասխան տալու երեխաների ապագան գողանալու համար: Ո՞վ է պատասխան տալու Հայաստանին ծանր հարված հասցնելու համար: Ի վերջո բարձրակարգ ֆուտբոլիստ, ըմբիշ, դաշնակահար կամ ծանրորդ հենց այնպես, առանց կանոնավոր պարապմունքների չեն դառնում: Իսկ կորցրածը հետ բերելը շատ դժվար է, երբեմն նաեւ անհնար:

Անգործությամբ, հանցավոր անգործությամբ երեխաներից, նրանց ծնողներից խլեցին 2020-ի ամառը: Մսխվեցին պետության ռեսուրսները՝ ոչինչ չանելով: Ոչինչ չի արվել: Ոչինչ: Մսխվել են հարկատուների գումարները, կասկածելի ռեֆորմներ սկսել, բայց հիմնական գործով չեն զբաղվել:

Աշխատավարձ, պարգեւավճար՝ ոչնչի, ավելի ճիշտ ոչինչ չանելու համար: Իսկ այս ամենի համար անպայման պետք է պատասխան տան, բայց ոչ անգիր արտասանելով, թե այս ամենի պատճառը համավարակն է: Եթե մենք պատասխան չպահանջենք, եթե մեղավորները չպատժվեն, ապա մենք որպես պետականություն ունեցող ազգ, այդպես էլ չենք ներկայանա:

Գեղամ Նազարյան  

«Այլընտրանքային նախաձեռնություններ խումբ»        

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:16 28/07/2020  |  ՎերլուծություններՋրային ճգնաժամը Ադրբեջանում եւ դրա հնարավոր հետեւանքները
15:43 24/06/2020  |  ՎերլուծություններԷդմոն, ծախվըմ ե՞ս. Գեղամ Նազարյան
22:07 26/05/2020  |  ՔաղաքականԵրբ ֆուտբոլում խայտառակ պարտվում են, որպես կանոն, հեռանում է մարզիչը . Գեղամ Նազարյան
20:02 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը նման էր ֆիլմի հերոսին, որին մոռացել են. Գեղամ Նազարյան
15:57 31/03/2020  |  ՎերլուծություններԱդրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում
16:21 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎաղեմության ժամկետը վաղուց սպառած գործերը քրքրում են հոգեբանական ճնշում գործադրելու եւ կոնկրետ անձի դեմ հակաքարոզչության համար. Գեղամ Նազարյանը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման մասին
11:08 20/02/2020  |  ՎերլուծություններՊատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում
11:55 15/02/2020  |  ՎերլուծություններԴավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է
15:20 07/02/2020  |  ՎերլուծություններՊատասխանատվության բանաձևը՝ 88 + 1
11:51 22/01/2020  |  Վերլուծություններ«Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը

Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/16/2020   16:01 Մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում `պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]