ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուլսարում կրկին լարված իրավիճակ է 08/04/2020 18:29 | ԼՐԱՀՈՍ
Ամուլսարում այս պահին լարված իրավիճակ է: Մեծ թվով քաղաքացիներ 6 կիլոմետրանոց ավտոերթով հասել են այն պահակակետ, որտեղ պահնորդները գիշերը հեռացրել են ակտիվիստների վագոն-տնակները:
Այստեղ է նաև Վայոց ձորի ոստիկանապետը: Պահանջում են իշխանություններից վերջնական գնահատական տալ, ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը։
Ամուլսարում իրավիճակը քիչ առաջ խիստ լարվեց, սկսվեց հրմշտոց: Նախնական տեղեկություններով բերման ենթարկվածներ կան: Նշենք, որ այստեղ է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:
Ջերմուկի «տաքսիների կանգառ» կոչվող հրապարակում Ամուլսարի շահագործմանը դեմ մի խումբ քաղաքացիներ են հավաքվել՝ բողոքի ցույց անցկացնելու համար: Բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի խոսքով, մարդկանց մի մասն էլ դեռ ճանապարհին են: Ըստ նրա, ցույցին գործից հետո միանալու են նաև Ջերմուկի առողջարանների աշխատակիցները: Շիրակ Բունիաթյանի խոսքով, ցույցը կառավարության դեմ չէ, հակակառավարական չէ և մարդիկ դուրս են եկել «իրենց հողը, ջուրը, հայրենիքը պահելու համար»՝ հարցին վերջնական լուծում ակնկալելով:
Այսօր առավոտյան Ջերմուկ ուղեւորվելու կոչ էր արել նաեւ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամ Վահագն Վարագյանը: «Ես կոչ եմ անում մեր երկրի բոլոր բնապահպաններին, մարդկանց, որոնք իրականում մտահոգ են Հայաստանի բնապահպանական խնդիրներով, որոնք տեսնում են, որ Հայաստանն այլ ապագա չունի, քան ավելի լավ շրջակա միջավայր, արձագանքել Ամուլսարի պահապանների կոչին եւ ուղեւորվել այնտեղ»,-ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Վարագյանը՝ նշելով, որ ամեն հարցով աջակցելու են Ամուլսարի պաշտպանների կոչին:
Ավելի վաղ «Լիդիան Արմենիան»-ը հայտարարել էր, որ նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքից արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որեւէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։ Ամուլսարում աշխատանքների իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։ Ընկերությունը կից տեսանյութում ներկայացրել էր նաեւ պահնորդական ծառայության ղեկավար Արթուր Դանիելյանի հիմնավորումներն ու նրա կողմից ներկայացրած փաստաթղթերը՝ ինչ հիմքով են տնակները հեռացրել, ինչպես նաեւ՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների արձագանքը։
Ընկերությունը կոչ էր արեել իրավապահ մարմիններին՝ ապահովել տարածքում օրինականության վերականգնումը, կարգի հրավիրել սպառնալիքներ ու բռնության կոչեր անող խմբավորմանը, «այլապես հնարավոր անցանկալի զարգացումների, այդ թվում համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը կրելու են իրավապահ մարմինները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ