Թեմաներ
Կիրակի 09 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2020   17:19 Ալիեւը «փակուղու» իմիտացիա է ստեղծում ու մանկապատանեկան ոճի տհասություններ որպես պատասխան չառաջարկել. Արփինե Հովհաննիսյան 09/20/2020   17:01 Փրկարարները օգնության են հասել արշավախմբի մասնակիցներին 09/20/2020   16:45 Մինսկում սկսվել են ցուցարարների ձերբակալությունները 09/20/2020   16:25 Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից 09/20/2020   16:05 Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում. Արման Աբովյան 09/20/2020   15:44 Ալիևի խոսքերին ուշադիր հետևեք. Ցավոք, շատ դեպքերում նրանից է կարելի ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից. Ստեփան Դանիելյան 09/20/2020   15:34 Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ 09/20/2020   15:05 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 09/20/2020   14:25 Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. Արցախի նախագահը Երևանում է 09/20/2020   14:07 Հրդեհ Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն 09/20/2020   13:49 «Բերքի տոնը» համարում եմ ստացված. Արարատի մարզպետ 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/20/2020   13:33 Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի չեն ընթանում 09/20/2020   13:12 Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել 09/20/2020   12:46 Եթե պատերազմն անխուսափելի է, ապա Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր․ Արմեն Աշոտյան 09/20/2020   12:24 Ողբերական ավտովթար. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները 09/20/2020   12:05 Ռուսաստանում արձագանքել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ-ի հայտարարությանը 09/20/2020   11:43 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր 09/20/2020   11:24 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ 09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/20/2020   11:01 Ունենք կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք, 2 մահ և 57 առողջացած 09/20/2020   10:56 Թրամփը Նոբելյան մրցանակի է հուսացել 09/20/2020   10:36 Այրվել է մոտ 250 հակ անասնակեր 09/20/2020   10:22 ԱՄՆ-ը հայտարարել Է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին՝ ի հեճուկս ՄԱԿ-ի 09/20/2020   10:02 ԱՄՆ-ը հետաձգել է Tik Tok-ի ներբեռնման արգելքը 09/20/2020   09:42 Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/19/2020   22:35 Մատենադարանի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/19/2020   21:20 Քաղաքացիները զայրացած են, նրանք  դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը 09/19/2020   21:04 Թող Համաշխարհային բանկից մեկ մլրդ պարտքով վերցնեն ու ժողովրդին բաժանեն. Ծառուկյանը` իշխանություններին 09/19/2020   17:08 45 ընտանիք ապրում է լքված, առանց որեւէ տարրական պայմանների վթարային շենքում 09/19/2020   17:04 Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին 09/19/2020   17:00 Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի. ՀՅԴ ՀԳՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/19/2020   16:10 Հայկական հարվածային ԱԹՍ-ը՝ գործողություն մեջ. Նախարարը տեսանյութ է հրապարակել 09/19/2020   15:52 «Ընկերություն». Աննա Հակոբյանը պատգամավորների հետ լուսանկար է հրապարակել 09/19/2020   15:48 «Յուքոմ» ընկերությունը նոր հայց է ներկայացրել ընդդեմ ՏՄՊՊՀ-ի 09/19/2020   15:38 Ներքին զբոսաշրջության ոլորտում շուրջ 40 տոկոսով անկում ունենք, բայց շատ լավ է՝ գոնե այդքանին էլ հասանք. Մեխակ Ապրեսյան 09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   14:55 ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում 97 ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ, որը տարիքի պատճառով վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից. Ենոքյան 09/19/2020   14:52 «Տպավորություն է՝ Արսեն Ջուլֆալակյանին ասել են՝ դու շեֆին դուր չես գալիս, մանդատդ վայր դիր»․ Արմեն Բադալյան 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/19/2020   14:19 Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիեւով Երեւանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա 09/19/2020   14:07 Աշխատատեղեր վերականգնելով չենք կարող խոսել այն մասին, որ նույն մասշտաբով վերականգնելու ենք տնտեսությունը. տնտեսագետ 09/19/2020   13:47 Ջերմաստիճանը կնվազի 09/19/2020   13:41 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 09/19/2020   13:36 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց 09/19/2020   13:27 ՍԴ-ն հայտարարություն է տարածել 09/19/2020   13:24 «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
09/18/2020   21:34 «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/19/2020   21:04 Թող Համաշխարհային բանկից մեկ մլրդ պարտքով վերցնեն ու ժողովրդին բաժանեն. Ծառուկյանը` իշխանություններին 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/18/2020   20:35 Երևանում տղամարդը դանակահարել է սոցիալական հեռավորությունը խախտելու համար իրեն նկատողություն արած քաղաքացուն 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/18/2020   20:46 Լրիվ բռնապետության մեջ ենք.Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը.Գևորգ Պետրոսյան 09/19/2020   09:24 Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ» 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/19/2020   09:11 Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում. «Հրապարակ» 09/18/2020   19:26 Եթե չկա Փաշինյան՝ չկա պետպատվերի տակ եկած փաթեթը. Ակցիա՝ վարչապետի հրաժարականի պահանջով 09/18/2020   18:48 Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն 09/19/2020   12:05 Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Հովհաննիսյան 09/19/2020   11:48 Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 09/19/2020   09:27 Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին. «Ժողովուրդ»

Բողոք-հայտարարություն կառավարող ուժին՝ Ամուլսարի հետ կապված 08/05/2020   13:52  |  Բնապահպանական իրավունք

Հարգելի Ազգային Ժողովի պատգամավորներ և Կառավարության անդամներ,

Այս նամակը բողոքի հայտարարություն է Ամուլսարում ընթացող երկարատև պայքարի և վերջին օրերի գործընթացների նկատմամբ դրսևորած ձեր անտարբերության ու անգործության դեմ։

Երեկ՝ օգոստոսի 5-ի առավոտյան, Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է դիմադրական կետերից և փոխարենն իրենը դրել` դուրս գալով իր լիազորություններից և կատարելով ՀՀ իրավապահ մարմինների գործառույթ։ Այսպիսով, մտնում ենք մի կրիտիկական փուլ, որում ձեր՝ մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ պետք է փոխարինվի հստակ դիրքավորմամբ։

Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները ոչ թե մեկ, երկու ամիս, այլ ուղիղ երկու տարի բաց երկնքի տակ, բռնություններին ու սադրանքներին դեմ հանդիման տեր են կանգնում առողջ միջավայրում ապրելու և իրենց ապագան տնօրինելու իրավունքին։ Նրանցից ոչ պակաս անձնազոհ և իրավատեր են դիմադրությանը մասնակցող մյուս մարդիկ՝ բնապահպանները, Վայոց Ձորի մարզի մյուս բնակիչները։ Մարդիկ թողել են իրենց տունը, աշխատանքի հնարավորությունը և իրենց կյանքն են դրել այս պայքարի մեջ 700 օր անընդմեջ՝ նյարդերի գերագույն լարումով, առողջության, ժամանակի, կյանքի որակի, անձնական հարաբերությունների գնով։ Դուք՝ պատգամավորներդ ու պաշտոնյաներդ, պարտավոր եք, գոնե ձեր մանդատից, հանրային շահի պաշտպանության պարտականությունից ելնելով, կանգնել այս երկրի ու ողջ տարածաշրջանի կենսական շահերը պաշտպանող համայնքների կողքին։ Ամուլսարի խնդրի մասին Հայաստանի հասարակության 53%-ը հստակ կողմնորոշում ունի՝ դեմ է հանքի շահագործմանը, իսկ եթե հարցին պատասխանելուց հրաժարվողներին չներառենք, ապա 74%-ը։ Հայաստանի ճնշող մեծամասնության՝ 80%-ի համար բնության պահպանությունը գերակայություն է (Կովկասյան Բարոմետր 2019, ՀՌԿԿ-Հայաստան): Մինչդեռ պետությունը, ձեր մեղսակից անտարբերությամբ, հանքի դեմ պայքարողներին տառացիորեն լքել է, թողել միայնակ ընդդեմ մասնավոր կորպորացիայի՝ իր անգործությամբ հովանավորելով շարունակվող ապօրինություններն ու տեղի բնակիչների կամքի և իրավունքների ճնշումը։ Վերջիններս անորոշության մեջ շարունակում են դիմադրել մի այնպիսի ծրագրի, որի ստեղծողը ոչ թե իրենք են, այլ այն պետությունը, որի իրավահաջորդությունը ընդունում եք դուք, և այն ռեժիմը, որի գործած ապօրինի, հակաժողովրդական և կեղեքիչ ընթացքը կասեցնել-շրջելու խոստումով ու մանդատով եք հայտնվել պետության պատասխանատու ղեկին։

Հունիսի 30-ի լուսադեմին Ամուլսարում հայտնվեցին զինվորական համազգեստով, հրազենով և մահակներով զինված Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները։ Առաջին անգամ նման նախադեպ ստեղծվեց, որ մասնավոր ընկերությունը կարող է հրազենով խումբ բերել ու կանգնեցնել տուրիստական քաղաքի հիմնական ավտոճանապարհի երկայնքով: Ինչպե՞ս եք հանդուրժում այս շատ վտանգավոր նախադեպը, երբ մասնավոր ընկերությունը միլիտարիզացված ձևով «գրավում» է որոշակի տարածք, դա անում է ցուցադրաբար և դաժանությամբ ուղեկցված: Ոչ բռնի պայքարի միջոցներով իշխանության եկած պաշտոնյաները զարմանալիորեն չեն խոսում ու գրում, որ սա անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, կան նաև օրենքի խախտումներ՝ պահնորդների և ընկերության անունները չկային համազգեստների վրա, նրանց վկայականների առկայությունը և հարկային թափանցիկ գործունեությունը դեռ հարցականի տակ են. այս ամենի մասին բողոք է գրվել ոստիկանությանը։

Հանրային արձագանքի կարիք ունեցող մյուս հրատապ հարցն այն է, որ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն, հաշվեհարդարներ է սկսել: Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիներ ու գնդեվազցիներ ծեծի են ենթարկվել այս ընկերության աշխատողների կողմից, այդ թվում՝ էլեկտրաշոկերով հարվածներ կրել: Նույն կամ հաջորդ օրը Սարավան գյուղի մոտակայքում գտնվող ճանապարհով տարածք են մտել այս ընկերության մի քանի աշխատակիցներ, որոնք մինչ օրս այնտեղից դուրս չեն եկել և ասում են, թե վերանորոգման աշխատանքներ են անում: Այս մասին գրված է նաև ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմի (ԾՀԱՄ) հուլիսի 31-ի զեկույցում: Կառավարության անդամների և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից դարձյալ՝ 0 արձագանք: Ինչպե՞ս մեկնաբանել դա, եթե ոչ որպես ձեր կողմից կանաչ լույս՝ ընկերության՝ գնալով ագրեսիվ ու հարձակողական դարձող քայլերին։

Այս ամենի, ինչպես նաև Լիդիանի սնանկացման, այնուհետ վերակազմավորման, ձեռնարկած նոր լրատվական գրոհի, քաղաքական ուժերի հետ գործարքների մասին լուրերի և այլ կարևոր խնդիրների մասին Ջերմուկ համայնքի բնակիչներն ու բնապահպանները անդադար ահազանգում են վերջին ամսվա ընթացքում: Սակայն քար լռություն է կառավարությունում և ԱԺ-ում։

2019-2020թթ. սնանկությունից պաշտպանվելու գործընթացում Լիդիանն Օնտարիոյի դատարանում զրպարտում էր ՀՀ կառավարությանն ու պետական մարմիններին և սուտ ցուցմունքներ տալիս։ Այս մասին ահազանգել են բնապահպանները, մասնավորապես՝ Հայկական բնապահպանական ճակատը նամակներ էր ուղարկել բոլոր պատգամավորներին: Սակայն դարձյալ՝ տոտալ անգործություն։

2018-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումները խախտումներ արձանագրեցին, որոնց արդյունքում ընկերությանը հանձնարարվեց նաև զերծ մնալ Ամուլսարի տարածքում որևէ գործունեություն ձեռնարկելուց: Լիդիանը բողոքարկեց տեսչության ակտը, իսկ «վերևից» միջամտության արդյունքում փոխված ղեկավարով տեսչությունը անգամ դատերին չներկայացավ. արդյունքում կայացվեց Լիդիանի շահերից բխող վճիռ, որն այժմ բողոքարկման երկարատև փուլում է հայտնվել: Նույն տեսչական մարմինի բացահայտած այլ խախտումների մասով պետական մարմիններն անգործության են մատնված: Ի՞նչ եղավ, օրինակ, ապօրինի ընդերքօգտագործման մասին գործի հետ: Կարմիրգրքյան բուսատեսակների և միջատների բացահայտումը հեգնանքի առարկա դարձավ, և նախկին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեսչության վարչական ակտին պատասխանեց անհամաչափ իրավական ուժ ունեցող որոշումով, ինչի արդյունքում այս ապօրինությունը մարսվեց: Ո՞վ է պատասխանատու պետական գործառույթների և պարտավորությունների իրականացման այս շարունակական խափանման համար։

Երբ բողոք ներկայացվեց Գնդեվազում հողերի վաճառքի գործընթացում կոռուպցիայի և չարաշահումների մասին, այդ հողերի ընդամենը 1/10-ի մասին գործ հարուցվեց, և անգամ այդ գործով դատախազությունը չափազանց թերի է վարում գործը: Մնացած հողերի մասին տարբեր դիմումներին ընթացք չի տրվել, իսկ արխիվային նյութերը հանրությանը չեն տրվում։ Նմանապես Ամուլսարի հարցում չարաշահումներ թույլ տված նախկին պետական պաշտոնատար անձանց վերաբերյալ գործի մասին որևէ հրապարակված տեղեկություն չկա:

Ոչ մի իրավական հետևանք չունեցավ նաև քննչական կոմիտեում Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ազգակցական կապերի և շահերի բախում ունենալու մասին բացահայտումը:

ELARD-TRC-ի փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսից հետո, երբ թվում էր՝ արդեն ամեն ինչ հստակ է, և բնապահպանության նախարարը պետք է հիմնավորում գրի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու մասին, վերջինս ներկայացրեց մի լղոզված փաստաթուղթ, որը դարձյալ ստուգումներ էր հանձնարարում, այն էլ այնպիսի պետական մարմնի, որը անհրաժեշտ ստուգումներ անելու լիազորություն չուներ: Մինչ օրս այս հարցը ևս հանգուցալուծում չի ստացել: Ի վերջո ինչի՞ն ծառայեց պետական բյուջեից ԷԼԱՐԴ-ին տրված $400,000-ը։

Պատգամավորների միջնորդությամբ 2019թ-ին Կառավարության հետ անցկացված հանդիպումները նույնպես ապարդյուն անցան: Այն շրջանում, երբ Լիդիանը վերակազմավորման փուլում էր, և չսնանկանալու համար ընկերությանը պետք էր տարածք մտնել ու առնվազն ինչ-որ գործ անելու պատրանք ստեղծել, կառավարության ու տեսչությունների ներկայացուցիչները փորձում էին համոզել բացել ճանապարհները և թույլ տալ Լիդիանին աշխատել։ Խախտումների դեպքում, պնդում էր Փաշինյանը, պրոյեկտը կարելի կլինի կասեցնել: Բայց մենք տեսել ենք պետության կողմից բնապահպանական այլևայլ խախտումներին ի պատասխան տրված թույլ, անհամաչափ և իրականում անարդյունք արձագանքները։ Իսկ այլ ռազմավարությունների քննարկումը չէր հետաքրքրում կառավարությանը:

Անձամբ վարչապետ Փաշինյանը և փոխվարչապետ Ավինյանը բարձր պետական մակարդակով սկսեցին մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածել բնապահպանների ու ջերմուկցիների մասին՝ վերարտադրելով Լիդիանի ներկայացուցիչների և 168 ժամի նման լրաղբամիջոցների, հետո նաև Արամ Սարգսյանի նման դաշնակիցների բառամթերքն ու մոտեցումները։

Այսպես, խոստումների դրժման, բազմաթիվ փաստերի խեղաթյուրման, պետական մարմինների անգործության, հարցի լուծման ռեալ հնարավորությունների չկիրառման, Ամուլսարի պահապանների և բնապահպանների հասցեին զրպարտությունների, վերջիններիս՝ Լիդիանի դիմաց ամբողջովին մենակ թողնելու պայմաններում, վերջին շրջանում ականատես ենք լինում ընկերության կողմից ձեռնարկվող կոշտ քայլերի, որոնք միտված են իր դիրքերի բարելավմանը։ Հարվածները դարձյալ իրենց վրա են վերցնում Ամուլսարի պահապանները միայն, այդ թվում՝ ֆիզիկապես։

Ձեր լռությունն ու անգործությունը չեն կարող չեզոքություն համարվել այս պայմաններում։

Դուք պետք է հանրայնորեն դիրքավորվեք Ամուլսարի խնդրի վերաբերյալ. հենց հիմա։

 

5 օգ. 2020

Ձախ դիմադրություն

http://leftresistance.am/

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/16/2020   16:01 Մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում `պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]